Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Գործեր 1 ։ 1–28 ։ 31
  • Գործեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գործեր
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Գործեր

Առաքյալների գործերը

1 Առաջին գրքում, ո՛վ Թեոֆիլոս+, ես շարադրեցի այն ամենը, ինչ Հիսուսը սկսեց անել և սովորեցնել+ 2 մինչև այն օրը, երբ նա սուրբ ոգու միջոցով իր ընտրած առաքյալներին պատվեր տվեց+ ու երկինք բարձրացավ+։ 3 Չարչարանքներ կրելուց հետո նա հիմնավոր շատ ապացույցների միջոցով նրանց փաստեց, որ կենդանի է՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց+ և խոսելով Աստծու թագավորության մասին+։ 4 Երբ նա հանդիպեց նրանց, պատվիրեց. «Երուսաղեմից մի՛ հեռացեք+, այլ սպասեք Հոր խոստացածին+, ինչի մասին դուք ինձանից լսեցիք, 5 որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից սուրբ ոգով*+ պիտի մկրտվեք»։

6 Երբ նրանք հավաքվել էին, սկսեցին հարցնել նրան. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»+։ 7 Նա պատասխանեց. «Ձեզ տրված չէ ժամանակները կամ ժամանակահատվածները+ իմանալ, որոնք Հայրը իր իշխանության տակ է պահում+, 8 բայց դուք զորություն կստանաք+, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները+ կլինեք Երուսաղեմում+, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում+ և մինչև աշխարհի ծայրերը»+։ 9 Այս բաներն ասելուց հետո մինչ նրանք նայում էին, նա վեր բարձրացավ+, և մի ամպ նրան ծածկեց նրանց տեսադաշտից+։ 10 Մինչ իրենց աչքերը դեպի երկինք էին հառել, երբ նա հեռանում էր+, ահա երկու տղամարդ՝ սպիտակ+ հանդերձներով, կանգնեցին նրանց կողքին 11 ու ասացին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք բարձրացվեց, նույն ձևով պիտի գա+, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս»։

12 Այն ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան+ Ձիթենյաց կոչվող լեռից, որը Երուսաղեմից հեռու է այնքան, որքան թույլատրվում էր անցնել շաբաթ օրով*+։ 13 Երբ նրանք եկան, բարձրացան վերնասենյակ+, որտեղ մնում էին։ Նրանք էին Պետրոսն ու Հովհաննեսը, Հակոբոսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու «նախանձախնդիր» կոչվող Սիմոնը և Հակոբոսի որդի Հուդան+։ 14 Նրանք բոլորը միասնաբար հարատևում էին աղոթքում+ մի քանի կանանց+, Հիսուսի եղբայրների+ և նրա մոր՝ Մարիամի հետ։

15 Այս օրերին Պետրոսը կանգնեց եղբայրների առաջ ու ասաց (այնտեղ մարդկանց բազմություն կար՝ ընդհանուր առմամբ՝ մոտ հարյուր քսան հոգի). 16 «Եղբայրնե՛ր, պետք էր, որ կատարվեր Սուրբ Գրքում գրվածը+, ինչը սուրբ ոգին+ Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին+ (որը Հիսուսին ձերբակալողներին առաջնորդ եղավ)+, 17 որովհետև նա մեզանից մեկն էր+ և մեզ հետ ծառայեց+։ 18 Այս մարդը անարդարության համար տրված վարձով+ մի արտ գնեց+ ու գլխիվայր ընկնելով+՝ մեջտեղից պատռվեց, և նրա ողջ փորոտիքը դուրս թափվեց։ 19 Սրա մասին իմացան Երուսաղեմի բոլոր բնակիչները, այնպես որ այն արտը իրենց լեզվով Ակելդամա կոչվեց, այսինքն՝ Արյան արտ։ 20 «Սաղմոսներ» գրքում գրված է՝ «թող նրա բնակության վայրը ամայի դառնա, ու թող այնտեղ բնակվող չլինի»+ և «նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի»+։ 21 Ուրեմն անհրաժեշտ է, որ նրա փոխարեն՝ ընտրվի մեկն այն մարդկանցից, ովքեր մեզ հետ են եղել այն ամբողջ ընթացքում, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր+՝ 22 սկսած այն օրից, երբ նա մկրտվեց Հովհաննեսի+ կողմից մինչև այն օրը, երբ նա երկինք բարձրացավ+, և ովքեր տեսել են հարություն առած Հիսուսին»+։

23 Ուստի նրանք կանգնեցրին երկուսին՝ Բարսաբա կոչվող Հովսեփին, որին նաև Հուստոս էին կոչում, և Մատաթիային։ 24 Ապա աղոթեցին. «Դու, ո՛վ Եհովա, որ գիտես բոլորի սրտերը+, ցույց տուր, թե այս երկուսից որ մեկին ես ընտրել, 25 որպեսզի ստանա այս ծառայությունն ու առաքելությունը+, որից Հուդան հրաժարվեց, որպեսզի իր ճամփով գնա»։ 26 Հետո նրանք վիճակ գցեցին+ նրանց վրա։ Վիճակն ընկավ Մատաթիային, և նա միացավ տասնմեկ+ առաքյալներին։

2 Այն օրը, երբ Պենտեկոստեի+ տոնը դեռ ընթացքի մեջ էր, բոլորը միասին մեկտեղ էին, 2 և հանկարծ երկնքից աղմուկ լսվեց՝ սաստիկ հողմի ձայնի նման, և ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին, ձայնից դղրդաց+։ 3 Եվ նրանց ասես կրակե լեզուներ+ երևացին, ու դրանք բաժանվեցին, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ։ 4 Բոլորը սուրբ ոգով լցվեցին+ ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել+, ինչպես ոգին նրանց խոսել էր տալիս։

5 Այդ ժամանակ Երուսաղեմում աստվածավախ+ հրեաներ կային+՝ երկնքի տակ եղող բոլոր երկրներից։ 6 Երբ այս ձայնը լսվեց, մի բազմություն հավաքվեց, և բոլորը շփոթության մեջ ընկան, որովհետև ամեն մեկը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին նրանք խոսում։ 7 Նրանք հիանում էին ու զարմանում՝ ասելով. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացիներ են+։ 8 Ինչպե՞ս է, որ մեզանից ամեն մեկը լսում է իր իսկ մայրենի լեզուն։ 9 Պարթևներ, մարեր+, էլամացիներ+, նաև նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում+, Կապադովկիայում+, Պոնտոսում+, Ասիայում*+, 10 Փռյուգիայում+, Պամփյուլիայում+, Եգիպտոսում, Լիբիայի կողմերում, որ Կյուրենիայի մոտ է, Հռոմից եկած թե՛ հրեաներ, թե՛ նորահավատներ*+, 11 կրետացիներ+ և արաբիացիներ+. լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ բաների մասին են խոսում»։ 12 Այո՛, նրանք բոլորը ապշահար և շփոթված հարցնում էին իրար. «Սա ի՞նչ է նշանակում»։ 13 Ուրիշներն էլ նրանց ծաղրում էին ու ասում. «Քաղցր գինով հարբած են»+։

14 Բայց Պետրոսը տասնմեկ+ առաքյալների հետ միասին վեր կացավ բարձրաձայն խոսեց նրանց հետ. «Ո՛վ հրեաստանցիներ և դուք բոլորդ, Երուսաղեմի՛ բնակիչներ+, թող սա ձեզ հայտնի լինի, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ 15 Այս մարդիկ ամենևին էլ հարբած չեն+, ինչպես դուք եք կարծում, որովհետև օրվա երրորդ ժամն* է։ 16 Այլ սա այն է, որ ասվեց Հովել մարգարեի միջոցով. 17 «Վերջին օրերում,– ասում է Աստված,– ես իմ ոգուց կթափեմ+ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ձեր ծերերը՝ երազներ+։ 18 Այդ օրերին իմ ոգուց կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա, և նրանք կմարգարեանան+։ 19 Ես նախանշաններ կտամ վերը՝ երկնքում, և հրաշքներ՝ վարը՝ երկրի վրա, արյուն, կրակ ու ծխի մառախուղ+։ 20 Նախքան Եհովայի մեծ ու փառահեղ օրվա գալը+ արևը+ խավարի կվերածվի, իսկ լուսինը՝ արյան։ 21 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»+։

22 Ո՛վ իսրայելացի մարդիկ, լսեցե՛ք այս խոսքերը. Հիսուս նազովրեցուն+, որին Աստված ձեզ հայտնապես ներկայացրեց զորավոր գործերի+, հրաշքների ու նշանների միջոցով (որոնք Աստված նրա միջոցով կատարեց ձեր մեջ+, ինչպես դուք ինքներդ էլ գիտեք), 23 այս մարդուն, որը մատնվեց Աստծու որոշմամբ ու կանխագիտությամբ+, դուք ցցին գամեցիք ու սպանեցիք անօրենների ձեռքով+։ 24 Բայց Աստված հարություն տվեց+ նրան՝ արձակելով մահվան կապանքներից+, որովհետև անհնար էր, որ մահը պահեր նրան իր ճիրաններում+։ 25 Դավիթը նրա մասին ասում է. «Ես միշտ Եհովային տեսնում էի իմ առաջ, քանի որ նա իմ աջ կողմում է, որպեսզի ես երբեք չսասանվեմ+։ 26 Դրա համար իմ սիրտն ուրախացավ, և լեզուս ցնծաց։ Եվ մարմինս էլ կապրի հույսով+, 27 որովհետև դու իմ հոգին չես թողնի գերեզմանում*, ոչ էլ թույլ կտաս, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի+։ 28 Դու ինձ կյանքի ճանապարհներն իմացրիր, քո երեսի առաջ դու ինձ ուրախությամբ կլցնես»+։

29 Եղբայրնե՛ր, Դավիթ նահապետի մասին կարելի է վստահորեն ասել ձեզ, որ նա և՛ մեռավ+, և՛ թաղվեց, և որ նրա գերեզմանն էլ մինչև այսօր այստեղ է։ 30 Եվ քանի որ նա մարգարե էր և գիտեր, որ Աստված երդում էր տվել, որ նրա երանքի պտղից մեկին պիտի նստեցնի իր գահին+, 31 նա նախապես տեսավ ու խոսեց Քրիստոսի հարության մասին, որ Աստված նրան չթողեց գերեզմանում*, ու նրա մարմինը ապականություն չտեսավ+։ 32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն+ ենք բոլորս։ 33 Այսպիսով՝ նա բարձրացավ Աստծու աջ կողմը+ և Հոր կողմից ստացավ խոստացված սուրբ ոգին+ ու թափեց այն, ինչը դուք տեսնում ու լսում եք։ 34 Դավիթը չէր, որ վեր ելավ երկինք+, բայց նա ինքն է ասում. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը+, 35 մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»+։ 36 Ուստի թող Իսրայելի ամբողջ տունը հաստատ իմանա, որ Աստված նրան և՛ Տեր+, և՛ Քրիստոս արեց, այս Հիսուսին, որին դուք ցցին գամեցիք»+։

37 Երբ սա լսեցին, նրանք մինչև իրենց սրտի խորքը ցնցվեցին+ և հարցրին Պետրոսին ու մնացած առաքյալներին. «Եղբայրնե՛ր, ի՞նչ անենք»+։ 38 Պետրոսը պատասխանեց. «Զղջացեք+, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի+ Հիսուս Քրիստոսի անունով+՝ մեղքերի ներման+ համար, և դուք սուրբ ոգու ձրի պարգևը+ կստանաք։ 39 Խոստումը+ ձեզ և ձեր երեխաներին է տրված և բոլոր հեռավորներին+, բոլոր նրանց, ում Եհովան՝ մեր Աստվածը, իր մոտ կկանչի»+։ 40 Ուրիշ շատ խոսքերով նա հիմնովին վկայություն էր տալիս և հորդորում. «Փրկե՛ք ձեզ այս ծուռ սերնդից»+։ 41 Ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին+, և այդ օրը մոտ երեք հազար հոգի ավելացավ աշակերտների թվին+։ 42 Նրանք շարունակում էին սովորել առաքյալներից, իրար մեջ բաժանում էին իրենց ունեցվածքը+, միասին ուտում+ և աղոթում էին+։

43 Ամենքի վրա վախ էր ընկել, և շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում առաքյալների միջոցով+։ 44 Բոլոր նրանք, ովքեր հավատացյալներ դարձան, միասին էին, և իրենց ողջ ունեցվածքը ընդհանուր էր+։ 45 Նրանք վաճառում էին իրենց կալվածքները+ և ունեցվածքը ու հավաքված փողը բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ուներ+։ 46 Ամեն օր միաբան տաճարում էին լինում+, իրենց տներում մեծ ուրախությամբ+ ու մաքուր սրտով միասին ճաշում էին՝ 47 Աստծուն գովաբանելով և ամբողջ ժողովրդի համակրանքին արժանանալով+։ Այդ ընթացքում Եհովան օրեցօր ավելացնում էր+ փրկվողների թիվը+։

3 Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթքի ժամին՝ իններորդ ժամին*+, բարձրանում էին տաճար։ 2 Այդ ժամանակ մի մարդու էին տանում, որն ի ծնե կաղ էր+. ամեն օր նրան թողնում էին տաճարի այն դռան մոտ, որը Գեղեցիկ էր կոչվում+, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի+։ 3 Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, սկսեց աղաչել, որ ողորմություն տան+։ 4 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին+ նրան, ու Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»։ 5 Նա էլ սկսեց ուշադիր նայել նրանց՝ ակնկալելով, որ ինչ-​որ բան կստանա նրանցից։ 6 Պետրոսն էլ ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն եմ տալիս+. Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով+՝ վե՛ր կաց ու քայլի՛ր»+։ 7 Եվ աջ ձեռքից+ բռնեց ու նրան բարձրացրեց։ Նրա ոտքերի թաթերն ու կոճերը իսկույն ամրացան+։ 8 Նա ցատկելով+ կանգնեց ու սկսեց քայլել և նրանց հետ տաճար մտավ+՝ քայլելով, ցատկոտելով ու Աստծուն գովաբանելով։ 9 Ամբողջ ժողովուրդը+ տեսավ նրան քայլելիս ու Աստծուն գովաբանելիս։ 10 Եվ ճանաչեցին նրան, որ նա այն նույն մուրացկանն էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ+ կոչվող դռան մոտ։ Նրանք զարմացան ու ապշեցին+ տեղի ունեցածի պատճառով։

11 Այս մարդը Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ուստի ամբողջ ժողովուրդը ապշահար նրանց մոտ վազեց՝ դեպի այն տեղը, որը Սողոմոնի սյունաշար+ էր կոչվում։ 12 Սա տեսնելով՝ Պետրոսը ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում սրա վրա և ինչո՞ւ եք ձեր աչքերը մեզ վրա հառել, ասես մեր զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց+։ 13 Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը+՝ մեր նախահայրերի Աստվածը, փառավորեց+ իր Ծառային+՝ Հիսուսին, որին դուք ինքներդ մատնեցիք+ և Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել+։ 14 Այո՛, դուք ուրացաք այդ սրբին ու արդարին+ և խնդրեցիք, որ ազատ արձակվի մի մարդ, որը մարդասպան էր+, 15 իսկ կյանքի Գլխավոր Առաջնորդին+ սպանեցիք։ Բայց Աստված հարություն տվեց նրան, ինչին էլ մենք վկա ենք+։ 16 Հետևաբար, քանի որ հավատում ենք նրա անվանը, հենց նրա անունը այս մարդուն զորացրեց, որին դուք տեսնում եք ու ճանաչում, և մեր հավատը, որ ունենք նրա շնորհիվ, ձեր աչքի առաջ այս մարդուն լրիվ առողջացրեց։ 17 Այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք+, ինչպես և ձեր իշխանները+։ 18 Բայց այս ձևով Աստված կատարեց այն, ինչ նախօրոք իր բոլոր մարգարեների միջոցով հայտնել էր, որ իր Քրիստոսը պետք է չարչարվի+։

19 Ուրեմն զղջացե՛ք+ և դարձի՛ եկեք+, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն+, որ Եհովան թարմություն+ բերի ձեզ 20 և որ նա ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին, 21 որը պիտի մնա երկնքում*+ մինչև որ գան բոլոր բաների վերականգնման ժամանակները+, ինչի մասին Աստված խոսեց հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով+։ 22 Մովսեսն ասաց. «Եհովա Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ+։ Դուք պետք է լսեք նրան ամեն ինչում, որ նա կասի ձեզ+։ 23 Եվ ամեն հոգի, որ չլսի այդ Մարգարեին, ժողովրդի միջից բնաջինջ պիտի լինի»+։ 24 Այդպես էլ բոլոր մարգարեները՝ սկսած Սամուելից, և նրանից հետո եկողները հստակ կերպով հայտնեցին այս օրերի մասին+։ 25 Դուք եք որդիները+ մարգարեների և այն ուխտի, որ Աստված ուխտեց ձեր նախահայրերին, երբ Աբրահամին ասաց. «Քո սերնդով երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն»+։ 26 Աստված, իր Ծառային վեր կացնելով, առաջ+ ձեզ մոտ ուղարկեց, որպեսզի նա օրհնի ձեզ՝ ամեն մեկիդ ետ դարձնելով իր չար գործերից»։

4 Մինչ այս երկուսը խոսում էին ժողովրդի հետ, ավագ քահանաները, տաճարի վերահսկիչն+ ու սադուկեցիները+ նրանց վրա հասան 2 զայրացած, որովհետև սովորեցնում էին ժողովրդին և Հիսուսի օրինակը բերելով՝ բացահայտ հռչակում էին, որ մահացածները հարություն են առնելու+։ 3 Ուստի նրանց բռնեցին ու բանտը գցեցին մինչև հաջորդ օրը+, որովհետև արդեն երեկո էր։ 4 Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին+, և այդ մարդկանց թիվը շուրջ հինգ հազարի հասավ+։

5 Հաջորդ օրը Երուսաղեմում հավաքվեցին նրանց իշխանները, երեցներն ու դպիրները+ 6 (նաև ավագ քահանա Հաննան+, Կայիափան+, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ ավագ քահանայի ազգականներն էին) 7 և նրանց կանգնեցնելով իրենց մեջտեղը՝ սկսեցին հարցնել. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով արեցիք այդ բանը»+։ 8 Այդ ժամանակ Պետրոսը, սուրբ ոգով լցված+, ասաց.

«Ո՛վ ժողովրդի իշխաններ ու երեցներ, 9 եթե մեզ այսօր հարցաքննում են մի հիվանդ մարդու համար կատարած բարի գործի համար+, այսինքն՝ ուզում են իմանալ, թե ում միջոցով այս մարդն առողջացավ, 10 թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ այս մարդը, որ կանգնած է ձեր առաջ, առողջացավ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով+, այո՛, հենց նրա շնորհիվ, որին դուք ցցին գամեցիք+, բայց որին Աստված հարություն տվեց+։ 11 Սա է «այն քարը, որին դուք՝ շինարարներդ, բանի տեղ չդրեցիք. այն դարձավ անկյան գլուխ»+։ 12 Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն+, որով կարողանանք փրկվել»+։

13 Նրանք Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով ու իմանալով, որ անուսում և հասարակ+ մարդիկ են՝ զարմանում էին։ Եվ ճանաչեցին նրանց, որ Հիսուսի հետ են եղել+, 14 բայց նայում էին այն բուժված մարդուն, որը կանգնած էր նրանց հետ+, ու ոչինչ չէին կարողանում ասել ի պատասխան+։ 15 Ուստի հրամայեցին նրանց Սինեդրիոնի* դահլիճից դուրս գալ ու սկսեցին իրար հետ խորհրդակցել. 16 «Ի՞նչ անենք այս մարդկանց+, քանի որ իրականում նրանց միջոցով արտառոց բան կատարվեց, որը հայտնի դարձավ Երուսաղեմի բոլոր բնակիչներին+, իսկ մենք չենք կարող ժխտել այդ բանը։ 17 Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի շատ չտարածվի, եկեք սպառնանք նրանց, որ այլևս ոչ մի մարդու հետ այդ անունով ընդհանրապես չխոսեն»+։

18 Նրանց կանչելով՝ հրամայեցին, որ ոչ մի տեղ մի բան անգամ չխոսեն ու չսովորեցնեն Հիսուսի անունով։ 19 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին նրանց. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ 20 Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել»+։ 21 Այդ ժամանակ մեկ անգամ էլ սպառնալով՝ ազատ արձակեցին նրանց, քանի որ ոչ մի պատճառ չգտան նրանց պատժելու, նաև ժողովրդից վախեցան+, որովհետև բոլորը տեղի ունեցածի համար փառավորում էին Աստծուն, 22 քանի որ այդ մարդը, ով հրաշքով բուժվել էր, քառասունն անց էր։

23 Ազատ արձակվելուց հետո նրանք գնացին իրենց հավատակիցների մոտ+ և պատմեցին, թե իրենց ինչ ասացին ավագ քահանաներն ու երեցները։ 24 Սա լսելով՝ նրանք միասնաբար իրենց ձայնը բարձրացրին առ Աստված+ ու ասացին.

