Ավետարան ըստ Հովհաննեսի
1 Սկզբում+ էր Խոսքը+, Խոսքը Աստծու հետ էր+, և Խոսքը աստված* էր+։ 2 Նա սկզբում+ Աստծու հետ էր+։ 3 Ամեն ինչ նրա միջոցով ստեղծվեց+, և առանց նրա ոչինչ չստեղծվեց։
Այն, ինչ ստեղծվեց 4 նրա միջոցով, կյանքն էր+, և կյանքը մարդկանց լույսն էր+։ 5 Լույսը փայլում է խավարում+, և խավարը չի հաղթում նրան։
6 Մի մարդ կար՝ Աստծու կողմից ուղարկված+. նրա անունը Հովհաննես+ էր։ 7 Նա եկավ վկայության համար+, որ վկայություն տա լույսի մասին+, որպեսզի ամեն տեսակ մարդիկ նրա միջոցով հավատան+։ 8 Նա չէր այդ լույսը+, բայց եկավ, որ վկայություն+ տա այդ լույսի մասին։
9 Ճշմարիտ լույսը+, որն ամեն տեսակ մարդու լուսավորում է+, դեռ պետք է աշխարհ գար։ 10 Նա աշխարհում էր+, և աշխարհը նրա միջոցով ստեղծվեց+, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ 11 Նա իր տուն* եկավ, բայց իր ժողովուրդը չընդունեց նրան+։ 12 Իսկ նրանց, ովքեր ընդունեցին+, իրավունք տվեց՝ Աստծու զավակներ լինելու+, քանի որ հավատում էին նրա անվանը+, 13 և նրանք ծնվեցին ոչ թե մարդկային ծնողներից կամ նրանց կամքով, այլ Աստծուց+։
14 Խոսքը մարմին դարձավ+ ու բնակվեց մեր մեջ, և մենք նրա փառքը տեսանք, փառք, որը միածին որդին+ է ունենում հորից։ Նա լի էր անզուգական բարությամբ* ու ճշմարտությամբ+։ 15 (Հովհաննեսը վկայեց նրա մասին։ Նա էր, որ բարձրաձայն ասում էր. «Ինձանից հետո եկողը ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»+)։ 16 Բոլորիս հանդեպ նա առատորեն անզուգական բարություն դրսևորեց, քանի որ նա լի+ է անզուգական բարությամբ+։ 17 Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց+, իսկ անզուգական բարությունը+ և ճշմարտությունը+ Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 18 Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն+. միայն միածին աստվածը+, որ Հոր գրկում է+, նա՛ հայտնեց նրա մասին+։
19 Սա է Հովհաննեսի վկայությունը, երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն. «Դու ո՞վ ես»+։ 20 Նա էլ հարցից չխուսափեց, այլ խոստովանեց՝ ասելով. «Ես չեմ Քրիստոսը»+։ 21 Նրանք էլ հարցրին նրան. «Հապա ո՞վ ես դու, Եղիա՞ն ես»+։ Իսկ նա ասաց. «Ո՛չ»։ «Մարգարե՞ն ես»+։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։ 22 Ուստի ասացին նրան. «Ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին։ Ի՞նչ ես ասում քո մասին»+։ 23 Նա էլ ասաց. «Ես նրա ձայնն եմ, որ բարձրաձայն կանչում է անապատում՝ «ուղղե՛ք Եհովայի ճանապարհը», ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել»+։ 24 Իսկ ուղարկվածները փարիսեցիներից էին։ 25 Ուստի նրանք հարցրին. «Այդ դեպքում ինչո՞ւ ես մկրտում+, եթե ինքդ ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն»։ 26 Հովհաննեսը պատասխանեց. «Ես ջրում եմ մկրտում։ Ձեր մեջ+ կա մեկը, որին դուք չեք ճանաչում+, 27 նա, ով գալիս է իմ հետևից։ Սակայն ես արժանի չեմ նրա սանդալի կապերն արձակելու»+։ 28 Այս ամենը տեղի ունեցավ Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր+։
29 Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին իր մոտ գալիս և ասաց. «Ահա՛ Աստծու Գառը+, որ վերցնում է աշխարհի+ մեղքը+։ 30 Սա նա է, ում մասին ասում էի. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»+։ 31 Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց ես եկա ջրում մկրտելու այն բանի համար, որ նա հայտնի դառնա Իսրայելին»+։ 32 Հովհաննեսը նաև վկայեց՝ ասելով. «Ես տեսա ոգին աղավնու տեսքով երկնքից իջնելիս, և այն մնաց նրա վրա+։ 33 Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց Աստված, ով ինձ ուղարկեց+ ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»+։ 34 Եվ ես տեսա ու վկայեցի, որ նա է Աստծու Որդին»+։
35 Հետևյալ օրը Հովհաննեսը դարձյալ կանգնած էր իր աշակերտներից երկուսի հետ։ 36 Տեսնելով Հիսուսին անցնելիս՝ նա ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»+։ 37 Եվ այդ երկու աշակերտները, լսելով նրա խոսքերը, գնացին Հիսուսի հետևից։ 38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ, որ նրանք իր հետևից են գալիս, հարցրեց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք էլ պատասխանեցին. «Ռաբբի՛ (որը թարգմանվում է «ուսուցիչ»), որտե՞ղ ես օթևանում»։ 39 Նա էլ ասաց. «Եկեք և կտեսնեք»+։ Նրանք գնացին ու տեսան, թե որտեղ էր նա օթևանում, և այդ օրը նրա հետ մնացին։ Մոտավորապես տասներորդ ժամն* էր։ 40 Անդրեասը+՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսի ասածներն ու գնացին Հիսուսի հետևից։ 41 Նախ նա գտավ իր եղբորը՝ Սիմոնին, ու ասաց. «Գտա՛նք Մեսիային»+ (որը թարգմանվում է «Քրիստոս»+)։ 42 Եվ տարավ նրան Հիսուսի մոտ։ Նրան նայելով+՝ Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն+ ես՝ Հովհաննեսի որդին+։ Այսուհետև դու կկոչվես Կեփաս» (հունարեն՝ «Պետրոս»+)։
43 Հաջորդ օրը նա ուզեց գնալ Գալիլեա։ Գտնելով Փիլիպոսին+՝ Հիսուսն ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ 44 Փիլիպոսը Բեթսայիդայից+ էր՝ Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ 45 Փիլիպոսը գտավ Նաթանայելին+ ու ասաց. «Գտա՛նք նրան, որի մասին գրել են թե՛ Մովսեսը՝ Օրենքում+, և թե՛ Մարգարեները+. նա Հովսեփի+ որդի Հիսուսն է՝ Նազարեթից»։ 46 Սակայն Նաթանայելը հարցրեց նրան. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»+։ Իսկ Փիլիպոսը պատասխանեց. «Արի և տես»։ 47 Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս, նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»+։ 48 Նաթանայելը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Հիսուսը պատասխանեց. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ տեսա քեզ, երբ դու թզենու տակ էիր»։ 49 Նաթանայելն էլ ասաց. «Ռաբբի՛, դու Աստծու Որդի՛ն ես+, դու Իսրայելի Թագավո՛րն ես»+։ 50 Հիսուսն ասաց. «Քանի որ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրա համա՞ր ես հավատում։ Դրանից ավելի մեծ բաներ կտեսնես»։ 51 Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին+ բարձրանալիս ու իջնելիս դեպի* մարդու Որդին»+։
2 Երրորդ օրը Գալիլեայի Կանայում+ մի հարսանեկան խնջույք եղավ, և Հիսուսի մայրն+ էլ էր այնտեղ։ 2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին։
3 Երբ գինին արդեն վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն+ ասաց նրան. «Գինի չունեն»։ 4 Բայց Հիսուսն ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ կին+։ Իմ ժամը դեռ չի եկել»+։ 5 Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»+։ 6 Այնտեղ ջրի՝ քարե վեց կարասներ կային (ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու+ կանոններով), որոնցից յուրաքանչյուրը կարող էր պարունակել երկուսից երեք մար* հեղուկ։ 7 Հիսուսն ասաց նրանց. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք։ 8 Ապա ասաց. «Այժմ մի քիչ հանեք ու տարեք խնջույքը կազմակերպողին»։ Նրանք էլ տարան։ 9 Երբ խնջույքը կազմակերպողը համտեսեց այդ ջուրը, որը գինի էր դարձել+ (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք հանել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10 ու ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին+ են մատուցում, և երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են դնում։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ 11 Գալիլեայի Կանայում սա անելով՝ Հիսուսն իր հրաշքների սկիզբը դրեց, և այդպիսով նա իր փառքը+ հայտնի դարձրեց, ու նրա աշակերտները հավատացին նրան։
12 Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում+, սակայն նրանք երկար չմնացին այնտեղ։
13 Այժմ երբ հրեաների Պասեքը+ մոտ էր, Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ+։ 14 Տաճարում նա տեսավ եզներ, ոչխարներ ու աղավնիներ+ վաճառողների և դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ։ 15 Պարաններից մի մտրակ պատրաստելով՝ նա տաճարից դուրս վռնդեց բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ, ցիրուցան արեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները+։ 16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը+ այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք»+։ 17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ»+։
18 Հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան+ ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»։ 19 Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը+, և ես երեք օրում կկանգնեցնեմ այն»։ 20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, և դու երեք օրո՞ւմ ես կանգնեցնելու»։ 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում+։ 22 Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին+, որ ասում էր այդ մասին. այդպիսով նրանք հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։
23 Երբ նա Պասեքի տոնին+ Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած նշանները+, հավատացին նրա անվանը+։ 24 Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց+, քանի որ գիտեր նրանց բոլորին 25 և կարիք չուներ, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, որովհետև անձամբ գիտեր, թե ինչ կա մարդու սրտում+։
3 Փարիսեցիների մեջ մի մարդ կար Նիկոդեմոս+ անունով, որը հրեաների իշխաններից էր։ 2 Նա գիշերով Հիսուսի մոտ եկավ+ ու ասաց. «Ռաբբի՛+, մենք գիտենք, որ դու՝ որպես ուսուցիչ+, Աստծու կողմից ես եկել+, որովհետև այն նշանները+, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»+։ 3 Հիսուսը պատասխանեց+. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ դարձյալ չծնվի+, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը»+։ 4 Իսկ Նիկոդեմոսը հարցրեց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, եթե ծեր է։ Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»։ 5 Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ ջրից+ և ոգուց+ չծնվի, չի կարող մտնել Աստծու թագավորություն։ 6 Մարմնից ծնվածը մարմին է, իսկ ոգուց ծնվածը՝ ոգի+։ 7 Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք+։ 8 Քամին+ փչում է այնտեղ, որտեղ ուզում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես, թե նա որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է յուրաքանչյուր մարդ, որ ոգուց է ծնվել»+։
9 Նիկոդեմոսը հարցրեց. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ 10 Հիսուսն էլ պատասխանեց. «Դու Իսրայելի ուսուցիչ ես ու չգիտե՞ս այդ բաները+։ 11 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. ինչ որ գիտենք, այն ենք խոսում, և ինչ որ տեսանք, դրա մասին ենք վկայում+, բայց դուք չեք ընդունում մեր տված վկայությունը+։ 12 Եթե ես երկրային բաների մասին խոսեցի, և դուք չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնային բաների մասին խոսեմ+։ 13 Նաև ոչ մի մարդ չի բարձրացել երկինք+, այլ միայն նա, ով երկնքից իջավ+՝ մարդու Որդին+։ 14 Եվ ինչպես որ Մովսեսը օձը+ բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի+, 15 որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա+։
16 Աստված այնքան շատ սիրեց+ աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց+, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում+ նրա հանդեպ, չկործանվի+, այլ հավիտենական կյանք ունենա+։ 17 Չէ՞ որ Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց, որ նա ոչ թե դատի+ աշխարհը, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկվի+։ 18 Ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չի դատվի+, իսկ ով հավատ չի դրսևորում, արդեն իսկ դատվել է, քանի որ չի հավատացել Աստծու միածին Որդու անվանը+։ 19 Սա է դատաստան անելու հիմքը, որ լույսը+ աշխարհ եկավ+, բայց մարդիկ խավարը սիրեցին և ոչ թե լույսը+, քանի որ նրանց գործերը չար էին։ 20 Նա, ով նողկալի բաներ+ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չբացահայտվեն+։ 21 Բայց ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը+, որպեսզի երևա, որ իր գործերը Աստծու կամքի համաձայն են կատարվել»։
22 Այս ամենից հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Հրեաստան։ Որոշ ժամանակ նա այնտեղ մնաց նրանց հետ և մկրտում էր+։ 23 Իսկ Հովհաննեսը+ մկրտում էր Սաղիմի մոտ՝ Այենոնում, քանի որ այնտեղ շատ ջուր+ կար, և մարդիկ գալիս էին ու մկրտվում+, 24 որովհետև Հովհաննեսը այդ ժամանակ դեռ չէր բանտարկվել+։
25 Եվ Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրման+ վերաբերյալ վեճ ծագեց։ 26 Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու ասացին. «Ռաբբի՛, նայի՛ր, այն մարդը, որ Հորդանանի այն կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր+, մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում»+։ 27 Հովհաննեսը պատասխանեց. «Մարդ չի կարող որևէ բան ստանալ, եթե երկնքից տրված չլինի իրեն+։ 28 Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ասացի, թե ես Քրիստոսը չեմ+, այլ նրանից առաջ եմ ուղարկվել+։ 29 Ով հարս ունի, նա է փեսան+։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում է նրա մոտ ու լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է+։ 30 Նա պետք է աճի, իսկ ես պետք է նվազեմ»։
31 Ով վերևից է գալիս, վեր է ամենքից+։ Ով երկրից է, երկրից է և երկրային բաների մասին է խոսում+։ Ով երկնքից է գալիս, վեր է ամենքից+։ 32 Ինչ որ նա տեսավ ու լսեց, դրա մասին է վկայում+, բայց ոչ ոք չի ընդունում նրա վկայությունը+։ 33 Ով ընդունեց նրա վկայությունը, իր կնիքը դրեց, որ Աստված ճշմարիտ է+։ 34 Նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում+, քանի որ Աստված իր ոգին խնայելով չի տալիս+։ 35 Հայրը սիրում է+ Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել+։ 36 Ով հավատում է+ Որդուն, հավիտենական կյանք ունի+։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի+, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա+։