«Գերիշխա՛ն+ Տեր, դու ես ստեղծել երկինքը, երկիրը, ծովը և նրանցում եղած ամեն բան+ 25 և սուրբ ոգու միջոցով մեր նախահայր Դավթի՝ քո ծառայի բերանով ասացիր+. «Ինչո՞ւ ազգերը խռովվեցին, և ժողովուրդները ունայն բաների մասին խորհեցին+։ 26 Երկրի թագավորները վեր կացան, և իշխանները մեկ մարդու պես ժողովվեցին Եհովայի ու նրա օծյալի դեմ»+։ 27 Այդպես էլ Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը+ այլազգի մարդկանց և Իսրայելի ժողովրդի հետ այս քաղաքում հավաքվեցին քո սուրբ+ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծեցիր+, 28 որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու խորհուրդը նախապես որոշել էին, որ պիտի կատարվի+։ 29 Եվ հիմա, ո՛վ Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու նրանց սպառնալիքներին+ և այնպես արա, որ ծառաներդ համարձակությամբ քարոզեն քո խոսքը+, 30 մինչ մեկնում ես քո ձեռքը բուժելու համար, և մինչ քո սուրբ ծառա+ Հիսուսի անունով+ նշաններ ու հրաշքներ+ են կատարվում»։

31 Երբ նրանք աղերսագին աղոթեցին, այն տեղը, որտեղ հավաքվել էին, շարժվեց+, ու բոլորը սուրբ ոգով լցվեցին+ և համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում+։

32 Հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի ուներ+, և նրանցից նույնիսկ մեկն էլ չէր ասում, թե իր ունեցածները իր սեփականն են, այլ իրենց բոլոր ունեցածը ընդհանուր էր+։ 33 Առաքյալները շարունակում էին արդյունավետորեն վկայել Տեր Հիսուսի հարության մասին+, և բոլորը առատությամբ վայելում էին Աստծու անզուգական բարությունը*։ 34 Նրանց մեջ չկար մեկը, որ կարիքի մեջ լիներ+, որովհետև բոլորը, ովքեր ագարակների ու տների տեր էին, վաճառում էին դրանք և փողը բերում 35 ու տալիս էին առաքյալներին+։ Ապա այն բաշխվում էր+ յուրաքանչյուրին՝ ով ինչի կարիք ուներ։ 36 Հովսեփը, որը առաքյալների կողմից Բառնաբաս+ անվանվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի») և որը ղևտացի էր ու ծագումով Կիպրոսից էր, 37 մի հողակտոր ուներ, որը վաճառեց և փողը տվեց առաքյալներին+։

5 Սակայն Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սաֆիրայի հետ կալվածքը վաճառեց 2 և փողի մի մասը թաքցրեց, ինչի մասին կինն էլ գիտեր, և միայն մի մասը տվեց առաքյալներին+։ 3 Բայց Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ Սատանան+ դրդի քեզ, որ ստես+ սուրբ ոգուն+ և ագարակի փողի մի մասը թաքցնես։ 4 Չէ՞ որ քանի դեռ չէիր վաճառել, այն քոնն էր, և չէ՞ որ վաճառելուց հետո փողը քո տնօրինության տակ էր։ Էլ ինչո՞ւ այդ բանը դրեցիր քո սրտում։ Դու ոչ թե մարդկանց ստեցիր+, այլ Աստծուն»+։ 5 Այս խոսքերը լսելով՝ Անանիան վայր ընկավ և շունչը տվեց+։ Մեծ վախ+ ընկավ բոլոր նրանց վրա, ովքեր լսեցին այս մասին։ 6 Երիտասարդ տղամարդիկ վեր կացան, կտորներով փաթաթեցին+ նրան, դուրս տարան ու թաղեցին։

7 Մոտավորապես երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր պատահածի մասին, ներս մտավ։ 8 Պետրոսը հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, այս գնո՞վ վաճառեցիք ագարակը»։ Նա էլ պատասխանեց. «Այո՛, այդ գնով»։ 9 Պետրոսն էլ ասաց նրան. «Ինչի՞ համար երկուսդ իրար հետ պայմանավորվեցիք փորձել+ Եհովայի ոգին։ Ահա քո ամուսնուն թաղողների ոտքերը դռան մոտ են, և նրանք քեզ էլ դուրս կհանեն»։ 10 Հենց այդ պահին նա ընկավ նրա ոտքերի մոտ ու շունչը տվեց+։ Երբ երիտասարդները ներս մտան, նրան մեռած գտան և դուրս տարան ու ամուսնու մոտ թաղեցին։ 11 Մեծ վախ ընկավ ամբողջ ժողովի ու բոլոր նրանց վրա, ովքեր լսեցին այս բաները։

12 Առաքյալների ձեռքով շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում ժողովրդի մեջ+, և նրանք բոլորը միաբանված Սողոմոնի սյունաշարում+ էին լինում։ 13 Ճիշտ է, ուրիշներից ոչ մեկը չէր համարձակվում միանալ նրանց+, այնուհանդերձ, ժողովուրդը մեծարում էր նրանց+։ 14 Իսկ Տիրոջը հավատացողները շարունակ ավելանում էին՝ բազմաթիվ տղամարդիկ ու կանայք+։ 15 Նրանք հիվանդներին հանում էին գլխավոր փողոցները* և փոքր մահիճներով ու պատգարակներով դնում էին այնտեղ, որպեսզի երբ Պետրոսն անցնի, գոնե նրա ստվերն ընկնի նրանցից որևէ մեկի վրա+։ 16 Նաև Երուսաղեմի շրջակայքի քաղաքներից մարդկանց բազմություն էր հավաքվում, և նրանք իրենց հետ բերում էին հիվանդների ու անմաքուր ոգիներից տանջվողների, և բոլորը բուժվում էին։

17 Բայց քահանայապետը և բոլոր նրա հետ լինողները՝ այն ժամանակ գոյություն ունեցող սադուկեցիների աղանդը, նախանձով+ լցված՝ վեր կացան, 18 առաքյալներին բռնեցին ու բանտը նետեցին+։ 19 Սակայն գիշերը Եհովայի հրեշտակը+ բանտի դռները բացեց+, նրանց դուրս հանեց ու ասաց. 20 «Գնացե՛ք, կանգնե՛ք տաճարում և ժողովրդին ասացե՛ք այս կյանքի մասին բոլոր խոսքերը»+։ 21 Այս խոսքերը լսելուց հետո նրանք լուսաբացին մտան տաճար ու սկսեցին սովորեցնել։

Երբ քահանայապետը և նրա հետ եղողները եկան, մեկտեղ կանչեցին Սինեդրիոնը* և Իսրայելի որդիների երեցների ամբողջ խորհուրդը+ ու մարդ ուղարկեցին բանտ, որ նրանց բերեն։ 22 Բայց երբ պահապանները հասան այնտեղ, նրանց բանտում չգտան։ Ուստի հետ դարձան և տեղեկացրին՝ 23 ասելով. «Բանտը ամուր փակված գտանք, և պահապաններին՝ դռների մոտ կանգնած, բայց երբ բացեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։ 24 Երբ տաճարի վերահսկիչն ու ավագ քահանաները լսեցին այս խոսքերը, տարակուսանքի մեջ ընկան՝ չիմանալով, թե սրա վերջը ինչ է լինելու+։ 25 Սակայն մի մարդ եկավ ու տեղեկացրեց նրանց. «Այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք գցել, տաճարում կանգնած՝ սովորեցնում են ժողովրդին»+։ 26 Այն ժամանակ տաճարի վերահսկիչը պահապանների հետ գնաց ու բերեց նրանց, սակայն առանց բռնության, քանի որ վախենում էին+, որ ժողովուրդը կքարկոծի իրենց։

27 Նրանց բերեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի դահլիճում։ Քահանայապետը հարցաքննելով 28 ասաց. «Մենք ձեզ խստիվ պատվիրեցինք+ չսովորեցնել այս անունով, մինչդեռ ահա Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով+ և որոշել եք այդ մարդու արյունը մեզ վրա բերել»+։ 29 Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանեցին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք* և ոչ թե մարդկանց+։ 30 Մեր նախահայրերի Աստվածը հարություն տվեց+ Հիսուսին, որին դուք, ցցից կախելով, սպանեցիք+։ 31 Աստված նրան՝ որպես Գլխավոր Առաջնորդի+ ու Փրկչի+, իր աջ կողմը բարձրացրեց+, որ Իսրայելը կարողանա զղջալ+ ու մեղքերի ներում ստանալ+։ 32 Այս բաների վկաներն ենք մենք+ և սուրբ ոգին+, որն Աստված տվեց նրանց, ովքեր հնազանդվում են իրեն որպես ղեկավարի»։

33 Երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան և ուզում էին նրանց սպանել+։ 34 Բայց մի մարդ՝ Գամաղիել+ անունով մի փարիսեցի, Օրենքի ուսուցիչ՝ հարգված ամբողջ ժողովրդի կողմից, վեր կացավ Սինեդրիոնում և հրաման տվեց, որ այդ մարդկանց մի փոքր ժամանակով դուրս տանեն+։ 35 Ապա ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ+, զգո՛ւյշ եղեք, թե ինչ եք մտադիր անելու այս մարդկանց։ 36 Օրինակ՝ այս օրերից առաջ Թևդասը վեր կացավ՝ ասելով, թե ինքը երևելի մեկն է+, և մեծ թվով մարդիկ՝ մոտ չորս հարյուր հոգի, նրա շարժմանը միացան+։ Բայց նա սպանվեց, և բոլոր նրանք, ովքեր հնազանդվում էին նրան, ցրվեցին ու անհետացան։ 37 Նրանից հետո մարդահամարի+ օրերում գալիլեացի Հուդան վեր կացավ և մարդկանց իր հետևից տարավ։ Սակայն այս մարդն էլ կորավ, ու բոլոր նրանք, ովքեր հնազանդվում էին նրան, ցիրուցան եղան։ 38 Հիմա ասում եմ ձեզ. ձեռք մի՛ տվեք այս մարդկանց և հանգի՛ստ թողեք նրանց (որովհետև եթե այս մտադրությունը կամ այս գործը մարդկանցից է, կխափանվի+, 39 բայց եթե Աստծուց է+, չեք կարողանա խափանել դրանք)+, այլապես միգուցե Աստծու դեմ կռվողներ էլ դառնաք»+։ 40 Նրանք էլ լսեցին նրան և կանչելով առաքյալներին՝ ծեծեցին+ ու հրամայեցին, որ այլևս չխոսեն Հիսուսի անունով+, այնուհետև բաց թողեցին։

41 Իսկ նրանք ուրախանալով+ գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան նրա անվան համար+ անարգանքի ենթարկվելու։ 42 Ու ամեն օր տաճարում և տնից տուն+ առանց դադարի շարունակում էին սովորեցնել+ ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել+։

6 Այն օրերին, երբ աշակերտները շատանում էին, հունախոս+ հրեաների կողմից տրտունջ բարձրացավ եբրայախոս հրեաների դեմ, որովհետև նրանց այրիները մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին+։ 2 Ուստի տասներկու առաքյալներն իրենց մոտ կանչեցին աշակերտների բազմությանն ու ասացին. «Տեղին չի լինի, որ մենք թողնենք Աստծու խոսքը, որպեսզի մթերք բաժանենք+։ 3 Ուրեմն, եղբայրնե՛ր, ձեր միջից բարի համբավ ունեցող յոթ մարդ փնտրեք+ ձեզ համար՝ ոգով և իմաստությամբ լի+, որպեսզի նրանց նշանակենք այս անհրաժեշտ գործի վրա։ 4 Իսկ մենք մեր անձերը նվիրենք աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն»+։ 5 Ասվածը հաճելի եղավ ամբողջ բազմությանը, և նրանք ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով ու սուրբ ոգով լցված մարդ էր+, Փիլիպոսին+, Պրոքորոսին, Նիկանորին, Տիմոնին, Պարմենասին և Նիկողայոսին, որը անտիոքցի մի նորահավատ էր*։ 6 Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ, որոնք էլ, աղոթք անելով, իրենց ձեռքերը նրանց վրա դրեցին+։

7 Աստծու խոսքը շարունակում էր աճել+, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր+։ Եվ քահանաների+ մի մեծ բազմություն ընդունեց հավատը+։

8 Ստեփանոսը՝ բարությամբ և զորությամբ լցված, ժողովրդի մեջ մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում+։ 9 Բայց այսպես կոչված Ազատագրվածների ժողովարանից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի+, Կիլիկիայի+ և Ասիայի բնակիչներից ոմանք վեր կացան, որպեսզի վիճաբանեն նրա հետ, 10 բայց չէին կարողանում հակառակվել այն իմաստությանը+ և ոգուն, որոնցով Ստեփանոսը խոսում էր+։ 11 Այն ժամանակ նրանք գաղտնի դրդեցին մարդկանց, որ ասեն+. «Մենք լսեցինք, թե ինչպես էր նա հայհոյանքներ+ ասում Մովսեսի և Աստծու դեմ»։ 12 Եվ նրանք գրգռեցին ժողովրդին, երեցներին ու դպիրներին և հանկարծակի նրա վրա հասնելով՝ բռնի ուժով նրան բռնեցին ու տարան Սինեդրիոն*+։ 13 Նրանք սուտ վկաներ+ բերեցին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում սուրբ վայրի և Օրենքի դեմ խոսելուց+։ 14 Մենք լսեցինք, որ ասում էր, թե այս Հիսուս նազովրեցին պիտի քանդի այս վայրը և փոխի այն սովորույթները, որոնք Մովսեսը մեզ փոխանցեց»։

15 Եվ Սինեդրիոնում բոլոր նստածները նայեցին նրան+ ու տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր+։

7 Իսկ քահանայապետը հարցրեց. «Այդ ամենը այդպե՞ս է»։ 2 Ստեփանոսն էլ պատասխանեց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք։ Փառքի Աստվածը+ հայտնվեց մեր նախահայր Աբրահամին, երբ նա Միջագետքում էր ու դեռ բնակություն չէր հաստատել Խառանում+, 3 և ասաց նրան. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և եկ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»+։ 4 Այն ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից ու բնակվեց Խառանում։ Իսկ նրա հոր մահվանից+ հետո Աստված նրա բնակության վայրը այնտեղից փոխել տվեց դեպի այս երկիրը, որտեղ դուք հիմա բնակվում եք+։ 5 Սակայն նրանում ոչ մի ժառանգություն չտվեց նրան, նույնիսկ մի ոտնաչափ+ տեղ, բայց խոստացավ այն որպես կալվածք տալ նրան+ և նրա սերնդին+, երբ նա դեռ երեխա չուներ+։ 6 Աստված ասաց, որ նրա հետնորդները մի օտար երկրում+ պանդուխտ+ պիտի լինեն, ու մարդիկ նրանց պիտի ստրկացնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն+։ 7 «Այն ազգին, որին նրանք պիտի ծառայեն, ես կդատեմ+,– ասաց Աստված,– և այս բաներից հետո նրանք դուրս կգան ու այս վայրում սուրբ ծառայություն կմատուցեն ինձ»+։

8 Նաև նրա հետ թլփատության ուխտը+ կապեց. նա ունեցավ Իսահակին+ և ութերորդ օրը թլփատեց նրան+։ Իսահակը ունեցավ Հակոբին, Հակոբն էլ տասներկու նահապետներին+։ 9 Եվ նահապետները նախանձեցին+ Հովսեփին ու նրան վաճառեցին Եգիպտոս+։ Բայց Աստված նրա հետ էր+ 10 ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից. շնորհք ու իմաստություն տվեց նրան Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ։ Նա էլ նշանակեց նրան, որ իշխի Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա+։ 11 Բայց ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով եղավ՝ մեծ նեղություն, և մեր նախահայրերը սնունդ չէին գտնում+։ 12 Հակոբը լսեց, որ Եգիպտոսում ուտելիք կա+, և մեր նախահայրերին առաջին անգամ ուղարկեց այնտեղ+։ 13 Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իր եղբայրներին հայտնեց իր ով լինելը+, և փարավոնը լսեց Հովսեփի ազգատոհմի մասին+։ 14 Հովսեփն էլ մարդ ուղարկեց և այնտեղից կանչեց Հակոբին՝ իր հորը, և իր բոլոր ազգականներին+՝ յոթանասունհինգ* հոգու+։ 15 Հակոբը իջավ Եգիպտոս+։ Հետո նա մահացավ+, մահացան նաև մեր նախահայրերը+, 16 և նրանց տեղափոխեցին Սյուքեմ+ ու թաղեցին այն գերեզմանում+, որն Աբրահամը Սյուքեմում արծաթով գնել էր Եմորի որդիներից+։

17 Երբ մոտենում էր խոստումը իրականանալու ժամանակը, որ Աստված տվել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց ու բազմացավ+, 18 մինչև որ Եգիպտոսում մեկ ուրիշ թագավոր վեր կացավ, որը Հովսեփին չէր ճանաչում+։ 19 Նա նենգաբար վարվեց մեր ցեղի դեմ+ և ստիպեց մեր հայրերին թողնել իրենց նորածիններին, որ մեռնեն+։ 20 Հենց այդ ժամանակ ծնվեց Մովսեսը+, որը շատ գեղեցիկ էր*+։ Երեք ամիս նրան իր հոր տանը հոգ տարան։ 21 Բայց երբ նրան թողեցին, փարավոնի դուստրը վերցրեց նրան ու մեծացրեց իր հարազատ որդու պես+։ 22 Ուստի Մովսեսը կրթվեց եգիպտացիների ամբողջ իմաստությամբ+, և նա զորավոր էր իր խոսքերով+ ու գործերով։

23 Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա որոշեց գնալ ու տեսնել, թե ինչպես են իր եղբայրները՝ Իսրայելի որդիները+։ 24 Եվ երբ տեսավ, թե ինչպես են մի մարդու հետ անարդարացիորեն վարվում, պաշտպանեց նրան և վիրավորվածի վրեժը առավ՝ սպանելով եգիպտացուն+։ 25 Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով փրկություն է տալիս նրանց+, բայց նրանք չհասկացան։ 26 Հետևյալ օրը նա եկավ նրանց մոտ, երբ կռիվ էին անում, և փորձեց հաշտեցնել+՝ ասելով. «Չէ՞ որ դուք եղբայրնե՛ր եք։ Ինչո՞ւ եք իրար հետ կռվում»+։ 27 Բայց իր մերձավորին ծեծողը մերժեց նրան ու ասաց. «Ո՞վ քեզ իշխան ու դատավոր նշանակեց մեզ վրա+։ 28 Մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես երեկ այն եգիպտացուն սպանեցիր»+։ 29 Այս խոսքերից հետո Մովսեսը փախավ ու Մադիանի երկրում պանդուխտ դարձավ+, որտեղ էլ ծնվեցին նրա երկու որդիները+։

30 Քառասուն տարի անց անապատում՝ Սինա լեռան մոտ, մի հրեշտակ հայտնվեց նրան այրվող փշոտ թփի բոցերի մեջ+։ 31 Դա տեսնելով՝ Մովսեսը զարմացավ այդ տեսարանի վրա+։ Եվ երբ մոտենում էր նայելու, Եհովայի ձայնը լսվեց. 32 «Ես եմ քո նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»+։ Մովսեսը՝ դողով բռնված, էլ չհամարձակվեց նայել։ 33 Եհովան ասաց նրան. «Սանդալները հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է+։ 34 Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի կրած չարչարանքները+ և լսեցի նրանց հառաչանքը+ ու իջա նրանց ազատագրելու+։ Հիմա եկ քեզ Եգիպտոս ուղարկեմ»+։ 35 Այդ Մովսեսին, որին նրանք ուրացան՝ ասելով, թե՝ «ո՞վ քեզ իշխան ու դատավոր նշանակեց»+, այդ մարդուն Աստված հրեշտակի ձեռքով, որը երևաց նրան փշոտ թփի մեջ, ուղարկեց+ իշխան և ազատարար լինելու համար։ 36 Այդ մարդը դուրս հանեց+ նրանց՝ հրաշքներ ու նշաններ անելով Եգիպտոսում+, Կարմիր ծովում+ և քառասուն տարի՝ անապատում+։

37 Սա այն Մովսեսն է, որն ասաց Իսրայելի որդիներին. «Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ»+։ 38 Սա նա է+, ով անապատում ժողովի+ մեջ էր մեր նախահայրերի և այն հրեշտակի+ հետ, որը Սինա լեռան վրա խոսեց նրա հետ։ Մովսեսը կենդանի սրբազան պատգամներ+ ստացավ, որպեսզի ձեզ տա։ 39 Մեր նախահայրերը չցանկացան նրան հնազանդվել, այլ մերժեցին նրան+ ու իրենց սրտերի մեջ դեպի Եգիպտոս դարձան+ 40 և Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ շինիր, որ մեր առջևից գնան, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այս Մովսեսին, որը հանեց մեզ Եգիպտոսից»+։ 41 Այն օրերին նրանք մի հորթ շինեցին+ ու կուռքին զոհ մատուցեցին և սկսեցին զվարճանալ իրենց ձեռքի գործերով+։ 42 Ուստի Աստված երես դարձրեց ու նրանց մատնեց+ երկնքի զորքին սուրբ ծառայություն մատուցելու, ինչպես որ գրված է մարգարեների գրքում+. «Մի՞թե ինձ էր, որ անապատում քառասուն տարի մորթված անասուններ ու զոհեր մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն+։ 43 Ո՛չ, այլ դուք Մողոքի+ խորանն ու Հռեմփա աստծու աստղն էր+, որ վերցրիք՝ այն պատկերները, որոնք քանդակեցիք նրանց երկրպագելու համար։ Ուրեմն ես էլ ձեզ Բաբելոն կաքսորեմ»+։

44 Մեր նախահայրերը վկայության խորանն ունեին անապատում, ինչպես Աստված Մովսեսի հետ խոսելիս պատվեր էր տվել պատրաստել՝ ըստ այն օրինակի, որը նա տեսել էր+։ 45 Եվ մեր նախահայրերը, որոնք ժառանգեցին այն, Հեսուի+ հետ միասին խորանը բերեցին այն երկիրը, որը ուրիշ ազգերի էր պատկանում+, որոնց Աստված վռնդեց մեր նախահայրերի առաջից+։ Այնտեղ էլ այն մնաց մինչև Դավթի օրերը։ 46 Դավիթը Աստծու աչքում բարեհաճություն գտավ+ և խնդրեց, որ պատիվ ունենա Հակոբի Աստծու համար բնակվելու տեղ շինել+։ 47 Սակայն նրա համար Սողոմոնը տուն շինեց+։ 48 Բայց Բարձրյալը ձեռքով շինված տներում չի բնակվում+, ինչպես որ մարգարեն է ասում. 49 «Երկինքն իմ գահն է+, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը+։ Այդ ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,– ասում է Եհովան։– Կամ ո՞րն է իմ բնակության վայրը+։ 50 Մի՞թե իմ ձեռքը չի արել այս բոլոր բաները»+։

51 Խստապարանոցնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր+, դուք միշտ հակառակվում եք սուրբ ոգուն. ինչպես ձեր նախահայրերն արեցին, այնպես էլ դուք եք անում+։ 52 Մարգարեներից ո՞ր մեկին ձեր նախահայրերը չհալածեցին+։ Այո՛, նրանք սպանեցին+ նրանց, ովքեր նախապես հայտնեցին այն Արդարի+ գալու մասին, որի մատնիչներն ու սպանողներն եք դուք հիմա դարձել+, 53 դո՛ւք, որ ստացաք հրեշտակների+ միջոցով փոխանցված Օրենքը, բայց չպահեցիք այն»։

54 Այս խոսքերը լսելով՝ նրանք իրենց սրտերում կատաղեցին+ ու սկսեցին իրենց ատամները կրճտացնել+ նրա վրա։ 55 Բայց նա, սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի փառքը, որը կանգնած էր Աստծու աջ կողմում+, 56 ապա ասաց. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված+ և մարդու Որդուն+՝ Աստծու աջ կողմում կանգնած»+։ 57 Իսկ նրանք, ողջ ձայնով աղաղակելով, ձեռքերով փակեցին իրենց ականջները+, և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։ 58 Քաղաքից դուրս հանելով+՝ սկսեցին նրան քարկոծել+։ Իսկ վկաները+ իրենց վերնահագուստները դնում էին մի երիտասարդի ոտքերի մոտ, որի անունը Սողոս+ էր։ 59 Նրանք շարունակում էին քարկոծել Ստեփանոսին, որը կանչեց ու ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ ոգին»+։ 60 Ապա ծնկի գալով՝ բարձր ձայնով աղաղակեց. «Եհո՛վա, այս մեղքի դիմաց հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»+։ Սա ասելուց հետո մահացավ*։

8 Իսկ Սողոսը հավանություն էր տալիս նրա սպանությանը+։

Այդ օրը Երուսաղեմում եղող ժողովի դեմ մեծ հալածանք+ սկսվեց. բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին+ Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ։ 2 Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին տարան թաղելու+ և նրա վրա մեծ ողբ արեցին+։ 3 Իսկ Սողոսը սկսեց դաժանորեն խոշտանգել ժողովը. ներխուժում էր տնից տուն և տղամարդկանց ու կանանց դուրս քաշելով՝ բանտ էր գցել տալիս+։

4 Սակայն ովքեր ցիրուցան էին եղել, շրջում էին այդ տեղանքում և Աստծու խոսքի բարի լուրն էին հռչակում+։ 5 Փիլիպոսն էլ իջավ Սամարիա+ քաղաքը և սկսեց նրանց Քրիստոսին քարոզել։ 6 Մարդկանց բազմությունը միաբան ուշադրություն էր դարձնում, թե Փիլիպոսը ինչ էր ասում, երբ լսում էին ու նայում այն նշաններին, որ նա անում էր։ 7 Այնտեղ շատերը կային, որ անմաքուր ոգի+ ունեին, և դրանք բարձրաձայն աղաղակում ու դուրս էին գալիս։ Նաև շատ անդամալույծներ+ ու կաղեր էին բուժվում։ 8 Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ+։

9 Սիմոն անունով մի մարդ կար այդ քաղաքում, որը մինչ այդ մոգությամբ էր զբաղվում+ և զարմացնում էր Սամարիայի ժողովրդին՝ իր մասին ասելով, թե ինքը մեծ մարդ է+։ 10 Բոլորը՝ փոքրից մինչև մեծը, լսում էին նրան ու ասում. «Այս մարդը Աստծու Զորությունն է, որին կարելի է Մեծ կոչել»։ 11 Նրան լսում էին, քանի որ երկար ժամանակ իր մոգություններով զարմացնում էր նրանց։ 12 Բայց երբ հավատացին Փիլիպոսին, որ Աստծու թագավորության+ և Հիսուս Քրիստոսի անվան բարի լուրն էր քարոզում, թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք մկրտվեցին+։ 13 Սիմոնն ինքն էլ հավատացյալ դարձավ ու մկրտվելուց հետո միշտ Փիլիպոսի+ հետ էր շրջում։ Նա զարմանում էր՝ տեսնելով այն նշաններն ու զորավոր մեծ գործերը, որ կատարվում էին։

14 Երբ Երուսաղեմում եղող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը+, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին։ 15 Նրանք էլ իջան այնտեղ և աղոթեցին, որ նրանք սուրբ ոգի ստանան+, 16 քանի որ նրանցից դեռ ոչ մեկի վրա այն չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել+։ 17 Այդ ժամանակ իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա+, և նրանք սուրբ ոգի ստացան։

18 Սիմոնն էլ, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով մարդիկ սուրբ ոգի են ստանում, նրանց փող առաջարկեց+. 19 «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռքերս դնեմ, սուրբ ոգի ստանա»։ 20 Պետրոսն էլ ասաց նրան. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել+։ 21 Դու բաժին և վիճակ չունես այս գործում, որովհետև քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ+։ 22 Ուրեմն զղջա քո այս չարության համար և աղաչիր Եհովային+, որ եթե հնարավոր է, ներվի քո սրտի դիտավորությունը, 23 քանի որ տեսնում եմ, որ թունավոր լեղի+ ես ու անարդարության կապանք»+։ 24 Սիմոնն էլ պատասխանեց. «Դուք ինձ համար աղաչանք արեք+ Եհովային, որպեսզի ձեր ասածներից ոչինչ չպատահի ինձ»։

25 Երբ նրանք հիմնովին վկայություն տվեցին ու Եհովայի խոսքը քարոզեցին, վերադարձան Երուսաղեմ՝ ճանապարհին բարի լուրը հռչակելով սամարացիների շատ գյուղերում+։

26 Եհովայի հրեշտակը+ խոսեց Փիլիպոսի հետ. «Վե՛ր կաց ու գնա՛ դեպի հարավ, այն ճանապարհը, որը Երուսաղեմից իջնում է Գազա»։ (Սա ամայի ճանապարհ է)։ 27 Փիլիպոսը վեր կացավ ու գնաց և հանդիպեց մի եթովպացի+ ներքինու+, որը եթովպացիների կանդակի*՝ թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր, և նրա բոլոր գանձերը նրա հսկողության տակ էին։ Նա եկել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու+, 28 և հետ դառնալիս իր կառքում նստած բարձրաձայն կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը+։ 29 Ոգին ասաց+ Փիլիպոսին. «Հասիր այդ կառքին»։ 30 Փիլիպոսն էլ կողքով վազելիս լսեց, որ բարձրաձայն Եսայիա մարգարեի գիրքն է կարդում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ 31 Նա ասաց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ Եվ Փիլիպոսին խնդրեց, որ բարձրանա ու իր մոտ նստի։ 32 Գրքի այն հատվածը, որը նա բարձրաձայն կարդում էր, սա էր. «Ինչպես մի ոչխար, նա մորթվելու բերվեց, ինչպես մի գառ, որ ձայն չի հանում իր խուզողի առաջ, այնպես էլ նա բաց չի անում իր բերանը+։ 33 Նրան ստորացնելիս արդար դատաստանը նրանից վեր առնվեց+։ Ո՞վ պիտի պատմի նրա ծագման մասին, քանի որ նրա կյանքը վեր է առնվում երկրից»+։

34 Ներքինին ասաց Փիլիպոսին. «Աղաչում եմ քեզ, ասա՛ ինձ, մարգարեն ո՞ւմ մասին է խոսում, ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի»։ 35 Փիլիպոսը սկսեց խոսել+. Գրքի+ այս հատվածից սկսելով՝ նրան քարոզեց Հիսուսի մասին բարի լուրը։ 36 Երբ նրանք գնում էին, ճանապարհին հասան մի տեղ, որտեղ ջուր կար, և ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»+։ 37 ....* 38 Ու նա հրամայեց, որ կառքը կանգնեցնեն, և երկուսով՝ Փիլիպոսն ու ներքինին, մտան ջուրը։ Եվ Փիլիպոսը մկրտեց նրան։ 39 Երբ ջրից դուրս եկան, Եհովայի ոգին իսկույն հափշտակեց ու տարավ Փիլիպոսին+։ Իսկ ներքինին ուրախ շարունակեց իր ճանապարհը և այլևս չտեսավ նրան։ 40 Փիլիպոսը հայտնվեց Ազոտոսում և այդ տարածքով անցնելով՝ բարի լուրն էր հռչակում+ բոլոր քաղաքներում, մինչև հասավ Կեսարիա+։

9 Սողոսը, որ դեռ սպառնալիք ու մահ էր շնչում+ Տիրոջ աշակերտների վրա+, գնաց քահանայապետի մոտ 2 և նրանից նամակներ խնդրեց՝ ուղղված Դամասկոսում եղող ժողովարաններին, որպեսզի եթե գտնի այդ Ճանապարհին* հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապի ու Երուսաղեմ բերի+։

3 Ճանապարհին, երբ մոտենում էր Դամասկոսին, հանկարծակի երկնքից մի լույս փայլատակեց նրա շուրջը+, 4 և նա գետին ընկավ ու մի ձայն լսեց, որ ասում էր իրեն. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»+։ 5 Նա հարցրեց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Նա էլ պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես+։ 6 Վե՛ր կաց+ ու քաղա՛ք մտիր, և քեզ կասվի, թե դու ինչ պիտի անես»։ 7 Այն մարդիկ, որ ճանապարհորդում էին նրա հետ+, լուռ կանգնած էին+. նրանք ինչ-​որ ձայն էին լսում+, սակայն ոչ մեկի չէին տեսնում։ 8 Սողոսը գետնից վեր կացավ. թեպետ նրա աչքերը բաց էին, բայց նա ոչինչ չէր տեսնում+։ Ուստի նրա ձեռքից բռնած՝ ուղեկցեցին Դամասկոս, 9 և երեք օր նա ոչինչ չէր տեսնում+, ո՛չ ուտում էր, ո՛չ էլ խմում։

10 Դամասկոսում Անանիա+ անունով մի աշակերտ կար, և տեսիլքի մեջ Տերը նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա էլ ասաց. «Ահա՛ ես, Տե՛ր»։ 11 Տերն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այն փողոցը, որ «Ուղիղ» է կոչվում, և Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մի տարսոնացու+։ Ահա նա աղոթում է 12 և տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որը մտավ ու ձեռքերը իր վրա դրեց, որպեսզի տեսնի»+։ 13 Սակայն Անանիան պատասխանեց. «Տե՛ր, այս մարդու մասին ես շատերից եմ լսել, թե որքան շատ վնասներ է տվել քո սրբերին Երուսաղեմում։ 14 Նա ավագ քահանաներից իշխանություն ունի այստեղ էլ ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը»+։ 15 Բայց Տերն ասաց նրան. «Գնա՛, որովհետև այս մարդը ընտրյալ անոթ է+ ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին+, ինչպես նաև թագավորներին+ ու Իսրայելի որդիներին։ 16 Նրան ես ցույց եմ տալու, թե ինչքան չարչարանքներ պիտի կրի իմ անվան համար»+։

17 Ուստի Անանիան գնաց ու մտավ այն տունը և ձեռքերը դնելով նրա վրա՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց ճանապարհին, որով դու գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի դու կրկին տեսնես և սուրբ ոգով լցվես»+։ 18 Հենց այդ պահին Սողոսի աչքերից թեփի նման ինչ-​որ բան ընկավ, և նա սկսեց տեսնել, ապա ոտքի ելավ ու մկրտվեց 19 և կերակուր ուտելով՝ զորացավ+։

Մի քանի օր նա Դամասկոսում+ աշակերտների հետ մնաց 20 և անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել, թե Հիսուսն է Աստծու Որդին+։ 21 Իսկ բոլոր նրան լսողները զարմանում էին ու ասում. «Սա այն մարդը չէ՞, որ Երուսաղեմում կատաղորեն հալածում էր+ նրանց, ովքեր այս անունն են կանչում, և հենց այս նպատակով է եկել այստեղ, որ նրանց կապի ու ավագ քահանաների մոտ տանի»+։ 22 Բայց Սողոսը ավելի ու ավելի էր զորանում և շփոթության մեջ էր գցում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ տրամաբանորեն ապացուցելով, թե Հիսուսն է Քրիստոսը+։

23 Երբ բավական շատ օրեր անցան, հրեաները խորհուրդ արին, որ սպանեն նրան+։ 24 Սակայն նրանց դավադրությունը հայտնի դարձավ Սողոսին։ Նրանք նաև գիշեր-​ցերեկ ուշադիր հսկում էին դարպասները, որպեսզի սպանեն նրան+։ 25 Ուստի գիշերով նրա աշակերտները զամբյուղով նրան պարսպի պատուհանից ցած իջեցրին+։

26 Երբ նա Երուսաղեմ եկավ+, շատ ջանքեր գործադրեց, որ միանա աշակերտներին, սակայն բոլորը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե նա աշակերտ է։ 27 Բայց Բառնաբասը նրան օգնության եկավ+ ու տարավ առաքյալների մոտ։ Նա նրանց մանրամասնորեն պատմեց, թե ինչպես էր ճանապարհին Սողոսը Տիրոջը տեսել+, որը խոսել էր նրա հետ+, և թե ինչպես էր նա Դամասկոսում համարձակ խոսել+ Հիսուսի անունով։ 28 Եվ նա մնաց նրանց հետ։ Շրջում էր Երուսաղեմում և համարձակ խոսում էր Տիրոջ անունով+. 29 նա խոսում էր ու վիճաբանում հունախոս հրեաների հետ։ Իսկ նրանք փորձում էին սպանել նրան+։ 30 Երբ եղբայրներն իմացան այդ մասին, նրան տարան Կեսարիա, իսկ հետո ուղարկեցին Տարսոն+։

31 Այնուհետև ժողովի+ համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան, և այն կերտվում էր։ Աշակերտների թիվը ավելանում էր, քանի որ ապրում էին Եհովայի հանդեպ վախով+ ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ+։

32 Երբ Պետրոսը շրջում էր բոլոր տեղերում, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լիդդայում+։ 33 Այնտեղ նա Ենեաս անունով մի մարդու տեսավ, որը ութ տարի էր, ինչ գամված էր իր մահճին, քանի որ անդամալույծ էր։ 34 Պետրոսն ասաց նրան+. «Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը բուժում է քեզ+։ Վե՛ր կաց և հարդարի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։ 35 Բոլորը, որ բնակվում էին Լիդդայում ու Սարոնի+ հարթավայրում, տեսան նրան և դեպի Տերը դարձան+։

36 Մի աշակերտ կար Հոպպեում+՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ*։ Նա բարությամբ լի շատ գործեր էր անում+ ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս։ 37 Բայց այնպես պատահեց, որ այն օրերին նա հիվանդացավ ու մահացավ։ Ուստի լողացրին նրան ու պառկեցրին վերնասենյակում։ 38 Եվ քանի որ Լիդդան մոտ էր Հոպպեին+, երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսը այդ քաղաքում է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելու. «Խնդրում ենք, շուտ մեզ մոտ արի»։ 39 Պետրոսն էլ վեր կացավ ու գնաց նրանց հետ։ Երբ հասավ, նրան վերնասենյակ բարձրացրին։ Բոլոր այրիները հավաքվեցին նրա մոտ և լաց լինելով՝ ցույց էին տալիս այն հագուստներն ու վերնահագուստները+, որ Այծեմնիկը պատրաստել էր, երբ իրենց հետ էր+։ 40 Պետրոսը բոլորին դուրս հանեց+, ապա ծնկի եկավ, աղոթեց ու շրջվելով դեպի մարմինը՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա էլ բացեց իր աչքերը և տեսնելով Պետրոսին՝ վեր կացավ նստեց+։ 41 Իր ձեռքը տալով՝ Պետրոսը բարձրացրեց նրան+, ապա կանչեց սրբերին ու այրիներին և ցույց տվեց, որ նա կենդանի է+։ 42 Սա հայտնի դարձավ ամբողջ Հոպպեում, և շատերը հավատացին Տիրոջը+։ 43 Պետրոսը շատ օրեր մնաց Հոպպեում+ ոմն Սիմոնի՝ մի կաշեգործի մոտ+։

10 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ մի հարյուրապետ+ Իտալական գնդից+, ինչպես այն կոչվում էր։ 2 Նա ու իր տան բոլոր անդամները բարեպաշտ+ և աստվածավախ+ մարդիկ էին։ Նա ողորմության շատ նվերներ էր տալիս ժողովրդին+ ու անդադար աղաչանք էր անում Աստծուն+։ 3 Օրվա մոտավորապես իններորդ ժամին*+ տեսիլքի+ մեջ նա պարզ տեսավ Աստծու հրեշտակին+, որը ներս մտավ ու ասաց նրան. «Կոռնե՛լիոս»։ 4 Նա էլ նրան նայելով՝ վախեցած ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա պատասխանեց. «Քո աղոթքներն+ ու ողորմության նվերները վեր ելան որպես հիշատակ Աստծու առաջ+։ 5 Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր ոմն Սիմոնին, որը Պետրոս է կոչվում։ 6 Այս մարդը հյուրընկալվում է Սիմոնի՝ մի կաշեգործի մոտ, որի տունը ծովի մոտ է»+։ 7 Երբ նրա հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց իր սպասավորներից երկուսին և իրեն մշտապես ծառայություն անողների միջից մի բարեպաշտ զինվորի+ 8 և ամեն բան նրանց պատմելով՝ ուղարկեց Հոպպե+։

9 Հետևյալ օրը, երբ նրանք ճանապարհին էին և մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամի* մոտերը տանիք+ բարձրացավ աղոթելու+։ 10 Բայց նա ուժեղ քաղց զգաց և ուտել ուզեց։ Մինչ կերակուր էին պատրաստում, նա տեսիլք տեսավ+, 11 և ահա երկինքը բացված+ ու մի աման, որ կտավի մեծ կտորի պես, իր չորս ծայրերից կախված, իջնում էր երկրի վրա։ 12 Նրա մեջ կային երկրի ամեն տեսակ չորքոտանի արարածներ, սողուններ ու երկնքի թռչուններ+։ 13 Եվ մի ձայն լսեց. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»+։ 14 Բայց Պետրոսն ասաց. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»+։ 15 Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայնն ասաց նրան. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»+։ 16 Այսպես եղավ նաև երրորդ անգամ, և անմիջապես ամանը երկինք վերցվեց+։

17 Մինչ Պետրոսը ներքուստ մեծ շփոթության մեջ էր, թե իր տեսած տեսիլքը ինչ կարող էր նշանակել, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ, հարցուփորձ անելով Սիմոնի տան մասին, կանգնեցին դարպասների մոտ+։ 18 Եվ նրանք ձայն տվեցին ու հարցրին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ 19 Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, ոգին+ ասաց. «Ահա երեք մարդիկ քեզ են փնտրում։ 20 Ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց կասկածելու նրանց հետ գնա՛, որովհետև ես եմ ուղարկել նրանց»+։ 21 Պետրոսն էլ այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ես եմ նա, որին փնտրում եք։ Ո՞րն է պատճառը, որ դուք այստեղ եք»։ 22 Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար ու աստվածավախ մարդ+, որը ամբողջ հրեա ազգի կողմից լավ վկայություն ունի+, սուրբ հրեշտակի միջոցով աստվածային հրահանգ ստացավ մարդ ուղարկել քեզ մոտ, որ դու իր տուն գաս, և որ նա լսի, ինչ որ դու ասելու ես»։ 23 Այդ ժամանակ նա ներս հրավիրեց և հյուրընկալեց նրանց։

Հաջորդ օրը նա վեր կացավ ու գնաց նրանց հետ, և եղբայրներից ոմանք էլ, որ Հոպպեից էին, նրա հետ գնացին։ 24 Մյուս օրը նա մտավ Կեսարիա։ Կոռնելիոսը, անշուշտ, սպասում էր նրանց. նա կանչել էր իր ազգականներին ու մտերիմ ընկերներին։ 25 Երբ Պետրոսը մտավ, Կոռնելիոսը դիմավորեց նրան, նրա ոտքերն ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։ 26 Բայց Պետրոսը կանգնեցրեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»+։ 27 Նրա հետ խոսելով՝ ներս մտավ ու տեսավ, որ շատ մարդ է հավաքվել, 28 և ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ+, մինչդեռ Աստված ինձ ցույց տվեց, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր անվանեմ+։ 29 Դրա համար էլ ես առանց հակառակվելու եկա, երբ իմ հետևից մարդ ուղարկվեց։ Ուստի ուզում եմ հարցնել, թե ինչ պատճառով եք մարդ ուղարկել»։

30 Կոռնելիոսն էլ պատասխանեց. «Չորս օր առաջ՝ այս ժամից հաշված իններորդ ժամին*, աղոթք էի անում իմ տանը+, երբ ահա փայլուն հանդերձներով+ մի մարդ կանգնեց իմ առաջ 31 ու ասաց. «Կոռնե՛լիոս, քո աղոթքը բարեհաճորեն լսվեց, և ողորմության քո նվերները հիշվեցին Աստծու առաջ+։ 32 Ուստի մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում+։ Այդ մարդը հյուրընկալվում է Սիմոնի՝ մի կաշեգործի տանը, որը ծովի մոտ է»+։ 33 Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ, և դու լավ արեցիր, որ եկար այստեղ։ Հիմա մենք բոլորս ներկա ենք Աստծու առաջ, որ լսենք այն ամենը, ինչ Եհովան հրամայել է քեզ ասել»+։

34 Պետրոսը սկսեց խոսել. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ+, 35 այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան+։ 36 Նա իր խոսքը ուղարկեց+ Իսրայելի որդիներին, որպեսզի նրանց բարի լուր հռչակի խաղաղության մասին+, ինչը Հիսուս Քրիստոսի միջոցով է հնարավոր. նա է բոլորի Տերը+։ 37 Դուք գիտեք, թե Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո ինչի մասին խոսվեց ամբողջ Հրեաստանով մեկ՝ սկսած Գալիլեայից+, 38 այն Հիսուսի մասին, որ Նազարեթից էր, և թե ինչպես Աստված օծեց նրան սուրբ ոգով+ ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով նրանց, ովքեր հարստահարված էին Բանսարկուի կողմից+, որովհետև Աստված նրա հետ էր+։ 39 Եվ մենք վկա ենք այն ամենին, որ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, իսկ նրանք, ցցից կախելով, սպանեցին նրան+։ 40 Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ հայտնվի+ 41 ոչ թե բոլոր մարդկանց, այլ վկաներին, որ նախապես նշանակված էին Աստծու կողմից+, մեզ, որ կերանք ու խմեցինք նրա հետ+՝ նրա հարություն առնելուց հետո։ 42 Նա նաև պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք+ ու հիմնովին վկայություն տանք, որ նա է ողջերի ու մահացածների դատավորը, որ սահմանված է Աստծու կողմից+։ 43 Նրա մասին են վկայում բոլոր մարգարեները+՝ ասելով, որ ամեն նրան հավատացողը նրա անվան միջոցով մեղքերի ներում կստանա»+։

44 Մինչ Պետրոսը խոսում էր այս բաների մասին, սուրբ ոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր լսում էին այս խոսքը+։ 45 Եվ թլփատվածներից այն հավատարիմները, որ եկել էին Պետրոսի հետ, ապշեցին, քանի որ սուրբ ոգու ձրի պարգևը թափվում էր նաև այլազգի մարդկանց վրա+։ 46 Նրանք լսում էին, թե ինչպես են լեզուներով խոսում և Աստծուն մեծարում+։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. 47 «Ո՞վ կարող է արգելել, որ ջրում մկրտվեն+ այս մարդիկ, ովքեր մեզ նման սուրբ ոգին ստացան»։ 48 Եվ նրանց պատվիրեց, որ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեն+։ Այդ ժամանակ նրանք խնդրեցին, որ մի քանի օր այնտեղ մնա։

11 Առաքյալներն ու եղբայրները, որ Հրեաստանում էին, լսեցին, որ այլազգի+ մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը։ 2 Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության+ կողմնակիցները սկսեցին վիճել նրա հետ՝ 3 ասելով, թե նա մտել է անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց է կերել։ 4 Պետրոսն էլ սկսեց նրանց բացատրել բոլոր մանրամասները.