4 Երբ Տերն իմացավ, որ փարիսեցիները լսել են, որ ինքը՝ Հիսուսը, ավելի շատ աշակերտներ է պատրաստում ու մկրտում+, քան Հովհաննեսը 2 (թեև Հիսուսն անձամբ չէր մկրտում, այլ նրա աշակերտներն էին մկրտում), 3 թողեց Հրեաստանը և կրկին գնաց Գալիլեա։ 4 Բայց անհրաժեշտ էր, որ նա Սամարիայի+ միջով անցներ։ 5 Ուստի եկավ Սամարիայի Սյուքար կոչվող քաղաքը՝ այն դաշտի մոտ, որը Հակոբն իր որդի Հովսեփին էր տվել+։ 6 Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը+։ Հիսուսը, ճամփորդությունից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Մոտավորապես վեցերորդ ժամն* էր։
7 Մի կին, որ Սամարիայից էր, եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ջո՛ւր տուր խմեմ»։ 8 (Նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու)։ 9 Եվ սամարացի կինը հարցրեց նրան. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր խնդրում»։ (Բանն այն է, որ հրեաները ոչ մի առնչություն չեն ունենում սամարացիների հետ+)։ 10 Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե իմանայիր, թե որն է Աստծու ձրի պարգևը+ և այն, թե ով է+ քեզ ասում՝ «ջուր տուր խմեմ», դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար»+։ 11 Կինն ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է։ Ուրեմն որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը։ 12 Մի՞թե դու ավելի մեծ+ ես, քան մեր նախահայր Հակոբը, որ տվեց մեզ այս ջրհորը, որտեղից ինքն էր խմում, նաև իր որդիներն ու անասունները»։ 13 Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորից կծարավեն։ 14 Իսկ ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի+։ Այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա+ նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար»+։ 15 Կինն էլ ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու չգամ այս վայրը՝ ջուր հանելու»։
16 Իսկ նա ասաց նրան. «Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ, և եկեք այստեղ»։ 17 Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Լա՛վ ասացիր, թե՝ «ամուսին չունեմ», 18 որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ։ Այդ բանը ճիշտ ասացիր»։ 19 Կինն ասաց նրան. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե+ ես։ 20 Մեր նախահայրերը այս սարի վրա էին երկրպագություն անում+, բայց դուք ասում եք, թե Երուսաղեմն է այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երկրպագություն անեն»+։ 21 Հիսուսն էլ ասաց. «Հավատա՛ ինձ, ո՛վ կին. գալիս է ժամը, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք+ Հորը և ո՛չ էլ Երուսաղեմում+։ 22 Դուք երկրպագում եք նրան, ում չեք ճանաչում+, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում ճանաչում ենք, որովհետև փրկությունը հրեաներից է+։ 23 Սակայն գալիս է ժամը և հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով+ և ճշմարտությամբ+, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար+։ 24 Աստված Ոգի է+, և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան»+։ 25 Կինն էլ ասաց. «Ես գիտեմ, որ Մեսիան+, որը Քրիստոս+ է կոչվում, գալու է։ Եվ երբ որ գա, նա մեզ ամեն ինչ բացահայտ կասի»։ 26 Հիսուսն էլ ասաց նրան. «Ես, որ խոսում եմ քեզ հետ, ես հենց նա եմ»+։
27 Այդ պահին նրա աշակերտները եկան։ Նրանք զարմացան, որովհետև նա կնոջ հետ էր խոսում, սակայն նրանցից ոչ մեկը չհարցրեց, թե՝ «ի՞նչ ես ուզում» կամ «ինչո՞ւ ես նրա հետ խոսում»։ 28 Իսկ կինը, թողնելով իր ջրի սափորը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. 29 «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ։ Արդյոք նա՞ չէ Քրիստոսը»+։ 30 Նրանք էլ դուրս ելան քաղաքից ու եկան նրա մոտ։
31 Այդ միջոցին աշակերտները խնդրում էին նրան ու ասում. «Ռաբբի՛+, հա՛ց կեր»։ 32 Բայց նա ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»։ 33 Աշակերտները սկսեցին իրար ասել. «Ինչ-որ մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։ 34 Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն+ այն է, որ ինձ ուղարկողի կամքը+ կատարեմ և նրա գործն ավարտեմ+։ 35 Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա նախքան հունձը։ Բայց ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի+ համար։ Արդեն 36 հնձվորն էլ ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի+ համար, որպեսզի թե՛ ցանողը+ և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան+։ 37 Հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, որ ասում է. «Մեկը ցանում է, իսկ մյուսը՝ հնձում»։ 38 Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչի վրա դուք չեք աշխատել։ Ուրիշները աշխատեցին+, իսկ դուք օգտվեցիք նրանց աշխատանքից»։
39 Եվ այդ քաղաքի սամարացիներից շատերը հավատացին+ նրան այն կնոջ խոսքերի շնորհիվ, որը վկայեց՝ ասելով. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ»+։ 40 Ուստի երբ սամարացիները եկան նրա մոտ, սկսեցին խնդրել, որ իրենց մոտ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց+։ 41 Ուրիշ շատերն էլ հավատացին նրան իր ասած խոսքերի շնորհիվ+ 42 և ասում էին կնոջը. «Այլևս քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք+ և գիտենք, որ իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը»+։
43 Երկու օր անց նա հեռացավ այդտեղից ու գնաց Գալիլեա+։ 44 Հիսուսն ինքը ասում էր, որ մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում+։ 45 Երբ հասավ Գալիլեա, գալիլեացիները ընդունեցին նրան, քանի որ իրենք էլ էին տոնի առթիվ գնացել Երուսաղեմ+ և տեսել էին այն բոլոր բաները, որ նա արել էր տոնի+ ժամանակ։
46 Նա դարձյալ եկավ Գալիլեայի Կանա+ քաղաք, որտեղ ջուրը գինի էր դարձրել+։ Թագավորի պալատականներից մի մարդ կար Կափառնայումում+, որի որդին հիվանդ էր։ 47 Երբ այդ մարդը լսեց, որ Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, գնաց նրա մոտ ու սկսեց խնդրել նրան, որ իջնի ու բուժի իր որդուն, քանի որ նա մահամերձ էր։ 48 Բայց Հիսուսն ասաց նրան. «Մինչև որ նշաններ+ ու հրաշքներ+ չտեսնեք, չեք հավատա»։ 49 Թագավորի պալատականն ասաց նրան. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ երեխաս չի մահացել»։ 50 Հիսուսն էլ ասաց. «Գնա՛+, քո որդին ողջ է»+։ Այդ մարդը հավատաց Հիսուսի խոսքին ու գնաց։ 51 Երբ նա դեռ ճանապարհով իջնում էր, նրա ծառաները դիմավորեցին նրան, որպեսզի հայտնեն, որ իր տղան ողջ է+։ 52 Ուստի սկսեց նրանց հարցուփորձ անել, թե նա որ ժամին ապաքինվեց։ Նրանք էլ ասացին. «Երեկ՝ յոթերորդ ժամին*, ջերմությունը+ թողեց»։ 53 Եվ հայրը հասկացավ, որ դա հենց այն ժամն էր+, երբ Հիսուսն իրեն ասել էր՝ «քո որդին ողջ է»։ Եվ նա ու իր ամբողջ ընտանիքը հավատացին+։ 54 Սա երկրորդ հրաշքն+ էր, որ Հիսուսը կատարեց, երբ Հրեաստանից եկավ Գալիլեա։
5 Այս ամենից հետո հրեական մի տոն+ էր, և Հիսուսը գնաց Երուսաղեմ։ 2 Երուսաղեմում Ոչխարների դռան+ մոտ մի ավազան կա, որը եբրայերեն Բեթզաթա* է կոչվում և որը հինգ սյունաշար ունի։ 3 Այնտեղ բազմաթիվ հիվանդ, կույր, կաղ և չորացած վերջույթներով մարդիկ էին պառկում։ 4 ....* 5 Այնտեղ մի մարդ կար, որն արդեն երեսունութ տարի հիվանդ էր։ 6 Տեսնելով այդ մարդուն պառկած և իմանալով, որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ հիվանդ է+՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»+։ 7 Հիվանդը պատասխանեց. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջուրը շարժվելիս ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձանից առաջ իջնում»։ 8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»+։ 9 Եվ այդ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր պատգարակն ու սկսեց քայլել։
Այդ օրը շաբաթ էր+։ 10 Ուստի հրեաներն ասացին բուժված մարդուն. «Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում+, որ պատգարակդ տանես»։ 11 Բայց նա պատասխանեց. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ «վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»»։ 12 Նրանք էլ հարցրին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ «վերցրու այն ու քայլիր»»։ 13 Բայց բուժված մարդը չգիտեր, թե ով է նա, որովհետև այնտեղի ամբոխի պատճառով Հիսուսը հեռացել էր։
14 Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում և ասաց. «Ահա հիմա առողջ ես։ Այլևս մեղք մի՛ գործիր, որ քեզ ավելի վատ բան չպատահի»։ 15 Այդ մարդն էլ գնաց ու պատմեց հրեաներին, որ Հիսուսն էր իրեն առողջացնողը։ 16 Եվ հրեաները Հիսուսին սկսեցին հալածել+, քանի որ այս բաները նա շաբաթ օրն էր անում։ 17 Բայց նա պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ»+։ 18 Դրա համար հրեաները առավել ևս փորձում էին առիթ փնտրել նրան սպանելու համար+, որովհետև նա ոչ միայն շաբաթն էր խախտում, այլև Աստծուն իր Հայրն էր կոչում+՝ իրեն հավասարեցնում էր+ Աստծուն։
19 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Որդին իրենից ոչ մի բան չի կարող անել, այլ միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս+։ Ինչ որ նա է անում, Որդին էլ նույն բաները նրա նման է անում։ 20 Հայրը սիրում է Որդուն+ և նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ ինքն է անում, և նա սրանցից ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որպեսզի դուք զարմանաք+։ 21 Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մահացածներին և կենդանացնում նրանց+, այնպես էլ Որդին է կենդանացնում նրանց, ում ցանկանում է+։ 22 Հայրը ոչ մեկի չի դատում, այլ ամեն դատ իր Որդուն է հանձնել+, 23 որպեսզի բոլորը պատվեն Որդուն+, ինչպես որ Հորն են պատվում։ Նա, ով չի պատվում Որդուն, չի պատվում և Հորը, որն ուղարկեց նրան+։ 24 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի+, և նա դատաստանի տակ չի մտնում, այլ մահից անցել է դեպի կյանք+։
25 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. գալիս է ժամը և հիմա էլ է, երբ մահացածները+ կլսեն Աստծու Որդու ձայնը+, և ովքեր ականջ դնեն, կապրեն+, 26 որովհետև Հայրը կյանք տալու զորություն ունի իր մեջ+ և այդ զորությունը նաև Որդուն է տվել+։ 27 Եվ նրան իշխանություն է տվել դատելու+, քանի որ նա մարդու Որդի+ է։ 28 Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում*+ են, նրա ձայնը կլսեն 29 և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության+, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության+։ 30 Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես որ լսում եմ, այնպես եմ դատում, և այն դատաստանը, որով դատում եմ, արդար է+, որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ ինձ ուղարկողի կամքը+։
31 Եթե միայն ես եմ վկայում+ իմ մասին, ուրեմն իմ վկայությունը ճշմարիտ չէ+։ 32 Կա մեկ ուրիշը, որ վկայում է իմ մասին, և ես գիտեմ, որ այն վկայությունը, որ նա տալիս է+ իմ մասին, ճշմարիտ է։ 33 Դուք մարդիկ ուղարկեցիք Հովհաննեսի մոտ, և նա ճշմարտության մասին վկայեց+։ 34 Սակայն ես մարդկանցից վկայություն չեմ ընդունում, այլ այս ամենն ասում եմ, որ դուք փրկվեք+։ 35 Նա վառվող ու փայլող ճրագ էր, և դուք մի փոքր ժամանակ ուզեցիք ցնծալ նրա լույսով+։ 36 Բայց ես Հովհաննեսի վկայությունից ավելի մեծ վկայություն ունեմ, որովհետև այն գործերը, որ իմ Հայրը հանձնարարեց ինձ անել, այն գործերը, որոնք ես անում եմ+, հենց դրանք են վկայում, որ Հայրն է ուղարկել ինձ։ 37 Նաև Հայրը, որ ուղարկեց ինձ, ինքը վկայեց իմ մասին+։ Դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել, ո՛չ էլ նրա երեսն եք տեսել+, 38 և նրա խոսքը չի մնում ձեզանում, որովհետև դուք չեք հավատում նրան, ում նա ուղարկեց։
39 Դուք քննում եք Սուրբ Գրքերը+, քանի որ կարծում եք, թե դրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք, և հենց այդ գրքերն են, որ վկայում են իմ մասին+։ 40 Մինչդեռ դուք չեք ցանկանում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք+։ 41 Ես մարդկանցից փառք չեմ ընդունում+, 42 բայց լավ գիտեմ, որ դուք Աստծու հանդեպ սեր չունեք ձեր մեջ+։ 43 Ես եկել եմ իմ Հոր անունով+, բայց դուք չեք ընդունում ինձ։ Իսկ եթե մեկ ուրիշն իր անունով գար, դուք կընդունեիք նրան։ 44 Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում+ և չեք փնտրում այն փառքը, որը միակ Աստծուց է գալիս+։ 45 Մի՛ կարծեք, թե ես կմեղադրեմ ձեզ Հոր առաջ. կա մեկը, որ մեղադրում է ձեզ՝ Մովսեսը+, որի վրա էլ դուք դրել եք ձեր հույսը։ 46 Իրականում եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա գրեց իմ մասին+։ 47 Բայց եթե նրա գրածներին չեք հավատում+, էլ ինչպե՞ս կհավատաք իմ ասածներին»։
6 Այս ամենից հետո Հիսուսն անցավ Գալիլեայի, կամ՝ Տիբերիայի ծովի* մյուս կողմը+։ 2 Մի մեծ բազմություն էր գնում նրա հետևից, որովհետև տեսնում էին, թե ինչպես էր նա հրաշքով բուժում հիվանդներին+։ 3 Հիսուսը մի լեռ բարձրացավ+ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ 4 Մոտ էր Պասեքը+՝ հրեաների տոնը։ 5 Երբ Հիսուսը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ մի մեծ բազմություն է գալիս իր մոտ, Փիլիպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար, որ ուտեն»+։ 6 Նա այդպես ասաց, որ ստուգի նրան, որովհետև գիտեր, թե ինչ պիտի անի։ 7 Փիլիպոսն էլ պատասխանեց. «Երկու հարյուր դինարի* հացը բավական չէ նրանց, որ ամեն մեկին մի քիչ հասնի»+։ 8 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. 9 «Մի փոքր տղա հինգ գարեհաց+ և երկու փոքր ձուկ ունի։ Բայց դրանք ի՞նչ են այսքան շատ մարդկանց համար»+։