5 «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. մի աման՝ կտավի մեծ կտորի պես, իր չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից, և այն հասավ մինչև ինձ։ 6 Ուշադիր նրա մեջ նայեցի ու տեսա երկրի չորքոտանի արարածներ, գազաններ, սողուններ և երկնքի թռչուններ+։ 7 Նաև մի ձայն լսեցի, որն ասաց ինձ. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»+։ 8 Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չի մտել»+։ 9 Ձայնը երկրորդ անգամ երկնքից ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»+։ 10 Այսպես եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ դարձյալ բարձրացվեց երկինք+։ 11 Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել+։ 12 Եվ ոգին+ ինձ ասաց, որ առանց կասկածելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրները նույնպես գնացին ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն+։

13 Նա մեզ պատմեց, թե ինչպես տեսավ հրեշտակին, որը կանգնել էր նրա տան մեջ ու ասել. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում+, 14 և նա քեզ հետ կխոսի այն բաների մասին, որոնց շնորհիվ դու և քո ամբողջ տունը կփրկվեք»+։ 15 Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ մեզ վրա էր իջել սկզբում+։ 16 Եվ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. «Հովհաննեսը ջրով մկրտեց+, բայց դուք սուրբ ոգով* պիտի մկրտվեք»+։ 17 Ուրեմն եթե Աստված միևնույն ձրի պարգևը տվեց նրանց, ինչպեսև մեզ, որ հավատացինք Տեր Հիսուս Քրիստոսին+, ո՞վ էի ես, որ կարողանայի արգելել Աստծուն»+։

18 Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին+ Պետրոսի հետ և փառավորեցին Աստծուն+՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց էլ զղջալու հնարավորություն տվեց կյանքի համար»+։

19 Իսկ նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել+, գնացին մինչև Փյունիկիա+, Կիպրոս+ և Անտիոք, սակայն հրեաներից բացի ուրիշ ոչ ոքի խոսքը չէին հայտնում+։ 20 Այնուամենայնիվ, նրանց մեջ կային ոմանք՝ կիպրոսցիներ ու կյուրենացիներ, որ եկան Անտիոք և սկսեցին խոսել հունախոսների+ հետ՝ հռչակելով Տեր Հիսուսի մասին բարի լուրը+։ 21 Եվ Եհովայի ձեռքը+ նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ, ովքեր հավատացին, դեպի Տերը դարձան+։

22 Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմում եղող ժողովի ականջին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք։ 23 Երբ նա եկավ ու տեսավ Աստծու անզուգական բարությունը+, ուրախացավ+ ու սկսեց քաջալերել նրանց բոլորին, որ շարունակեն հաստատակամ սրտով հավատարիմ մնալ Տիրոջը+, 24 քանի որ Բառնաբասը բարի մարդ էր՝ սուրբ ոգով և հավատով լցված։ Եվ մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ+։ 25 Հետո նա գնաց Տարսոն+, որպեսզի Սողոսին փնտրի+, 26 ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք։ Մի ամբողջ տարի նրանք հավաքվում էին նրանց հետ ժողովում և մեծ թվով մարդկանց ուսուցանում էին, և առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին+։

27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ իջան Անտիոք։ 28 Նրանցից մեկը՝ Ագաբոս+ անունով, վեր կացավ ու ոգու օգնությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ամբողջ երկրի վրա+, որն էլ, փաստորեն, եղավ Կլավդիոսի օրերում։ 29 Ուստի աշակերտները որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում+ օգնություն ուղարկի+ Հրեաստանում բնակվող եղբայրներին։ 30 Այդպես էլ արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի ձեռքով այն ուղարկեցին երեցներին+։

12 Հենց այդ ժամանակ Հերովդես թագավորը քայլեր ձեռնարկեց, որ ժողովից մի քանիսին չարիք պատճառի+։ 2 Եվ Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը+, սրով սպանեց+։ 3 Տեսնելով, որ դա հրեաներին հաճելի է+՝ նա Պետրոսին էլ ձերբակալեց։ (Անթթխմոր հացերի տոնի օրերն էին+)։ 4 Նրան բռնելուց հետո բանտ նետեց+ ու հանձնեց չորս զինվորներից բաղկացած չորս հերթափոխների, որ հսկեն նրան, որովհետև մտադիր էր Պասեքից+ հետո նրան ժողովրդի առաջ բերել։ 5 Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթք էր անում+ Աստծուն։

6 Երբ Հերովդեսը պատրաստվում էր դուրս բերելու նրան, այդ գիշեր Պետրոսը քնած էր երկու զինվորների մեջտեղում՝ երկու շղթայով կապված, իսկ պահապանները դռան առաջ բանտն էին պահպանում։ 7 Եվ ահա Եհովայի հրեշտակը կանգնեց կողքը+, և բանտախցում լույս շողաց։ Պետրոսի կողը բոթելով՝ վեր կացրեց նրան+ ու ասաց. «Շո՛ւտ արա, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան+ նրա ձեռքերից։ 8 Հրեշտակը+ նրան ասաց. «Գոտիդ ամրացրո՛ւ և սանդալներդ կապի՛ր»։ Նա էլ այդպես արեց։ Ապա հրեշտակն ասաց. «Հագի՛ր վերնահագուստդ+ և ի՛նձ հետևիր»։ 9 Նա էլ դուրս եկավ ու նրա հետևից էր գնում, բայց չգիտեր, որ հրեշտակի միջոցով պատահածը իրականություն է, այլ կարծում էր, թե տեսիլք է տեսնում+։ 10 Անցնելով առաջին պահակակետից և ապա երկրորդից՝ նրանք հասան երկաթե դարպասին, որը քաղաք էր տանում. այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ+։ Դուրս գալով՝ նրանք մի փողոցով իջան, և հրեշտակն անմիջապես հեռացավ։ 11 Պետրոսն էլ, ուշքի գալով, ասաց. «Հիմա հաստատ գիտեմ, որ Եհովան իր հրեշտակին ուղարկեց+ և ազատեց+ ինձ Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ունեցած ակնկալիքներից»։

12 Այդ մասին մտածելով՝ նա գնաց Մարկոս կոչվող Հովհաննեսի+ մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։ 13 Երբ թակեց դարպասի մուտքի դուռը, Ռոդե անունով մի աղախին եկավ՝ իմանալու, թե ով է, 14 և ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու հայտնեց, որ Պետրոսը կանգնած է դարպասի շեմին։ 15 Նրանք ասացին նրան՝ գժվե՛լ ես։ Բայց նա համառորեն պնդում էր, որ իր ասածը ճիշտ է։ Նրանք էլ սկսեցին ասել. «Նրա հրեշտա՛կն է»+։ 16 Իսկ Պետրոսը, այնտեղ կանգնած, շարունակում էր թակել։ Երբ նրանք բացեցին, տեսան նրան ու ապշեցին։ 17 Բայց նա ձեռքով նշան արեց+, որ լուռ մնան, և մանրամասն պատմեց, թե Եհովան ինչպես իրեն դուրս բերեց բանտից, ապա ասաց. «Այս բաները պատմեք Հակոբոսին+ ու եղբայրներին»։ Այնուհետև դուրս եկավ և ուրիշ տեղ գնաց։

18 Երբ օրը բացվեց+, զինվորների մեջ մեծ իրարանցում սկսվեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Պետրոսը։ 19 Հերովդեսը+ սկսեց որոնել նրան ու երբ չգտավ, հարցաքննեց պահապաններին և հրամայեց, որ նրանց տանեն ու պատժեն+։ Իսկ ինքը Հրեաստանից գնաց Կեսարիա ու մի որոշ ժամանակ մնաց այնտեղ։

20 Նա ցասումով էր լցված Տյուրոսի և Սիդոնի ժողովրդի դեմ։ Ուստի նրանք միաբանորեն եկան* նրա մոտ և համոզելով Բլաստոսին, որը թագավորի ննջարանի վերահսկողն էր՝ սկսեցին խաղաղություն խնդրել, որովհետև նրանց երկիրը թագավորի երկրից էր սնունդ ստանում+։ 21 Մի օր, երբ ժողովուրդը հավաքված էր, Հերովդեսը թագավորական հանդերձներ հագավ, նստեց դատավորական աթոռին ու սկսեց հրապարակորեն խոսել նրանց հետ։ 22 Իսկ հավաքված ժողովուրդը գոչում էր. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու»+։ 23 Իսկույն Եհովայի հրեշտակը հարվածեց նրան+, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց+։ Նա հիվանդացավ, որդերը նրան կերան, ու նա մեռավ։

24 Իսկ Եհովայի խոսքը+ աճում ու տարածվում էր+։

25 Բառնաբասն+ ու Սողոսը Երուսաղեմում օգնություն ցույց տալու գործը+ ամբողջությամբ կատարելուց հետո հետ դարձան՝ իրենց հետ վերցնելով Հովհաննեսին+, որ Մարկոս էր կոչվում։

13 Անտիոքում գտնվող ժողովում մարգարեներ+ և ուսուցիչներ կային՝ Բառնաբասը, Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, կյուրենացի Ղուկիոսը+, Մանայենը, որը կրթություն էր ստացել մարզի կառավարիչ* Հերովդեսի հետ, նաև Սողոսը։ 2 Երբ նրանք ծառայություն էին մատուցում+ Եհովային և ծոմապահություն էին անում, սուրբ ոգին ասաց. «Բոլոր մարդկանցից ինձ համար առանձնացրեք Բառնաբասին ու Սողոսին+ այն գործի համար, որին նրանց կանչեցի»։ 3 Այդ ժամանակ նրանք ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին+ նրանց վրա և ուղարկեցին։

4 Ուստի սուրբ ոգուց ուղարկված՝ այս մարդիկ գնացին Սելևկիա և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ 5 Երբ հասան Սալամիս, սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում։ Նրանց հետ էր գնացել նաև Հովհաննեսը+՝ որպես սպասավոր։

6 Ամբողջ կղզին շրջելով՝ նրանք հասան Պափոս։ Այնտեղ հանդիպեցին մի մարդու, որը կախարդ էր, հրեա սուտ մարգարե+, որի անունը Բարեհեսու էր։ 7 Նա պրոկոնսուլ Սերգիոս Պողոսի՝ մի խելացի մարդու հետ էր։ Այս մարդը, իր մոտ կանչելով Բառնաբասին ու Սողոսին, սրտանց ցանկանում էր լսել Աստծու խոսքը։ 8 Բայց կախարդ Ելիմասը (այսպես է թարգմանվում նրա անունը) սկսեց հակառակվել նրանց+՝ փորձելով պրոկոնսուլին հեռացնել հավատից։ 9 Սողոսը, որը և Պողոսն էր, սուրբ ոգով լցվելով, նայեց նրան 10 ու ասաց. «Ո՛վ ամեն տեսակ խաբեությամբ և ամեն տեսակ չարագործությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի+, ամեն արդարության թշնամի։ Մի՞թե չես դադարելու Եհովայի ուղիղ ճանապարհները ծռելուց։ 11 Բայց ահա Եհովայի ձեռքը քեզ վրա է, և դու կույր կլինես ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»։ Այդ պահին մի թանձր մշուշ ու խավար իջավ նրա վրա, և նա խարխափելով մարդ էր փնտրում, որպեսզի իր ձեռքից բռնելով՝ առաջնորդի իրեն+։ 12 Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը+ հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր Եհովայի ուսմունքով։

13 Պողոսն ու նրա ուղեկիցները Պափոսից ծով դուրս ելան ու եկան Պերգե, որ Պամփյուլիայում+ է։ Բայց Հովհաննեսը+ նրանցից հեռացավ ու հետ դարձավ+ Երուսաղեմ։ 14 Իսկ նրանք Պերգեից շարունակեցին ճանապարհը և հասան Անտիոք, որը Պիսիդիայում է, և շաբաթ օրը ժողովարան+ մտան ու նստեցին։ 15 Այն բանից հետո, երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն+ ու Մարգարեները, ժողովարանի պետերը+ նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք»։ 16 Ուստի Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց+ ու ասաց.

«Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեցե՛ք+։ 17 Իսրայել ժողովրդի Աստվածը ընտրեց մեր նախահայրերին և Եգիպտոսի երկրում իրենց պանդխտության ժամանակ բարձրացրեց այս ժողովրդին ու հզոր բազկով* հանեց նրանց այնտեղից+։ 18 Նա շուրջ քառասուն տարի+ հանդուրժեց նրանց վարվելակերպը անապատում։ 19 Քանանի երկրում յոթ ազգեր կործանելուց հետո նրանց երկիրը վիճակով բաժանեց+։ 20 Այս ամենը եղավ մոտ չորս հարյուր հիսուն տարիների ընթացքում։

Դրանից հետո նրանց դատավորներ տվեց մինչև Սամուել մարգարեի օրերը+։ 21 Այնուհետև նրանք պահանջեցին, որ թագավոր ունենան+, և Աստված նրանց քառասուն տարով Սավուղին տվեց՝ Կիսի որդուն՝ Բենիամինի ցեղից+ մի մարդու։ 22 Նրան հեռացնելուց հետո+ նրանց համար Դավթին վեր կացրեց որպես թագավոր+, որի մասին վկայեց ու ասաց. «Հեսսեի որդի+ Դավիթը իմ սրտին հաճելի մարդ է+, որը կկատարի այն բոլոր բաները, որ ես կամենում եմ»+։ 23 Այս մարդու սերնդից+ Աստված, իր խոստման համաձայն, Իսրայելին փրկիչ տվեց+՝ Հիսուսին, 24 այն բանից հետո, երբ Հովհաննեսը+ նախքան Նրա+ գալը Իսրայելի ամբողջ ժողովրդին հայտնապես մկրտություն էր քարոզում որպես զղջման խորհրդանիշ։ 25 Բայց երբ Հովհաննեսն ավարտում էր իր ընթացքը, ասում էր. «Ըստ ձեզ՝ ո՞վ եմ ես։ Ես նա չեմ։ Բայց ահա ինձանից հետո գալիս է մեկը, որի սանդալներն արձակելու ես արժանի չեմ»+։

26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի՛ որդիներ և դուք, աստվածավա՛խ մարդիկ, որ նրանց մեջ եք, այս փրկության խոսքը մեզ ուղարկվեց+, 27 որովհետև Երուսաղեմի բնակիչները և նրանց իշխանները չճանաչեցին Նրան+, այլ դատաստան անելիս իրագործեցին Մարգարեների ասած խոսքերը+, որոնք ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում են, 28 ու թեև մահվան համար ոչ մի պատճառ չգտան+, սակայն Պիղատոսից պահանջեցին, որ նա մահապատժի ենթարկվի+։ 29 Իսկ երբ կատարեցին նրա մասին գրված բոլոր բաները+, նրան ցցից իջեցրին+ և դրեցին գերեզմանի մեջ+։ 30 Բայց Աստված հարություն տվեց նրան+, 31 և նա շատ օրեր երևաց նրանց, ովքեր իր հետ Գալիլեայից գնացել էին Երուսաղեմ և ովքեր հիմա նրա վկաներն են ժողովրդի առաջ+։

32 Ուստի մենք հռչակում ենք ձեզ բարի լուրը այն խոստման մասին, որը նախահայրերին էր տրվել+, 33 և որը Աստված ամբողջությամբ կատարեց մեզ համար, որ նրանց զավակներն ենք. նա հարություն տվեց Հիսուսին+, ինչպես և գրված է երկրորդ սաղմոսում. «Դու իմ որդին ես, ես այսօր քո Հայրը դարձա»+։ 34 Եվ այն փաստը, որ նա հարություն տվեց նրան, և որ նա այլևս չպետք է ապականության վերադառնար, նա այսպես ներկայացրեց. «Ձեր հանդեպ հավատարմորեն պիտի սիրառատ բարություն դրսևորեմ, որ խոստացել եմ Դավթին»+։ 35 Մեկ այլ սաղմոսում էլ ասում է. «Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի»+։ 36 Դավիթը+ իր սերնդում ծառայեց Աստծու կամքին, ննջեց մահվան քնով, թաղվեց իր նախահայրերի հետ և ապականություն տեսավ+։ 37 Բայց նա, ում Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ+։

38 Ուրեմն թող ձեզ հայտնի լինի, եղբայրնե՛ր, որ այս Մեկի միջոցով մեղքերի ներում է ձեզ քարոզվում+, 39 և այն բոլոր բաներից, որոնցից Մովսեսի օրենքի միջոցով չկարողացաք անմեղ հայտարարվել+, ամեն հավատացողը այս Մեկի միջոցով անմեղ է հայտարարվում+։ 40 Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա Մարգարեների գրվածքներում ասվածը. 41 «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, զարմացե՛ք ու չքվեցե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, մի այնպիսի գործ, որին դուք ոչ մի դեպքում չեք հավատա, նույնիսկ եթե մեկը մանրամասնորեն պատմի ձեզ»»+։

42 Երբ այնտեղից դուրս էին գալիս, մարդիկ սկսեցին աղաչել նրանց, որ հաջորդ շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ+։ 43 Եվ երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող նորահավատներից* շատերը Պողոսին ու Բառնաբասին հետևեցին+, որոնք նրանց հետ խոսելիս հորդորում էին+ շարունակաբար արժանանալ Աստծու անզուգական բարությանը+։

44 Հաջորդ շաբաթ օրը գրեթե ողջ քաղաքը հավաքվեց Եհովայի խոսքը լսելու+։ 45 Երբ հրեաները այդ բազմությունը տեսան, նախանձով+ լցվեցին ու սկսեցին հայհոյանքներով հակառակվել Պողոսի ասածներին+։ 46 Պողոսն ու Բառնաբասն էլ, համարձակությամբ խոսելով, ասացին. «Պետք էր, որ Աստծու խոսքը նախևառաջ ձեզ խոսվեր+։ Քանի որ դուք մերժում եք այն+ և ինքներդ ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք էլ դեպի ազգերն ենք դառնում+, 47 որովհետև Եհովան պատվեր տվեց մեզ այսպիսի խոսքերով. «Ես քեզ ազգերի լույս նշանակեցի+, որ փրկություն լինես մինչև երկրի ծայրերը»»+։

48 Երբ այլազգի մարդիկ սա լսեցին, սկսեցին ուրախանալ ու փառավորել Եհովայի խոսքը+, և բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան+։ 49 Եհովայի խոսքը շարունակում էր տարածվել ողջ տարածաշրջանում+։ 50 Բայց հրեաները+ գրգռեցին պատվարժան կանանց, ովքեր երկրպագում էին Աստծուն, նաև քաղաքի ազդեցիկ մարդկանց, և նրանք հալածանք+ բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ ու իրենց սահմաններից դուրս վռնդեցին։ 51 Նրանք էլ իրենց ոտքերից թափ տվեցին փոշին*+ ու գնացին Իկոնիոն։ 52 Իսկ աշակերտները շարունակում էին լցվել ուրախությամբ+ և սուրբ ոգով։

14 Իկոնիոնում+ նրանք միասին մտան հրեաների ժողովարան+ ու այնպես խոսեցին, որ թե՛ հրեաների և թե՛ հույների+ մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ։ 2 Իսկ այն հրեաները, որ չհավատացին, այլազգի մարդկանց հոգիները գրգռեցին+ և եղբայրների դեմ տրամադրեցին+։ 3 Նրանք բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակությամբ խոսելով Եհովայի իշխանությամբ, որը հավանություն տվեց իր անզուգական բարության մասին քարոզվող խոսքին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ տեղի ունենան+։ 4 Սակայն քաղաքում եղող մարդկանց բազմությունը բաժանվեց. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ առաքյալների։ 5 Եվ երբ այլազգի մարդիկ ու հրեաները իրենց իշխանների հետ փորձեցին հարձակվել նրանց վրա, որ անարգեն ու քարկոծեն+, 6 նրանք իմացան այդ մասին ու փախան+ Լիկաոնիայի Լյուստրա և Դերբե քաղաքները ու դրանց շրջակա վայրերը։ 7 Եվ այնտեղ բարի լուրն էին հռչակում+։

8 Լյուստրայում ոտքերից տկար մի մարդ կար, որն ի ծնե կաղ էր+ ու երբեք չէր քայլել։ 9 Այս մարդը նստած լսում էր, թե ինչ էր խոսում Պողոսը, վերջինս էլ, երբ նայեց նրա վրա և տեսավ, որ հավատ ունի+ ու կարող է բուժվել, 10 բարձր ձայնով ասաց. «Ուղիղ կանգնի՛ր ոտքերիդ վրա»։ Եվ նա վեր ցատկեց ու սկսեց քայլել+։ 11 Ժողովրդի բազմությունը, տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկաոներեն ասաց. «Աստվածները+ մարդկանց պես են դարձել և մեզ մոտ են իջել»։ 12 Բառնաբասին Զևս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ զրույցը նա էր վարում։ 13 Իսկ քաղաքի առջև գտնվող Զևսի տաճարի քուրմը ցլեր ու ծաղկեպսակներ բերեց դարպասների մոտ և բազմության հետ միասին ուզում էր զոհեր մատուցել+։

14 Բայց երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին այդ մասին, պատռեցին իրենց հանդերձները և ամբոխի մեջ վազելով՝ բղավեցին. 15 «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք+ և նույն թուլություններն ունենք+, որոնք դուք ունեք, և բարի լուրն ենք ձեզ հռչակում, որպեսզի այս ունայն+ բաներից դառնաք դեպի կենդանի Աստվածը+, որը ստեղծեց երկինքը+, երկիրը, ծովը և նրանցում եղող բոլոր բաները։ 16 Անցած ժամանակներում նա թույլ տվեց, որ բոլոր ազգերն իրենց ճանապարհներով ընթանան+, 17 այնուհանդերձ ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով+. անձրևներ տվեց+ ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց»+։ 18 Այս բաներն ասելով՝ նրանք հազիվ զսպեցին բազմությանը, որ իրենց համար զոհ չմատուցի։

19 Բայց Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ եկան ու համոզեցին ժողովրդին+, և նրանք քարկոծեցին Պողոսին ու քարշ տվեցին քաղաքից դուրս՝ կարծելով, թե նա մեռած է+։ 20 Սակայն երբ աշակերտները նրան շրջապատեցին, նա վեր կացավ ու մտավ քաղաք, իսկ հաջորդ օրը Բառնաբասի հետ գնաց Դերբե+։ 21 Այն բանից հետո, երբ բարի լուրը հռչակեցին այդ քաղաքում ու շատերին աշակերտ դարձրին+, վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք։ 22 Նրանք զորացրին աշակերտների հոգիները+, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան, ու ասացին. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»+։ 23 Նաև նրանց համար յուրաքանչյուր ժողովում երեցներ+ նշանակեցին և աղոթք անելուց ու ծոմ պահելուց+ հետո նրանց հանձնեցին Եհովային+, որին նրանք հավատացել էին։

24 Պիսիդիայի միջով անցնելով՝ եկան Պամփյուլիա+ 25 և Պերգեում խոսքը քարոզելուց հետո իջան Ատալիա։ 26 Այնտեղից էլ նավարկեցին դեպի Անտիոք+, որտեղ իրենց անձերը հանձնել էին Աստծու անզուգական բարությանը այն գործի համար, որն արդեն ամբողջությամբ կատարել էին+։

27 Երբ եկան ու ժողովին հավաքեցին, նրանք պատմեցին+ այն բոլոր բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով և որ ազգերի համար բաց էր արել դեպի հավատ տանող դուռը+։ 28 Նրանք բավական երկար ժամանակ աշակերտների հետ անցկացրին։

15 Հրեաստանից ոմանք եկան+ ու սկսեցին սովորեցնել եղբայրներին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն+ չթլփատվեք+, չեք կարող փրկվել»։ 2 Բայց երբ տարաձայնություն եղավ ու նրանք Պողոսի և Բառնաբասի հետ բավական վիճեցին, վճիռ կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և իրենցից ոմանք այս վեճի համար վեր ելնեն Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ+։

3 Ուստի երբ ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց+, այս մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը Փյունիկիայի և Սամարիայի միջով։ Նրանք մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ դարձի են եկել+, և մեծ ուրախություն էին պատճառում բոլոր եղբայրներին+։ 4 Երբ հասան Երուսաղեմ, ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց+, և նրանք պատմեցին այն բազում բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով+։ 5 Սակայն փարիսեցիների աղանդից ոմանք, որ հավատացյալ էին դարձել, վեր կացան իրենց տեղերից ու ասացին. «Հարկավոր է թլփատել նրանց+ և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»+։

6 Առաքյալներն ու երեցներն էլ հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը+։ 7 Երկար վիճաբանություններից+ հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց նրանց. «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ առաջին օրերից Աստված ինձ ընտրեց ձեր միջից, որ իմ բերանով ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի խոսքը լսեն ու հավատան+։ 8 Եվ Աստված, որ գիտի սրտերը+, վկայեց՝ սուրբ ոգին տալով նրանց+, ինչպես որ մեզ էլ տվեց։ 9 Եվ նա ոչ մի խտրություն չդրեց մեր և նրանց միջև+, այլ նրանց սրտերը մաքրեց հավատով+։ 10 Ուրեմն հիմա ինչո՞ւ եք Աստծուն փորձում՝ աշակերտների վզին լուծ+ դնելով, որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել և ո՛չ էլ մենք+։ 11 Ընդհակառակը՝ մենք վստահ ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ կփրկվենք+ ճիշտ այնպես, ինչպես որ այդ մարդիկ»+։

12 Եվ ամբողջ բազմությունը լռեց. նրանք լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին այն բազում նշանների ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր ազգերի մեջ+։ 13 Երբ նրանք դադարեցին խոսելուց, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ի՛նձ լսեք+։ 14 Շմավոնը*+ մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար+։ 15 Եվ սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է. 16 «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու կվերականգնեմ Դավթի ընկած տաղավարը, կվերականգնեմ նրա ավերակները և վերստին կկանգնեցնեմ այն+, 17 որպեսզի մարդկանցից մնացածները ջանադրաբար փնտրեն Եհովային բոլոր ազգերից եղող ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան՝ այս բաներն անողը+, 18 որոնք վաղուց ի վեր որոշել էր»+։ 19 Հետևաբար, իմ կարծիքով՝ հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք դառնում են դեպի Աստված+, 20 այլ որ նրանց գրվի, որ հեռու մնան կուռքերից պղծված բաներից+, պոռնկությունից+, խեղդված կենդանիներից+ և արյունից+։ 21 Չէ՞ որ վաղեմի ժամանակներից Մովսեսը յուրաքանչյուր քաղաքում իրեն քարոզողներ է ունեցել, և նա ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում է ժողովարաններում»+։

22 Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ ժողովի հետ միասին հաճելի երևաց Պողոսի ու Բառնաբասի հետ իրենց միջից ընտրված մարդիկ ուղարկել Անտիոք՝ Հուդային, որ Բարսաբա+ էր կոչվում, և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջատարներ էին։ 23 Եվ իրենց ձեռքով գրեցին.

«Առաքյալներից ու երեցներից՝ ձեր եղբայրներից, ողջո՛ւյն ձեզ՝ մյուս ազգերից եղող եղբայրներիդ, որ գտնվում եք Անտիոքում+, Ասորիքում* և Կիլիկիայում+։ 24 Քանի որ լսեցինք, որ մեր միջից ոմանք խոսքերով ձեզ նեղություն պատճառեցին+՝ փորձելով խորտակել ձեր հոգիները, թեպետև ոչ մի հրահանգ չէինք տվել նրանց+, 25 միաձայն համաձայնության եկանք+, և մեզ հաճելի երևաց ընտրել մարդկանց, որ մեր սիրելի Բառնաբասի ու Պողոսի+ հետ միասին ձեզ մոտ ուղարկենք, 26 մարդիկ, ովքեր իրենց հոգիները մատնեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար+։ 27 Ուստի ուղարկում ենք Հուդային ու Շիղային+, որ նրանք միևնույն բաները ձեզ խոսքով տեղեկացնեն+։ 28 Սուրբ ոգուն+ և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք+ ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. 29 հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից+, արյունից+, խեղդված կենդանիներից+ և պոռնկությունից+։ Եվ եթե ձեր անձերը պահեք այս ամենից+, հաջողություն կունենաք։ Ո՛ղջ եղեք»։

30 Երբ այս մարդկանց ճանապարհ դրեցին, նրանք գնացին Անտիոք և ժողովրդին մեկտեղ հավաքելով՝ նամակը տվեցին նրանց+։ 31 Կարդալով այն՝ նրանք ուրախացան այդ քաջալերության համար+։ 32 Եվ Հուդան ու Շիղան, քանի որ իրենք էլ մարգարեներ էին+, շատ ելույթներով քաջալերեցին եղբայրներին ու զորացրին նրանց+։ 33 Մի որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրները նրանց խաղաղությամբ ճանապարհ դրեցին+ այն մարդկանց մոտ, ովքեր ուղարկել էին։ 34 ....* 35 Բայց Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում+ և ուրիշ շատերի հետ սովորեցնում ու հռչակում էին Եհովայի խոսքի մասին բարի լուրը+։

36 Մի քանի օր անց Պողոսը Բառնաբասին ասաց. «Եկ անպայման վերադառնանք ու այցելենք եղբայրներին այն բոլոր քաղաքներում, որոնցում Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես են»+։ 37 Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել նաև Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում+։ 38 Սակայն Պողոսը կարծում էր, թե տեղին չի լինի իրենց հետ վերցնել նրան, քանի որ նա Պամփյուլիայից+ հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել գործին մասնակցելու։ 39 Եվ բարկության ուժեղ պոռթկում եղավ, այնպես որ նրանք բաժանվեցին իրարից. Բառնաբասը+ իր հետ վերցրեց Մարկոսին ու նավով գնաց Կիպրոս+։ 40 Իսկ Պողոսն ընտրեց Շիղային+, և երբ եղբայրները Պողոսին հանձնեցին անզուգական բարության Աստծուն՝ Եհովային+, նա ճանապարհ ընկավ։ 41 Պողոսը անցնում էր Ասորիքի ու Կիլիկիայի միջով և զորացնում էր ժողովները+։

16 Պողոսը եկավ Դերբե, իսկ հետո Լյուստրա+։ Այնտեղ մի աշակերտ կար՝ Տիմոթեոս+ անունով, որ մի հավատացյալ հրեա կնոջ որդի էր, իսկ նրա հայրը հույն էր, 2 և նրա մասին լավ էին խոսում Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները։ 3 Պողոսը ցանկություն հայտնեց, որ նա իր հետ գնա, բայց նաև թլփատեց+ նրան այդ վայրերում եղող հրեաների պատճառով, որովհետև բոլորը գիտեին, որ նրա հայրը հույն էր։ 4 Երբ նրանք անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեն դրանց+։ 5 Ուստի ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ+, և նրանց թիվը օրեցօր աճում էր։

6 Նրանք անցան Փռյուգիայի ու Գաղատիայի+ երկրի միջով, որովհետև սուրբ ոգին նրանց արգելել էր խոսքը քարոզել Ասիայում։ 7 Այնուհետև երբ հասան Մյուսիա, նրանք ջանք արեցին, որ գնան Բութանիա+, բայց Հիսուսի ոգին թույլ չտվեց նրանց։ 8 Ուստի Մյուսիայով անցան և իջան Տրովադա+։ 9 Եվ գիշերը մի տեսիլք+ երևաց Պողոսին. մի մակեդոնացի մարդ կանգնած աղաչում էր նրան. «Անցիր Մակեդո՛նիա և օգնի՛ր մեզ»։ 10 Հենց որ նա տեսիլքը տեսավ, մենք ուզեցինք առաջ գնալ դեպի Մակեդոնիա+՝ եզրակացնելով, որ Աստված կանչել է մեզ, որպեսզի բարի լուրը հռչակենք նրանց։

11 Ուստի Տրովադայից ծով դուրս գալով՝ ուղիղ գնացինք Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս, 12 այնտեղից էլ Փիլիպպե+՝ մի գաղութ, որը Մակեդոնիայի այդ շրջանի գլխավոր քաղաքն է+։ Այս քաղաքում մնացինք մի քանի օր։ 13 Շաբաթ օրը դարպասից դուրս եկանք մի գետի մոտ, որտեղ, մեր կարծիքով, աղոթատեղի կար. նստեցինք ու սկսեցինք խոսել այնտեղ հավաքված կանանց հետ։ 14 Լիդիա անունով աստվածապաշտ մի կին՝ Թյուատիր+ քաղաքից, որ ծիրանի հանդերձներ էր վաճառում, լսում էր։ Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց+, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին։ 15 Եվ երբ ինքն ու իր տնեցիները մկրտվեցին+, նա աղաչեց. «Եթե ինձ Եհովային հավատարիմ համարեցիք, մտեք իմ տունը և մնացեք»+։ Եվ ստիպելով տարավ մեզ+։

16 Այնպես պատահեց, որ երբ աղոթատեղի էինք գնում, մի աղախին հանդիպեց մեզ, որը ոգի ուներ+՝ գուշակող դև+։ Նա իր տերերին մեծ շահ էր բերում+՝ գուշակություններ անելով։ 17 Այս աղջիկը շարունակ գալիս էր Պողոսի ու մեր հետևից և բղավելով+ այսպիսի խոսքեր էր ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են, որ ձեզ քարոզում են փրկության ճանապարհը»։ 18 Այս բանը նա շատ օրեր էր անում։ Վերջապես Պողոսը հոգնեց+ և շրջվելով ասաց այդ ոգուն. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»+։ Եվ հենց այդ պահին նա դուրս եկավ+։

19 Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահ ստանալու միջոցը այլևս չկա+, բռնեցին Պողոսին ու Շիղային և քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների մոտ+։ 20 Նրանց տարան քաղաքի պաշտոնյաների մոտ ու ասացին. «Այս մարդիկ, հրեաներ լինելով, շատ անհանգստություն են պատճառում+ մեր քաղաքին 21 և այնպիսի սովորույթներ+ են քարոզում, որ օրենքով թույլատրելի չէ, որ մենք ընդունենք կամ անենք, քանի որ հռոմեացիներ ենք»։ 22 Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ, իսկ քաղաքի պաշտոնյաները նրանց վերնահագուստները պատռեցին և հրամայեցին, որ ճիպոտահարեն+։ 23 Շատ հարվածներ հասցնելուց հետո+ նրանց բանտ գցեցին՝ բանտապահին կարգադրելով, որ նրանց ապահով պահի+։ 24 Նա էլ այդպիսի կարգադրություն ստանալով՝ նրանց ներսի բանտը գցեց+ և նրանց ոտքերը կոճղի մեջ դրեց+։

25 Մոտավորապես կեսգիշերին+ Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն+, իսկ բանտարկյալները լսում էին նրանց։ 26 Հանկարծ մի մեծ երկրաշարժ եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին։ Հենց այդ պահին բոլոր դռները բացվեցին, և բոլորի շղթաներն ընկան+։ 27 Բանտապահը, քնից արթնանալով և տեսնելով, որ բանտի դռները բացվել են, քաշեց իր սուրը և պատրաստվում էր սպանել իրեն+՝ կարծելով, թե բանտարկյալները փախուստի են դիմել+։ 28 Սակայն Պողոսը բարձր ձայնով բղավեց. «Քեզ մի՛ վնասիր+, բոլորս էլ այստեղ ենք»։ 29 Նա էլ խնդրեց, որ լույս բերեն, ապա ներս վազեց և դողով բռնված՝ ընկավ+ Պողոսի ու Շիղայի առաջ։ 30 Եվ նրանց դուրս տարավ ու ասաց. «Տերե՛ր, ի՞նչ պիտի անեմ+, որ փրկվեմ»։ 31 Նրանք էլ ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես+՝ դու և քո տունը»+։ 32 Եվ Եհովայի խոսքը քարոզեցին նրան ու բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին+։ 33 Գիշերվա այդ ժամին նա վերցրեց նրանց ու լվաց նրանց վերքերը, և բոլորը՝ նա և իր տնեցիները, առանց հապաղելու մկրտվեցին+։ 34 Ապա նրանց իր տուն բերեց ու սեղան գցեց նրանց առաջ և իր բոլոր տնեցիների հետ անչափ ուրախացավ այն բանի համար, որ հավատացել էր Աստծուն։

35 Երբ օրը բացվեց, քաղաքի պաշտոնյաները+ ոստիկաններ ուղարկեցին, որ ասեն. «Բա՛ց թող այդ մարդկանց»։ 36 Բանտապահն էլ նրանց խոսքերը հաղորդեց Պողոսին. «Քաղաքի պաշտոնյաները մարդիկ են ուղարկել, որ երկուսդ ազատ արձակվեք։ Ուստի հիմա դուրս եկեք ու գնացեք խաղաղությամբ»։ 37 Բայց Պողոսը նրանց ասաց. «Նրանք հրապարակորեն ծեծեցին մեզ՝ չդատապարտվածներիս, որ հռոմեացիներ ենք+, և բանտ գցեցին ու հիմա գաղտնի՞ են մեզ դուրս հանում։ Ո՛չ, թող իրենք գան և մեզ դուրս հանեն»։ 38 Եվ ոստիկանները այս խոսքերը հաղորդեցին քաղաքի պաշտոնյաներին։ Նրանք էլ, երբ լսեցին, որ այդ մարդիկ հռոմեացիներ են, վախեցան+։ 39 Ուստի եկան ու աղաչեցին նրանց և դուրս հանելով՝ խնդրեցին, որ հեռանան քաղաքից։ 40 Նրանք էլ, բանտից դուրս գալով, գնացին Լիդիայի տուն և եղբայրներին տեսնելով՝ քաջալերեցին+ նրանց ու ճանապարհ ընկան։

17 Ամփիպոլիսի և Ապոլոնիայի միջով անցնելով՝ նրանք եկան Թեսաղոնիկե+, որտեղ հրեաների ժողովարան կար։ 2 Իր սովորության համաձայն+՝ Պողոսը մտավ նրանց մոտ և երեք շաբաթ օր Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ+. 3 նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր+ և հարություն առներ+, և ասում էր. «Սա՛ է Քրիստոսը+՝ այս Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4 Արդյունքում նրանցից ոմանք հավատացյալներ դարձան+ և միացան Պողոսին ու Շիղային+, այդպես արեցին նաև Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն և շատ ազդեցիկ կանայք։

5 Բայց հրեաները, նախանձով լցված+, իրենց մոտ վերցրին հրապարակում լինող դատարկապորտներից մի քանի չար մարդկանց և մի խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին+։ Հարձակվելով Հասոնի+ տան վրա՝ ուզում էին նրանց ամբոխի առաջ բերել։ 6 Երբ նրանց չգտան, Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ ու բղավեցին. «Այս մարդիկ, որ տակնուվրա արեցին+ աշխարհը, այստեղ էլ են հասել, 7 և Հասոնը հյուրասիրություն է ցույց տվել նրանց։ Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են վարվում+՝ ասելով, թե ուրիշ թագավոր+ կա՝ Հիսուսը»։ 8 Դրանով նրանք խռովեցրին ամբոխին և քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները, 9 և Հասոնից ու մյուսներից բավականաչափ գրավ ստանալով՝ բաց թողեցին։

10 Հենց այդ գիշեր+ եղբայրները Պողոսին ու Շիղային շտապ ուղարկեցին Բերիա։ Տեղ հասնելով՝ նրանք մտան հրեաների ժողովարան։ 11 Այս վերջինները ավելի ազնվամիտ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին+ Սուրբ Գրքերը+, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին+։ 12 Նրանցից շատերը հավատացյալներ դարձան, այդպես արեցին նաև շատ պատվարժան+ հույն կանայք ու տղամարդիկ։ 13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Աստծու խոսքը Պողոսի կողմից քարոզվեց նաև Բերիայում, նրանք այնտեղ էլ եկան ամբոխներին գրգռելու+ և խռովեցնելու+ համար։ 14 Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծով+, բայց Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին։ 15 Սակայն Պողոսին ուղեկցողները նրան բերեցին մինչև Աթենք և պատվեր ստանալով Շիղայի ու Տիմոթեոսի+ համար, որ որքան հնարավոր է շուտ նրա մոտ գան՝ հեռացան։

16 Մինչ Պողոսը Աթենքում սպասում էր նրանց, նա զայրացավ*+, երբ տեսավ, որ քաղաքը կուռքերով է լցված։ 17 Ուստի սկսեց ժողովարանում տրամաբանել հրեաների+ և Աստծուն երկրպագող ուրիշ մարդկանց հետ, իսկ հրապարակում+՝ ամեն օր նրանց հետ, ում հանդիպում էր։ 18 Բայց էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից+ մի քանիսը հակաճառում էին նրան, և ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն* ի՞նչ է ուզում ասել»+։ Իսկ մյուսները, թե՝ «թվում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է»։ Պատճառն այն էր, որ նա հռչակում էր Հիսուսի և հարության մասին բարի լուրը+։ 19 Ուստի բռնեցին նրան ու տարան Արեոպագոս* և ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է այս նոր ուսմունքը+, որի մասին դու խոսում ես, 20 քանի որ այնպիսի բաների մասին ես խոսում, որոնք օտար են մեր ականջներին։ Դրա համար էլ ուզում ենք իմանալ, թե ինչ են նշանակում դրանք»+։ 21 Իրականում բոլոր աթենացիները և այնտեղ մնացող օտարականները իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում, բացի որևէ նոր բան ասելուց կամ լսելուց։ 22 Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի+ մեջտեղում ու ասաց.

«Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ դուք ավելի շատ եք վախենում աստվածներից+, քան մյուսները։ 23 Օրինակ՝ անցնելիս, երբ ուշադիր զննում էի ձեր մեծարանքի առարկաները, մի զոհասեղան էլ գտա, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Ուստի ում հանդեպ դուք առանց իմանալու նվիրվածություն եք դրսևորում, նրա մասին եմ ձեզ քարոզում։ 24 Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով+, ձեռակերտ տաճարներում չի բնակվում+, 25 ոչ էլ մարդկանց ձեռքով է նրան ծառայություն մատուցվում, ասես թե նա ինչ-​որ բանի կարիք ունի+, որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք+, շունչ+ և ամեն բան։ 26 Նա մեկ մարդուց+ ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը+, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա+, և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն+ ու որոշված սահմանները+, 27 որպեսզի փնտրեն Աստծուն+, այո՛, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան+, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ։ 28 Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք+, ինչպես որ ձեր բանաստեղծներից+ ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»։

29 Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք+, չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը+ նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված+։ 30 Ճիշտ է, Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները+, բայց հիմա նա մարդկանց ասում է, որ բոլորը ամենուրեք պետք է զղջան+, 31 որովհետև նա մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու+ աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց+ նրան»։

32 Երբ լսեցին մահացածների հարության մասին, նրանցից ոմանք սկսեցին ծաղրել+, մինչդեռ մյուսներն ասացին. «Այս մասին մի ուրիշ անգամ էլ քեզ կլսենք»։ 33 Ապա Պողոսը դուրս եկավ նրանց միջից, 34 իսկ մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան, որոնցից էին նաև Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի+ դատարանի մի դատավոր, և Դամարիս անունով մի կին ու նրանցից բացի, ուրիշներ էլ։

18 Այս ամենից հետո նա հեռացավ Աթենքից ու եկավ Կորնթոս։ 2 Այնտեղ Ակյուղաս+ անունով մի հրեայի գտավ ու նրա կնոջը՝ Պրիսկիղային։ Ակյուղասը ծագումով պոնտացի էր, որը վերջերս էր եկել Իտալիայից+, որովհետև Կլավդիոսը+ հրամայել էր բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից։ Ուստի նա գնաց նրանց մոտ, 3 և քանի որ միևնույն արհեստն ունեին, մնաց նրանց տանը, և նրանք աշխատում էին+։ Նրանց արհեստը վրանագործությունն էր։ 4 Սակայն ամեն շաբաթ օր նա ելույթ էր ունենում ժողովարանում+ և համոզում էր հրեաներին ու հույներին։

5 Երբ Շիղան+ ու Տիմոթեոսը+ իջան Մակեդոնիայից, Պողոսն իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին՝ հրեաներին վկայություն տալով, որպեսզի ապացուցի, որ Հիսուսն է Քրիստոսը+։ 6 Բայց քանի որ նրանք հակառակվում էին ու վիրավորական խոսքեր ասում+, նա թափ տվեց իր հանդերձներն+ ու նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլխին լինի+։ Ես մաքուր եմ+։ Այսուհետև ուրիշ ազգերի մարդկանց մոտ կգնամ»+։ 7 Այնտեղից նա գնաց ու մտավ Տիտիոս Հուստոս անունով մի աստվածապաշտ մարդու տուն, որը ժողովարանին կից էր։ 8 Կրիսպոսը+, որ ժողովարանի պետն էր, իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը։ Եվ կորնթացիներից շատերն էլ լսելով հավատացին ու մկրտվեցին։ 9 Գիշերը տեսիլքի միջոցով Տերն ասաց Պողոսին+. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, 10 որովհետև ես քեզ հետ եմ+, և ոչ մի մարդ քեզ վրա չի հարձակվի վնաս հասցնելու համար, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ ունեմ»։ 11 Նա էլ մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ ու նրանց մեջ Աստծու խոսքն էր սովորեցնում։

12 Երբ Գալլիոնը Աքայիայի պրոկոնսուլն էր+, հրեաները միաբան վեր կացան Պողոսի դեմ և նրան տարան դատավորական աթոռի մոտ+՝ 13 ասելով. «Օրենքին հակառակ՝ այս մարդը համոզում է+ մարդկանց, որ ուրիշ ձևով երկրպագեն Աստծուն»։ 14 Բայց երբ Պողոսը պատրաստվում էր խոսել, Գալլիոնը հրեաներին ասաց. «Եթե իրոք որևէ սխալ բան կամ չարագործություն լիներ, ո՛վ հրեաներ, ապա ես ձեզ համբերելու պատճառ կունենայի։ 15 Բայց եթե կան վեճեր խոսքի, անունների+ և ձեր օրենքի+ շուրջ, դուք ինքնե՛րդ տեսեք։ Ես չեմ ուզում այս բաներին դատավոր լինել»։ 16 Եվ նրանց վռնդեց դատավորական աթոռի մոտից։ 17 Ապա նրանք բոլորը բռնեցին Սոսթենեսին+՝ ժողովարանի պետին, ու դատավորական աթոռի առաջ սկսեցին ծեծել։ Բայց Գալլիոնին բոլորովին չէր մտահոգում այդ ամենը։

18 Իսկ Պողոսը դեռ շատ օրեր այնտեղ մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին ու նավով ճանապարհ ընկավ դեպի Ասորիք*։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Կենքրայում+ նա խուզել էր իր գլխի մազերը+, քանի որ ուխտ էր կապել։ 19 Երբ հասան Եփեսոս, նա նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը մտավ ժողովարանը+ ու տրամաբանում էր հրեաների հետ։ 20 Թեպետ նրանք շարունակ խնդրում էին, որ այնտեղ ավելի երկար մնա, նա չէր համաձայնվում, 21 այլ հրաժեշտ տվեց+ ու ասաց նրանց. «Եթե Եհովան կամենա+, դարձյալ ձեզ մոտ կվերադառնամ»։ Եվ Եփեսոսից ծով դուրս գալով՝ 22 իջավ Կեսարիա։ Ապա վեր ելավ*, ողջունեց ժողովին ու իջավ Անտիոք։

23 Մի որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո նա ճանապարհ ընկավ և Գաղատիայի+ երկրում ու Փռյուգիայում+ տեղից տեղ էր գնում և բոլոր աշակերտներին զորացնում+։

24 Ապողոս+ անունով մի հրեա՝ ծագումով Ալեքսանդրիայից, որը մի ճարտարախոս մարդ էր, եկավ Եփեսոս։ Նա լավատեղյակ էր Սուրբ Գրքերից+։ 25 Այս մարդուն ուսուցանել* էին Եհովայի ճանապարհը և քանի որ նա բոցավառվում էր ոգով+, ճշգրտությամբ խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին, սակայն միայն Հովհաննեսի մկրտությանն+ էր ծանոթ։ 26 Եվ այս մարդը սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում։ Երբ Պրիսկիղան ու Ակյուղասը+ նրան լսեցին, իրենց մոտ վերցրին և Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին։ 27 Ու քանի որ նա ուզում էր անցնել Աքայիա, եղբայրները գրեցին աշակերտներին՝ հորդորելով, որ գրկաբաց ընդունեն նրան։ Ուստի երբ նա այնտեղ հասավ, մեծ օգնություն եղավ+ նրանց համար, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացել էին+, 28 որովհետև նա բուռն կերպով և հրապարակորեն հիմնովին ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ Սուրբ Գրքերից+ ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը+։

19 Մինչ Ապողոսը+ Կորնթոսում էր, Պողոսը անցավ ներքին շրջաններով ու իջավ Եփեսոս+ և մի քանի աշակերտներ գտնելով՝ 2 հարցրեց. «Երբ դարձաք հավատացյալներ, սուրբ ոգին ստացա՞ք»+։ Նրանք պատասխանեցին. «Մենք նույնիսկ չենք էլ լսել, թե սուրբ ոգի կա»+։ 3 Նա հարցրեց. «Այդ դեպքում ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք էլ պատասխանեցին. «Հովհաննեսի մկրտությամբ»+։ 4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը մկրտեց մի մկրտությամբ, որը զղջման խորհրդանիշ էր+, և ժողովրդին ասում էր, որ հավատան նրան, ով իր հետևից է գալու+, այսինքն՝ Հիսուսին»։ 5 Սա լսելով՝ նրանք մկրտվեցին Տեր Հիսուսի անունով+։ 6 Եվ երբ Պողոսն իր ձեռքերը նրանց վրա դրեց+, սուրբ ոգին եկավ նրանց վրա, և սկսեցին լեզուներով խոսել ու մարգարեանալ+։ 7 Բոլորը միասին շուրջ տասներկու հոգի էին։

8 Մտնելով ժողովարան+՝ նա երեք ամիս շարունակ համարձակությամբ խոսում էր՝ Աստծու թագավորության մասին ելույթներ ունենալով և համոզիչ փաստարկներ բերելով+։ 9 Բայց երբ մի քանիսը կարծրացրին իրենց սիրտը և չհավատացին+՝ բազմության առաջ չարախոսելով Ճանապարհի*+ մասին, նա զատվեց նրանցից+ ու աշակերտներին էլ առանձնացրեց+ և ամեն օր Տյուրանոսի դպրոցում ելույթներ էր ունենում։ 10 Դա տևեց երկու տարի+, այնպես որ բոլորը, ովքեր բնակվում էին Ասիայում+՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները, լսեցին Տիրոջ խոսքը։