10 Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»+։ Այնտեղ շատ խոտ կար։ Մարդիկ նստեցին, և միայն տղամարդիկ թվով մոտ հինգ հազար էին+։ 11 Հիսուսը վերցրեց հացերը և շնորհակալություն հայտնելուց հետո բաժանեց նրանց։ Նույն ձևով էլ փոքր ձկները բաժանեց, այնքան, որքան ուզեցին+։ 12 Իսկ երբ կշտացան+, իր աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք մնացած կտորտանքները, որ ոչինչ չկորչի»։ 13 Նրանք էլ հավաքեցին դրանք և տասներկու զամբյուղ լցրին այն հինգ գարեհացի կտորտանքներով, որ մնացել էին ուտելուց հետո+։
14 Նրա կատարած հրաշքները տեսնելով՝ մարդիկ ասացին. «Իրոք, սա այն մարգարեն է+, որ պետք է գար աշխարհ»։ 15 Եվ Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց+։
16 Երբ երեկո եղավ, նրա աշակերտներն իջան ծովեզերք+ 17 և նավ նստելով՝ ուղղություն վերցրին դեպի ծովի մյուս կողմը՝ Կափառնայում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ չէր եկել նրանց մոտ։ 18 Ծովը սկսեց ալեկոծվել, քանի որ ուժեղ քամի էր փչում+։ 19 Սակայն երբ արդեն մոտ հինգ կամ վեց կիլոմետր թիավարել էին, տեսան Հիսուսին, որ ծովի վրա քայլելով՝ նավին էր մոտենում, և նրանք վախեցան+։ 20 Բայց նա ասաց նրանց. «Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»+։ 21 Ուստի նրանք ուրախությամբ նրան նավ վերցրին. շուտով նավը հասավ այն տեղը, ուր որ ուզում էին գնալ+։
22 Հաջորդ օրը ծովի մյուս ափին կանգնած ժողովուրդը տեսավ, որ բացի մի նավակից, ուրիշ նավ չկա, և իմացավ, որ Հիսուսն էլ նավը չէր մտել իր աշակերտների հետ, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ 23 Այդ ընթացքում Տիբերիայից նավակներ մոտեցան այն վայրին, որտեղ նրանք կերել էին հացը, երբ Տերը շնորհակալություն էր հայտնել։ 24 Տեսնելով, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ և ո՛չ էլ նրա աշակերտները՝ ժողովուրդը նստեց այդ նավակներն ու եկան Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու+։
25 Երբ նրան գտան ծովի մյուս կողմում, հարցրին. «Ռաբբի՛+, ե՞րբ եկար այստեղ»։ 26 Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ կերաք այն հացերից ու կշտացաք+։ 27 Աշխատեք ոչ թե կորչող ուտելիքի համար+, այլ այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս+, և որը մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայրը՝ Աստված, իր հավանության կնիքն է դրել նրա վրա»+։
28 Նրանք հարցրին. «Ի՞նչ անենք, որ Աստծուն հաճելի գործեր անենք»։ 29 Հիսուսն էլ պատասխանեց. «Աստծուն հաճելի գործն այն է, որ դուք հավատաք+ նրան, ում նա ուղարկեց»+։ 30 Իսկ նրանք ասացին. «Այդ դեպքում ի՞նչ նշան ցույց կտաս+, որ մենք տեսնենք ու հավատանք քեզ։ Դու ի՞նչ կանես։ 31 Մեր նախահայրերը մանանան+ կերան անապատում, ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց ուտելու»»+։ 32 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ թե Մովսեսը ձեզ հաց տվեց երկնքից, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից+։ 33 Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։ 34 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, միշտ տուր մեզ այդ հացը»+։
35 Հիսուսն ասաց նրանց. «Ե՛ս եմ կյանքի հացը։ Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի+։ 36 Բայց ինչպես արդեն ասել եմ ձեզ՝ թեև դուք ինձ տեսնում եք, սակայն չեք հավատում+։ 37 Յուրաքանչյուրը, ում Հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա, և ինձ մոտ եկողին ես երբեք դուրս չեմ անի+, 38 որովհետև ես իջա երկնքից+, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը+։ 39 Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ես ոչ մեկին չկորցնեմ նրանցից, ում նա տվել է ինձ, այլ որ հարություն տամ+ վերջին օրը, 40 որովհետև սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա+, և ես հարություն կտամ նրան վերջին օրը»+։
41 Հրեաները սկսեցին տրտնջալ նրա դեմ, որովհետև ասաց, թե՝ «ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»+։ 42 Նրանք ասացին+. «Սա Հովսեփի+ որդի Հիսուսը չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Ուրեմն ինչպե՞ս է ասում, թե՝ «ես երկնքից եմ իջել»»։ 43 Հիսուսն էլ պատասխանեց նրանց. «Բավակա՛ն է տրտնջաք։ 44 Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան+, և վերջին օրը ես նրան հարություն կտամ+։ 45 Մարգարեների գրվածքներում գրված է. «Նրանք բոլորը Եհովայի կողմից կրթված կլինեն»+։ Ամեն ոք, ով լսում է Հորը և սովորում է, ինձ մոտ է գալիս+։ 46 Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը տեսել է Հորը+. միայն նա է տեսել Հորը, ով Աստծուց է+։ 47 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի+։
48 Ես եմ կյանքի հացը+։ 49 Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան+, բայց մահացան։ 50 Ով ուտի երկնքից իջած հացը, չի մահանա։ 51 Ես եմ այն կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է+. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»+։
52 Դա լսելով՝ հրեաները սկսեցին իրար հետ վիճել. «Ինչպե՞ս կարող է այս մարդը իր մարմինը մեզ տալ ուտելու համար»։ 53 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. մինչև չուտեք մարդու Որդու մարմինը+ և չխմեք նրա արյունը+, կյանք չեք ունենա+ ձեզանում։ 54 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը. 55 որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ 56 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, միության մեջ է մնում ինձ հետ, ես էլ նրա հետ+։ 57 Ինչպես որ կենդանի+ Հայրը ուղարկեց ինձ, և ես ապրում եմ Հոր շնորհիվ, այնպես էլ նա, ով ուտում է իմ մարմինը, իմ շնորհիվ կապրի+։ 58 Սա է երկնքից իջած հացը։ Սա նման չէ այն մեկին, որը ձեր նախահայրերը կերան, բայց մահացան։ Նա, ով այս հացն է ուտում, հավիտյան կապրի»+։ 59 Այս բաները նա ասաց, երբ Կափառնայումում սովորեցնում էր հավաքված մարդկանց։
60 Սա լսելով՝ նրա աշակերտներից շատերն ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»+։ 61 Սակայն Հիսուսը, իմանալով, որ իր աշակերտները տրտնջում են այդ բանի համար, նրանց ասաց. «Դա գայթակղեցնո՞ւմ է+ ձեզ։ 62 Իսկ ի՞նչ կլինի, եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր+։ 63 Ոգին է, որ կյանք է տալիս+, մարմինը ոչ մի բանով օգտակար չէ։ Այն խոսքերը, որ ձեզ ասացի, ոգի+ են և կյանք+։ 64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Հիսուսը սկզբից ևեթ գիտեր, թե ովքեր չէին հավատում, և ով էր լինելու իրեն մատնողը+, 65 ուստի շարունակեց. «Ահա թե ինչու ես ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հոր կողմից չտրվի նրան»+։
66 Այս պատճառով նրա աշակերտներից շատերը հետ դարձան իրենց նախկին գործերին+ և այլևս չէին շրջում նրա հետ+։ 67 Ուստի Հիսուսն ասաց տասներկու առաքյալներին. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ»։ 68 Սիմոն Պետրոսը+ պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք+։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես+, 69 և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը»+։ 70 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ես ընտրեցի ձեզ՝ տասներկուսիդ+, սակայն ձեզանից մեկը զրպարտիչ է»+։ 71 Նա խոսում էր Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու մասին, քանի որ նա պատրաստվում էր մատնել+ նրան, չնայած որ տասներկու առաքյալներից մեկն էր։
7 Այս ամենից հետո Հիսուսը շարունակեց մնալ Գալիլեայում։ Նա չէր ուզում Հրեաստան գնալ, քանի որ հրեաները նրան սպանելու առիթ էին փնտրում+։ 2 Սակայն մոտ էր հրեաների տոնը՝ Տաղավարների տոնը+։ 3 Ուստի նրա եղբայրներն+ ասացին նրան. «Այստեղից դուրս եկ ու գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես։ 4 Ով որ ուզում է ճանաչված լինել, ոչ մի բան թաքուն չի անում։ Եթե դու անում ես այդ բաները, ինքդ քեզ հայտնի դարձրու աշխարհին»։ 5 Սակայն իրականում նրա եղբայրները+ չէին հավատում նրան+։ 6 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի հասել+, բայց դուք ամեն ժամանակ էլ կարող եք գնալ։ 7 Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, որ նրա գործերը չար են+։ 8 Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը+ դեռ չի լրացել»+։ 9 Այս բաներն ասելուց հետո նա մնաց Գալիլեայում։
10 Բայց երբ նրա եղբայրները գնացին տոնին, այդ ժամանակ ինքն էլ գնաց, սակայն ոչ թե բացահայտ կերպով, այլ գաղտնի+։ 11 Հրեաները տոնի ժամանակ փնտրում էին+ նրան և ասում. «Որտե՞ղ է նա»։ 12 Ժողովրդի մեջ նրա մասին շատ շշուկներ էին գնում+։ Ոմանք ասում էին՝ «լավ մարդ է», մյուսներն էլ՝ «լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է»։ 13 Սակայն ոչ մեկը նրա մասին բացահայտ չէր խոսում, քանի որ մարդիկ վախենում էին հրեաներից*+։
14 Երբ արդեն տոնի կեսն անցել էր, Հիսուսը գնաց տաճար ու սկսեց այնտեղ սովորեցնել+։ 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Այս մարդուն որտեղի՞ց այսպիսի գիտելիքներ+, չէ՞ որ դպրոցներում չի սովորել»+։ 16 Հիսուսն էլ պատասխանեց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է+։ 17 Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է+, թե՞ ես ինձնից եմ խոսում։ 18 Ով իրենից է խոսում, իր սեփական փառքն է փնտրում, բայց ով իրեն ուղարկողի փառքն+ է փնտրում, նա ճշմարիտ է, և նրանում անարդարություն չկա։ 19 Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը+։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հնազանդվում Օրենքին։ Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»+։ 20 Ժողովուրդն էլ պատասխանեց. «Դու դև՛ ունես+։ Քեզ ո՞վ է ուզում սպանել»։ 21 Իսկ Հիսուսն ասաց. «Ես ընդամենը մի գործ արեցի+, և դուք բոլորդ զարմանում եք։ 22 Այդ պատճառով Մովսեսը ձեզ թլփատությունը+ տվեց (թեև այն ոչ թե Մովսեսից է, այլ նախահայրերից+), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ 23 Եթե մարդը շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա զայրանո՞ւմ եք, որ շաբաթ օրը մի մարդու լրիվ առողջացրի+։ 24 Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք»+։
25 Երուսաղեմի բնակիչներից ոմանք ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել+։ 26 Բայց ահա նա բացահայտ խոսում է+, և ոչինչ չեն ասում նրան։ Չլինի՞ թե իշխաններն էլ համոզվեցին, թե նա է Քրիստոսը+։ 27 Սակայն մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը+։ Իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղից է նա»+։ 28 Տաճարում սովորեցնելիս Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Դուք գիտեք ինձ և գիտեք, թե որտեղից եմ ես+։ Ես չեկա իմ նախաձեռնությամբ+։ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի+, բայց դուք չեք ճանաչում նրան+։ 29 Իսկ ես ճանաչում եմ նրան+, որովհետև ես նրա կողմից եմ եկել, և նա է ինձ ուղարկել»+։ 30 Եվ նրանք սկսեցին առիթ փնտրել, որպեսզի բռնեն նրան+, բայց ոչ ոք չհամարձակվեց, որովհետև նրա ժամը+ դեռ չէր եկել։ 31 Սակայն ժողովրդի միջից շատերը հավատացին նրան+ և ասում էին. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի+, քան այս մարդն արեց»։
32 Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած շշուկները, և ավագ քահանաներն ու փարիսեցիները պահապաններ ուղարկեցին, որ բռնեն նրան+։ 33 Հիսուսն էլ ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ, մինչև որ գնամ նրա մոտ, ով ուղարկեց ինձ+։ 34 Դուք կփնտրեք ինձ+, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»+։ 35 Հրեաներն էլ իրար ասացին. «Այս մարդը ո՞ւր է ուզում գնալ, որ մենք չենք գտնի նրան։ Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են+ հույների մեջ, և սովորեցնել հույներին։ 36 Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ նա ասաց՝ «դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»»։
37 Երբ եկավ վերջին օրը՝ տոնի մեծ օրը+, Հիսուսը կանգնեց ու բացականչեց. «Եթե մեկը ծարավ է+, թող ինձ մոտ գա ու խմի։ 38 Ով հավատում է ինձ+, ինչպես Գիրքն է ասում՝ «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն»»+։ 39 Նա ասաց սա այն ոգու համար, որը պիտի ստանային նրանք, ովքեր հավատում էին իրեն, քանի որ այդ ժամանակ դեռևս ոգին+ չէին ստացել, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել+։ 40 Ուստի ժողովրդի միջից ոմանք, ովքեր լսեցին այս խոսքերը, սկսեցին ասել. «Սա իսկապես որ Մարգարեն է»+։ 41 Մյուսներն էլ ասում էին. «Սա Քրիստոսն է»+։ Իսկ ոմանք էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը+ Գալիլեայից է գալու+։ 42 Չէ՞ որ Գիրքը ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից+ և Բեթլեհեմից+՝ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»+։ 43 Այդպես ժողովրդի մեջ բաժանում եղավ նրա պատճառով+։ 44 Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ մեկը չհամարձակվեց։
45 Պահապանները վերադարձան ավագ քահանաների ու փարիսեցիների մոտ, և վերջիններս հարցրին նրանց. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46 Պահապանները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»+։ 47 Փարիսեցիներն էլ ասացին. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել։ 48 Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան+։ 49 Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի»+։ 50 Նիկոդեմոսը, որը դրանից առաջ եկել էր նրա մոտ և որը նրանցից մեկն էր, ասաց նրանց. 51 «Մի՞թե մեր օրենքը դատում է մի մարդու՝ առանց նախապես նրան լսելու+ և իմանալու, թե նա ինչ է արել»։ 52 Նրանք էլ ասացին նրան. «Ի՞նչ է, դո՞ւ էլ ես Գալիլեայից։ Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե+ դուրս չի գալու»։*
* אBSys ձեռագրերում բացակայում են 53-րդ համարից մինչև 8-րդ գլխի 11-րդ համարները, որոնցում (հունարեն տարբեր տեքստերում և թարգմանություններում որոշ տարբերություններով) գրված է հետևյալը.