11 Իսկ Աստված Պողոսի ձեռքով արտասովոր զորավոր գործեր էր անում+, 12 որ մինչև իսկ մարդիկ նրա շորերն ու գոգնոցներն էին տանում հիվանդներին+, և հիվանդությունները բուժվում էին, իսկ չար ոգիները դուրս էին գալիս+։ 13 Բայց թափառական հրեաներից մի քանիսը, որ դևեր էին հանում+, նույնպես փորձեցին Տեր Հիսուսի անունը կանչել+ նրանց վրա, ովքեր չար ոգիներ ունեին՝ ասելով. «Հրամայում եմ+ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսը քարոզում է»։ 14 Այդպես էին անում հրեա ավագ քահանա Սկևայի յոթ որդիները։ 15 Բայց չար ոգին ասաց նրանց. «Հիսուսին գիտեմ+ և Պողոսին էլ եմ ծանոթ+, իսկ դո՞ւք ով եք»։ 16 Եվ այն մարդը, որի մեջ չար ոգին էր, ցատկեց նրանց վրա+ և ուժ գործադրելով՝ մեկ առ մեկ հաղթեց նրանց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր դուրս փախան այդ տնից։ 17 Այս բանը բոլորին հայտնի եղավ՝ թե՛ հրեաներին և թե՛ հույներին, որ բնակվում էին Եփեսոսում։ Նրանց բոլորի վրա վախ ընկավ+, և Տեր Հիսուսի անունը մեծարվում էր+։ 18 Հավատացյալ դարձածներից շատերը գալիս էին և բացահայտ խոստովանում+ ու պատմում էին իրենց գործերը։ 19 Մոգությամբ+ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին։ Երբ դրանց գինը հաշվեցին, պարզվեց, որ հիսուն հազար արծաթադրամի արժողություն ունեին։ 20 Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում+։

21 Երբ այս բաները կատարվեցին, Պողոսն իր ոգու մեջ նպատակ դրեց, որ Մակեդոնիայի+ ու Աքայիայի միջով անցնելուց հետո ճանապարհ ընկնի Երուսաղեմ+, և ասաց. «Այնտեղ հասնելուց հետո Հռոմն էլ պետք է տեսնեմ»+։ 22 Ուստի նա Մակեդոնիա ուղարկեց իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին+ ու Երաստոսին+, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։

23 Հենց այդ ժամանակ Ճանապարհի+ հետ կապված մեծ խռովություն բարձրացավ+։ 24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ, Արտեմիսի արծաթյա փոքր մեհյաններ սարքելով, արհեստավորներին շատ շահ էր բերում+։ 25 Նա հավաքեց նրանց, նաև այդպիսի բաների+ վրա աշխատող մարդկանց ու ասաց. «Դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է+։ 26 Բացի այդ, դուք տեսնում և լսում եք, թե ինչպես ոչ միայն Եփեսոսում+, այլև գրեթե ողջ Ասիայով մեկ այս Պողոսը, ասելով, որ ձեռքով պատրաստված բաները+ աստվածներ չեն, զգալի թվով մարդկանց համոզել է, ու նրանք փոխել են իրենց կարծիքը։ 27 Դեռ ավելին, վտանգ կա, որ ոչ միայն մեր այս գործը կվարկաբեկվի, այլև մեծ աստվածուհի Արտեմիսի+ տաճարը ոչինչ կհամարվի, և նույնիսկ նրա մեծափառությունը, որին ողջ Ասիան և բնակեցված երկիրն են երկրպագում, ոչնչի կվերածվի»։ 28 Սա լսելով՝մարդիկ բարկությամբ լցվեցին ու սկսեցին բղավել. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»։

29 Քաղաքը շփոթությամբ լցվեց, և նրանք միաբան խուժեցին թատրոն՝ բռնի ուժով իրենց հետ տանելով մակեդոնացիներ Գայոսին ու Արիստարքոսին+, որոնք Պողոսի ուղեկիցներն էին։ 30 Պողոսն էլ էր ուզում ներս մտնել ժողովրդի մոտ, բայց աշակերտները չթողեցին։ 31 Նույնիսկ տոների և խաղերի կազմակերպիչներից ոմանք, ովքեր բարյացակամ էին նրա հանդեպ, մարդ ուղարկեցին նրա մոտ և աղաչում էին, որ իրեն վտանգի չենթարկի թատրոնում։ 32 Բանն այն է, որ ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան+, որովհետև հավաքվածները շփոթության մեջ էին, և նրանց մեծամասնությունը չգիտեր, թե ինչի համար էին հավաքվել։ 33 Ուստի միասին Ալեքսանդրոսին ամբոխից դուրս բերեցին, որին հրեաները առաջ էին հրում։ Ալեքսանդրոսը ձեռքով նշան արեց և ուզում էր իրեն պաշտպանել ժողովրդի առաջ։ 34 Բայց երբ իմացան, որ նա հրեա է, բոլորը միաձայն բացականչեցին և մոտ երկու ժամի չափ բղավում էին. «Մե՜ծ է+ եփեսացիների Արտեմիսը»։

35 Երբ ի վերջո քաղաքի գրագիրը լռեցրեց+ ամբոխին, ասաց. «Ո՛վ Եփեսոսի մարդիկ, կա՞ մեկը, որ չգիտի, թե եփեսացիների քաղաքը պահապանն է մեծ Արտեմիսի մեհյանի և այն պատկերի, որն ընկավ երկնքից։ 36 Հետևաբար, քանի որ այս բաներն անժխտելի են, պատշաճ է, որ դուք հանդարտ լինեք և հապճեպորեն չգործեք+, 37 որովհետև բերել եք մարդկանց, ովքեր ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ էլ մեր աստվածուհուն հայհոյողներ։ 38 Ուրեմն եթե Դեմետրիոսն+ ու նրա հետ եղող արհեստավորները որևէ մեկի դեմ դատ ունեն, կան դատավարության+ օրեր և կան պրոկոնսուլներ+. թող իրար դեմ մեղադրանքներ բերեն։ 39 Իսկ եթե դրանից այն կողմ ինչ-​որ բան եք փնտրում, ապա դա կորոշվի օրինական ժողովում, 40 որովհետև վտանգ կա, որ այսօրվա պատահածի համար մեզ իրոք սադրանքի մեջ կմեղադրեն, և չկա գեթ մի պատճառ, որը թույլ տա մեզ որևէ հիմք բերել այս անկարգ ամբոխի համար»։ 41 Եվ այս բաներն ասելով+՝ նա հավաքվածներին+ արձակեց։

20 Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ+, որ գնա Մակեդոնիա+։ 2 Այդ վայրերով անցնելուց և շատ խոսքերով այնտեղ եղողներին քաջալերելուց+ հետո եկավ Հունաստան։ 3 Եվ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, քանի որ հրեաների կողմից նրա դեմ դավադրություն+ էր ծրագրվել, երբ պատրաստվում էր նավարկել դեպի Ասորիք*, նա որոշեց Մակեդոնիայի միջով վերադառնալ։ 4 Նրան ուղեկցում էին Սոպատրոսը+՝ բերիացի Պյուռոսի որդին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսը+ և Սեկունդոսը, դերբեցի Գայոսը, Տիմոթեոսը+ և Ասիայից Տյուքիկոսն+ ու Տրոֆիմոսը+։ 5 Նրանք առաջ էին գնացել և Տրովադայում+ մեզ էին սպասում։ 6 Բայց մենք Փիլիպպեից ծով դուրս եկանք Անթթխմոր հացերի օրերից+ հետո ու հինգ օրվա մեջ եկանք նրանց մոտ՝ Տրովադա+, և այնտեղ անցկացրինք յոթ օր։

7 Շաբաթվա առաջին օրը+, երբ միասին հավաքվել էինք ճաշելու, Պողոսը նրանց համար ելույթ էր ունենում, քանի որ հաջորդ օրը պատրաստվում էր հեռանալ, և նա երկարացրեց իր խոսքը մինչև կեսգիշեր։ 8 Վերնասենյակում+, որտեղ մենք հավաքված էինք, բավականին շատ ճրագներ կային։ 9 Եվտիքոս անունով մի երիտասարդ, որ նստած էր պատուհանին, խոր քնի մեջ ընկավ, և մինչ Պողոսը խոսում էր, քնով բռնված՝ նա երրորդ հարկից ցած ընկավ։ Երբ եկան նրա մոտ, նա մեռած էր։ 10 Պողոսն էլ ցած իջավ, ընկավ նրա վրա+, իր գիրկն առավ նրան ու ասաց. «Աղմուկ մի՛ արեք, քանի որ նրա կյանքն իր մեջ է*»+։ 11 Եվ նա վերև գնաց, հացը կտրեց ու սկսեց ճաշել, հետո բավական երկար խոսեց մինչև լուսաբաց, ապա հեռացավ։ 12 Իսկ նրանք տղային կենդանի տարան ու անչափ մխիթարվեցին։

13 Հետո մենք գնացինք դեպի նավը ու նավարկեցինք Ասոս, որտեղ մտադիր էինք Պողոսին նավ վերցնել, քանի որ նա այդպես էր պատվիրել, իսկ ինքը մտադրվել էր ոտքով գնալ։ 14 Ուստի երբ Ասոսում նա հասավ մեզ, նրան նավ վերցրինք ու գնացինք Միտիլինե, 15 ապա հետևյալ օրը այնտեղից նավարկելով՝ հասանք Քիոսի դիմացի կողմը, իսկ հաջորդ օրը կարճ ժամանակով կանգ առանք Սամոսի մոտ և մյուս օրը հասանք Միլետոս։ 16 Պողոսը որոշել էր նավարկել Եփեսոսի+ մոտով, որպեսզի ժամանակ չկորցնի Ասիայում, քանի որ շտապում էր Պենտեկոստեի տոնի օրը հասնել Երուսաղեմ+, եթե դա հնարավոր լիներ։

17 Սակայն Միլետոսից նա մարդ ուղարկեց Եփեսոս և կանչեց ժողովի երեցներին+։ 18 Երբ եկան նրա մոտ, ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա+՝ ամբողջ ժամանակ ձեզ հետ էի+ 19 և ծառայում էի+ Տիրոջը մեծ խոնարհամտությամբ+, արտասուքով ու փորձությունների մեջ լինելով, որոնք պատահեցին ինձ հրեաների դավադրությունների+ պատճառով, 20 և որ ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց+՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն+։ 21 Բայց ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին վկայություն տվեցի+ Աստծու հանդեպ զղջման+ և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին։ 22 Եվ հիմա ենթարկվելով ոգու առաջնորդությանը+՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեպետ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ։ 23 Գիտեմ միայն, որ քաղաքից քաղաք սուրբ ոգին+ անդադար վկայում է ինձ՝ ասելով, որ ինձ կապանքներ ու նեղություններ են սպասվում+։ 24 Այնուհանդերձ, ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար+, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը+ և այն ծառայությունը+, որ ստացա+ Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին+։

25 Այժմ ես գիտեմ, որ դուք բոլորդ, ում ես քարոզեցի թագավորությունը, իմ երեսն այլևս չեք տեսնի։ 26 Ուստի այսօր ձեզ կոչ եմ անում վկայել, որ ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից+, 27 որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց+։ 28 Ուշադիր եղեք+ ձեր անձերին+ և ամբողջ հոտին+, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց+ Աստծու ժողովը հովվելու համար+, որը նա գնեց իր Որդու արյունով+։ 29 Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո գիշատիչ գայլեր+ կմտնեն ձեր մեջ և հոտի հետ քնքշությամբ չեն վարվի։ 30 Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն+ աշակերտներին իրենց հետևից քաշելու համար+։

31 Ուրեմն արթո՛ւն եղեք և հիշե՛ք, որ երեք տարի+ շարունակ օր ու գիշեր ես չդադարեցի ամեն մեկիդ արտասուքով հորդորելուց+։ 32 Եվ հիմա ձեզ հանձնում եմ Աստծուն+ և նրա անզուգական բարությանը*, որը կարող է կերտել ձեզ+ ու ժառանգություն տալ բոլոր սրբացվածների մեջ+։ 33 Ես ոչ մեկի արծաթը, ոսկին կամ հագուստը չցանկացա+։ 34 Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերը հոգացին իմ և ինձ հետ եղողների կարիքները+։ 35 Ամեն ինչում ձեզ ցույց տվեցի, որ այսպես աշխատելով+՝ դուք պետք է օգնեք թույլերին+ և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու+, քան ստանալու մեջ»»։

36 Այս բաներն ասելուց հետո նրանց բոլորի հետ ծնկի եկավ+ ու աղոթեց։ 37 Եվ բոլորը սկսեցին շատ լաց լինել, և նրանք Պողոսի վզովն էին ընկնում+ ու համբուրում էին+ նրան, 38 որովհետև հատկապես ցավ էին զգում նրա ասած այն խոսքի համար, թե նրա երեսն+ այլևս չեն տեսնելու։ Ապա նրան ուղեկցեցին+ մինչև նավ։

21 Ի վերջո երբ մենք հրաժեշտ տվեցինք նրանց և ծով դուրս եկանք, ուղիղ ընթացք բռնեցինք ու եկանք Կոս, իսկ հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ Պատարա։ 2 Եվ գտնելով մի նավ, որն ուղևորվում էր Փյունիկիա՝ բարձրացանք ու ճանապարհ ընկանք։ 3 Երբ Կիպրոս+ կղզին երևաց, նրան թողեցինք ձախ կողմում և շարժվեցինք դեպի Ասորիք*+, և ցամաք դուրս եկանք Տյուրոսում, որովհետև նավը այնտեղ պետք է բեռնաթափվեր+։ 4 Փնտրելով ու գտնելով աշակերտներին՝ մենք յոթ օր այնտեղ մնացինք։ Բայց ոգու+ միջոցով նրանք շարունակ ասում էին Պողոսին, որ ոտք չդնի Երուսաղեմ։ 5 Եվ երբ այդ օրերը լրացան, ելանք ու ճանապարհ ընկանք։ Իսկ նրանք բոլորը կանանց ու երեխաների հետ ուղեկցեցին մեզ մինչև քաղաքից դուրս։ Ծովի ափին ծնկի գալով+՝ աղոթք արեցինք 6 ու միմյանց հրաժեշտ տալուց+ հետո մենք նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։

7 Տյուրոսից հեռացանք ու նավով գնացինք Պտոլեմայիս և եղբայրներին ողջունելով՝ մեկ օր նրանց հետ մնացինք։ 8 Հաջորդ օրը ճանապարհ ընկանք ու հասանք Կեսարիա+ և մտանք Փիլիպոս ավետարանչի տուն, որը այն յոթ մարդկանցից էր+, և նրա մոտ մնացինք։ 9 Այս մարդը չորս կույս աղջիկ ուներ, որոնք մարգարեանում էին+։ 10 Երբ այնտեղ շատ օրեր մնացինք, Ագաբոս+ անունով մի մարգարե եկավ Հրեաստանից։ 11 Նա մտավ մեզ մոտ, հանեց Պողոսի գոտին, կապեց իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում սուրբ ոգին. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն+ Երուսաղեմում և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»»+։ 12 Երբ սա լսեցինք, մենք և այնտեղ գտնվողները սկսեցինք աղաչել նրան, որ վեր չելնի+ Երուսաղեմ։ 13 Այն ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում+ ու սիրտս ճմլում+։ Վստա՛հ եղեք, Տեր Հիսուսի անվան համար ես պատրաստ եմ ոչ միայն կապվելու, այլև մահանալու+ Երուսաղեմում»։ 14 Չկարողանալով նրան համոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի կամքով+ լինի»։

15 Այդ օրերից հետո պատրաստվեցինք ճանապարհորդության ու վեր ելանք Երուսաղեմ+։ 16 Կեսարիայի+ աշակերտներից մի քանիսն էլ եկան մեզ հետ, որպեսզի մեզ տանեն այն մարդու մոտ, որի տանը պետք է հյուրընկալվեինք՝ ոմն Մնասոնի, որը Կիպրոսից էր՝ առաջին աշակերտներից մեկը։ 17 Երբ մտանք Երուսաղեմ+, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին+։ 18 Իսկ հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի+ մոտ մտավ. բոլոր երեցները ներկա էին այնտեղ։ 19 Ողջունելով նրանց՝ նա սկսեց մանրամասնորեն պատմել+ այն ամենը, ինչ Աստված արել էր ազգերի մեջ իր ծառայության միջոցով+։

20 Սա լսելով՝ նրանք սկսեցին փառավորել Աստծուն և ասացին նրան. «Տե՛ս, եղբա՛յր, թե քանի հազար հավատացյալներ կան հրեաների մեջ, և նրանք բոլորը նախանձախնդիր են Օրենքի հանդեպ+։ 21 Բայց նրանք լուրեր են լսել քո մասին, թե դու ազգերի մեջ բոլոր հրեաներին հավատուրացություն ես սովորեցնում, դրդում ես հեռանալ Մովսեսի օրենքից+՝ ասելով, որ նրանք ո՛չ թլփատեն+ իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն։ 22 Ուրեմն ի՞նչ պետք է անել։ Ամեն դեպքում, նրանք կլսեն, որ դու եկել ես։ 23 Ուստի արա այն, ինչ քեզ ասում ենք. մենք չորս մարդիկ ունենք, որոնք ուխտ են արել։ 24 Այդ մարդկանց քեզ հետ վերցրու+ և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա+, որ իրենց գլուխներն ածիլեն+։ Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում, ու ինքդ էլ պահում ես Օրենքը+։ 25 Ինչ վերաբերում է ուրիշ ազգերից եղող հավատացյալներին, մենք ուղարկեցինք մեր կայացրած որոշումը, որ նրանք պահեն իրենց անձերը կուռքերին զոհաբերվածից+, ինչպես նաև արյունից+, խեղդված կենդանիներից+ ու պոռնկությունից»+։

26 Հաջորդ օրը Պողոսը վերցրեց այդ մարդկանց, ծիսականորեն մաքրվեց նրանց հետ+ ու մտավ տաճար, որ հայտնի այն մասին, թե երբ են լրանալու ծիսականորեն մաքրվելու օրերը+ և թե երբ պետք է նրանցից յուրաքանչյուրի համար ընծա+ մատուցվի+։

27 Երբ այն յոթ+ օրերը լրանալու մոտ էին, Ասիայի հրեաները, տեսնելով նրան տաճարում, ողջ ամբոխին շփոթության մեջ գցեցին+ և բռնելով նրան՝ 28 աղաղակեցին. «Իսրայելացի՛ մարդիկ, օգնեցե՛ք։ Սա է այն մարդը, որ ամենուրեք ամենքին ժողովրդի, Օրենքի և այս վայրի դեմ է սովորեցնում+, և դեռ ավելին, նույնիսկ հույներին մտցրեց տաճար ու պղծեց այս սուրբ վայրը»+։ 29 Պատճառն այն էր, որ նախապես քաղաքում նրա հետ տեսել էին եփեսացի Տրոֆիմոսին+ և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։ 30 Ամբողջ քաղաքը իրարանցման մեջ ընկավ+, և մարդիկ վազելով հավաքվեցին, բռնեցին Պողոսին ու տաճարից քարշ տալով՝ դուրս հանեցին+։ Եվ դռները անմիջապես փակվեցին։ 31 Մինչ նրանք ուզում էին սպանել նրան, զորապետին տեղեկություն հասավ, որ ամբողջ Երուսաղեմը շփոթության մեջ է+։ 32 Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց ու ցած վազեց նրանց մոտ+։ Տեսնելով զորապետին+ ու զինվորներին՝ նրանք դադարեցին Պողոսին ծեծելուց։

33 Այդ ժամանակ զորապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրաման տվեց, որ երկու շղթաներով կապեն+, և հարցրեց, թե ով է նա և ինչ է արել։ 34 Բայց ամբոխի միջից ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան+։ Ուստի աղմուկի պատճառով չկարողանալով որևէ ստույգ բան իմանալ՝ նա հրամայեց, որ նրան զորանոց տանեն+։ 35 Բայց երբ հասավ աստիճաններին, ամբոխի վայրագության պատճառով իրավիճակն այնպես սրվեց, որ զինվորները ստիպված եղան տանել նրան, 36 քանի որ մարդկանց բազմությունը հետևից գնում էր ու աղաղակում. «Վերացրո՛ւ դրան»+։

37 Եվ մինչ նրան կտանեին զորանոց, Պողոսն ասաց զորապետին. «Կարելի՞ է քեզ մի բան ասել»։ Նա էլ ասաց. «Հունարեն խոսո՞ւմ ես։ 38 Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որը այս օրերից առաջ խռովություն բարձրացրեց+ և չորս հազար դաշույնակիր մարդկանց հանեց անապատ»։ 39 Իսկ Պողոսը պատասխանեց. «Ես հրեա եմ+, Կիլիկիայի Տարսոնից+ և հայտնի քաղաքի քաղաքացի։ Ուստի աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր ինձ խոսել ժողովրդի հետ»։ 40 Երբ նա թույլ տվեց, Պողոսը, կանգնելով աստիճանների վրա, ձեռքով նշան արեց+ ժողովրդին։ Եվ երբ լիակատար լռություն տիրեց, նա նրանց դիմեց եբրայերեն+ լեզվով ու ասաց.

22 «Եղբայրնե՛ր+ և հայրե՛ր, այժմ լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն+ ինձ»։ 2 Երբ նրանք լսեցին, որ եբրայերեն լեզվով+ է իրենց դիմում, ավելի լուռ մնացին, և նա ասաց. 3 «Ես հրեա եմ+՝ Կիլիկիայի Տարսոնում+ ծնված և անձամբ Գամաղիելի+ կողմից այս քաղաքում կրթություն ստացած, որ կրթվել եմ նահապետական Օրենքի խստությամբ+ և նախանձախնդիր+ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք ամենքդ այսօր։ 4 Այս Ճանապարհին* հետևողներին ես հալածում էի՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտ գցելով+, ինչի պատճառով նրանք մահանում էին+, 5 ինչպես քահանայապետն ու երեցների+ ամբողջ խորհուրդն էլ կարող են վկայել իմ մասին։ Նրանցից նաև նամակներ ստացա+՝ ուղղված Դամասկոսի եղբայրներին, և ես գնում էի, որպեսզի այնտեղ լինողներին կապված բերեմ Երուսաղեմ, որ պատժվեն։

6 Բայց ճանապարհին, երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց իմ շուրջը+, 7 և ես գետին ընկա ու մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»+։ 8 Ես պատասխանեցի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Նա ասաց ինձ. «Ես նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»+։ 9 Ինձ հետ եղող մարդիկ+ լույսը տեսնում էին, բայց ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում+։ 10 Եվ ես հարցրի. «Ի՞նչ անեմ+, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ կասվի քեզ այն ամենը, ինչ որոշված է, որ անես»+։ 11 Բայց քանի որ այդ լույսի պատճառով ես ոչինչ չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնած ուղեկցեցին, ու ես մտա Դամասկոս+։

12 Անանիան՝ Օրենքի համաձայն աստվածավախ մի մարդ, որի մասին այնտեղ բնակվող բոլոր հրեաները լավն էին խոսում+, 13 եկավ ինձ մոտ ու կանգնելով կողքիս՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, կրկին տե՛ս»+։ Եվ հենց այդ պահին տեսողությունս վերականգնվեց, ու նայեցի նրան։ 14 Նա ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը+ ընտրել է քեզ+, որ նրա կամքը իմանաս, տեսնես+ Արդարին+ ու լսես նրա բերանի ձայնը+, 15 որովհետև բոլոր մարդկանց առաջ դու նրա համար վկա պիտի լինես այն բաների, որոնք տեսար ու լսեցիր+։ 16 Հիմա ինչո՞ւ ես հապաղում։ Վե՛ր կաց, մկրտվի՛ր+ և լվա՛+ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»+։

17 Իսկ երբ վերադարձա Երուսաղեմ+ և տաճարում աղոթք էի անում, տեսիլք տեսա+. 18 և տեսա նրան, որ ասում էր ինձ. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս եկ Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի+ քո տված վկայությունն իմ մասին»։ 19 Եվ ես ասացի. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում+ ու ժողովարաններում ծեծում էի+, 20 ու երբ քո վկա Ստեփանոսի+ արյունը թափվում էր, ես ինքս էլ էի այնտեղ կանգնած և հավանություն էի տալիս+ ու նրան սպանողների վերնահագուստներն էի հսկում»։ 21 Բայց նա ասաց ինձ. «Գնա՛, որովհետև ես քեզ հեռավոր ազգերի մոտ պիտի ուղարկեմ»»+։

22 Մինչև այս պահը նրանք լսում էին նրան, ապա բարձրացրին իրենց ձայներն ու ասացին. «Վերացրո՛ւ այս մարդուն երկրից, որովհետև դա արժանի չէ ապրելու»+։ 23 Եվ քանի որ նրանք աղաղակում էին, այս ու այն կողմ էին նետում իրենց վերնահագուստները և օդի մեջ փոշի էին ցանում+, 24 զորապետը հրամայեց, որ նրան զորանոց բերեն և ասաց, որ խարազանելով հարցաքննեն, որպեսզի ինքը, ինչպես հարկն է, իմանա, թե ինչ պատճառով են նրա դեմ այդպես աղաղակում+։ 25 Բայց երբ նրա մարմինը ձգեցին, որ մտրակեն, Պողոսը այնտեղ կանգնած հարյուրապետին ասաց. «Օրենքով թույլատրելի՞ է արդյոք, որ խարազանեք մի մարդու, որը հռոմեացի է+ և դատապարտված չէ»։ 26 Երբ հարյուրապետը սա լսեց, գնաց զորապետի մոտ ու տեղեկացրեց՝ ասելով . «Ի՞նչ ես մտադիր անելու։ Այս մարդը հռոմեացի է»։ 27 Ուստի զորապետը մոտեցավ ու հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»+։ Նա պատասխանեց. «Այո՛»։ 28 Զորապետն ասաց. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»։ Պողոսն ասաց. «Իսկ ես հենց դրա մեջ եմ ծնվել»+։

29 Եվ այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան չարչարելով հարցաքննելու, անմիջապես հեռացան նրանից, իսկ զորապետը վախեցավ, երբ պարզեց, որ նա հռոմեացի է+ և որ ինքը կապել է նրան։

30 Ուստի հետևյալ օրը, ցանկանալով հաստատ իմանալ, թե ինչու է Պողոսը մեղադրվում հրեաների կողմից, հանեց նրա շղթաները և հրամայեց, որ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* մեկտեղ հավաքվեն։ Եվ Պողոսին ցած բերեց ու կանգնեցրեց նրանց մեջ+։

23 Նայելով Սինեդրիոնին՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, մինչև այս օրը ես Աստծու առաջ բացարձակապես մաքուր խղճով+ եմ վարվել»։ 2 Սա լսելով՝ Անանիա քահանայապետը կարգադրեց նրա կողքը կանգնածներին, որ նրա բերանին խփեն+։ 3 Այն ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի հարվածի՛ քեզ, ա՛յ սպիտակեցրած+ պատ։ Դու նստում ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես+ և միևնույն ժամանակ Օրենքը ոտնահարելով+՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։ 4 Կողքին կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»։ 5 Պողոսն էլ ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետ է, որովհետև գրված է. «Քո ժողովրդի իշխանի մասին անարգանքով մի՛ խոսիր»»+։

6 Երբ Պողոսը նկատեց, որ մի մասը սադուկեցիներ+ են, իսկ մյուսը փարիսեցիներ, Սինեդրիոնում բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ+՝ փարիսեցիների որդի։ Մահացածների հարության+ հույսի համար եմ դատվում»+։ 7 Սա ասելու պատճառով փարիսեցիների ու սադուկեցիների միջև տարաձայնություն+ առաջ եկավ, և բազմությունը բաժանվեց, 8 որովհետև սադուկեցիներն+ ասում են, որ ո՛չ հարություն կա+, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի, իսկ փարիսեցիները հրապարակորեն դավանում են այդ ամենը։ 9 Եվ բարձրաձայն գոռգոռոցներ լսվեցին+, ու փարիսեցիների միջից որոշ դպիրներ ելան ու սկսեցին բորբոքված վիճել ու ասել. «Մենք ոչ մի սխալ բան չենք գտնում այս մարդու մեջ+, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ+...»։ 10 Երբ տարաձայնությունը սաստկացավ, զորապետը, վախենալով, որ Պողոսին կտոր-​կտոր կանեն, հրամայեց զինվորներին+, որ իջնեն, նրանց միջից խլեն նրան և տանեն զորանոց+։

11 Բայց հետևյալ գիշերը Տերը կանգնեց նրա կողքին+ ու ասաց. «Քա՛ջ եղիր+, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր+, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»+։

12 Երբ օրը բացվեց, հրեաները դավադրություն կազմակերպեցին+ և իրենք իրենց երդումով անեծքի տակ դրեցին+՝ ասելով, որ ո՛չ պիտի ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև որ Պողոսին չսպանեն+։ 13 Ավելի քան քառասուն մարդ երդում տվեց և այս դավադրությունը կազմակերպեց։ 14 Նրանք գնացին ավագ+ քահանաների ու երեցների մոտ և ասացին. «Մենք ինքներս մեզ երդումով անեծքի տակ ենք դրել, որ ոչ մի բան չուտենք, մինչև որ Պողոսին չսպանենք։ 15 Ուստի հիմա դուք Սինեդրիոնի հետ միասին զորապետին բացատրեք, թե ինչու պետք է նրան ձեզ մոտ իջեցնի, իբրև թե դուք մտադիր եք ավելի ստույգ իմանալու նրա մասին+։ Ու մինչ նա կմոտենա, մենք պատրաստ կլինենք, որ սպանենք նրան»+։

16 Սակայն Պողոսի քրոջ որդին լսեց նրանց դարանամուտ լինելու մասին+ և եկավ, մտավ զորանոց ու տեղեկացրեց Պողոսին։ 17 Պողոսն էլ իր մոտ կանչեց հարյուրապետներից մեկին ու ասաց. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան ասելու բան ունի»։ 18 Եվ այս մարդը վերցրեց նրան, տարավ զորապետի մոտ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսը իր մոտ կանչեց ինձ և խնդրեց այս երիտասարդին քեզ մոտ բերել, քանի որ նա ինչ-​որ բան ունի քեզ ասելու»։ 19 Զորապետը, բռնելով նրա+ ձեռքից, մի կողմ տարավ ու առանձին հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ ասելու»։ 20 Նա պատասխանեց. «Հրեաները համաձայնության են եկել խնդրելու քեզ, որ վաղը Պողոսին Սինեդրիոն բերես, իբրև թե մտադիր են ավելի ստույգ իմանալու նրա մասին+։ 21 Բայց դու թույլ մի՛ տուր, որ քեզ համոզեն, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դարանամուտ է եղել+ և երդումով անեծքի տակ է մտել, որ ո՛չ պիտի ուտեն, ո՛չ էլ խմեն, մինչև որ նրան չսպանեն+։ Եվ հիմա նրանք պատրաստ են ու քո թույլտվությանն են սպասում»։ 22 Ուստի զորապետը թողեց, որ երիտասարդը գնա և պատվիրեց նրան. «Ոչ մեկի մոտ բերանիցդ չթռցնես, որ այս բաներն ինձ իմացրիր»։

23 Ապա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «Երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալ և երկու հարյուր նիզակակիր պատրաստեք, որ գիշերվա երրորդ ժամին* ուղիղ գնան Կեսարիա։ 24 Դրանից բացի, բեռնակիր անասուններ տվեք, որ Պողոսին տանեն ու ապահով հասցնեն Ֆելիքս կառավարչի մոտ»։ 25 Նա մի նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.

26 «Կլավդիոս Լիսիասը՝ նորին գերազանցություն Ֆելիքս+ կառավարչին. ողջո՛ւյն։ 27 Այս մարդուն հրեաները բռնել էին և պատրաստվում էին սպանել, բայց ես զինվորների հետ վրա հասա ու ազատեցի նրան+, որովհետև իմացա, որ հռոմեացի է+։ 28 Կամենալով պարզել, թե ինչ պատճառով էին նրան մեղադրում՝ բերեցի նրանց Սինեդրիոն+։ 29 Պարզեցի, որ իրենց Օրենքի հետ կապված հարցերի համար էր մեղադրվում+, բայց մահվան կամ կապանքի արժանի ոչ մի բանով չէր ամբաստանվում+։ 30 Սակայն քանի որ ինձ տեղեկացվեց, որ նրա դեմ դավադրություն+ պիտի լինի, ես անմիջապես նրան քեզ մոտ եմ ուղարկում՝ մեղադրողներին կարգադրելով, որ նրա մասին քո առաջ խոսեն»+։

31 Այս զինվորները+ վերցրին Պողոսին, իրենց տրված կարգադրությունների համաձայն, ու գիշերով բերեցին Անտիպատրիս։ 32 Հաջորդ օրը հեծյալներին թույլ տվեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք վերադարձան զորանոց։ 33 Հեծյալներն էլ մտան Կեսարիա+, նամակը հասցրին կառավարչին ու Պողոսին ներկայացրին նրան։ 34 Նա էլ կարդաց այն և հարցրեց, թե նա որ պրովինցիայից է, և պարզեց+, որ Կիլիկիայից է+։ 35 Հետո ասաց. «Մինչև վերջ կլսեմ քեզ, երբ քեզ մեղադրողներն էլ գան»+։ Եվ հրամայեց, որ նրան հսկողության տակ պահեն Հերովդեսի պրետորական պալատում։

24 Հինգ օր հետո Անանիա+ քահանայապետը եկավ մի քանի երեցների ու Տերտուլոս անունով մի խոսնակի հետ, և նրանք Պողոսի մասին տեղեկություններ+ հաղորդեցին կառավարչին+։ 2 Երբ նրան կանչեցին, Տերտուլոսը սկսեց մեղադրել նրան Ֆելիքսի առաջ ու ասել.

«Տեսնելով, որ քեզանով մենք մեծ խաղաղություն ենք վայելում+, և որ քո հեռատեսության շնորհիվ բարեփոխումներ են տեղի ունենում այս ազգի մեջ՝ 3 ամեն ժամանակ և ամենուրեք մենք մեծագույն երախտագիտությամբ ենք դրանք ընդունում, Ձե՛րդ գերազանցություն+ Ֆելիքս։ 4 Բայց որպեսզի ավելորդ անհանգստություն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, քո բարությամբ լսի՛ր այն, ինչ համառոտ կասենք։ 5 Մենք գտանք, որ այս մարդը վտանգավոր+ մարդ է ու խռովություն է հրահրում+ բոլոր հրեաների մեջ ողջ աշխարհով մեկ և որ նազովրեցիների աղանդի+ պարագլուխն է։ 6 Նա փորձեց նաև տաճարը պղծել+, և մենք բռնեցինք նրան։ 7 ....* 8 Նրան հարցաքննելով՝ դու ինքդ կարող ես տեղեկանալ այս ամենի մասին, ինչում մենք մեղադրում ենք նրան»։

9 Հրեաներն էլ միացան այս մեղադրանքներին՝ պնդելով, թե այդ բաներն այդպես են։ 10 Եվ երբ կառավարիչը գլխով արեց Պողոսին, որ խոսի, նա ասաց.

«Լավ իմանալով, որ արդեն երկար տարիներ է, ինչ դու այս ազգի դատավորն ես՝ ի պաշտպանություն ինձ՝ ես ուրախությամբ կխոսեմ+ ինձ վերաբերող բաների մասին, 11 քանի որ դու կարող ես պարզել, որ անցել է տասներկու օրից ոչ ավել, ինչ ես վեր ելա Երուսաղեմ՝ երկրպագություն մատուցելու+։ 12 Նրանք ո՛չ տաճարում+ ինձ գտան որևէ մեկի հետ վիճաբանելիս կամ ամբոխ+ հավաքելիս, ո՛չ ժողովարաններում և ո՛չ էլ քաղաքում։ 13 Եվ չեն էլ կարող քեզ ապացուցել+ այն ամենը, ինչում այս պահին ինձ մեղադրում են։ 14 Բայց սա եմ քեզ խոստովանում, որ ես ապրում եմ այն ճանապարհի համաձայն, որը նրանք «աղանդ» են կոչում, և այսպես եմ սուրբ ծառայություն մատուցում իմ նախահայրերի Աստծուն+՝ հավատալով այն ամենին, ինչ կա Օրենքում+ և գրված է Մարգարեների մեջ։ 15 Ես հույս+ ունեմ առ Աստված, հույս, որը այս մարդիկ էլ են տածում, որ թե՛ արդարների+ և թե՛ անարդարների+ հարություն պիտի լինի+։ 16 Հենց սրա համար էլ ես շարունակ ջանք եմ թափում, որ մաքուր խիղճ ունենամ+՝ իմանալով, որ ոչ մի սխալ բան չեմ անում Աստծու և մարդկանց դեմ։ 17 Շատ տարիներ հետո ես եկա, որ իմ ազգին ողորմության նվերներ և ընծաներ բերեմ+։ 18 Այս բաներն անելիս էր, որ նրանք ինձ ծիսականորեն մաքրված գտան տաճարում+, բայց այնտեղ ո՛չ ամբոխ էր հավաքված, ո՛չ էլ աղմուկ կար։ Սակայն Ասիայից որոշ հրեաներ կային այնտեղ, 19 որոնք պետք է ներկայանային քո առաջ ու մեղադրեին ինձ, եթե իմ դեմ որևէ բան ունենային+։ 20 Կամ թող այստեղ լինողներն իրենք ասեն, թե ինչ սխալ բան գտան, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի* առաջ, 21 բացի այն մեկ խոսքից, որը ես բացականչեցի, երբ կանգնած էի նրանց մեջ, թե՝ «մահացածների հարության համար եմ այսօր դատվում ձեր առաջ»»+։

22 Սակայն Ֆելիքսը+ բավականաչափ ստույգ իմանալով այս Ճանապարհի*+ մասին՝ հետաձգեց նրանց գործը՝ ասելով. «Երբ որ Լիսիաս+ զորապետը այստեղ գա, ձեր գործի վերաբերյալ վճիռ կկայացնեմ»։ 23 Նա կարգադրեց հարյուրապետին, որ պահի այդ մարդուն, որոշ չափով ազատություն տա և նրա մարդկանցից ոչ մեկին չարգելի սպասավորություն անել նրան+։

24 Մի քանի օր անց Ֆելիքսը+ եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեուհի էր+, և մարդ ուղարկեց Պողոսի հետևից ու նրանից լսեց Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի մասին+։ 25 Բայց երբ նա խոսեց արդարության+, ինքնատիրապետման+ ու գալիք դատաստանի+ մասին, Ֆելիքսը վախով բռնվեց ու պատասխանեց. «Առայժմ գնա՛, իսկ երբ հարմար ժամանակ գտնեմ, կրկին քո հետևից մարդ կուղարկեմ»։ 26 Սակայն, միևնույն ժամանակ, նա հույս ուներ, որ Պողոսը իրեն փող կտա+։ Այդ պատճառով էլ ավելի հաճախակի էր նրա հետևից մարդ ուղարկում և զրուցում նրա հետ+։ 27 Բայց անցավ երկու տարի, և Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը, ու քանի որ Ֆելիքսը ցանկանում էր շահել հրեաների բարեհաճությունը+, Պողոսին կապանքների մեջ թողեց։

25 Երբ Ֆեստոսը սկսեց կառավարել+ պրովինցիայում*, երեք օր հետո Կեսարիայից վեր ելավ Երուսաղեմ+, 2 և ավագ քահանաներն ու հրեաների ազդեցիկ մարդիկ նրան տեղեկություններ տվեցին+ Պողոսի մասին։ Եվ սկսեցին աղաչել նրան՝ 3 խնդրելով, որ ի վնաս այդ մարդու բարեհաճ լինի իրենց հանդեպ և մարդ ուղարկի նրա հետևից, որպեսզի գա Երուսաղեմ, քանի որ դարան էին մտել+, որ ճանապարհին սպանեն նրան։ 4 Սակայն Ֆեստոսը պատասխանեց, որ Պողոսը պետք է պահվի Կեսարիայում, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ 5 «Ուստի ովքեր ձեր մեջ իշխանություն ունեն,– ասաց նա,– թող իջնեն ինձ հետ և մեղադրանքներ ներկայացնեն նրա դեմ+, եթե այդ մարդուն դատապարտելու որևէ պատճառ կա»։

6 Ութ կամ տասը օրից ոչ ավել այնտեղ նրանց հետ մնալուց հետո նա իջավ Կեսարիա և հաջորդ օրը նստելով դատավորական աթոռին+՝ հրամայեց, որ Պողոսին ներս բերեն։ 7 Երբ նա հայտնվեց, Երուսաղեմից եկած հրեաները նրա շուրջը կանգնեցին՝ բազմաթիվ և լուրջ մեղադրանքներ+ ներկայացնելով նրա դեմ, որոնց համար, սակայն, չէին կարողանում ապացույցներ բերել։

8 Իսկ Պողոսը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Ես ոչ մի մեղք չեմ գործել+ ո՛չ Օրենքի, ո՛չ հրեաների, ո՛չ տաճարի+ և ո՛չ էլ կայսրի դեմ»։ 9 Ֆեստոսն էլ, ցանկանալով շահել հրեաների բարեհաճությունը+, Պողոսին հարցրեց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ գնալ ու այս բաների համար այնտե՛ղ դատվել իմ առաջ»+։ 10 Պողոսը պատասխանեց. «Ես կանգնած եմ կայսրի դատավորական աթոռի առաջ+, որտեղ պետք է դատվեմ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել հրեաներին+, ինչպես ինքդ էլ շատ լավ գիտես։ 11 Սակայն եթե իսկապես հանցավոր եմ+ և մահվան արժանի ինչ-​որ բան եմ արել+, մեռնելուց չեմ փորձում խուսափել։ Իսկ եթե այս մարդկանց մեղադրանքներից ոչ մեկը ճիշտ չէ, ոչ ոք չի կարող նրանց հանդեպ բարեհաճություն ցույց տալ և ինձ նրանց ձեռքը մատնել։ Ես կայսրի՛ն եմ բողոքում»+։ 12 Խորհրդատուների հետ խոսելուց հետո Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։

13 Մի քանի օր անց Ագրիպաս թագավորը և Բերնիկեն եկան Կեսարիա՝ ի նշան հարգանքի՝ Ֆեստոսին պաշտոնական այց կատարելու։ 14 Քանի որ նրանք այնտեղ շատ օրեր էին անցկացնելու, Ֆեստոսը թագավորի առջև ներկայացրեց Պողոսի գործը ու ասաց.

«Մի մարդ կա այստեղ, որին Ֆելիքսը որպես բանտարկյալ է թողել, 15 և երբ ես Երուսաղեմում էի, հրեաների ավագ քահանաներն ու երեցները նրա մասին տեղեկություն բերեցին+՝ խնդրելով, որ նրա դեմ դատապարտության վճիռ կայացվի։ 16 Բայց ես պատասխանեցի նրանց, որ հռոմեացիների մոտ ընդունված չէ որևէ մարդու հանձնել իր մեղադրողներին+, որպեսզի շահեն որևէ մեկի հաճությունը, մինչև մեղադրյալը և իրեն մեղադրողները երես առ երես չհանդիպեն, և հնարավորություն չտրվի նրան ի պաշտպանություն իրեն խոսելու ամբաստանության վերաբերյալ։ 17 Այդ պատճառով էլ երբ նրանք միասին այստեղ եկան, ես առանց հետաձգելու հաջորդ օրը նստեցի դատավորական աթոռին և հրամայեցի, որ այդ մարդուն ներս բերեն։ 18 Երբ մեղադրողները կանգնեցին, ոչ մի ամբաստանություն չբերեցին+ այն չարագործությունների մասին, որոնք, ըստ իմ ենթադրության, նրան էին առնչվում։ 19 Նրանք պարզապես որոշ վիճաբանություններ ունեին նրա հետ աստծուն մատուցվող իրենց երկրպագության+ և ոմն Հիսուսի վերաբերյալ, որը մահացած է, սակայն որի մասին Պողոսը պնդում էր, թե ողջ է+։ 20 Ուստի այս հարցերի շուրջ վիճաբանությունից շփոթված՝ ես հարցրի, թե արդյոք նա կկամենար գնալ Երուսաղեմ և այս բաների համար այնտեղ դատվել+։ 21 Բայց երբ Պողոսը բողոքեց+, որ իրեն պահեն Օգոստափառի* կողմից վճիռ կայացվելու համար, ես հրամայեցի պահել նրան, մինչև որ ուղարկեմ կայսրի մոտ»։

22 Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»+։ Նա էլ ասաց. «Վաղը կլսես նրան»։ 23 Եվ հաջորդ օրը Ագրիպասն ու Բերնիկեն մեծ շուքով+ եկան և զորապետների ու քաղաքի բարձրաստիճան մարդկանց հետ միասին մտան դատարան, և Ֆեստոսի հրամանով Պողոսին ներս բերեցին։ 24 Ֆեստոսն ասաց. «Ագրիպա՛ս թագավոր և բոլո՛րդ, որ ներկա եք մեզ հետ. դուք տեսնում եք այս մարդուն, որի մասին հրեաների ամբողջ բազմությունը միասին դիմեց ինձ և՛ Երուսաղեմում, և՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա այլևս չպետք է ապրի+։ 25 Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել+։ Ուստի երբ այս մարդը բողոքեց+ Օգոստափառին, վճռեցի ուղարկել նրան։ 26 Սակայն նրա վերաբերյալ որոշակի մի բան չունեմ իմ Տիրոջը գրելու։ Դրա համար էլ նրան ձեր առջև բերեցի, հատկապես քո առջև, Ագրիպա՛ս թագավոր, որպեսզի երբ դատական հետաքննությունն անցկացվի+, գրելու ինչ-​որ բան ունենամ, 27 որովհետև ինձ անխոհեմ է թվում բանտարկյալ ուղարկել և չնշել նրա դեմ արված ամբաստանությունների մասին»։

26 Ագրիպասն+ ասաց Պողոսին. «Քեզ թույլ է տրվում, որ խոսես ի պաշտպանություն քեզ»։ Այդ ժամանակ Պողոսը, ձեռքը մեկնելով+, սկսեց խոսել+.