53 Եվ ամեն մեկն իր տուն գնաց։
8 Իսկ Հիսուսը գնաց Ձիթենյաց լեռ։ 2 Սակայն լուսաբացին նա նորից տաճար եկավ, ու բոլոր մարդիկ սկսեցին նրա մոտ հավաքվել։ Նա էլ նստեց ու սկսեց սովորեցնել նրանց։ 3 Դպիրներն ու փարիսեցիները մի կին բերեցին նրա մոտ, որին բռնել էին շնություն անելիս, և նրան մեջտեղը կանգնեցնելով՝ 4 ասացին. «Ուսուցի՛չ, այս կինը բռնվեց շնություն անելիս։ 5 Օրենքում Մովսեսը պատվիրել է մեզ քարկոծել այդպիսի կանանց։ Դո՞ւ ինչ կասես»։ 6 Անշուշտ, այս բանը նրան փորձելու համար էին ասում, որպեսզի պատճառ ունենան նրան մեղադրելու։ Սակայն Հիսուսը կռացավ ու սկսեց հողի վրա մատով գրել։ 7 Բայց քանի որ նրանք շարունակում էին հարցնել, նա ուղղվեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի նրա վրա»։ 8 Եվ նորից կռանալով՝ շարունակեց հողի վրա գրել։ 9 Դա լսողները հերթով դուրս եկան՝ սկսած երեցներից. նա և այն կինը, որ նրանց մեջտեղն էր կանգնած, մենակ մնացին։ 10 Ուղղվելով՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ո՛վ կին, ո՞ւր են նրանք։ Մի՞թե քեզ ոչ ոք չդատապարտեց»։ 11 Նա էլ պատասխանեց. «Ոչ ոք, տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց. «Ես էլ չեմ դատապարտում քեզ։ Գնա ու այսուհետև մեղք մի՛ գործիր»։
12 Հիսուսը դարձյալ խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Ես եմ աշխարհի լույսը+։ Ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի+, այլ կյանքի լույսը կունենա»։ 13 Փարիսեցիները ասացին. «Դու ես քո մասին վկայում, քո վկայությունը ճշմարիտ չէ»։ 14 Հիսուսն էլ ասաց նրանց. «Նույնիսկ եթե ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը+ ճշմարիտ է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում+։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում։ 15 Դուք արտաքինով եք դատում+, իսկ ես ոչ մեկի չեմ դատում+։ 16 Բայց եթե դատում էլ եմ, ապա իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ինձ հետ է Հայրը, որն ուղարկեց ինձ+։ 17 Չէ՞ որ ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը ճշմարիտ է»+։ 18 Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որն ուղարկեց ինձ»+։ 19 Այդ ժամանակ նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը+։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»+։ 20 Այս խոսքերը նա ասաց գանձատանը+, երբ տաճարում սովորեցնում էր։ Բայց ոչ ոք նրան չբռնեց+, որովհետև նրա ժամը+ դեռ չէր եկել։
21 Դարձյալ ասաց նրանց. «Ես հեռանում եմ։ Դուք կփնտրեք+ ինձ, սակայն կմեռնեք ձեր մեղքի մեջ+։ Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ 22 Այդ ժամանակ հրեաները սկսեցին ասել. «Մի՞թե ինքն իրեն սպանելու է, որովհետև ասում է, թե՝ «ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»+։ 23 Իսկ նա շարունակեց. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ+։ Դուք այս աշխարհից եք+, ես այս աշխարհից չեմ+։ 24 Դրա համար էլ ասացի ձեզ, թե՝ կմեռնեք ձեր մեղքերի մեջ+։ Եթե չհավատաք, որ ես եմ նա, որ պիտի գար, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»+։ 25 Նրանք հարցրին. «Դու ո՞վ ես»։ Հիսուսն էլ ասաց. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ։ 26 Ես շատ բաներ ունեմ ձեր մասին ասելու և շատ բաներ կան, որ պիտի դատեմ։ Բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»+։ 27 Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր խոսում իրենց հետ։ 28 Ուստի Հիսուսն ասաց. «Երբ մարդու Որդուն+ բարձրացնեք+, այն ժամանակ կիմանաք, որ ես նա եմ+, որ պիտի գար, և որ ինքս ինձանից ոչինչ չեմ անում+, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում+։ 29 Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»+։ 30 Նրա այս խոսքերը լսելով՝ շատերը սկսեցին հավատալ նրան+։
31 Եվ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը+, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ 32 Դուք ճշմարտությունը+ կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ»+։ 33 Նրանք էլ ասացին. «Մենք Աբրահամի սերունդն ենք+ և ոչ մեկի ծառաները երբեք չենք եղել+։ Ինչպե՞ս ես ասում, թե՝ «ազատ կլինեք»»։ 34 Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով մեղք է գործում, մեղքի ծառա է+։ 35 Ծառան հավիտյան չի մնում տան մեջ, որդին է հավիտյան մնում+։ 36 Հետևաբար, եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք+։ 37 Ես գիտեմ, որ դուք Աբրահամի սերունդն եք, բայց դուք փորձում եք սպանել ինձ+, որովհետև չեք ընդունում իմ խոսքը։ 38 Ինչ տեսել եմ իմ Հոր մոտ+, այդ մասին եմ խոսում+, իսկ դուք անում եք այն, ինչ լսել եք ձեր հորից»։ 39 Նրանք ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»+։ Հիսուսն էլ ասաց. «Եթե Աբրահամի զավակներն եք+, ուրեմն Աբրահամի գործերն արեք։ 40 Բայց հիմա փորձում եք սպանել ինձ, մի մարդու, որը ձեզ պատմեց այն ճշմարտությունը, որն Աստծուց է լսել+։ Աբրահամը այդ բանը չարեց+։ 41 Դուք ձեր հոր գործերն եք անում»։ Նրանք էլ ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկն է+՝ Աստված»։
42 Հիսուսն ասաց նրանց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, դուք կսիրեիք ինձ+, որովհետև Աստծու կողմից ուղարկվեցի և հիմա այստեղ եմ+։ Ոչ էլ իմ նախաձեռնությամբ եկա, այլ նա ուղարկեց ինձ+։ 43 Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ խոսում. պատճառն այն է, որ չեք կարող լսել իմ խոսքը+։ 44 Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից+, և ուզում եք ձեր հոր ցանկություններն անել+։ Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից+ և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը+։ 45 Բայց քանի որ ես ճշմարտությունն եմ խոսում, դուք չեք հավատում ինձ+։ 46 Ձեզանից ո՞ր մեկն է մեղադրում ինձ մեղքի մեջ+։ Եթե ես ճշմարտությունն եմ խոսում, ապա ինչո՞ւ չեք հավատում ինձ։ 47 Ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը+։ Իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»+։
48 Հրեաներն էլ նրան ասացին. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի+ ես ու դև ունես»+։ 49 Իսկ Հիսուսն ասաց. «Ես դև չունեմ։ Ես իմ Հորն եմ պատվում+, իսկ դուք անարգում եք ինձ։ 50 Բայց ես փառք չեմ փնտրում ինձ համար+. կա Մեկը, որ փնտրում է ու դատում+։ 51 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի տեսնի»+։ 52 Հրեաներն էլ ասացին նրան. «Հիմա հաստատ գիտենք, որ դև ունես+։ Աբրահամը մահացավ+, մարգարեներն էլ+, բայց դու ասում ես՝ «եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի ճաշակի»+։ 53 Մի՞թե դու ավելի մեծ ես+, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ։ Մարգարեներն էլ մահացան+։ Դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։ 54 Հիսուսը պատասխանեց. «Եթե ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Իմ Հայրն է փառավորում ինձ+, նա, որի համար ասում եք, թե ձեր Աստվածն է, 55 մինչդեռ դուք չեք ճանաչում նրան+, իսկ ես ճանաչում եմ+։ Եվ եթե ասեմ, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեմ։ Բայց ես ճանաչում եմ նրան ու պահում եմ նրա խոսքը+։ 56 Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը+. նա տեսավ այն և ուրախացավ»+։ 57 Հրեաներն ասացին նրան. «Դու դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ 58 Իսկ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի»+։ 59 Եվ նրանք քարեր վերցրին, որ շպրտեն նրա վրա+, բայց Հիսուսը թաքնվեց ու հեռացավ տաճարից։
9 Ճանապարհով անցնելիս Հիսուսը տեսավ մի մարդու, որն ի ծնե կույր էր։ 2 Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբբի՛+, ո՞վ է մեղք գործել+, որ նա կույր է ծնվել, այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները»+։ 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները, բայց սա եղել է նրա համար, որ դրանով Աստծու գործերը հայտնի դառնան+։ 4 Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի գործերն անենք+։ Ահա գալիս է գիշերը+, երբ ոչ ոք չի կարող գործ անել։ 5 Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ»+։ 6 Սա ասելուց հետո նա թքեց գետնին, թքով կավ շինեց, կավը դրեց այդ մարդու աչքերին+ 7 ու ասաց նրան. «Գնա՛, լվացվի՛ր+ Սիլովամի ավազանում»+ (որը թարգմանվում է «ուղարկված»)։ Նա էլ գնաց, լվացվեց+ և երբ վերադարձավ, տեսնում էր+։
8 Հարևանները և բոլոր նրանք, որ նախկինում այդ մարդուն տեսնում էին մուրալիս, ասացին. «Սա այն մարդը չէ՞, որ նստած ողորմություն էր խնդրում»+։ 9 Ոմանք ասում էին՝ նա է, մյուսներն էլ՝ նա չէ, այլ նման է նրան։ Իսկ այդ մարդն ասում էր. «Այդ ես եմ»։ 10 Եվ հարցրին նրան. «Էդ ինչպե՞ս աչքերդ բացվեցին»+։ 11 Նա պատասխանեց. «Հիսուս կոչված մարդը կավ շինեց, քսեց աչքերիս ու ասաց ինձ. «Գնա՛ Սիլովամ+ և լվացվի՛ր»։ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել»։ 12 Նրանք հարցրին. «Ո՞ւր է այդ մարդը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ»։
13 Նրանք էլ այդ մարդուն, որ մի ժամանակ կույր էր, տարան փարիսեցիների մոտ։ 14 Իսկ այդ օրը, երբ Հիսուսը կավ պատրաստեց ու բացեց նրա աչքերը+, շաբաթ+ էր։ 15 Հիմա էլ փարիսեցիները հարցրին նրան, թե ինչպես սկսեց տեսնել+։ Այդ մարդն էլ պատասխանեց. «Նա կավ դրեց աչքերիս, ես էլ լվացվեցի ու տեսնում եմ»։ 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում շաբաթը»+։ Ուրիշներն էլ ասում էին. «Մի մարդ, որ մեղավոր է, ինչպե՞ս կարող է այդպիսի հրաշքներ գործել»+։ Եվ բաժանում+ եղավ նրանց մեջ։ 17 Ուստի նորից հարցրին կույրին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, որ քո աչքերը բացեց»։ Նա պատասխանեց. «Նա մարգարե է»+։
18 Սակայն հրեաները չէին հավատում, որ նա կույր է եղել և սկսել է տեսնել։ Ուստի կանչեցին այդ մարդու ծնողներին 19 ու հարցրին նրանց. «Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել։ Այդ ինչպե՞ս է, որ հիմա տեսնում է»։ 20 Նրա ծնողները պատասխանեցին. «Մենք գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել։ 21 Բայց թե ինչպես է հիմա տեսնում, չգիտենք, կամ թե ով բացեց նրա աչքերը, չգիտենք։ Իրեն հարցրեք։ Նա արդեն չափահաս է, ինքը պետք է իր տեղը խոսի»։ 22 Նրա ծնողները այսպես պատասխանեցին, քանի որ վախենում էին+ հրեաներից, որովհետև հրեաները արդեն համաձայնության էին եկել, որ եթե որևէ մեկը նրան որպես Քրիստոս ընդունի, ժողովարանից պետք է վտարվի+։ 23 Ահա թե ինչու նրա ծնողներն ասացին. «Նա արդեն չափահաս է։ Իրեն հարցրեք»։
24 Ուստի երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որն առաջ կույր էր, ու ասացին նրան. «Աստծուն փա՛ռք տուր+։ Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»։ 25 Նա պատասխանեց. «Մեղավոր է, թե ոչ, չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»։ 26 Նրանք էլ հարցրին. «Նա ի՞նչ արեց քեզ։ Ինչպե՞ս բացեց քո աչքերը»։ 27 Նա էլ պատասխանեց նրանց. «Ես ձեզ արդեն ասացի, բայց դուք չլսեցիք։ Ինչո՞ւ եք ուզում նորից լսել։ Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»։ 28 Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ 29 Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ+, բայց թե որտեղից է այս մարդը, մենք չգիտենք»+։ 30 Իսկ նա պատասխանեց. «Զարմանալին էլ հենց դա է+, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, մինչդեռ նա իմ աչքերը բացեց։ 31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում+, բայց եթե որևէ մեկը աստվածավախ է և նրա կամքն է կատարում, նա լսում է նրան+։ 32 Չլսված բան է, որ ինչ-որ մեկը կույր ծնված մարդու աչքերը բաց անի։ 33 Եթե այդ մարդը Աստծուց չլիներ+, ոչինչ էլ չէր կարողանա անել»։ 34 Նրանք էլ ասացին. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնված+ և դո՞ւ ես մեզ սովորեցնում»։ Ու դուրս վռնդեցին նրան+։
35 Հիսուսը լսեց, որ այդ մարդուն վռնդել են, գտավ նրան ու հարցրեց. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»+։ 36 Նա էլ ասաց. «Ո՞վ է նա, տե՛ր, որ հավատամ նրան»։ 37 Հիսուսն ասաց. «Դու տեսար նրան, և քեզ հետ խոսողը հենց նա է»+։ 38 Այդ ժամանակ նա ասաց. «Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր»։ Եվ խոնարհվեց+ նրա առաջ։ 39 Հիսուսն ասաց. «Ես այս դատաստանի+ համար եկա աշխարհ, որ չտեսնողները տեսնեն+, և տեսնողները կուրանան»+։ 40 Երբ նրա մոտ եղող փարիսեցիները լսեցին այս խոսքերը, հարցրին նրան. «Մի՞թե մենք էլ ենք կույր»+։ 41 Հիսուսը պատասխանեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Բայց քանի որ ասում եք՝ տեսնում ենք+, ձեր մեղքը+ մնում է»։
10 «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ դռնով+ չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ+։ 2 Բայց ով դռնով+ է մտնում, նա ոչխարների+ հովիվն է+։ 3 Դռնապանը+ բաց է անում նրա համար, և ոչխարները+ լսում են նրա ձայնը։ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց։ 4 Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են+ նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը+։ 5 Օտարի հետևից նրանք երբեք չեն գնա, այլ կփախչեն+ նրանից, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»+։ 6 Հիսուսը նրանց համար այս համեմատությունն արեց, սակայն նրանք չհասկացան, թե ինչ են նշանակում նրա խոսքերը+։
7 Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը+, որով անցնում են ոչխարները։ 8 Բոլոր նրանք, որ եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ+, բայց ոչխարները չլսեցին նրանց+։ 9 Ես եմ դուռը+. ով իմ միջով մտնի, կփրկվի։ Կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի+։ 10 Գողը+ գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով+։ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք։ 11 Ես եմ բարի հովիվը+. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար+։ 12 Վարձկանը+, որ հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, և գայլը հափշտակում է նրանց, ու ոչխարները ցրվում են+, 13 որովհետև նա վարձված+ մարդ է և հոգ չի տանում ոչխարների մասին+։ 14 Ես եմ բարի հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին+, և նրանք էլ ինձ են ճանաչում+, 15 ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ Հորն եմ ճանաչում+։ Ես իմ հոգին տալիս եմ ոչխարների համար+։
16 Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ+, որ այս փարախից չեն+. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը+ և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան+։ 17 Հայրը սիրում է ինձ+, որովհետև ես իմ հոգին տալիս եմ+, որ դարձյալ ստանամ այն։ 18 Ոչ ոք այն չի վերցնի ինձանից. ես ինքս եմ տալիս այն։ Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու+։ Այս պատվիրանը+ ես իմ Հորից եմ ստացել»։
19 Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին բաժանում+ եղավ։ 20 Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի+, խելագար է։ Ինչո՞ւ եք նրան լսում»։ 21 Մյուսներն էլ ասում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն։ Մի՞թե դևը կարող է կույր մարդկանց աչքերը բացել»։
22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր։ Ձմեռ էր։ 23 Հիսուսը քայլում էր տաճարում Սողոմոնի սյունաշարի+ միջով։ 24 Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու։ Եթե դու ես Քրիստոսը+, պարզ ասա»+։ 25 Հիսուսն էլ պատասխանեց նրանց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում+։ 26 Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք+։ 27 Իմ ոչխարները+ լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս+։ 28 Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս+, նրանք երբեք չեն կործանվի+, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց+։ 29 Նրանք, որոնց իմ Հայրը+ ինձ տվեց, ավելի թանկ արժեն, քան մնացած բոլոր բաները+, ու ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից+։ 30 Ես և Հայրը մի ենք»+։
31 Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան+։ 32 Հիսուսն ասաց նրանց. «Ես ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի Հորից։ Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։ 33 Նրանք պատասխանեցին. «Մենք քեզ քարկոծում ենք ոչ թե բարի գործի համար, այլ հայհոյելու+, որովհետև ինքդ, մարդ լինելով, քեզ աստված ես դարձնում»+։ 34 Հիսուսն էլ ասաց նրանց. «Չէ՞ որ ձեր Օրենքում գրված է+. «Ես ասացի՝ «դուք աստվածներ եք»»+։ 35 Եթե նա «աստվածներ»+ է կոչում նրանց, ում դեմ էր ուղղված Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Սուրբ Գրքի խոսքը չեղյալ համարվի+), 36 դուք ի՞նձ եք ասում (որին Հայրը սրբացրեց և ուղարկեց աշխարհ), թե՝ հայհոյում ես, քանի որ ասացի՝ Աստծու Որդի եմ+։ 37 Եթե ես իմ Հոր գործերը+ չեմ անում, մի՛ հավատացեք ինձ։ 38 Բայց եթե անում եմ այդ գործերը, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք+, որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միության մեջ է ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ Հոր հետ»+։ 39 Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան+, բայց նա փախավ նրանց ձեռքից+։
40 Նա դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր+, և մնաց այնտեղ։ 41 Շատերը եկան նրա մոտ ու ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր այս մարդու մասին, ճիշտ էր»+։ 42 Եվ այնտեղ շատերը հավատացին նրան+։
11 Ղազարոս անունով մի մարդ կար, որ հիվանդ էր. նա Բեթանիայից էր՝ Մարիամի և նրա քույր Մարթայի+ գյուղից։ 2 Սա այն Մարիամն էր, որ անուշահոտ յուղով օծեց Տիրոջը+ և իր մազերով սրբեց նրա ոտքերը+։ Նրա եղբայրը՝ Ղազարոսը, հիվանդ էր։ 3 Ուստի նրա քույրերը լուր ուղարկեցին Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, նա, որին սիրում ես+, հիվանդ է»։ 4 Սակայն երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծու փառքի համար է+, որպեսզի Աստծու Որդին փառավորվի դրանով»։
5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ 6 Բայց երբ լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, երկու օր ևս մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ 7 Այնուհետև աշակերտներին ասաց. «Եկեք նորից գնանք Հրեաստան»։ 8 Աշակերտներն ասացին նրան. «Ռաբբի՛+, հրեաները դեռ վերջերս ուզում էին քեզ քարկոծել+, և դու նորից այնտե՞ղ ես գնում»։ 9 Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ օրվա մեջ տասներկու ժամ լույս է։ Եթե մեկը այդ ժամանակ+ է քայլում, նա ոչնչի չի բախվում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը։ 10 Բայց եթե մեկը գիշերով է քայլում+, ինչ-որ բանի բախվում է, որովհետև լույս չունի»։
11 Հետո նա ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ նրան»+։ 12 Աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»։ 13 Սակայն Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին։ Իսկ նրանք կարծում էին, թե նա սովորական քնի մասին է խոսում։ 14 Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ+։ 15 Ու ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որովհետև ձեր հավատը կամրանա։ Եկեք գնանք նրա մոտ»։ 16 Եվ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, ասաց մյուս աշակերտներին. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու»+։
17 Երբ Հիսուսը եկավ, իմացավ, որ Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ գերեզմանում է+։ 18 Բեթանիան Երուսաղեմին մոտ էր գտնվում՝ շուրջ երեք կիլոմետր հեռավորության վրա։ 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի ու Մարիամի մոտ, որպեսզի նրանց եղբոր համար մխիթարեն+ նրանց։ 20 Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, իսկ Մարիամը+ տանը նստած էր։ 21 Մարթան ասաց Հիսուսին. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա+։ 22 Սակայն հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց+, Աստված կտա քեզ»։ 23 Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»+։ 24 Մարթան ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»+։ 25 Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը+։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա+։ 26 Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա+։ Հավատո՞ւմ ես դրան»։ 27 Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, որ աշխարհ պետք է գար»+։ 28 Այս խոսքերն ասելուց հետո նա գնաց ու կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու թաքուն ասաց. «Ուսուցիչը+ եկել է և կանչում է քեզ»։ 29 Սա լսելուն պես նա շտապ վեր կացավ ու գնաց նրա մոտ։
30 Հիսուսը դեռ գյուղ չէր մտել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորեց նրան։ 31 Այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին+ և մխիթարում էին նրան, տեսնելով, որ Մարիամը շտապ վեր կացավ ու դուրս գնաց, նրա հետևից գնացին՝ կարծելով, թե նա գերեզման+ է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32 Երբ Մարիամը հասավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, և տեսավ նրան, ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»+։ 33 Հիսուսն էլ, տեսնելով, որ նա լաց է լինում, և նրա հետ եկած հրեաներն էլ են լաց լինում, հառաչեց, հուզվեց+ 34 և հարցրեց. «Որտե՞ղ եք դրել նրան»։ Նրանք պատասխանեցին. «Տե՛ր, արի ու տես»։ 35 Եվ Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին+։ 36 Հրեաներն ասացին. «Տեսեք, թե որքա՜ն էր սիրում նրան»+։ 37 Բայց նրանցից ոմանք ասացին. «Այս մարդը, որ կույրի աչքերը+ բաց արեց, մի՞թե չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ»։
38 Հիսուսը դարձյալ հառաչեց ու մոտեցավ գերեզմանին+, որը մի քարայր էր, և որի դիմաց մի քար+ կար դրված։ 39 Նա ասաց. «Քարը+ մի կողմ տարեք»։ Մարթան՝ ննջեցյալի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, պետք է որ արդեն հոտած լինի, քանի որ չորրորդ օրն է»։ 40 Հիսուսն էլ ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»+։ 41 Ուստի քարը մի կողմ տարան։ Հիսուսն իր աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր+։ 42 Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց սա ասացի այստեղ կանգնած ժողովրդի համար+, որպեսզի հավատան, որ դու ես ինձ ուղարկել»+։ 43 Այս խոսքերն ասելուց հետո նա բարձր ձայնով կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»+։ 44 Եվ մահացածը դուրս եկավ. նրա ոտքերն ու ձեռքերը երիզներով կապված էին+, իսկ դեմքը՝ կտորով փաթաթված։ Հիսուսն ասաց. «Արձակեք նրան և թողեք, որ գնա»։
45 Այն հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամի մոտ, երբ տեսան, թե Հիսուսն ինչ արեց, հավատացին նրան+, 46 իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին այն ամենը, ինչ Հիսուսն արեց+։ 47 Ուստի ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքեցին Սինեդրիոնը*+ և ասացին. «Ի՞նչ պիտի անենք։ Այս մարդը բազում հրաշքներ է անում+։ 48 Եթե այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան+, և հռոմեացիները+ կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը*+, թե՛ մեր ազգը»։ 49 Իսկ նրանցից մեկը՝ Կայիափան, որը այդ տարի քահանայապետ էր+, ասաց նրանց. «Դուք ոչինչ չգիտեք 50 և չեք էլ խորհում, որ ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի+ ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կործանվի»+։ 51 Սակայն այս խոսքերը նա իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պետք է մահանա ազգի համար, 52 և ոչ միայն ազգի, այլև Աստծու ցիրուցան եղած զավակներին+ մեկտեղ հավաքելու համար+։ 53 Հետևաբար, այդ օրվանից սկսած՝ նրանք խորհուրդ էին անում, որ սպանեն նրան+։
54 Այդ պատճառով Հիսուսն այլևս բացահայտ չէր շրջում+ հրեաների մեջ+, այլ այնտեղից գնաց անապատի մոտ գտնվող տեղանքը՝ Եփրեմ+ կոչվող քաղաքը, և աշակերտների հետ մնաց այնտեղ։ 55 Հրեաների Պասեքը+ մոտ էր, և շատ մարդիկ տարբեր տեղերից Երուսաղեմ էին գնացել Պասեքից առաջ, որպեսզի ծիսականորեն մաքրվեն+։ 56 Նրանք սկսեցին Հիսուսին փնտրել ու տաճարում կանգնած՝ իրար ասում էին. «Ի՞նչ եք կարծում, նա ընդհանրապես տոնին չի՞ գա»։ 57 Իսկ ավագ քահանաներն ու փարիսեցիները հրաման էին տվել, որ եթե որևէ մեկը իմանա, թե որտեղ է նա, տեղեկացնի այդ մասին, որպեսզի բռնեն նրան։
12 Պասեքից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա+, որտեղ Ղազարոսն+ էր, որին ինքը հարություն էր տվել։ 2 Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան+ սպասարկում էր+, իսկ Ղազարոսը այն մարդկանց մեջ էր, որոնք նրա հետ թիկնել էին սեղանի շուրջ+։ 3 Մարիամը, վերցնելով մոտ կես լիտր ազնիվ նարդոսից+ պատրաստված անուշահոտ յուղ, որը շատ թանկ արժեր, օծեց Հիսուսի ոտքերը, ապա սրբեց իր մազերով+։ Տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց։ 4 Սակայն նրա աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին+, որը պատրաստվում էր մատնել նրան, ասաց. 5 «Ինչի՞ համար այս յուղը+ չվաճառվեց երեք հարյուր դինարով* և չտրվեց աղքատներին»+։ 6 Սակայն նա այս խոսքերն ասաց ոչ թե նրա համար, որ մտածում էր աղքատների մասին, այլ որ գող էր+։ Փողի արկղը իր մոտ էր+, և այնտեղ գցված փողը հանում էր։ 7 Հիսուսն էլ ասաց. «Հանգի՛ստ թող նրան, որպեսզի նա պահի այս սովորությունը՝ ինձ թաղման օրվան պատրաստելու համար+։ 8 Չէ՞ որ աղքատները+ միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ»։
9 Հրեաների մի մեծ բազմություն երբ իմացավ, թե որտեղ է Հիսուսը, եկավ այնտեղ, որպեսզի ոչ միայն Հիսուսին տեսնի, այլ նաև Ղազարոսին, որին նա հարություն էր տվել+։ 10 Ավագ քահանաները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին նույնպես սպանեն+, 11 որովհետև նրա պատճառով հրեաներից շատերը գնում էին այնտեղ և հավատում էին Հիսուսին+։
12 Հաջորդ օրը ժողովրդի մի մեծ բազմություն, որ եկել էր տոնին, լսելով, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, 13 արմավենու ճյուղեր+ վերցրեց ու դուրս գնաց նրան դիմավորելու։ Նրանք սկսեցին բացականչել+. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+՝ Իսրայելի թագավորը»+։ 14 Իսկ Հիսուսը մի ավանակ+ գտավ ու նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. 15 «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոնի դուստր, ահա գալիս է քո թագավորը+՝ էշի քուռակի վրա նստած»+։ 16 Նրա աշակերտները սկզբում ուշադրություն չդարձրին այս ամենին+, բայց երբ Հիսուսը փառավորվեց+, այդ ժամանակ հիշեցին, որ այս ամենը նրա մասին էր գրված, և որ նրանք հենց այդպես էլ արեցին նրա համար+։
17 Այն մարդիկ, որ նրա հետ էին, երբ նա Ղազարոսին+ դուրս կանչեց գերեզմանից և հարություն տվեց, անդադար վկայում էին իրենց տեսածի մասին+։ 18 Այդ պատճառով էլ ժողովուրդը, լսելով, որ նա արել էր այդ հրաշքը+, դիմավորեց նրան։ 19 Իսկ փարիսեցիներն+ իրար ասացին. «Տեսնում եք, որ ոչ մի բանի չենք հասնում։ Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»+։
20 Տոնի առթիվ եկածների մեջ հույներ+ կային, որոնք եկել էին երկրպագություն անելու։ 21 Նրանք մոտեցան Փիլիպոսին+, որը Գալիլեայի Բեթսայիդայից էր, և սկսեցին խնդրել նրան. «Տե՛ր, ուզում ենք տեսնել Հիսուսին»+։ 22 Փիլիպոսը եկավ ու Անդրեասին ասաց, Անդրեասն ու Փիլիպոսն էլ եկան ու Հիսուսին ասացին։
23 Հիսուսն ասաց նրանց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի+։ 24 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չի ընկնում ու չի մեռնում, միայն այդ մեկ հատիկն է մնում, բայց եթե մեռնում է+, շատ պտուղ է տալիս։ 25 Ով սիրում է իր հոգին, կործանում է այն, բայց նա, ով այս աշխարհում ատում է իր հոգին+, կպահպանի այն հավիտենական կյանքի համար+։ 26 Եթե մեկը ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի+։ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան+։ 27 Հիմա հոգիս խռովված է+, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից+։ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել։ 28 Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Եվ մի ձայն+ եկավ երկնքից. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»+։
29 Այնտեղ կանգնածներից ոմանք, լսելով այդ ձայնը, ասացին, թե որոտ եղավ։ Մյուսներն էլ ասացին. «Հրեշտակ խոսեց նրա հետ»։ 30 Իսկ Հիսուսն ասաց. «Այս ձայնը եկավ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար+։ 31 Հիմա դատն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը+ դուրս կնետվի+։ 32 Սակայն երբ ես բարձրացվեմ+, ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ»+։ 33 Նա ասաց սա, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի մահով է մեռնելու+։ 34 Իսկ ժողովուրդը պատասխանեց. «Մենք Օրենքից լսել ենք, որ Քրիստոսը հավիտյան է մնալու+։ Դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի+։ Ո՞վ է այդ մարդու Որդին»+։ 35 Հիսուսն ասաց նրանց. «Լույսը մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կլինի։ Քայլեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը+ չհաղթի ձեզ։ Նա, ով խավարի մեջ է քայլում, չգիտի, թե ուր է գնում+։ 36 Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ+ լինեք»։
Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գնաց ու թաքնվեց նրանցից։ 37 Ու թեև նա այդքան շատ հրաշքներ էր գործել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, 38 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի խոսքերը, որն ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեր լսած լուրին+։ Ո՞ւմ հայտնի դարձավ Եհովայի բազուկը»+։ 39 Նրանք չկարողացան հավատալ, որովհետև Եսայիան նաև ասել էր. 40 «Նա կուրացրեց նրանց աչքերը և կարծրացրեց նրանց սրտերը+, որ իրենց աչքերով չտեսնեն և իրենց սրտերով չըմբռնեն միտքը ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց»+։ 41 Եսայիան ասաց այս բաները, քանի որ տեսավ նրա փառքը+ և խոսեց նրա մասին։ 42 Ամեն դեպքում, նույնիսկ իշխաններից շատերը հավատացին նրան+, սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին դավանում նրան, որպեսզի չվտարվեն ժողովարանից+, 43 որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծու փառքը+։
44 Հիսուսը բարձրաձայն ասաց. «Ով հավատում է ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև ինձ ուղարկողին+, 45 և ով տեսնում է ինձ, տեսնում է նաև ինձ ուղարկողին+։ 46 Ես աշխարհ եկա իբրև լույս+, որպեսզի ամեն ոք, ով հավատա ինձ, խավարի մեջ չմնա+։ 47 Բայց եթե մեկը լսում է իմ խոսքերը և չի պահում դրանք, ես չեմ դատում նրան, որովհետև ես եկա ոչ թե աշխարհը դատելու+ , այլ փրկելու+։ 48 Ինձ արհամարհողի և իմ ասածները չընդունողի համար դատավոր կա։ Այն խոսքը+, որ ես ասացի, ա՛յն կդատի նրան վերջին օրը, 49 որովհետև ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ+։ 50 Նաև գիտեմ, որ նրա պատվերը հավիտենական կյանք է նշանակում+։ Հետևաբար, ինչ որ ես խոսում եմ, խոսում եմ այն, ինչ որ Հայրն ինձ ասաց»+։
13 Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ այս աշխարհից Հոր մոտ գնալու+ իր ժամն արդեն եկել է+։ Նա սիրում էր իր հետևորդներին, որոնք աշխարհում էին+. նա մինչև վերջ սիրեց նրանց։ 2 Ընթրիքի ժամանակ Բանսարկուն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ արդեն դրել էր+, որ մատնի նրան+։ 3 Հիսուսն էլ, իմանալով, որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է տվել+, և որ ինքն Աստծուց է եկել ու Աստծու մոտ է գնում+, 4 վեր կացավ սեղանից, հանեց իր վերնահագուստը, ապա վերցրեց սրբիչն ու իր մեջքին կապեց+։ 5 Հետո տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ+ ու մեջքին կապած սրբիչով չորացնել։ 6 Երբ մոտեցավ Սիմոն Պետրոսին, նա ասաց. «Տե՛ր, դո՞ւ ես լվանալու իմ ոտքերը»+։ 7 Հիսուսը պատասխանեց. «Ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»+։ 8 Իսկ Պետրոսն ասաց նրան. «Դու իմ ոտքերը երբեք չե՛ս լվանա»։ Հիսուսը պատասխանեց. «Եթե չլվանամ+, դու ինձ հետ ոչ մի բաժին չես ունենա»։ 9 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխը լվա»։ 10 Հիսուսն էլ ասաց նրան. «Լողացած+ մարդուն իր ոտքերը լվանալուց ավել ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է։ Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ 11 Նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր+, դրա համար էլ ասաց՝ «բոլորդ չէ, որ մաքուր եք»։
12 Երբ արդեն լվացել էր նրանց ոտքերը, հագել էր իր վերնահագուստը ու կրկին թիկնել սեղանի մոտ, ասաց նրանց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի։ 13 Դուք ինձ «Ուսուցիչ»+ և «Տեր»+ եք անվանում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա+։ 14 Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը+, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք+։ 15 Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք+։ 16 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից+։ 17 Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք+։ 18 Խոսքս բոլորիդ մասին չէ. ես ճանաչում եմ իմ ընտրածներին+։ Բայց սա նրա համար է, որ Սուրբ Գրքի խոսքը կատարվի+. «Նա, ով իմ հացն էր ուտում, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ»+։ 19 Նախքան կատարվելն եմ ասում ձեզ+, որպեսզի երբ կատարվի, դուք հավատաք, որ ես հենց նա եմ։ 20 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում+։ Իսկ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում»+։
21 Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսի հոգին խռովվեց, ապա նա բացահայտ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»+։ 22 Աշակերտները սկսեցին իրար նայել՝ տարակուսելով, թե նա ում մասին է խոսում+։ 23 Աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր+, թիկնել էր Հիսուսի կողքին։ 24 Եվ Սիմոն Պետրոսը գլխով արեց նրան ու ասաց. «Հարցրու, թե ում մասին է խոսում»։ 25 Նա էլ, հենվելով Հիսուսի կրծքին, հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է»+։ 26 Հիսուսը պատասխանեց. «Այս պատառը թաթախելուց հետո ում որ տամ, նա է»+։ Եվ պատառը թաթախեց ու տվեց Հուդային՝ Սիմոն Իսկարիովտացու որդուն։ 27 Երբ Հուդան վերցրեց պատառը, Սատանան մտավ նրա մեջ+։ Հիսուսն ասաց նրան. «Ինչ որ անելու ես, շո՛ւտ արա»։ 28 Սակայն սեղանի շուրջ թիկնածներից ոչ մեկը չիմացավ, թե ինչու նրան այս բանն ասաց։ 29 Քանի որ փողի արկղը Հուդայի մոտ էր+, նրանցից ոմանք մտածեցին, թե Հիսուսը նրան ասում էր՝ «ինչ որ մեզ պետք է տոնի համար, գնիր», կամ էլ որ նա աղքատներին մի բան տա+։ 30 Պատառը վերցնելուց հետո Հուդան անմիջապես դուրս գնաց։ Գիշեր էր+։
31 Երբ նա հեռացավ, Հիսուսն ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվում է+, և Աստված էլ նրա միջոցով է փառավորվում։ 32 Աստված ինքը կփառավորի նրան+, նա անմիջապես կփառավորի նրան։ 33 Որդյակնե՛ր+, դեռ մի քիչ ժամանակ ես ձեզ հետ եմ։ Դուք կփնտրեք ինձ, և ինչպես որ հրեաներին ասացի, թե՝ «ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ»+, հիմա էլ ձեզ եմ ասում։ 34 Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի+, այնպես էլ դուք սիրեք իրար+։ 35 Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար»+։
36 Սիմոն Պետրոսը հարցրեց նրան. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր որ ես եմ գնում, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, սակայն հետո կգաս»+։ 37 Պետրոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ։ Ես իմ հոգի՛ն կտամ քեզ համար»+։ 38 Հիսուսն էլ ասաց. «Քո հոգի՞ն կտաս ինձ համար։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. աքաղաղը չի կանչի, մինչև որ դու երեք անգամ չուրանաս ինձ»+։
14 «Թող ձեր սրտերը չխռովվեն+։ Հավատացեք Աստծուն+, հավատացեք նաև ինձ+։ 2 Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան+, հակառակ դեպքում՝ ես ձեզ չէի ասի դա։ Սակայն իմ ասածը ճիշտ է, քանի որ գնում եմ, որ տեղ պատրաստեմ+ ձեզ համար։ 3 Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ+ և ձեզ ինձ մոտ կառնեմ+, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք+։ 4 Ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք»։
5 Թովմասն+ ասաց նրան. «Տե՛ր, մենք չգիտենք, թե դու ուր ես գնում+։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»։
6 Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը+, ճշմարտությունը+ և կյանքը+։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով+։ 7 Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք. այս պահից սկսած՝ դուք ճանաչում եք նրան և տեսել եք նրան»+։
8 Փիլիպոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ համար»։
9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դու, Փիլիպո՛ս, չճանաչեցի՞ր ինձ։ Ով ինձ տեսավ, Հորը տեսավ+։ Դու ինչպե՞ս ես ասում. «Ցո՛ւյց տուր մեզ Հորը»+։ 10 Չե՞ս հավատում, որ ես միության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միության մեջ է ինձ հետ+։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինձանից չեմ ասում, այլ Հայրը, որ միության մեջ է մնում ինձ հետ, նա է անում իր գործերը+։ 11 Հավատացեք ինձ, որ ես միության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միության մեջ է ինձ հետ, եթե ոչ, գոնե իմ գործերի պատճառով հավատացեք+։ 12 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի+, որովհետև ես Հոր մոտ եմ գնում+։ 13 Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով+։ 14 Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ։
15 Եթե դուք սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները+։ 16 Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական* կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա+, 17 այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը+, և որն աշխարհը չի կարող ստանալ+, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն։ Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեր մեջ է+։ 18 Ես ձեզ որբ չեմ թողնի+, ես կգամ ձեզ մոտ։ 19 Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի+, բայց դուք կտեսնեք ինձ+, որովհետև ես ապրում եմ, և դուք նույնպես կապրեք+։ 20 Այդ օրը կիմանաք, որ ես միության մեջ եմ իմ Հոր հետ, դուք միության մեջ եք ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ ձեզ հետ+։ 21 Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ+։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու ինձ հայտնի կդարձնեմ նրան»։
22 Հուդան+ (ոչ Իսկարիովտացին) հարցրեց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ ես ուզում քեզ հայտնի դարձնել մեզ և ոչ թե աշխարհին»+։
23 Հիսուսը պատասխանեց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի+ իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան։ Մենք կգանք նրա մոտ ու կբնակվենք նրա հետ+։ 24 Իսկ ով չի սիրում ինձ, չի պահում իմ խոսքերը։ Այն խոսքը, որ դուք լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հոր խոսքն է+։
25 Այս բաներն ասացի ձեզ, քանի դեռ ձեզ հետ եմ։ 26 Բայց օգնականը*՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա* ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ+։ 27 Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն+ եմ ձեզ տալիս։ Չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս։ Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն։ 28 Լսեցիք, որ ասացի ձեզ, թե գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ։ Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է+ ինձանից։ 29 Ուստի նախքան կատարվելը ասացի ձեզ+, որպեսզի երբ կատարվի, դուք հավատաք։ 30 Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը+ գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա+, 31 բայց որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ+, այնպես եմ անում։ Վեր կացեք, գնանք այստեղից»։
15 «Ես եմ ճշմարիտ որթատունկը+, իսկ իմ Հայրը մշակն է+։ 2 Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է+, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է+, որ ավելի շատ պտուղ տա+։ 3 Դուք արդեն մաքուր եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ+։ 4 Միության մեջ մնացեք ինձ հետ, և ես էլ միության մեջ կմնամ ձեզ հետ+։ Ինչպես որ ճյուղը չի կարող ինքնուրույն պտուղ տալ, եթե չմնա որթատունկի վրա, նույնպես էլ դուք չեք կարող, եթե ինձ հետ միության մեջ չմնաք+։ 5 Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք։ Նա, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, շատ պտուղ+ է տալիս, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։ 6 Եթե որևէ մեկը միության մեջ չի մնում ինձ հետ, ճյուղի պես նետվում է և չորանում։ Մարդիկ հավաքում են այդ ճյուղերը ու գցում կրակի մեջ, և դրանք այրվում են+։ 7 Եթե դուք միության մեջ մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտերում, ինչ էլ որ կամենաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ+։ 8 Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք+։ 9 Ինչպես Հայրը սիրեց ինձ+, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացեք իմ սիրո մեջ։ 10 Եթե իմ պատվիրանները պահեք+, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները+ և մնում եմ նրա սիրո մեջ։
11 Այս խոսքերն ասացի ձեզ, որ լիովին զգաք այն ուրախությունը, որ ես ունեմ+։ 12 Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի+։ 13 Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար+։ 14 Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ+։ 15 Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը։ Բայց ես ձեզ ընկերներ+ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ+։ 16 Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և նշանակեցի, որպեսզի գնաք ու պտուղ բերեք+, և ձեր պտուղը մնա, և որպեսզի ինչ էլ որ խնդրեք Հորից իմ անունով, տա ձեզ+։
17 Սա եմ ձեզ պատվիրում. սիրեք միմյանց+։ 18 Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել+։ 19 Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք+։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք+, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ+։ 20 Հիշեք այն խոսքը, որ ձեզ ասացի, թե՝ «ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն+, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ 21 Սակայն այս ամենը ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց ինձ+։ 22 Եթե ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա+, բայց հիմա նրանք ոչ մի արդարացում չունեն իրենց մեղքի համար+։ 23 Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը+։ 24 Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց+, նրանք մեղք չէին ունենա+, սակայն հիմա նրանք տեսան ու ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ+։ 25 Բայց դա եղավ նրա համար, որ իրենց Օրենքում գրված խոսքը կատարվի՝ «առանց պատճառի ատեցին ինձ»+։ 26 Երբ օգնականը* գա, որին Հոր մոտից կուղարկեմ ձեզ+, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը և որը Հորից է գալիս, նա՛* կվկայի իմ մասին+, 27 և դուք էլ կվկայեք+, քանի որ սկզբից ևեթ ինձ հետ եք եղել»։
16 «Այս բաները ասացի ձեզ, որ չգայթակղվեք+։ 2 Ձեզ կվտարեն ժողովարանից+։ Եվ գալիս է ժամը, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն+։ 3 Բայց նրանք այս բաները ձեզ կանեն այն պատճառով, որ ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ+։ 4 Այնուհանդերձ, այս ամենն ասացի ձեզ, որ երբ այդ ժամը գա, հիշեք, որ այդ մասին ասել եմ ձեզ+։
Այս ամենը, սակայն, սկզբում չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի։ 5 Բայց հիմա գնում եմ ինձ ուղարկողի մոտ+, մինչդեռ ձեզանից ոչ մեկը չի հարցնում, թե՝ «ո՞ւր ես գնում»։ 6 Սակայն քանի որ այս բաները ձեզ ասացի, ձեր սրտերը տրտմեցին+։ 7 Այնուհանդերձ, ճշմարտությունն եմ ձեզ ասում. ձեր օգտի համար է, որ ես գնում եմ, որովհետև եթե չգնամ, օգնականը*+ չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ 8 Եվ երբ նա գա, աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի, արդարության և դատաստանի մասին+. 9 նախ՝ մեղքի+ մասին, քանի որ նրանք չեն հավատում ինձ+, 10 ապա՝ արդարության+ մասին, քանի որ ես Հոր մոտ եմ գնում, և դուք ինձ այլևս չեք տեսնի, 11 և հետո՝ դատաստանի մասին+, քանի որ այս աշխարհի իշխանը դատապարտված է+։
12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու+։ 13 Բայց երբ նա* գա, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը+, կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ, որովհետև իրենից չէ, որ կխոսի, այլ ինչ որ լսի, այն կխոսի և կհայտնի ձեզ գալիք բաների մասին+։ 14 Նա կփառավորի ինձ+, որովհետև կվերցնի այն ամենից, ինչ որ իմն է, և կհայտնի ձեզ+։ 15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է+։ Դրա համար ասացի, որ նա կվերցնի այն ամենից, ինչ որ իմն է, ու կհայտնի ձեզ։ 16 Մի քիչ ժամանակ էլ, և այլևս ինձ չեք տեսնի+, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ»։
17 Այդ ժամանակ նրա աշակերտներից ոմանք իրար ասացին. «Ի՞նչ է նշանակում նրա խոսքերը՝ «մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ», և «որովհետև ես Հոր մոտ եմ գնում»»։ 18 Նրանք ասում էին. «Ի՞նչ է նշանակում այն, որ նա ասում է՝ «մի փոքր ժամանակ էլ»։ Չենք հասկանում, թե ինչի մասին է խոսում»։ 19 Հիսուսը իմացավ+, որ ուզում էին հարցնել իրենից, ուստի ասաց նրանց. «Սրա մասի՞ն եք հարցնում իրար, որ ասացի, թե՝ «մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ»։ 20 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք+, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի+։ 21 Կինը ծննդաբերելիս ցավ* է քաշում, որովհետև նրա ծննդաբերության ժամը եկել է+, բայց երբ մանկանը ծնում է, իր նեղությունն այլևս չի հիշում, որովհետև ուրախանում է, որ մի մարդ լույս աշխարհ եկավ։ 22 Դուք էլ եք հիմա տրտմած, բայց ես ձեզ նորից կտեսնեմ։ Ձեր սրտերը կուրախանան+, և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզանից։ 23 Եվ այդ օրը+ դուք ինձնից ոչինչ չեք հարցնի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից+ իմ անունով, նա կտա ձեզ+։ 24 Մինչև այս պահը դուք ոչինչ չեք խնդրել իմ անունով։ Խնդրեք և կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի+։
25 Ձեզ հետ համեմատություններ անելով խոսեցի+։ Ժամը գալիս է, երբ այլևս համեմատություններով չեմ խոսի ձեզ հետ, այլ հստակ կհայտնեմ ձեզ Հոր մասին։ 26 Այդ օրը իմ անունով դուք կխնդրեք Հորը։ Չեմ ասում ձեզ, որ ե՛ս կխնդրեմ Հորը ձեզ համար։ 27 Հայրը ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ+ ու հավատացիք, որ ես Հոր կողմից եկա+։ 28 Ես Հորից ելա և աշխարհ եկա։ Այժմ թողնում եմ աշխարհը ու գնում եմ Հոր մոտ»+։
29 Նրա աշակերտներն ասացին. «Ահա հիմա դու հստակ ես խոսում և ոչ մի համեմատություն չես անում։ 30 Հիմա մենք գիտենք, որ դու ամեն ինչ գիտես+ և կարիք չկա, որ որևէ մեկը քեզնից բան հարցնի+։ Դրա համար էլ հավատում ենք, որ դու Աստծուց եկար»+։ 31 Հիսուսն էլ ասաց նրանց. «Հիմա հավատո՞ւմ եք։ 32 Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տունը+, ու ինձ մենակ կթողնեք։ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է+։ 33 Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք+։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»+։
17 Այդ խոսքերից հետո Հիսուսը աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, ժամը եկավ, փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի+, 2 որովհետև իշխանություն տվեցիր նրան բոլոր մարդկանց վրա+, որպեսզի բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր+, հավիտենական կյանք տա+։ 3 Սա է հավիտենական կյանքը+, որ ճանաչեն*+ քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ+, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր+։ 4 Ես փառավորեցի+ քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու+։ 5 Ուստի այժմ, Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը+։
6 Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ+։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք պահեցին քո խոսքը։ 7 Հիմա նրանք իմացան, որ այն ամենը, ինչը ինձ տվեցիր, քեզանից է, 8 որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի+, և նրանք ընդունեցին ու իմացան, որ ես քո կողմից եկա+, և հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ+։ 9 Խնդրում եմ քեզ նրանց համար։ Խնդրում եմ ոչ թե աշխարհի+ համար, այլ նրանց համար, ում ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ 10 Ամեն ինչ, որ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է+, և ես փառավորվեցի նրանց մեջ։
11 Ես այլևս աշխարհում չեմ, բայց նրանք աշխարհում են+, իսկ ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց+ քո անվան համար, որը տվեցիր ինձ*, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք+։ 12 Երբ նրանց հետ էի, պահպանում էի նրանց+ քո անվան համար, որը տվեցիր ինձ, և ես պահեցի նրանց, ու նրանցից և ոչ մեկը չկործանվեց+, բացի կործանման որդուց+, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի+։ 13 Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք լիովին զգան այն ուրախությունը, որ ես ունեմ+։ 14 Քո խոսքը նրանց տվեցի, բայց աշխարհը ատեց+ նրանց, որովհետև նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ+։
15 Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից+։ 16 Նրանք աշխարհի մի մասը չեն+, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ+։ 17 Սրբացրու+ նրանց ճշմարտությամբ. քո խոսքը+ ճշմարտություն է+։ 18 Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ+։ 19 Եվ ես սրբացնում եմ իմ անձը հանուն նրանց, որպեսզի նրանք էլ ճշմարտությամբ սրբացվեն+։
20 Բայց ոչ միայն նրանց համար եմ խնդրում, այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ+, 21 որպեսզի նրանք բոլորը մի լինեն+, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ+, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ+, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր+։ 22 Այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք+։ 23 Ես միության մեջ եմ նրանց հետ, և դու միության մեջ ես ինձ հետ, որ նրանք կատարելապես մի լինեն+, որպեսզի աշխարհը իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ 24 Հա՛յր, ում որ ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ+, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև դու ինձ սիրեցիր աշխարհը+ հիմնվելուց առաջ+։ 25 Արդա՛ր+ Հայր, աշխարհը չի ճանաչում քեզ+, բայց ես քեզ ճանաչում եմ, և նրանք գիտեն, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ+։ 26 Ես ճանաչեցրի նրանց քո անունը+ ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ»+։
18 Սա ասելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ անցավ Կեդրոն+ հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, և իր աշակերտների հետ մտավ այնտեղ+։ 2 Հուդան՝ նրա մատնիչը, նույնպես գիտեր այդ վայրը, որովհետև Հիսուսը շատ անգամ էր իր աշակերտների հետ այնտեղ հանդիպել+։ 3 Ուստի Հուդան, իր հետ վերցնելով զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների պահապաններին, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ+։ 4 Հիսուսը, իմանալով այն բոլոր բաները, որ պատահելու էին իրեն+, առաջ գնաց ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։ 5 Նրանք պատասխանեցին. «Հիսուս նազովրեցուն»+։ Նա էլ ասաց. «Ես եմ»։ Նրա մատնիչը+՝ Հուդան էլ էր նրանց հետ կանգնած։
6 Սակայն երբ նրանց ասաց՝ «ես եմ», նրանք հետ-հետ գնացին+ ու գետին ընկան։ 7 Ուստի նա նորից հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս նազովրեցուն»։ 8 Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան»։ 9 Նա այսպես ասաց, որպեսզի կատարվեր այն խոսքը, որ նա ասել էր՝ «ում որ ինձ տվեցիր, նրանցից ոչ մեկին չկորցրի»+։
10 Սիմոն Պետրոսը, որը սուր ուներ, քաշեց ու զարկեց քահանայապետի ծառային և նրա աջ ականջը կտրեց+։ Այդ ծառայի անունը Մալքոս էր։ 11 Հիսուսն ասաց Պետրոսին. «Սուրը պատյանի մեջ դիր+։ Մի՞թե չպետք է խմեմ+ այն բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։
12 Զինվորների խումբը, զորապետը և հրեաների պահապանները բռնեցին Հիսուսին, կապեցին 13 ու սկզբում տարան Հաննայի մոտ, քանի որ նա Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր+։ 14 Սա այն Կայիափան էր, որը հրեաներին խորհուրդ էր տվել ու ասել, թե ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար+։
15 Սիմոն Պետրոսը և մեկ ուրիշ աշակերտ գնում էին Հիսուսի հետևից+։ Այդ աշակերտը ծանոթ էր քահանայապետին, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի բակ, 16 իսկ Պետրոսը դրսում՝ դռան մոտ, կանգնել էր+։ Եվ այդ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս գնաց, խոսեց դռնապանի հետ և Պետրոսին ներս բերեց։ 17 Այդ ժամանակ աղախինը՝ դռնապանը, Պետրոսին ասաց. «Դու էլ այս մարդու աշակերտներից մեկը չե՞ս»։ Նա էլ ասաց. «Ո՛չ»+։ 18 Իսկ ծառաներն ու պահապանները կանգնած էին այնտեղ, ածուխ էին վառում+ ու տաքանում, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը նույնպես նրանց հետ կանգնած տաքանում էր։
19 Այդ ընթացքում քահանան հարցեր էր տալիս Հիսուսին նրա աշակերտների ու նրա ուսմունքի մասին։ 20 Հիսուսն էլ պատասխանում էր նրան. «Ես աշխարհի հետ բացեիբաց խոսեցի։ Միշտ սովորեցնում էի ժողովարանում և տաճարում+, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և գաղտնի ոչ մի բան չխոսեցի։ 21 Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս։ Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ինչ եմ խոսել իրենց հետ։ Ահա սրանք գիտեն, թե ես ինչ եմ ասել»։ 22 Երբ նա այս խոսքերն ասաց, այնտեղ կանգնած պահապաններից մեկը ապտակեց+ Հիսուսին ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում ավագ քահանային»։ 23 Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Եթե սխալ բան ասացի, ասա, բայց եթե ճիշտ ասացի, ապա ինչո՞ւ ես խփում ինձ»։ 24 Այդ ժամանակ Հաննան նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ+։
25 Իսկ Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր։ Նրան հարցրին. «Դու էլ նրա աշակերտներից չե՞ս»։ Նա էլ հերքեց ու ասաց. «Ո՛չ»+։ 26 Քահանայապետի ծառաներից մեկը, որն այն մարդու ազգականն էր, որի ականջը Պետրոսը կտրել էր+, ասաց. «Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա»։ 27 Սակայն Պետրոսը դարձյալ հերքեց, ու հենց նույն պահին աքաղաղը կանչեց+։
28 Այնուհետև Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի պալատ+։ Առավոտ էր։ Սակայն նրանք կուսակալի պալատ չմտան, որպեսզի չպղծվեն+ ու կարողանան Պասեքի ընթրիքը ուտել։ 29 Պիղատոսը դուրս եկավ ու հարցրեց նրանց. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»+։ 30 Նրանք ասացին. «Եթե այս մարդը հանցավոր չլիներ, մենք նրան չէինք մատնի քո ձեռքը»։ 31 Պիղատոսն ասաց նրանց. «Վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն դատեք»+։ Հրեաներն ասացին. «Օրենքով թույլատրելի չէ, որ մենք որևէ մեկին սպանենք»+։ 32 Սա եղավ, որ կատարվի Հիսուսի այն խոսքը, որը նա ասաց՝ նշելու համար, թե ինչպիսի մահով էր մեռնելու+։
33 Պիղատոսը նորից մտավ պալատ, կանչեց Հիսուսին ու հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ 34 Հիսուսը պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես տալիս այդ հարցը, թե՞ ուրիշներն ասացին քեզ իմ մասին»+։ 35 Պիղատոսն էլ ասաց. «Մի՞թե ես հրեա եմ։ Քո ազգը և ավագ քահանաները մատնեցին քեզ իմ ձեռքը+։ Ի՞նչ ես արել»։ 36 Հիսուսը պատասխանեց+. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ+։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին+, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»։ 37 Ուստի Պիղատոսը հարցրեց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»+։ Հիսուսն էլ պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության+ մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է+, լսում է իմ ձայնը»+։ 38 Պիղատոսն ասաց նրան. «Ճշմարտությո՞ւնն ինչ է»։
Սա ասելուց հետո նա դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ և նրանց ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ+։ 39 Բայց դուք սովորություն ունեք, որ Պասեքին ձեզ համար մի մարդ ազատ արձակեմ+։ Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ»։ 40 Նրանք նորից բղավեցին. «Չէ՛, նրա՛ն չէ, Բարաբբայի՛ն»։ Իսկ Բարաբբան ավազակ էր+։
19 Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ Հիսուսին խարազանեն+։ 2 Զինվորներն էլ փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին ու մի ծիրանի զգեստ հագցրին նրան+։ 3 Նրանք գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»։ Եվ ապտակում էին նրան+։ 4 Պիղատոսը դարձյալ դուրս գնաց ու ասաց նրանց. «Ահա ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»+։ 5 Եվ Հիսուսը դուրս եկավ՝ փշե պսակը գլխին և ծիրանի զգեստը հագին։ Պիղատոսն ասաց նրանց. «Ահա՛ Մարդը»։ 6 Երբ ավագ քահանաներն ու պահապանները տեսան նրան, բղավեցին. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր»+։ Իսկ Պիղատոսն ասաց նրանց. «Դո՛ւք առեք նրան և ինքներդ ցցին գամեք, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ»+։ 7 Հրեաները պատասխանեցին. «Մենք օրենք ունենք+, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու որդի կոչեց»+։
8 Երբ Պիղատոսը լսեց այս խոսքերը, ավելի շատ վախեցավ 9 և նորից մտնելով պալատ՝ Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Սակայն Հիսուսը նրան ոչինչ չպատասխանեց+։ 10 Ուստի Պիղատոսն ասաց. «Չե՞ս խոսում ինձ հետ+։ Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ ցցին գամելու»։ 11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ+։ Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է»։
12 Այդ պատճառով Պիղատոսը հնար էր փնտրում, որ ազատի նրան։ Բայց հրեաները բղավում էին. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես։ Նա, ով իրեն թագավոր է դարձնում, կայսրի դեմ է խոսում»+։ 13 Եվ Պիղատոսը, լսելով այս խոսքերը, դուրս բերեց Հիսուսին, իսկ ինքը նստեց դատավորական աթոռին՝ այն տեղը, որ Քարահատակ էր կոչվում, իսկ եբրայերեն՝ Գաբաթա։ 14 Պասեքի պատրաստությունն էր+. մոտավորապես վեցերորդ ժամն* էր։ Նա հրեաներին ասաց. «Ահա՛ ձեր թագավորը»։ 15 Բայց նրանք բղավում էին. «Վերացրո՛ւ դրան։ Վերացրո՛ւ դրան։ Ցցի՛ն գամիր դրան»։ Պիղատոսն էլ ասաց նրանց. «Ձեր թագավորի՞ն ցցին գամեմ»։ Ավագ քահանաները պատասխանեցին. «Մենք կայսրից բացի, ուրիշ թագավոր չունենք»+։ 16 Այդ ժամանակ նրանց ձեռքը տվեց նրան, որ ցցին գամեն+։
Եվ նրանք Հիսուսին տարան։ 17 Տանջանքի ցիցը վերցնելով+՝ նա գնաց+ Գանգի վայր կոչված տեղը, իսկ եբրայերեն՝ Գողգոթա+։ 18 Այնտեղ ցցին գամեցին նրան+ և նրա հետ նաև ուրիշ երկուսի. մեկին՝ նրա այս կողմում, մյուսին՝ այն կողմում, իսկ Հիսուսը նրանց մեջտեղում էր+։ 19 Պիղատոսը նաև մի տիտղոս գրեց ու դրեց տանջանքի ցցի վրա։ Գրված էր. «Հիսուս նազովրեցի՝ հրեաների Թագավոր»+։ 20 Հրեաներից շատերը կարդացին այդ տիտղոսը, քանի որ այն վայրը, որտեղ Հիսուսը ցցին էր գամվել, քաղաքին մոտ էր+։ Այն գրված էր եբրայերենով, լատիներենով ու հունարենով։ 21 Բայց հրեաների ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ «հրեաների Թագավոր», այլ ինչ որ ինքն էր ասում՝ «ես հրեաների Թագավորն եմ»»։ 22 Իսկ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ որ գրեցի, գրեցի»։
23 Հիսուսին ցցին գամելուց հետո զինվորները վերցրին նրա վերնահագուստները և չորս մասի բաժանեցին, ամեն մի զինվորին՝ մի մաս։ Նաև վերցրին այն զգեստը, որը նա տակից էր հագնում, բայց քանի որ այն առանց կարի էր՝ վերից վար գործված+, 24 նրանք իրար ասացին. «Եկեք չպատռենք, այլ վիճակ գցենք ու տեսնենք, թե ումը կլինի»։ Այս բանը պատահեց, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի. «Հանդերձներս բաժանեցին իրար մեջ և հագուստիս վրա վիճակ գցեցին»+։ Զինվորները հենց այդպես էլ արեցին։
25 Հիսուսի տանջանքի ցցի մոտ կանգնած էին նրա մայրն+ ու մորաքույրը, ինչպես նաև Կլոպասի կին Մարիամը+ և Մարիամ Մագդաղենացին+։ 26 Հիսուսն էլ, տեսնելով իր մորը և իր սիրած աշակերտին+, որ կանգնած էր նրա մոտ, իր մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ 27 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ դրանից հետո աշակերտը նրան իր տուն տարավ։
28 Այնուհետև Հիսուսը, իմանալով, որ ամեն բան իրագործվեց, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի, ասաց՝ ծարա՛վ եմ+։ 29 Այնտեղ թթված գինով լի մի անոթ կար։ Ուստի թթված գինու մեջ թաթախված սպունգը զոպայի ծայրին դնելով՝ մոտեցրին նրա բերանին+։ 30 Եվ թթված գինին ընդունելուց հետո Հիսուսն ասաց՝ կատարվե՛ց+։ Եվ գլուխը խոնարհելով՝ ոգին տվեց+։
31 Քանի որ պատրաստության օրն էր+, որպեսզի մարմինները շաբաթ օրը տանջանքի ցցերի վրա չմնային+ (որովհետև այդ շաբաթ օրը մեծ էր+), հրեաները խնդրեցին Պիղատոսին, որ կոտրեն նրանց ոտքերը և մարմինները վերցնեն։ 32 Ուստի զինվորները եկան ու սկզբում կոտրեցին Հիսուսի հետ ցցին հանվածներից մեկի, ապա մյուսի ոտքերը։ 33 Բայց երբ մոտեցան Հիսուսին ու տեսան, որ արդեն մեռած է, նրա ոտքերը չկոտրեցին։ 34 Սակայն զինվորներից մեկը նիզակով խոցեց+ նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս եկավ։ 35 Ով այս ամենը տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է։ Այդ մարդը գիտի, որ ճիշտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք+։ 36 Այս բաները պատահեցին, որպեսզի կատարվի Սուրբ Գրքի խոսքը. «Նրա ոսկորներից և ոչ մեկը չի փշրվի»+։ 37 Սուրբ Գրքի մեկ ուրիշ հատվածում նաև ասվում է. «Կնայեն նրան, որին խոցեցին»+։
38 Դրանից հետո արիմաթեացի Հովսեփը, որը Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ վախենում էր հրեաներից+), խնդրեց Պիղատոսին, որ վերցնի Հիսուսի մարմինը, և Պիղատոսը նրան թույլ տվեց+։ Ուստի նա եկավ ու վերցրեց նրա մարմինը+։ 39 Նիկոդեմոսը՝ այն մարդը, որ առաջին անգամ գիշերով եկել էր Հիսուսի մոտ, նույնպես եկավ՝ իր հետ բերելով զմուռսով ու հալվեով մի փաթեթ՝ մոտ երեսուներեք կիլոգրամ+։ 40 Նրանք վերցրին Հիսուսի մարմինը ու հոտավետ խոտերի հետ կտավի կտորներով փաթաթեցին+, ինչպես որ հրեաները սովորություն ունեին թաղման համար մարմինը պատրաստելու։ 41 Այնտեղ, որտեղ նա ցցին գամվեց, մի պարտեզ կար, իսկ այդ պարտեզում՝ մի նոր գերեզման+, որտեղ ոչ ոքի դեռ չէին դրել։ 42 Եվ քանի որ գերեզմանը մոտ էր և հրեաներն էլ տոնի համար պատրաստություններ+ էին տեսնում, Հիսուսին այնտեղ դրեցին։
20 Մարիամ Մագդաղենացին շաբաթվա առաջին օրը+՝ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, եկավ գերեզման ու տեսավ, որ գերեզմանի մուտքին դրված քարը վերցված է+։ 2 Նա վազելով եկավ Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտի+ մոտ, որին Հիսուսը սիրում էր, ու ասաց նրանց. «Տիրոջը տարել են գերեզմանից+, և չգիտենք, թե որտեղ են դրել նրան»։
3 Այդ ժամանակ Պետրոսը+ և մյուս աշակերտը դուրս եկան ու գնացին գերեզման։ 4 Եվ երկուսով սկսեցին վազել, սակայն մյուս աշակերտը, ավելի արագ վազելով, առաջ անցավ Պետրոսից ու առաջինը հասավ գերեզման։ 5 Նա կռանալով՝ տեսավ, որ կտավի կտորները ընկած են+, բայց ներս չմտավ։ 6 Սիմոն Պետրոսն էլ նրա հետևից եկավ ու մտավ գերեզման և տեսավ, որ կտավի կտորներն ընկած են+, 7 իսկ այն կտորը, որը նրա գլխին էր եղել, ոչ թե մյուս կտորների հետ ընկած է, այլ առանձին փաթաթված ու մի կողմ է դրված։ 8 Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել, նույնպես ներս մտավ, տեսավ ու հավատաց։ 9 Նրանք դեռ չէին հասկանում Սուրբ Գրքի այն խոսքը, թե նա պետք է հարություն առներ+։ 10 Եվ աշակերտները վերադարձան իրենց տները։
11 Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լաց էր լինում։ Լացելով նա կռացավ, որպեսզի գերեզմանի ներսը նայի, 12 ու տեսավ սպիտակ հանդերձներով երկու հրեշտակ+՝ նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել, մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի։ 13 Նրանք հարցրին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա պատասխանեց նրանց. «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել»։ 14 Այս խոսքերն ասելուց հետո նա շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, բայց չիմացավ, որ նա Հիսուսն է+։ 15 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում։ Ո՞ւմ ես փնտրում»+։ Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա ինձ, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան»։ 16 Հիսուսն էլ ասաց. «Մարիա՛մ»+։ Նա էլ շրջվեց և եբրայերեն լեզվով ասաց. «Ռաբբունի՛+» (որը նշանակում է «ուսուցիչ»)։ 17 Հիսուսն ասաց նրան. «Մի՛ կառչիր ինձնից, որովհետև ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ։ Այլ գնա իմ եղբայրների մոտ+ և ասա նրանց, որ ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ+ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ+ և ձեր Աստծու մոտ»+։ 18 Մարիամ Մագդաղենացին գնաց և լուրը հայտնեց աշակերտներին՝ ասելով. «Ես Տիրո՛ջը տեսա»։ Նաև պատմեց այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր իրեն+։
19 Այդ նույն օրը՝ շաբաթվա առաջին օրը+, աշակերտները երեկոյան հավաքվել էին։ Թեև հրեաներից վախենալու+ պատճառով նրանք դռները կողպել էին, Հիսուսը եկավ+ ու կանգնեց նրանց մեջ։ Նա ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»+։ 20 Այդ ասելուց հետո ցույց տվեց իր երկու ձեռքերն ու կողը+։ Տեսնելով Տիրոջը՝ աշակերտներն ուրախացան+։ 21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՛ւն ձեզ։ Ինչպես Հայրը ինձ ուղարկեց+, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»+։ 22 Սա ասելուց հետո նա փչեց նրանց վրա ու ասաց. «Առե՛ք սուրբ ոգին+։ 23 Ում մեղքերը ներեք+, կներվեն, իսկ ում մեղքերը չներեք, չեն ներվի»+։
24 Սակայն Թովմասը+՝ տասներկու առաքյալներից մեկը, որին Երկվորյակ էին անվանում, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Մենք տեսա՛նք Տիրոջը»։ Բայց նա ասաց. «Մինչև նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը, մատս չմտցնեմ մեխերի տեղը ու ձեռքս չմտցնեմ նրա կողը+, չեմ հավատա»+։
26 Ութ օր հետո նրա աշակերտները դարձյալ հավաքվել էին ներսում, և Թովմասն էլ էր նրանց հետ։ Ու թեև դռները կողպված էին, Հիսուսը եկավ և կանգնելով նրանց մեջ՝ ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»+։ 27 Ապա Թովմասին ասաց. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս։ Ձեռքդ+ իմ կողը մտցրու և այլևս մի՛ եղիր անհավատ, այլ հավատ ունեցիր»։ 28 Թովմասը պատասխանեց նրան. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ* իմ»+։ 29 Հիսուսն ասաց նրան. «Ինձ տեսար, դրա համա՞ր հավատացիր։ Երջանիկ են նրանք, ովքեր չեն տեսնում, բայց հավատում են»+։
30 Ինչ խոսք, Հիսուսը ուրիշ շատ հրաշքներ էլ արեց աշակերտների առաջ, որ գրված չեն այս գրքում+։ 31 Բայց սրանք գրվեցին+, որ դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով+՝ կյանք ունենաք նրա անվան շնորհիվ։
21 Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիա ծովի մոտ։ Նա այսպես հայտնվեց. 2 Սիմոն Պետրոսը, Երկվորյակ կոչվող Թովմասը+, Նաթանայելը+, որ Գալիլեայի Կանայից էր, Զեբեդեոսի+ որդիները և նրա աշակերտներից ուրիշ երկուսը միասին էին։ 3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Ես գնում եմ ձուկ բռնելու»։ Նրանք էլ ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Նրանք գնացին ու նավակը մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին+։
4 Երբ արդեն լուսանում էր, Հիսուսը կանգնած էր ծովափին, բայց աշակերտները չճանաչեցին, որ նա Հիսուսն է+։ 5 Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրանք պատասխանեցին. «Ո՛չ»։ 6 Նա էլ ասաց նրանց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»+։ Նրանք էլ գցեցին, սակայն ձկների շատության պատճառով չէին կարողանում այն դուրս քաշել+։ 7 Եվ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր+, ասաց Պետրոսին+. «Տե՛րն է»։ Լսելով, որ Տերն է՝ Սիմոն Պետրոսը վերնահագուստն իր վրա գցեց, քանի որ մերկ էր, և ծովը նետվեց։ 8 Իսկ մյուս աշակերտները նավակով եկան՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը։ Նրանք ցամաքից հեռու չէին՝ մոտ իննսուն մետր։
9 Երբ նրանք ցամաք դուրս եկան, տեսան ձկներ՝ տաք ածուխների+ վրա, ու հաց։ 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերեք այն ձկներից, որ նոր բռնեցիք»։ 11 Սիմոն Պետրոսն էլ նավակը մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր մեծ-մեծ ձկներով՝ հարյուր հիսուներեք ձուկ։ Ու թեև ձկներն այդքան շատ էին, ցանցը չպատռվեց։ 12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք նախաճաշեք»+։ Աշակերտներից ոչ ոք չհամարձակվեց հարցնելու նրան, թե՝ «դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ 13 Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացն ու տվեց նրանց+, նույնպես և ձուկը։ 14 Սա երրորդ անգամ էր+, որ Հիսուսը երևաց աշակերտներին հարություն առնելուց հետո։
15 Երբ արդեն նախաճաշել էին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ սրանցից առավել»+։ Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»+։ Նա էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»+։ 16 Նորից՝ երկրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ*+ ես ինձ»։ Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»։ Նա էլ ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»+։ 17 Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ «սիրո՞ւմ ես ինձ»։ Ուստի պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն բան գիտես+, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»։ Հիսուսն էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառնուկներին+։ 18 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կկապի գոտիդ+ ու կտանի քեզ այնտեղ, ուր չես կամենա»+։ 19 Սա ասաց՝ ցույց տալու համար, թե ինչպիսի մահով+ է նա փառավորելու Աստծուն+։ Այնուհետև նրան ասաց. «Շարունակիր հետևել ինձ»+։
20 Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր+, իրենց հետևից էր գալիս, նա, որ ընթրիքի ժամանակ հենվել էր Հիսուսի կրծքին ու հարցրել. «Տե՛ր, ո՞վ է նա, որ մատնելու է քեզ»։ 21 Տեսնելով նրան՝ Պետրոսը Հիսուսին հարցրեց. «Տե՛ր, իսկ նա՞»։ 22 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ+, քե՞զ ինչ։ Դու շարունակի՛ր հետևել ինձ»։ 23 Ուստի եղբայրների մեջ այս խոսքը տարածվեց, թե այդ աշակերտը չի մահանալու։ Մինչդեռ Հիսուսը չասաց, թե նա չի մահանալու, այլ ասաց. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա+, մինչև որ ես գամ, քե՞զ ինչ»։
24 Սա այն աշակերտն է+, ով վկայում է այս բաների մասին և գրի առավ այս բաները, ու գիտենք, որ նրա տված վկայությունը ճշմարիտ է+։
25 Ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը տեղավորել+։
[Ծանոթագրություններ]
Աստվածանման, աստվածային։ Տե՛ս հավելված 6։
Կամ՝ «հայրենի երկիր»։
Տե՛ս բառարանը։
Արևածագից հաշված՝ մոտ ժ. 16։00։
Կամ՝ «ծառայություն մատուցելու համար»։
Հեղուկի չափման միավոր։ Մեկ մարը հվսր է մոտ 22 լ.։
Արևածագից հաշված՝ մոտ կեսօրվա ժ. 12։00։
Արևածագից հաշված՝ մոտ ժ. 13։00։
Ա-շնչի որոշ հին ձեռագրերում գրված է «Բեթսաիդա» կամ «Բեթհեզդա»։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Բռց.՝ «հիշատակի դամբաններում»։
Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Ամենայն հավանականությամբ վերաբ. է հրեա կրոնական առաջնորդներին։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Այսինքն՝ «մեր երկրպագության վայրը», կամ՝ «տաճարը»։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Կամ՝ «ուրիշ մխիթարիչ»։
Կամ՝ «մխիթարիչը»։
«Նա»-ն (արական սեռի) վերաբերում է «օգնականին» (արական սեռի)։
Կամ՝ «մխիթարիչը»։
Տե՛ս 14։26-ի ծնթ.։
Կամ՝ «մխիթարիչը»։
Տե՛ս 14։26-ի ծնթ.։
Բռց.՝ «տրտմություն»։
Կամ՝ «գիտելիքներ ստանան»։ Հուն-ում այս բայը շարունակական գործողություն է ցույց տալիս։
Հիսուս անունը նշ. է «Եհովան փրկություն է»։
Արևածագից հաշված՝ մոտավորապես կեսօրվա ժ. 12։00։
Այսինքն՝ Եհովայի Խոսնակ և Ներկայացուցիչ։
Հուն. ագապաո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ագապաո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ֆիլեո բառից։