2 «Ինձ երջանիկ եմ համարում, Ագրիպա՛ս թագավոր, որ հենց քո առջև այսօր պետք է պաշտպանեմ ինձ այն ամենի համար, ինչում ես հրեաների կողմից մեղադրվում եմ+, 3 մանավանդ որ դու գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին+ և նրանց մեջ եղող վեճերին։ Ուստի աղաչում եմ քեզ, որ համբերությամբ լսես ինձ։

4 Իրոք որ, ինչ վերաբերում է ազգիս մեջ և Երուսաղեմում պատանեկությունիցս ի վեր իմ վարած կյանքին+, բոլոր հրեաները, 5 որոնք սկզբից ևեթ ծանոթ էին ինձ, գիտեն, եթե իհարկե կամենում են վկայություն տալ, որ ես ապրել եմ որպես փարիսեցի+՝ համաձայն մեր կրոնի* խստագույն ուսմունքների+։ 6 Սակայն այժմ մեր նախահայրերին տրված Աստծու խոստմանը+ հույսով+ սպասելու համար է, որ ես կանգնած եմ դատարանի առաջ, 7 մինչդեռ մեր տասներկու ցեղերը հույս ունեն հասնելու այս խոստման կատարմանը՝ գիշեր ու ցերեկ ջերմեռանդորեն սուրբ ծառայություն մատուցելով նրան+։ Այս հույսի համար եմ մեղադրվում+ հրեաների կողմից, ո՛վ թագավոր։

8 Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված հարություն է տալիս մահացածներին+։ 9 Իրականում ես ինքս էլ մտածում էի, թե պետք է շատ բաներ անեմ Հիսուս նազովրեցու անվանը հակառակ, 10 ինչը որ Երուսաղեմում արեցի էլ։ Ավագ քահանաներից իշխանություն ստանալով+՝ սրբերից շատերին փակեցի բանտերում+, և երբ նրանց պետք է մահապատժի ենթարկեին, ես իմ ձայնը տվեցի նրանց դեմ։ 11 Շատ անգամ բոլոր ժողովարաններում նրանց պատժելով+՝ փորձում էի ստիպել, որ հրաժարվեն իրենց համոզմունքներից։ Նույնիսկ ուրիշ քաղաքներում էի նրանց հալածում, քանի որ ծայրաստիճան կատաղած էի նրանց վրա։

12 Մինչ զբաղված էի այս գործերով և ավագ քահանաներից իշխանություն ու հանձնարարություն ստացած՝ ճամփորդում էի դեպի Դամասկոս+, 13 կեսօրին արևի փայլից ավելի ուժեղ մի լույս տեսա ճանապարհին, ո՛վ թագավոր, որ երկնքից փայլատակեց իմ և ինձ հետ ճամփորդողների շուրջը+։ 14 Եվ երբ բոլորս գետին ընկանք, մի ձայն լսեցի, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում։ Քեզ համար դժվար է խթանին* քացի տալ»+։ 15 Իսկ ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես+։ 16 Սակայն վե՛ր կաց ու կանգնի՛ր+, որովհետև ես քեզ երևացի, որ իբրև սպասավոր և վկա+ ընտրեմ այն բաների համար, որոնք դու տեսար և որոնք ես ցույց կտամ քեզ իմ մասին, 17 երբ ազատեմ քեզ այս ժողովրդից և ազգերից, որոնց մոտ ուղարկում եմ քեզ+՝ 18 նրանց աչքերը բացելու+, խավարից+ դեպի լույսը+ բերելու և Սատանայի իշխանությունից+ դեպի Աստված հետ դարձնելու, որպեսզի մեղքերի ներում ստանան+, նաև ժառանգություն+՝ նրանց մեջ, ովքեր սրբացված են+ իմ հանդեպ ունեցած իրենց հավատով»։

19 Այդ իսկ պատճառով, Ագրիպա՛ս թագավոր, ես անհնազանդ չեղա այդ երկնային տեսիլքին+, 20 այլ սկզբից Դամասկոսում+ և Երուսաղեմում+ լինողներին, ապա Հրեաստանի երկրով մեկ, ինչպես նաև ազգերին+ ես տարա այն պատգամը, որ նրանք պետք է զղջան ու դառնան դեպի Աստված՝ զղջմանը համապատասխան գործեր կատարելով+։ 21 Այս բաների համար հրեաները տաճարում բռնեցին ինձ ու փորձեցին սպանել+։ 22 Բայցևայնպես, Աստծուց օգնություն ստանալով+՝ մինչև օրս շարունակում եմ վկայություն տալ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, սակայն ոչինչ չեմ ասում, բացի այն ամենից, ինչը Մարգարեներն+ ու Մովսեսն էին ասում+, որ պետք է տեղի ունենար. 23 Քրիստոսը պետք է չարչարվեր+ և առաջինը հարություն առնելով+՝ լույս պիտի քարոզեր+ թե՛ այս ժողովրդին և թե՛ ազգերին»+։

24 Մինչ նա ի պաշտպանություն իրեն ասում էր այս ամենը, Ֆեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվո՛ւմ ես+, Պողո՛ս։ Շատ սովորելը քեզ խելացնորությա՛ն է հասցնում»։ 25 Բայց Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, Ձե՛րդ գերազանցություն Ֆեստոս, այլ ճշմարիտ ու ողջամիտ խոսքեր եմ ասում։ 26 Իրականում, թագավորը լավատեղյակ է այս բաների մասին, ուստի կարող եմ ազատորեն խոսել նրա հետ։ Ես համոզված եմ, որ այս բաներից և ոչ մեկը չի վրիպում նրա ուշադրությունից, քանի որ այս բանը գաղտնի չի արվել+։ 27 Հավատո՞ւմ ես Մարգարեներին, Ագրիպա՛ս թագավոր։ Գիտե՛մ, որ հավատում ես»+։ 28 Ագրիպասն ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ 29 Պողոսն էլ ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր լսում են ինձ, դառնան այնպիսին, ինչպիսին ես եմ, սակայն առանց այս շղթաների»։

30 Այդ ժամանակ թագավորը վեր կացավ, վեր կացան նաև կառավարիչը, Բերնիկեն և նրանց հետ նստած մարդիկ։ 31 Եվ հեռանալիս խոսում էին իրար հետ ու ասում. «Այս մարդը մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում»+։ 32 Իսկ Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Կարելի էր այս մարդուն ազատ արձակել, եթե կայսրին բողոքած+ չլիներ»։

27 Երբ որոշվեց, որ մենք պետք է նավով գնանք Իտալիա+, նրանք Պողոսին և մի քանի ուրիշ բանտարկյալների հանձնեցին Օգոստոսի գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։ 2 Նստելով Ադրամիտայից եկող մի նավ, որը ուղևորվելու էր Ասիայի ծովեզերքով ձգվող վայրերը՝ մենք ճանապարհ ընկանք. մեզ հետ էր նաև Արիստարքոսը+՝ մի մակեդոնացի, որը Թեսաղոնիկեից էր։ 3 Հաջորդ օրը ափ դուրս եկանք Սիդոնում։ Հուլիոսը բարություն+ դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին+։

4 Այնտեղից ծով դուրս գալով՝ նավարկեցինք Կիպրոսի կողքով, որտեղ պատսպարվեցինք քամիներից, որոնք հակառակ կողմից էին փչում, 5 և բաց ծովի միջով Կիլիկիայի ու Պամփյուլիայի երկայնքով անցնելուց հետո հասանք Միռա, որը Լյուկիայում է։ 6 Բայց հարյուրապետը այնտեղ Ալեքսանդրիայից+ եկած մի նավ գտավ, որը ուղևորվում էր Իտալիա, և մեզ նրա մեջ նստեցրեց։ 7 Այնուհետև շատ օրեր դանդաղ նավարկելուց և դժվարությամբ Կնիդոս հասնելուց հետո, քանի որ քամին չէր թողնում մեզ առաջ գնալ, մենք նավարկեցինք Կրետեի կողքով, որտեղ պատսպարվեցինք քամիներից՝ անցնելով Սաղմոնիայի մոտով։ 8 Դժվարությամբ նրա երկայնքով նավարկելով՝ եկանք մի վայր, որը Գեղեցիկ նավահանգիստ է կոչվում, որի մոտ էլ գտնվում էր Լասեա քաղաքը։

9 Քանի որ բավականին ժամանակ էր անցել, և նավարկելն այժմ վտանգավոր էր, որովհետև քավության+ օրվա ծոմապահությունն* էլ արդեն անցել էր, Պողոսը խորհուրդ տվեց 10 նրանց. «Տեսնում եմ, որ եթե նավարկենք, վնասներ ու մեծ կորուստներ կունենանք, կկորցնենք ոչ միայն բեռն ու նավը, այլև մեր հոգիները»+։ 11 Սակայն հարյուրապետը ականջ դրեց նավավարին և նավատիրոջը՝ փոխանակ Պողոսի ասածները լսելու։ 12 Քանի որ նավահանգիստը հարմար չէր ձմեռելու համար, մեծամասնությունը առաջարկեց այնտեղից ճանապարհ ընկնել և տեսնել, թե կարող են արդյոք ձմեռելու համար ինչ-​որ ձևով հասնել Փյունիկ՝ Կրետեի մի նավահանգիստ, որը նայում է դեպի հյուսիս-​արևելք և հարավ-​արևելք։

13 Երբ հարավային քամին մեղմորեն փչեց, նրանք կարծեցին, թե համարյա հասել են իրենց նպատակին, և խարիսխը բարձրացրին ու սկսեցին նավարկել Կրետեի ափի երկայնքով։ 14 Սակայն կարճ ժամանակ անց Եվրակիլոն* կոչվող մի կատաղի քամի բարձրացավ+։ 15 Քանի որ նավը սաստիկ փոթորկի մեջ ընկավ և չկարողացավ քամու դեմ գնալ, դադարեցինք դիմադրելուց, և քամին նավը քշեց։ 16 Եվ նույնիսկ երբ շարժվեցինք Կլավդա կոչվող մի փոքրիկ կղզու մոտով, որը պատսպարեց մեզ, հազիվ կարողացանք մակույկը+ բարձրացնել, որը նավախելում էր։ 17 Բայց այն նավ բարձրացնելուց հետո նրանք սկսեցին հարմարանքների օգնությամբ կապել նավի կմախքը, որ ամուր լինի։ Վախենալով, որ Սիրտիսում* կխրվեն ծանծաղուտի մեջ՝ պարանասարքը իջեցրին. քամին շարունակում էր քշել մեզ։ 18 Ու քանի որ մենք սաստիկ տարուբերվում էինք փոթորկից, հաջորդ օրը սկսեցին թեթևացնել+ նավը, 19 իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նավի ամբողջ սարքավորումը դուրս թափեցին։

20 Արդեն շատ օրեր էին անցել. ո՛չ արևն էր երևում, ո՛չ էլ աստղերը, իսկ փոթորիկը չէր դադարում+։ Ի վերջո մենք լիովին կորցրինք փրկվելու ամեն մի հույս։ 21 Քանի որ երկար ժամանակ հաց չէին կերել, Պողոսը կանգնեց նրանց մեջ+ ու ասաց. «Եթե դուք ընդունեիք իմ խորհուրդը և Կրետեից ծով դուրս չգայիք, ապա այս վնասն ու կորուստը չէիք կրի+։ 22 Ինչևիցե, ձեզ կոչ եմ անում սրտապնդվել, որովհետև ձեզնից ոչ մի հոգի չի կորչի, այլ միայն այս նավը կկորչի, 23 որովհետև այս գիշեր Աստծու հրեշտակներից+ մեկը, այն Աստծու, որին ես երկրպագում եմ ու սուրբ ծառայություն եմ մատուցում+, կանգնեց կողքիս 24 և ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես+, և ահա Աստված քեզ է շնորհել բոլոր նրանց, ովքեր նավում քեզ հետ են»։ 25 Ուստի մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ Աստծուն+, որ կլինի ճիշտ այնպես, ինչպես ասվեց ինձ։ 26 Մենք պետք է մի կղզու ափ ընկնենք»+։

27 Տասնչորսերորդ գիշերն էր արդեն. մենք Ադրիա* ծովի վրա այս ու այն կողմ էինք տարուբերվում, երբ կեսգիշերին նավաստիներին թվաց, թե մի ցամաքի են մոտենում։ 28 Նրանք չափեցին խորությունը և պարզվեց, որ այն քսան գրկաչափ* է, ուստի կարճ տարածություն անցնելուց հետո նորից չափեցին՝ տասնհինգ գրկաչափ էր։ 29 Վախենալով, որ միգուցե ինչ-​որ տեղ ժայռերի բախվեն՝ նրանք նավախելից չորս խարիսխ նետեցին ու սկսեցին անհամբերությամբ սպասել, թե երբ է օրը բացվելու։ 30 Բայց երբ նավաստիներն ուզում էին նավից փախչել և ձևացնելով, թե պատրաստվում են նավաքթից խարիսխներ գցել՝ մակույկը ծովն իջեցրին, 31 Պողոսն ասաց հարյուրապետին ու զինվորներին. «Եթե այս մարդիկ նավի մեջ չմնան, դուք չեք կարողանա փրկվել»+։ 32 Այդ ժամանակ զինվորները կտրեցին մակույկի+ պարանները և այն ցած նետեցին։

33 Լուսաբացին մոտ Պողոսը խրախուսեց բոլորին մի փոքր հաց ուտել՝ ասելով. «Այսօր արդեն տասնչորսերորդ օրն է, որ դուք սպասման մեջ առանց կերակուրի եք մնացել ու ոչինչ չեք կերել։ 34 Ուստի մի փոքր հաց կերեք, քանի որ դա ձեր օգտի համար է, որովհետև ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ+ անգամ չի ընկնի»։ 35 Սա ասելուց հետո նա հաց վերցրեց, նրանց ամենքի առաջ շնորհակալություն հայտնեց+ Աստծուն, կտրեց ու սկսեց ուտել։ 36 Բոլորն ուրախացան, և իրենք էլ սկսեցին ուտել։ 37 Նավի վրա բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ 38 Երբ նրանք կշտացան, սկսեցին թեթևացնել+ նավը՝ ցորենը ծովը թափելով։

39 Ի վերջո երբ օրը բացվեց, չէին կարողանում կողմնորոշվել, թե որտեղ են. տեսնում էին ափ ունեցող մի ծովածոց։ Որոշեցին հնարավորության սահմաններում նավը ափ հանել+։ 40 Ուստի կտրելով խարիսխները՝ դրանք ծովը գցեցին և, միևնույն ժամանակ, ղեկի թիակների պարաններն արձակեցին ու առաջամասի առագաստը քամու ուղղությամբ բարձրացնելուց հետո ուղղություն վերցրին դեպի ափ։ 41 Ընկնելով մի ծանծաղուտի մեջ՝ նավը այնտեղ կանգնեցրին. նավաքիթը խրվեց տիղմի մեջ ու մնաց անշարժ, իսկ նավախելը ալիքների ուժգին հարվածներից ջարդուփշուր եղավ+։ 42 Զինվորները որոշեցին սպանել բանտարկյալներին, որ ոչ մեկը լողալով չփախչի։ 43 Բայց հարյուրապետը, որ ուզում էր փրկել Պողոսին, նրանց ետ պահեց իրենց մտադրությունից։ Ապա հրամայեց, որ նրանք, ովքեր կարողանում են լողալ, ծովը նետվեն և առաջինը ցամաք դուրս գան, 44 և որ մնացածներն էլ նույնը անեն՝ ոմանք տախտակների, ոմանք էլ նավում եղած այլ բաների օգնությամբ։ Այսպիսով՝ բոլորը ապահով ցամաք դուրս եկան+։

28 Երբ մենք արդեն փրկվել էինք, այդ ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մալթա է+։ 2 Օտարախոս մարդիկ մեր հանդեպ արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին+. ուրախությամբ ընդունեցին մեզ, կրակ վառեցին, օգնություն ցույց տվեցին, քանի որ անձրև էր գալիս ու ցուրտ էր+։ 3 Երբ Պողոսը ճյուղերի մի խուրձ հավաքեց ու դրեց կրակի վրա, տաքությունից մի իժ դուրս եկավ ու ամուր կպավ նրա ձեռքին։ 4 Իսկ օտարախոս մարդիկ, երբ տեսան թունավոր կենդանուն նրա ձեռքից կախված, սկսեցին իրար ասել. «Անկասկած, այս մարդը մարդասպան է ու թեպետ ծովից ազատվեց, սակայն արդարությունը թույլ չտվեց, որ նա ապրի»։ 5 Բայց նա, թունավոր կենդանուն թափ տալով, գցեց կրակի մեջ, և իրեն ոչ մի վնաս չեղավ+։ 6 Իսկ նրանք սպասում էին, որ նրա մարմինը կբորբոքվի և կուռչի, կամ էլ նա հանկարծակի մեռած վայր կընկնի։ Երկար սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան ոչ մի վնաս չի լինում, իրենց կարծիքը փոխեցին ու սկսեցին ասել, թե նա աստված է+։

7 Պոպլիոս անունով մի մարդ, որը կղզու գլխավորն էր, այդ վայրի հարևանությամբ ագարակներ ուներ։ Նա ուրախությամբ ընդունեց մեզ և երեք օր բարեսրտորեն հյուրընկալեց։ 8 Պոպլիոսի հայրը ջերմություն ուներ և տառապում էր դիզենտերիայով։ Պողոսը մտավ նրա մոտ, աղոթեց, իր ձեռքերը նրա վրա դրեց+ ու բուժեց նրան+։ 9 Երբ սա պատահեց, կղզում եղող մնացած մարդիկ էլ, որ հիվանդություններ ունեին, սկսեցին գալ նրա մոտ ու բուժվել+։ 10 Բացի դրանից, նրանք մեզ շատ նվերներով պատվեցին, ու երբ մեկնում էինք, նավը բեռնեցին մեզ համար անհրաժեշտ բաներով։

11 Երեք ամիս հետո նավարկեցինք Ալեքսանդրիայից+ եկած մի նավով, որը ձմեռը կղզում էր մնացել և որը իր նավաքթին նշան ուներ՝ «Զևսի որդիներ»։ 12 Սիրակուզայի նավահանգիստ գալով՝ երեք օր այնտեղ մնացինք, 13 որտեղից էլ պտույտ տալով՝ եկանք Հռեգիոն։ Մեկ օր անց հարավային քամի բարձրացավ, և երկրորդ օրը հասանք Պատիողոս։ 14 Այստեղ եղբայրների գտանք, և նրանք աղաչեցին մեզ յոթ օր իրենց մոտ մնալ։ Եվ այսպես մոտեցանք Հռոմին։ 15 Երբ այնտեղից եղբայրները լսեցին մեր մասին լուրը, մեզ դիմավորելու եկան մինչև Ապիոսի շուկան և Երեք իջևանները։ Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ+։ 16 Երբ վերջապես մտանք Հռոմ, Պողոսին թույլ տրվեց+ առանձին մնալ՝ զինվորի հսկողության տակ։

17 Երեք օր հետո նա հրեաների ազդեցիկ մարդկանց մեկտեղ կանչեց։ Երբ նրանք հավաքվեցին, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին և մեր նախահայրերի սովորույթներին դեմ ոչինչ չէի արել+, սակայն Երուսաղեմից ինձ՝ որպես բանտարկյալի, հանձնեցին հռոմեացիների ձեռքը+։ 18 Հարցաքննելուց+ հետո նրանք ուզում էին ինձ ազատ արձակել+, քանի որ մահվան արժանի բան չկար+ ինձանում։ 19 Բայց երբ հրեաները շարունակեցին դրան հակառակ խոսել, ես ստիպված եղա կայսրին բողոքել+, սակայն ոչ այն բանի համար, որ ուզում էի ինչ-​որ բանում մեղադրել իմ ազգին։ 20 Եվ հենց այս պատճառով էլ ես աղաչեցի, որ տեսնեմ ու խոսեմ ձեզ հետ, որովհետև Իսրայելի հույսի+ համար եմ այս շղթայով կապված»+։ 21 Նրանք էլ ասացին նրան. «Հրեաստանից քո մասին ո՛չ նամակներ ենք ստացել, ո՛չ էլ այստեղ եկած եղբայրներից մեկն է որևէ չար բան հաղորդել կամ ասել քո մասին։ 22 Բայց մտածում ենք՝ տեղին է, որ քեզանից լսենք, թե դու ինչ կարծիքի ես, որովհետև ինչ վերաբերում է այս աղանդին+, մեզ իսկապես հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում»+։

23 Եվ նրա հետ մեկ օր որոշեցին ու շատ մարդկանցով եկան նրա մոտ՝ իր բնակության վայրը։ Առավոտից մինչև երեկո նրանց բացատրում էր իր հետ պատահածը՝ հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին+, նաև համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից+, այնպես էլ Մարգարեներից+։ 24 Ոմանք սկսեցին հավատալ+ ասված խոսքերին, իսկ մյուսները չհավատացին+։ 25 Ուստի քանի որ իրար հետ համաձայնության չեկան, սկսեցին հեռանալ, և այդ ժամանակ Պողոսն ասաց.

«Սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով շատ տեղին խոսեց ձեր նախահայրերի հետ՝ 26 ասելով. «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Լսելով կլսեք, բայց երբեք չեք հասկանա և նայելով կնայեք, բայց երբեք չեք տեսնի+։ 27 Այս ժողովրդի սիրտը կարծրացել է։ Իրենց ականջներով լսեցին ու չարձագանքեցին և իրենց աչքերը փակեցին, որ երբեք իրենց աչքերով չտեսնեն և իրենց ականջներով չլսեն և իրենց սրտերով չհասկանան ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց»»+։ 28 Ուրեմն թող հայտնի լինի ձեզ, որ լուրն այն մասին, թե ինչպես է Աստված փրկում, ազգերին է ուղարկվել+. նրանք անկասկած կլսեն»+։ 29 ....*

30 Ամբողջ երկու տարի նա իր վարձված տանն էր մնում+՝ սրտաբաց ընդունելով բոլորին, ովքեր իր մոտ էին գալիս։ 31 Առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ+ նրանց Աստծու թագավորությունն էր քարոզում ու սովորեցնում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։

[Ծանոթագրություններ]

Բռց.՝ «ոգու մեջ»։

Մոտ 2 000 կանգուն (890 մ, 2 920 ոտնաչափ)։ Հմմտ. Հս 3։4։

Այստեղ հիշատակված «Ասիա»-ն վերաբ. է հռոմ. կայսրության վարչական պրովինցիային։

Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդիկ»։ Հուն.՝ պրոսելիտոս։

Արևածագից հաշված՝ առավոտյան մոտ ժ. 9։00։

Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։

Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։

Արևածագից հաշված՝ մոտ ժ. 15։00։

Բռց.՝ «որին երկինքը պետք է իր մեջ պահի»։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Տե՛ս բառարանը։

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Հուն. բառը կարող է նշ. «հնազանդվել այնպես, ինչպես ղեկավարին են հնազանդվում»։

Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդ էր»։ Հուն.՝ պրոսելիտոս։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Տե՛ս Ծն 46։20, 27-ի ծնթ-ները։

Բռց.՝ «գեղեցիկ էր Աստծու համար»։

Բռց.՝ «ննջեց»։

Որպես տիտղոս օգտագ. կոչում, որը տրվում էր Եթովպիայի թագուհիներին։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

Սա վերաբ. է քրիստոնեական ապրելակերպին և ուսմունքին։

Հուն.՝ «Դորկաս», հմպտ. է արամ. «Տաբիթա» անվանը։

Արևածագից հաշված՝ մոտ ժ. 15։00։

Արևածագից հաշված՝ մոտ կեսօրվա ժ. 12։00։

Տե՛ս 10։3-ի ծնթ.։

Բռց.՝ «ոգու մեջ»։

Բռց.՝ «նրանք նրա կողքին էին»։

Բռց.՝ «չորրորդապետ», Հռոմ. կայսրության մեջ կառավարող անձ։

Բռց.՝ «բարձրացրած բազկով»։

Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդկանցից»։ Հուն.՝ պրոսելիտոս։

Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։

Սիմոն (Պետրոս) անվան մեկ այլ ձևը։

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

Բռց.՝ «նրա ոգին իր ներսում զայրացավ»։

Բռց.՝ «սերմնաքաղը»։

Բլուր հին Աթենքում, որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում։

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։

Հվնբր՝ դեպի Երուսաղեմ։

Այստեղ խոսքը բանավոր կերպով ուսուցանելու մասին է։

Տե՛ս 9։2-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։

Բռց.՝ «նրա հոգին իր մեջ է»։

Բռց.՝ «անզուգական բարության խոսքին»։

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։

Տե՛ս 9։2-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Արևամուտից հաշված՝ մոտ երեկոյան ժ. 9։00։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։

Տե՛ս 9։2-ի ծնթ.։

Այսինքն՝ Հրեաստանում։ Կառավարչի նստավայրը Կեսարիայում էր։

Ներոն կայսրի տիտղոսը։ Նա չորրորդ միապետն էր Օկտավիանոսից հետո, որը առաջինը կրեց այս տիտղոսը։

Կամ՝ «աղանդի»։

Սրածայր գավազան կենդանիներին առաջ մղելու համար։

Այն պահում էին տիշրի ամսին, որը անձրևների ու փոթորիկների սեզոնի սկիզբն էր։

Հյուսիս-​արևելյան կատաղի քամի։

Հյուսիսային Աֆրիկայում Լիբիայի ափին գտնվող երկու մեծ ծանծաղ հորձանուտներ՝ շարժվող ավազաբլուրներով լի։

Այն օրերին սա ընդգրկում էր այժմյան Ադրիատիկ ծովը, Հոնիական ծովը և Միջերկրական ծովի այն մասը, որը գտնվում է Սիցիլիայի և Կրետեի միջև։

Սովորաբար մեկ գրկաչափը համարվում է մոտ 1,8 մ։ Տե՛ս հավելված 17։

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը