Նամակ հռոմեացիներին
1 Ես՝ Պողոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս+, որ կանչվել եմ+ առաքյալ լինելու+ և զատվել եմ Աստծու բարի լուրի համար+, 2 որը նա իր մարգարեների միջոցով+ նախապես խոստացավ Սուրբ Գրքերում 3 իր Որդու վերաբերյալ, որը ծնվեց Դավթի սերնդից+ որպես մարդ+, 4 բայց սուրբ ոգու+ զորությամբ+ Աստծու Որդի հայտարարվեց+, երբ հարություն առավ+. այո՛, Հիսուս Քրիստոսը՝ մեր Տերը, 5 որի միջոցով մենք* ստացանք անզուգական բարությունը*+ և կանչվեցինք առաքյալ լինելու+, որպեսզի հանուն նրա անվան բոլոր ազգերը+ հավատան և հնազանդ լինեն նրան, 6 որոնց մեջ դուք նույնպես կանչված եք, որպեսզի Հիսուս Քրիստոսին պատկանեք։ 7 Գրում եմ բոլոր նրանց, ովքեր Հռոմում են՝ Աստծու սիրելիներին, որ կանչված են+ սուրբ լինելու համար+։
Թող անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։
8 Ամենից առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում+ իմ Աստծուն ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում+։ 9 Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ ոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է+, որ անդադար հիշում եմ ձեզ իմ աղոթքներում+՝ 10 աղաչելով, որ եթե երբևէ հնարավոր լինի, Աստծու կամքով+ ինձ հաջողվի ձեզ մոտ գալ, 11 որովհետև փափագում եմ տեսնել ձեզ+, որպեսզի հոգևոր պարգև+ փոխանցեմ, որ հաստատուն լինեք, 12 կամ, ավելի շուտ, որ փոխադարձ քաջալերություն+ ստանանք միմյանց հավատով+՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ։
13 Բայց կամենում եմ, եղբայրնե՛ր+, որ դուք իմանաք, որ շատ անգամ նպատակ դրեցի ձեզ մոտ գալ+ (սակայն մինչև հիմա արգելքների հանդիպեցի), որպեսզի ձեր մեջ էլ պտուղ ունենամ+, ինչպես որ մյուս ազգերի մեջ ունեմ։ 14 Թե՛ հույներին ու բարբարոսներին* և թե՛ իմաստուններին+ ու անմիտներին ես պարտք եմ, 15 ուստի մեծ ցանկություն ունեմ հռչակելու բարի լուրը+ նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ+։ 16 Ես չեմ ամաչում+ այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է+ բոլոր հավատ ունեցողների փրկության համար+, նախ՝ հրեայի+, ապա՝ հույնի+, 17 որովհետև հավատի շնորհիվ բարի լուրի միջոցով հայտնի է դառնում Աստծու արդարությունը+, և դա ամրացնում է հավատը+, ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»+։
18 Աստծու ցասումը+ երկնքից թափվում* է մարդկանց ամեն ամբարշտության և անարդարության վրա+, նրանց, ովքեր անարդարացիորեն+ ծածկում են ճշմարտությունը+, 19 որովհետև այն, ինչ հնարավոր է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց+, քանի որ Աստված հայտնի է դարձրել նրանց համար+։ 20 Նրա անտեսանելի+ հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն+ ու աստվածությունը+, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր+, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով+, այնպես որ նրանք արդարացում չունեն+: 21 Թեպետ նրանք գիտեին Աստծուն, բայց չփառավորեցին նրան՝ որպես Աստծու, և ոչ էլ նրան շնորհակալություն հայտնեցին+, այլ նրանց մտքերը ունայնացան+, և նրանց անմիտ սրտերը խավարեցին+։ 22 Թեև պնդում էին, թե իմաստուն են, սակայն հիմարացան+ 23 և անապականելի Աստծու փառքը փոխեցին+ ապականելի մարդու, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերների հետ+։
24 Դրա համար էլ Աստված, նրանց սրտի ցանկությունների համեմատ, նրանց մատնեց անմաքրության+, որպեսզի նրանց մարմինները+ անարգվեն+. 25 նրանք Աստծու ճշմարտությունը+ ստության հետ փոխեցին+ և մեծարեցին ու սուրբ ծառայություն մատուցեցին ստեղծագործությանը և ոչ թե Ստեղծողին, որն օրհնյալ է հավիտյան։ Ամեն։ 26 Այդ իսկ պատճառով Աստված մատնեց նրանց խայտառակ կրքերի+, որովհետև ինչպես նրանց էգերը բնական սեռական հարաբերությունները փոխեցին անբնականի հետ+, 27 նույնպես էլ արուները թողեցին էգերի հետ բնական սեռական հարաբերությունները+ և իրենց բուռն կրքերով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ+ լկտիություն էին անում+ և իրենց անձերում ստանում էին ողջ հատուցումը+, ինչը և արժան էր իրենց մոլորությանը+։
28 Եվ քանի որ նրանք չուզեցին ստույգ ճանաչել Աստծուն+, Աստված էլ նրանց իր համար անընդունելի մտավիճակի մատնեց+, որ անվայել բաներ անեն+. 29 նրանք լցված են ամեն անարդարությամբ+, ամբարշտությամբ+, ագահությամբ+, չարությամբ+, լի են նախանձով+, սպանությամբ+, գժտությամբ+, խաբեությամբ+, չարամտությամբ+. նրանք փսփսացողներ են+, 30 զրպարտողներ+, Աստծուն ատողներ, անպատկառներ+, ամբարտավաններ+, մեծամիտներ+, վնասակար բաներ հնարողներ+, ծնողներին անհնազանդ+, 31 հասկացողությունից զուրկ+, խոստումները դրժող+, բնական կապվածությունից զուրկ+, անողորմ+։ 32 Թեև նրանք շատ լավ գիտեն Աստծու արդար վճիռը+, որ այսպիսի բաներ անողները մահվան են արժանի+, սակայն ոչ միայն շարունակում են այդ բաներն անել, այլև հավանություն են+ տալիս անողներին։
2 Ուստի դու, ո՛վ մարդ+, ով էլ որ լինես, եթե դատում ես+, արդարացում չունես, քանի որ այն բանում, ինչում որ դատում ես ուրիշին, ինքդ քեզ ես դատապարտում, որովհետև դու, որ դատում ես+, ինքդ էլ նույն բաներն ես անում+։ 2 Սակայն մենք գիտենք, որ Աստծու դատաստանը, որը ներդաշնակ է ճշմարտությանը+, ուղղված է նրանց դեմ, ովքեր այդպիսի բաներ են անում։
3 Բայց դու, ո՛վ մարդ+, որ դատում ես այսպիսի բաներ անողներին, և ինքդ ես դրանք անում, մի՞թե կարծում ես, թե կխուսափես Աստծու դատաստանից+։ 4 Կամ մի՞թե արհամարհում ես նրա բարության+, համբերության+ ու համբերատարության+ հարստությունը՝ չիմանալով, որ Աստծու բարությունը քեզ զղջման է առաջնորդում+։ 5 Բայց քո կարծրությամբ+ և չզղջացող սրտով+ դու ցասում ես դիզում քեզ վրա+՝ Աստծու ցասման+ և արդար դատաստանի+ հայտնվելու օրվա համար+։ 6 Եվ նա կհատուցի ամեն մեկին՝ ըստ իր գործերի+. 7 հավիտենական կյանք՝ նրանց, ովքեր փառք, պատիվ և անապականություն+ են փնտրում՝ բարի գործերի մեջ տոկալով, 8 իսկ նրանց, ովքեր կռվասեր են+ և չեն հնազանդվում ճշմարտությանը+, այլ հնազանդվում են անարդարությանը՝ ցասում և բարկություն+, 9 նեղություն և վիշտ՝ յուրաքանչյուր անհատի հոգուն, ով չար գործեր է անում՝ նախ՝ հրեային+, ապա՝ հույնին+։ 10 Սակայն նա փառք, պատիվ և խաղաղություն կհատուցի ամեն մեկին, ով բարի գործեր է անում+՝ նախ՝ հրեային+, ապա՝ հույնին+, 11 որովհետև Աստված կողմնապահություն չի անում+։
12 Օրինակ՝ բոլոր նրանք, ովքեր մեղք են գործել առանց օրենքի, առանց օրենքի էլ կկործանվեն+, բայց բոլոր նրանք, ովքեր օրենքի տակ են մեղք գործել+, օրենքով էլ կդատվեն+, 13 որովհետև ոչ թե օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները+ արդար կհայտարարվեն+։ 14 Ամեն անգամ, երբ այլազգի մարդիկ+ օրենք չունենալով հանդերձ+՝ բնությամբ օրենքի պահանջներն են կատարում+, այդ մարդիկ, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ 15 Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր ցույց են տալիս, թե օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում+, երբ իրենց խիղճը+ իրենց հետ միասին վկայություն է տալիս, և իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են+, կա՛մ արդարանում։ 16 Սա կլինի այն օրը, երբ Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով կդատի+ մարդկանց գաղտնի+ գործերը+՝ համաձայն այն բարի լուրի, որը ես հռչակում եմ+։
17 Ուրեմն եթե դու անունով հրեա ես+, հիմնվում ես օրենքի վրա+ և հպարտանում ես Աստծով+, 18 գիտես նրա կամքը+ ու հավանություն ես տալիս գերազանց բաներին, քանի որ կրթված* ես ըստ Օրենքի+ 19 և համոզված ես, որ առաջնորդ ես կույրերին+, լույս՝ խավարի մեջ գտնվողներին+, 20 կրթող՝ անխոհեմներին+, ուսուցիչ՝ մանուկներին+, նաև ունես Օրենքի հիմնական+ գիտելիքները և հասկանում ես ճշմարտությունը+... 21 ուրեմն դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում+։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր»+, ի՞նքդ ես գողանում+։ 22 Դու, որ ասում ես՝ «շնություն մի՛ գործիր»+, ի՞նքդ ես շնություն գործում։ Դու, որ ցույց ես տալիս, թե գարշում ես կուռքերից, ի՞նքդ ես տաճարներ կողոպտում+։ 23 Դու, որ հպարտանում ես օրենքով, ի՞նքդ ես, Օրենքը ոտնահարելով+, անպատվում Աստծուն։ 24 «Ձեր պատճառով Աստծու անունը հայհոյվում է ազգերի մեջ»+, ինչպես որ գրված է։
25 Իրականում թլփատությունը+ օգուտ է բերում միայն այն դեպքում, երբ կատարում ես օրենքը+. բայց եթե օրինազանց ես, քո թլփատությունը+ դառնում է անթլփատություն+։ 26 Ուրեմն եթե անթլփատ+ մարդը պահի Օրենքի արդար պահանջները+, ապա մի՞թե նրա անթլփատությունը թլփատություն չի համարվի+։ 27 Եվ ֆիզիկապես անթլփատ մարդը, կատարելով Օրենքը, կդատի քեզ+, որ գրավոր օրենքն ունենալով ու թլփատված լինելով՝ օրինազանց ես. 28 որովհետև նա՛ չէ հրեա, որ արտաքուստ է այդպիսին+, և ոչ էլ ա՛յն թլփատությունն է թլփատություն, որն արտաքուստ է, այսինքն՝ մարմնի վրա արված+. 29 այլ նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին+, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է+՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի+։ Այդպիսի մարդու գովասանքը+ ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց+։
3 Ո՞րն է, ուրեմն, հրեայի առավելությունը+, կամ ո՞րն է թլփատության օգուտը+։ 2 Դրանք շատ են։ Ամենից առաջ առավելությունն այն է, որ Աստծու սրբազան պատգամները նրանց վստահվեցին+։ 3 Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատ չցուցաբերեցին+, մի՞թե նրանց անհավատությունը ապարդյուն կդարձնի Աստծու հավատարմությունը+։ 4 Անհնարի՛ն է։ Աստված ճշմարիտ կլինի+, թեկուզև ամեն մարդ ստախոս լինի+, ինչպես և գրված է. «Այնպես որ դու արդար ես քո խոսքերում և կհաղթես, երբ քեզ դատեն»+։ 5 Այնուհանդերձ, եթե մեր անարդարությունը ի հայտ է բերում Աստծու արդարությունը+, ուրեմն ի՞նչ ասենք։ Մի՞թե Աստված անիրավ է+, երբ իր ցասումն է թափում։ (Որպես մարդ+ եմ խոսում)։ 6 Երբե՛ք։ Այլապես Աստված ինչպե՞ս պիտի դատի աշխարհը+։
7 Բայց եթե իմ ստի պատճառով Աստծու ճշմարտությունը+ ավելի ցայտուն է դառնում նրա փառքի համար, այդ դեպքում էլ ինչո՞ւ եմ դատվում իբրև մեղավոր+։ 8 Եվ ինչո՞ւ չասենք այն, ինչում որ ոմանք մեզ սուտ մեղադրում են+՝ պնդելով, թե իբր մենք ասում ենք. «Եկեք վատ բաներ անենք, որպեսզի լավը դուրս գա»+։ Այս մարդկանց դեմ դատաստանն+ արդարացի է+։
9 Ուրեմն ի՞նչ։ Արդյո՞ք մենք ավելի լավ վիճակում ենք+։ Բոլորովի՛ն։ Մենք արդեն հաստատեցինք, որ ինչպես հրեաները, այնպես էլ հույները՝ բոլորն էլ մեղքի տակ են+, 10 ինչպես և գրված է. «Արդար մարդ չկա, նույնիսկ մեկը չկա+։ 11 Չկա մեկը, որ հասկացողություն ունենա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի+։ 12 Բոլորը խոտորվեցին, բոլորը միասին անպիտան դարձան. չկա մեկը, որ բարություն անի, անգամ մեկը չկա»+։ 13 «Նրանց կոկորդը բաց գերեզման է, նրանք իրենց լեզուն խաբեության համար են գործածում»+։ «Իժերի թույն կա նրանց շուրթերի տակ»+։ 14 «Եվ նրանց բերանը լի է անեծքով ու դառը խոսքերով»+։ 15 «Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու»+։ 16 «Կործանում և թշվառություն կա նրանց ճանապարհներին+, 17 և նրանք չիմացան խաղաղության ճանապարհը»+։ 18 «Աստծու հանդեպ վախ չկա նրանց աչքի առաջ»+։
19 Սակայն մենք գիտենք, որ այն ամենը, ինչ Օրենքն+ ասում է, Օրենքի տակ լինողներին է ասում, որպեսզի ամեն բերան փակվի+, և ամբողջ աշխարհը Աստծու պատժին+ ենթարկվի+։ 20 Հետևաբար օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի+ նրա առաջ, որովհետև օրենքի+ միջոցով է, որ լիարժեքորեն իմանում ենք, թե ինչ է մեղքը+։
21 Բայց հիմա, օրենքից անկախ, հայտնի դարձավ Աստծու արդարությունը+, ինչպես որ դրա մասին վկայում են+ Օրենքն+ ու Մարգարեները+։ 22 Այո՛, Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի+ հանդեպ հավատի շնորհիվ է բոլոր նրանց համար, ովքեր հավատ ունեն+, քանի որ խտրություն չկա+։ 23 Բոլորը մեղք գործեցին+ ու չհասան Աստծու փառքին+, 24 և ձրի պարգև է+ այն, որ նրա անզուգական բարության+ շնորհիվ նրանք արդար են հայտարարվում այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով+։ 25 Աստված մատուցեց նրան որպես զոհ հաշտության համար+, ինչը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով+, որպեսզի ցույց տա իր արդարությունը, քանի որ համբերատարություն ցուցաբերելով+՝ ներում էր անցյալում կատարված մեղքերը+, 26 և որպեսզի ցույց տա իր արդարությունը+ այս ներկա ժամանակում, որ ինքը արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի+ նրան, ով հավատում է Հիսուսին։
27 Ուրեմն ո՞ւր մնաց պարծենալը+։ Վերացավ։ Ո՞ր օրենքի միջոցով+։ Գործերի՞ օրենքի+։ Անշուշտ ո՛չ, այլ հավատի օրենքի միջոցով+։ 28 Մենք եզրակացնում ենք, որ մարդ արդար է հայտարարվում հավատով՝ անկախ օրենքի գործերից+։ 29 Կամ մի՞թե նա միայն հրեաների Աստվածն է+։ Արդյոք մյուս ազգերինն էլ չէ՞+։ Այո՛, մյուս ազգերինն էլ է+, 30 քանի որ մեկն է Աստված+, որը հավատի միջոցով արդար կհայտարարի թե՛ թլփատվածներին+ և թե՛ անթլփատներին+։ 31 Ուստի մի՞թե մեր հավատով վերացնում ենք օրենքը+։ Բնա՛վ։ Ընդհակառակը՝ հաստատում ենք այն+։
4 Եթե դա այդպես է, ուրեմն ի՞նչ ասենք Աբրահամի մասին, որը մեր նախահայրն է+։ 2 Օրինակ՝ եթե Աբրահամը արդար հայտարարվեր գործերի շնորհիվ+, նա պարծենալու հիմք կունենար, բայց ոչ Աստծու առաջ, 3 որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար նա արդար համարվեց»+։ 4 Աշխատողին+ տրված վարձը պարգև*+ չի համարվում, այլ պարտավորություն է+։ 5 Իսկ նա, ով չի աշխատում, բայց հավատ է ընծայում նրան+, ով ամբարշտին արդար է հայտարարում, նրա հավատը արդարություն է համարվում+։ 6 Ինչպես որ Դավիթն էլ է խոսում այն մարդու երջանկության մասին, որին Աստված արդար է համարում՝ անկախ գործերից. 7 «Երջանիկ են նրանք, որոնց անօրեն գործերը ներվեցին+ և որոնց մեղքերը ծածկվեցին+։ 8 Երջանիկ է այն մարդը, որի մեղքը Եհովան բնավ հաշվի չի առնի»+։
9 Բայց այս երջանկությունը միայն թլփատվածնե՞րն ունեն, թե՞ նաև անթլփատները+։ Չէ՞ որ մենք ասում ենք. «Աբրահամը իր հավատի շնորհիվ արդար համարվեց»+։ 10 Սակայն ի՞նչ հանգամանքներում համարվեց։ Երբ նա թլփատվա՞ծ էր, թե՞ երբ անթլփատ էր+։ Ոչ թե այն ժամանակ, երբ թլփատված էր, այլ երբ անթլփատ էր։ 11 Թլփատությունը նա որպես նշան ստացավ+՝ իբրև արդարության կնիք իր այն հավատի շնորհիվ, որն ուներ, երբ դեռ անթլփատ էր, որպեսզի բոլոր հավատ ունեցող+ անթլփատների հայրը լինի+, որ նրանք արդար համարվեն, 12 և որպեսզի լինի հայրը թլփատված սերնդի, ոչ միայն թլփատությունից կառչողների, այլև նրանց, ովքեր պատշաճորեն քայլում են մեր հայր+ Աբրահամի հավատի հետքերով, որը նա ուներ նախքան թլփատվելը։
13 Օրենքի միջոցով չէր, որ Աբրահամը կամ նրա սերունդը ստացան խոստումը+, թե նա պետք է աշխարհի ժառանգ լիներ, այլ արդարության միջոցով, որը հավատից է+, 14 որովհետև եթե օրենքից կառչողներն են ժառանգներ, ապա հավատն անօգուտ է, և խոստումը վերանում է+։ 15 Իրականում Օրենքը զայրույթ է առաջ բերում+, իսկ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա+։
16 Այդ պատճառով էլ խոստումն ունենալը հավատից է, որ այն հիմնված լինի Աստծու անզուգական բարության վրա+, որպեսզի խոստումը+ հաստատ լինի նրա ամբողջ սերնդի համար+՝ ոչ միայն Օրենքից կառչողների, այլև նրանց համար, ովքեր կառչում են Աբրահամի հավատից։ (Նա մեր բոլորի հայրն է+, 17 ինչպես որ գրված է. «Ես քեզ շատ ազգերի հայր նշանակեցի»+)։ Սա եղավ Նրա առաջ, որին նա հավատաց՝ Աստծու առաջ, որը կենդանացնում է մահացածներին+ և գոյություն չունեցող բաներին կանչում է այնպես, ասես գոյություն ունեն+։ 18 Թեև ոչ մի հույս չկար, բայց հույս ունենալով՝ նա հավատաց+, որ դառնալու է շատ ազգերի հայր+, ինչպես որ ասվել էր. «Քո սերունդը այսպես է լինելու»+։ 19 Ու թեև նա չթուլացավ հավատով, բայց մտածեց, որ իր մարմինն արդեն մեռած է+, քանի որ գրեթե հարյուր տարեկան էր+, նաև մտածեց, որ Սառայի արգանդը նույնպես մեռած է+։ 20 Սակայն Աստծու տված խոստման+ շնորհիվ նա չտատանվեց անհավատությամբ+, այլ զորացավ իր հավատով+ ու փառք տվեց Աստծուն՝ 21 լիովին համոզված լինելով, որ նա, ինչ որ խոստացել էր, կարող էր նաև կատարել+։ 22 Եվ «դրա համար նա արդար համարվեց»+։
23 Բայց այն, որ գրվեց, թե «նա արդար համարվեց»+, միայն նրա համար չգրվեց+, 24 այլ նաև մեզ համար, որ պետք է արդար համարվեինք, որովհետև մենք հավատում ենք նրան, ով Հիսուսին՝ մեր Տիրոջը, հարություն տվեց+։ 25 Հիսուսը մահվան մատնվեց մեր հանցանքների համար+ և հարություն առավ, որպեսզի մենք արդար հայտարարվենք+։
5 Ուրեմն հիմա, որ արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ+, եկեք խաղաղություն+ վայելենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, 2 որի միջոցով մենք նաև հավատով արտոնություն ունենք մոտենալու Աստծուն+՝ ստանալու անզուգական բարությունը, որն այժմ վայելում ենք։ Ուստի եկեք ցնծանք Աստծու փառքի հույսով+։ 3 Նաև եկեք ցնծանք, երբ նեղությունների մեջ ենք+, իմանալով, որ նեղությունը տոկունություն+ է առաջ բերում, 4 տոկունությունը՝ հավանություն+, հավանությունն էլ հույս+, 5 իսկ հույսը չի հիասթափեցնում+, որովհետև Աստծու սերը+ հորդել է մեր սրտերի+ մեջ սուրբ ոգու միջոցով+, որը տրվեց մեզ։
6 Երբ մենք դեռ տկար էինք+, Քրիստոսը նշանակված ժամանակին մահացավ ամբարիշտների համար+։ 7 Դժվար թե որևէ մեկը մահանա արդարի համար+, մինչդեռ բարի*+ մարդու համար ինչ-որ մեկը միգուցե համարձակվի մահանալ+։ 8 Բայց Աստված իր սերն+ է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար+, երբ մենք դեռ մեղավորներ էինք։ 9 Ուրեմն որքա՜ն առավել հիմա, որ արդար ենք հայտարարվել նրա արյունով+, նրա միջոցով կփրկվենք ցասումից+։ 10 Եթե մենք, որ թշնամիներ էինք+, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով+, ապա որքա՜ն առավել հիմա, որ արդեն հաշտվել ենք, կփրկվենք նրա կյանքով+։ 11 Մենք նաև ցնծում ենք Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որի միջոցով էլ այժմ ստացել ենք հաշտությունը+։
12 Ահա թե ինչու, ինչպես մեկ մարդու+ միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը+, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին+... 13 Մինչև Օրենքի լինելը մեղքը աշխարհում էր։ Բայց երբ օրենք չկա, ոչ ոք չի մեղադրվում մեղքի մեջ+։ 14 Այնուամենայնիվ, Ադամից մինչև Մովսես՝ մահը թագավորեց+ նույնիսկ նրանց վրա, ովքեր մեղք չէին գործել Ադամի օրինազանցության պես+, ով նման է նրան, որը պետք է գար+։
15 Սակայն պարգևի դեպքում պարագան նույնը չէ, ինչպիսին որ հանցանքի դեպքում էր։ Եթե մեկ մարդու հանցանքով շատերը մահացան, ապա Աստծու անզուգական բարությունը և նրա ձրի պարգևը, որը այն մեկ մարդու+՝ Հիսուս Քրիստոսի միջոցով տրվել է անզուգական բարության հետ մեկտեղ, անհամեմատելի օգուտներ բերեցին շատերին+։ 16 Բացի այդ, ձրի պարգևի+ դեպքում արդյունքը նույնը չէ, ինչպիսին որ այն մեկ մարդու գործած մեղքի դեպքում էր+, որովհետև մեկ հանցանքի դիմաց արված դատաստանը+ դատապարտություն բերեց+, իսկ պարգևը, որը եկավ շատ հանցանքների արդյունքում, արդար հայտարարվելուն հանգեցրեց+։ 17 Եթե մեկ մարդու+ հանցանքով մահը թագավորեց+ այդ մեկի միջոցով, ապա որքա՜ն առավել նրանք, ովքեր կստանան Աստծու անզուգական բարության+ և արդարության ձրի պարգևի+ առատությունը, կապրեն ու կթագավորեն+ այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով+։
18 Ուրեմն ինչպես մեկ հանցանքի հետևանքով ամեն տեսակ մարդկանց վրա դատապարտություն եկավ+, այդպես էլ արդարացում+ բերող մեկ արարքի արդյունքում ամեն տեսակ մարդիկ+ արդար են հայտարարվում կյանքի համար+։ 19 Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը+ մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդությամբ+ շատերը+ արդարներ կդառնան+։ 20 Օրենքը+ մեջտեղ եկավ, որպեսզի հանցանքները շատանան+։ Բայց այնտեղ, որտեղ մեղքը+ շատացավ, անզուգական բարությունն+ է՛լ ավելի առատացավ։ 21 Ի՞նչ նպատակով։ Որպեսզի ինչպես մեղքը մահվան հետ միասին թագավորեց+, այդպես էլ Աստծու անզուգական բարությունը+ արդարությամբ թագավորի հավիտենական կյանք+ բերելու նպատակով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
6 Եվ այսպես, ի՞նչ ասենք։ Շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի անզուգական բարությունն առատանա+։ 2 Երբե՛ք։ Մենք, որ մահացանք մեղքի հանդեպ+, էլ ինչպե՞ս շարունակենք ապրել նրա մեջ+։ 3 Կամ չգիտե՞ք, որ բոլորս, մկրտվելով Քրիստոս Հիսուսում+, մկրտվեցինք նրա մահվան մեջ+։ 4 Ուստի մեր մկրտությամբ նրա հետ միասին թաղվեցինք+ նրա մահվան մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը հարություն առավ Հոր փառքի միջոցով+, այնպես էլ մենք քայլենք կյանքի նոր ընթացքով+։ 5 Եթե նրա հետ միավորվեցինք նրա մահվան նմանությամբ+, ապա անշուշտ նրա հետ կմիավորվենք նաև նրա հարության նմանությամբ+, 6 որովհետև գիտենք, որ մեր հին անձնավորությունը նրա հետ միասին ցցին գամվեց+, որպեսզի մեր մեղավոր մարմինը չտիրապետի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքին ծառա+, 7 քանի որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից+։
8 Եթե մահացել ենք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք+։ 9 Գիտենք, որ Քրիստոսը, որ արդեն հարություն է առել+, այլևս չի մահանում+. մահն այլևս չի տիրում նրան, 10 քանի որ նա մեկընդմիշտ մահացավ մեղքը վերացնելու համար+, բայց ապրում է Աստծու կամքը կատարելու համար+։ 11 Նույնպես և դուք, ձեր անձերը մեռած համարեք+ մեղքի հանդեպ, սակայն կենդանի համարեք+ Աստծու համար Քրիստոս Հիսուսով։
12 Ուստի թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի թագավորել+ ձեր մահկանացու մարմիններում, որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին+։ 13 Եվ ձեր անդամները մեղքին մի՛ ներկայացրեք+ իբրև անարդարության զենքեր+, այլ ինքներդ ձեզ Աստծուն ներկայացրեք իբրև մահացածների միջից կենդանացածներ+, և ձեր անդամները Աստծուն ներկայացրեք իբրև արդարության զենքեր+։ 14 Մեղքը չպետք է տիրի ձեզ, քանի որ դուք ոչ թե օրենքի տակ եք+, այլ անզուգական բարության+։
15 Ուրեմն ի՞նչ։ Եթե օրենքի տակ չենք+, այլ անզուգական բարության+ տակ ենք, մե՞ղք գործենք։ Երբե՛ք։ 16 Մի՞թե չգիտեք, որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան+. եթե մեղքին+՝ դեպի մահ+, եթե հնազանդությանը+՝ դեպի արդարություն+։ 17 Բայց շնորհակալություն Աստծուն, որ թեև մեղքի ծառաներ էիք, սակայն ի սրտե հնազանդ եղաք այն ուսմունքին, որին նա հանձնեց ձեզ+։ 18 Այո՛, ազատվելով+ մեղքից՝ դուք ծառաներ+ դարձաք արդարությանը+։ 19 Ձեր մարմնի տկարության պատճառով մարդկանց հասկանալի բառերով եմ խոսում+. ինչպես ձեր անդամները+ իբրև ծառաներ ներկայացրիք անմաքրությանն+ ու անօրենությանը՝ անօրենություն գործելու համար, այնպես էլ հիմա ձեր անդամները իբրև ծառաներ ներկայացրեք արդարությանը՝ սրբության համար+, 20 որովհետև երբ դուք մեղքի ծառաներ էիք+, արդարության հանդեպ ազատ էիք։
21 Ուրեմն ո՞րն էր այն ժամանակ ձեր ունեցած պտուղը+, բաներ+, որոնց համար հիմա ամաչում եք։ Դրանց վերջը մահ է+։ 22 Սակայն հիմա, քանի որ դուք ազատվել եք մեղքից և Աստծու ծառաներն եք դարձել+, ձեր պտուղը+ ձեր սրբությունն է, և դրա վերջը հավիտենական կյանքն է+, 23 որովհետև մեղքի տված վարձը մահն է+, բայց Աստծու տված պարգևը+՝ հավիտենական կյանք+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով+։
7 Մի՞թե չգիտեք, եղբայրնե՛ր (օրենքը իմացողներին եմ ասում), որ Օրենքը տիրում է մարդու վրա այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի է+։ 2 Օրինակ՝ ամուսնացած կինը օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը կենդանի է, բայց երբ նա մահանա, կինը ազատ կլինի իր ամուսնու օրենքից+։ 3 Ուստի քանի դեռ նրա ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ մարդու կինը դառնա+։ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատ կլինի նրա օրենքից, ուստիև շնացող չի լինի, եթե ուրիշ մարդու կինը դառնա+։
4 Եվ այսպես, եղբայրնե՛րս, դուք նույնպես մահացաք Օրենքի հանդեպ+ Քրիստոսի մարմնի միջոցով, որ ուրիշինը դառնաք+, նրանը, ով հարություն առավ+, որպեսզի մենք պտուղ բերենք+ Աստծուն։ 5 Երբ մենք ապրում էինք մարմնական ցանկություններով+, մեղավոր կրքերը, որ բացահայտվեցին Օրենքի միջոցով, գործում էին մեր անդամներում, որպեսզի պտուղ բերեինք մահվանը+։ 6 Բայց հիմա մենք ազատված ենք Օրենքից+, քանի որ մահացանք Օրենքի նկատմամբ+, որն ամուր բռնել էր մեզ, որպեսզի ծառաներ լինենք+ մի նոր իմաստով՝ ոգով+, և ոչ թե հին իմաստով՝ գրավոր օրենքով+։
7 Հիմա ի՞նչ ասենք։ Օրենքը մե՞ղք է+։ Ոչ մի դեպքում։ Իրականում եթե չլիներ Օրենքը, ես մեղքը չէի ճանաչի+: Օրինակ՝ չէի իմանա, թե ինչ է նշանակում ցանկանալը+, եթե Օրենքը չասեր՝ «մի՛ ցանկացիր»+։ 8 Բայց մեղքը, դրդված լինելով պատվիրանից+, ամեն տեսակ ցանկություն էր առաջացնում իմ մեջ, քանի որ առանց օրենքի՝ մեղքը մեռած էր+։ 9 Մի ժամանակ ես առանց օրենքի կենդանի էի+, բայց երբ պատվիրանը եկավ+, մեղքը կրկին կենդանացավ, իսկ ես մահացա+։ 10 Եվ այն պատվիրանը, որ կյանքի համար էր+, հասկացա, որ մահվան համար է+, 11 որովհետև մեղքը, դրդված լինելով պատվիրանից, հրապուրեց+ և սպանեց ինձ դրա միջոցով։ 12 Հետևաբար, Օրենքը ինքնին սուրբ է+, և պատվիրանն էլ է սուրբ, արդար+ ու բարի+։
13 Այդ դեպքում ինչը որ բարի է, մա՞հ եղավ ինձ համար։ Ոչ մի դեպքում։ Այլ մե՛ղքը մահ եղավ, որպեսզի երևա, թե ինչպես է մեղքը բարու միջոցով մահ բերում ինձ+, որպեսզի պատվիրանի միջոցով մեղքը է՛լ ավելի մեղավոր դառնա+։ 14 Գիտենք, որ Օրենքը հոգևոր է+, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ծախված+։ 15 Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչու եմ այդպես անում, որովհետև ինչը որ ուզում եմ, այն չեմ անում, այլ ինչը որ ատում եմ, այն եմ անում։ 16 Սակայն եթե անում եմ այն, ինչը չեմ ուզում+, համաձայնվում եմ, որ Օրենքը բարի է+։ 17 Ուստի դա անողը այլևս ես չեմ, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ+։ 18 Ես գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, ոչ մի բարի բան չի բնակվում+, որովհետև ուզում եմ+ բարին անել, բայց չեմ կարողանում+ իմ ուզածն անել։ 19 Բարին, որ ուզում եմ անել, չեմ անում+, բայց չարը, որ չեմ ուզում անել, հենց դա եմ անում։ 20 Եթե ես անում եմ այն, ինչը չեմ ուզում, ապա այդ անողը այլևս ես չեմ, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ+։
21 Ուստի իմ պարագայում այս օրենքն եմ գտնում. երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է+, չարն ինձ մոտ է+։ 22 Իմ ներսի անձնավորությամբ+ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից+, 23 բայց իմ անդամներում+ ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է+ իմ մտքի օրենքի դեմ+ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին+, որն իմ անդամներում է։ 24 Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից+։ 25 Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+։ Այո՛, մտքով ես ծառա եմ Աստծու օրենքին+, բայց մարմնով՝ մեղքի օրենքին+։
8 Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինողների համար դատապարտություն չկա+։ 2 Այն ոգու+ օրենքը+, որ ձեզ կյանք+ է տալիս Քրիստոս Հիսուսում, ազատել է+ ձեզ մեղքի ու մահվան օրենքից+։ 3 Եվ այն, ինչը Օրենքը անկարող էր անել+ (քանի որ տկար էր+ մարմնի պատճառով), Աստվա՛ծ արեց՝ ուղարկելով իր Որդուն+ մեղավոր մարմնի նմանությամբ+, որպեսզի վերացնի մեղքը+, և այդպիսով նա դատապարտեց մեղքը մարմնում, 4 որպեսզի Օրենքի արդար պահանջները կատարվեն+ մեզանում, որ քայլում ենք ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու+։ 5 Ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների+, իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում, բայց ովքեր ըստ ոգու են քայլում, ոգու համաձայն են մտածում+։ 6 Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում+, բայց ոգու+ համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն, 7 որովհետև մարմնավոր բաների մասին մտածելը թշնամություն+ է Աստծու դեմ, քանի որ մարմինը չի հպատակվում+ Աստծու օրենքին և չի էլ կարող։ 8 Ուստի ովքեր մարմնավոր են+, չեն կարող հաճեցնել Աստծուն։
9 Սակայն դուք ապրում եք ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու+, եթե Աստծու ոգին իսկապես բնակվում է ձեր մեջ+։ Բայց եթե որևէ մեկը չունի Քրիստոսի ոգին+, նա չի պատկանում նրան։ 10 Իսկ եթե Քրիստոսը միության մեջ է ձեզ հետ+, ուրեմն մարմինը իրոք որ մեռած է մեղքի պատճառով, բայց ոգին կյանք է+ արդարության պատճառով։ 11 Ուստի եթե նրա ոգին, ով հարություն տվեց Հիսուսին+, բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոս Հիսուսին հարություն տվողը կկենդանացնի+ նաև ձեր մահկանացու մարմինները իր ոգու միջոցով, որը բնակվում է ձեր մեջ։
12 Ուրեմն, եղբայրնե՛ր, մենք պարտավորված չենք մարմնի առջև, որ ապրենք ըստ մարմնի+, 13 որովհետև եթե ապրեք ըստ մարմնական ցանկությունների, անշուշտ կմեռնեք+, բայց եթե ոգով սպանեք+ մարմնի գործերը, կապրեք։ 14 Բոլոր նրանք, ովքեր Աստծու ոգով են առաջնորդվում, նրանք են Աստծու որդիները+։ 15 Դուք չստացաք ծառա լինելու ոգի, որ կրկին ձեզ վախ պատճառի+, այլ ստացաք որդեգրության+ ոգի+, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա+, Հա՛յր»։ 16 Ոգին+ ինքը վկայություն է տալիս+ մեր ոգու հետ+, որ մենք Աստծու զավակներն ենք+։ 17 Եվ եթե զավակներ ենք, ապա նաև ժառանգներ, անշուշտ, Աստծու ժառանգներ, սակայն Քրիստոսի ժառանգակիցներ+, որ եթե միասին չարչարվում ենք+, միասին էլ փառավորվենք+։
18 Ուստի ես կարծում եմ, որ ներկա ժամանակի չարչարանքները+ ոչինչ են՝ համեմատած այն փառքի հետ+, որը հայտնվելու է մեր մեջ։ 19 Ստեղծագործությունը+ մեծ ակնկալությամբ+ սպասում է Աստծու որդիների+ հայտնվելուն։ 20 Ստեղծագործությունը հպատակվեց ունայնությանը+ ոչ թե իր սեփական կամքով, այլ նրա միջոցով, ով հպատակեցրեց նրան այն հույսի հիման վրա+, 21 որ ստեղծագործությունը+ ինքն էլ ազատ կարձակվի+ ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը։ 22 Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են։ 23 Բացի դրանից, մենք ինքներս էլ, որ առաջին պտուղն ունենք+, այսինքն՝ ոգին, այո՛, մենք էլ ենք մեր մեջ հառաչում+՝ փափագով սպասելով որդեգրվելուն+, փրկանքի միջոցով մեր մարմիններից ազատվելուն։ 24 Մենք այս հույսով փրկվեցինք+. սակայն տեսանելի հույսը հույս չէ, քանի որ երբ մարդ մի բան տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա դրան։ 25 Բայց եթե մենք հույս ունենք+ մի բանի, որը չենք տեսնում+, ապա տոկունությամբ+ շարունակում ենք սպասել դրան։
26 Նույնպես էլ ոգին+ է օգնության հասնում մեր թուլություններին+, որովհետև չգիտենք ինչի մասին աղոթել+ (երբ անհրաժեշտ է դա անել), սակայն ոգին+ բարեխոսում է մեզ համար, երբ մենք հառաչում ենք, թեև անձայն։ 27 Սակայն սրտեր քննողը+ գիտի, թե ոգին+ ինչ նկատի ունի, որովհետև այն բարեխոսում է սրբերի+ համար՝ Աստծու կամքի համեմատ։
28 Իսկ մենք գիտենք, որ Աստված իր բոլոր գործերը+ իրար հետ համաձայնեցնում է իրեն սիրողների օգտի համար, ովքեր կանչված են նրա նպատակի համաձայն+, 29 որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց+, նաև նախապես որոշեց+, որ նմանվեն+ իր Որդու պատկերին+, որպեսզի նա լինի անդրանիկը+ բազում եղբայրների մեջ+։ 30 Որոնց նա նախապես որոշեց+, նաև կանչեց+, իսկ որոնց կանչեց, նաև արդար հայտարարեց+։ Եվ վերջապես, որոնց արդար հայտարարեց, նաև փառավորեց+։
31 Ուրեմն ի՞նչ ասենք այս բաների մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել+։ 32 Նա, ով նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց+, այլ մեր բոլորի համար տվեց նրան+, էլ ինչպե՞ս նրա հետ միասին մեզ չի շնորհի մնացած բոլոր բաները+։ 33 Ո՞վ կարող է մեղադրանք հարուցել Աստծու ընտրյալների դեմ+։ Չէ՞ որ Աստված է արդար հայտարարում նրանց+։ 34 Ո՞վ կարող է դատապարտել նրանց։ Չէ՞ որ Քրիստոս Հիսուսը, որը մահացավ, ավելի ճիշտ՝ հարություն առավ, և Աստծու աջ կողմում է+, բարեխոսում է մեզ համար+։
35 Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց+. նեղությո՞ւնը, վի՞շտը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, թե՞ սուրը+։ 36 Ինչպես և գրված է. «Քեզ համար ամեն օր մեզ սպանում են, մորթվելու ոչխարներ են մեզ համարում»+։ 37 Սակայն այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած+ ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ։ 38 Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը+, ո՛չ հրեշտակները+, ո՛չ կառավարությունները+, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները+, 39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է+։
9 Ես ճշմարտությունն+ եմ ասում Քրիստոսում, չեմ ստում+, քանի որ իմ խիղճը վկայություն է տալիս ինձ հետ սուրբ ոգով, 2 որ ես մեծ տրտմություն և անվերջանալի ցավ ունեմ իմ սրտում+։ 3 Ես կուզեի, որ ինքս Քրիստոսից առանձնացված լինեի ինչպես անիծված, որպեսզի օգնեմ իմ եղբայրներին+՝ իմ ազգակիցներին+, 4 այսինքն՝ իսրայելացիներին+, որոնց Աստված որդեգրեց+ ու տվեց փառքը+, ուխտերը+, Օրենքը+, խոստումները+ և սուրբ ծառայություն+ անելու պատիվը։ 5 Նրանք առաջ եկան նահապետներից+, և նրանցից էլ մարմնապես սերվեց Քրիստոսը+։ Աստված+, որ ամենի վրա է, օրհնյալ լինի հավիտյան։ Ամեն։
6 Սակայն սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել+, որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են սերվում, իսկապես «Իսրայել» են+։ 7 Եվ ոչ էլ Աբրահամի սերունդը լինելու պատճառով է, որ նրանք բոլորը զավակներ են+, այլ ինչպես գրված է. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»+։ 8 Այսինքն՝ մարմնավոր զավակները+ իրականում Աստծու զավակները չեն+, այլ խոստումով առաջ եկած զավակներն են+ սերունդ համարվում, 9 իսկ խոստումը հետևյալն էր. «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»+։ 10 Սակայն միայն այդ դեպքը չէր, այլ նաև այն, երբ Ռեբեկան երկվորյակներով+ հղիացավ մեր նախահայր Իսահակից։ 11 Երբ նրանք դեռ չէին ծնվել և ոչ էլ մի բարի կամ չար բան էին գործել+ (որպեսզի ընտրելու վերաբերյալ Աստծու նպատակը շարունակի կախված լինել ոչ թե գործերից, այլ Կանչողից)+, 12 նրան ասվեց. «Մեծը փոքրի ծառան կլինի»+։ 13 Ինչպես և գրված է. «Ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի»+։
14 Հիմա ի՞նչ ասենք։ Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ+։ Անհնարի՛ն է։ 15 Ահա թե նա ինչ է ասում Մովսեսին. «Կողորմեմ նրան, ում կուզենամ ողորմել, և կկարեկցեմ նրան, ում կուզենամ կարեկցել»+։ 16 Ուրեմն ո՛չ ցանկացողից է կախված և ո՛չ էլ վազողից, այլ Աստծուց+, որը ողորմած է+։ 17 Փարավոնի մասին Գիրքն ասում է. «Քեզ թույլ տվեցի մնալ այն պատճառով, որ քեզնով ցույց տամ իմ զորությունը և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ»+։ 18 Ուստի ում որ նա կամենում է, ողորմում է+, և ում որ կամենում է, թույլ է տալիս համառ դառնալ+։
19 Սակայն դու ինձ կասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում։ Ո՞վ է հակառակվել նրա հստակ արտահայտված կամքին»+։ 20 Ո՛վ մարդ+, ո՞վ ես դու, որ հակաճառես Աստծուն+։ Մի՞թե պատրաստված իրը կասի իրեն պատրաստողին. «Ինչո՞ւ ինձ այսպիսին պատրաստեցիր»+։ 21 Մի՞թե բրուտը+ իշխանություն չունի կավի վրա, որ միևնույն զանգվածից մի անոթ պատրաստի պատվավոր գործածության համար և մեկ ուրիշն էլ պատրաստի ոչ պատվավոր գործածության համար+։ 22 Եվ ի՞նչ, եթե Աստված, որ թեև կամենում էր ցույց տալ իր զայրույթը և հայտնի դարձնել իր զորությունը, մեծ համբերատարությամբ հանդուրժեց բարկության անոթներին, որոնք կործանման համար էին պատրաստված+, 23 որպեսզի իր փառքի հարստությունը հայտնի դարձնի+ ողորմության անոթների+ վրա, որոնց նա նախապես պատրաստել էր փառքի համար+, 24 այսինքն՝ մեզ, ում նա կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի+։ 25 Ինչպես որ Օսեեի գրքում է նա ասում. «Ով իմ ժողովուրդը+ չէ, «իմ ժողովուրդ» պիտի կոչեմ, և ով սիրելի չէ, «սիրելի» պիտի կոչեմ+, 26 և այն վայրում, որտեղ նրանց ասվեց՝ «դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ»+ կկոչվեն»։
27 Բացի դրանից, Եսայիան Իսրայելի մասին բացականչում է. «Թեև Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի+, մնացորդը պիտի փրկվի+։ 28 Եհովան հաշվեհարդար կտեսնի երկրի վրա բնակվողների հետ վերջնականապես և անհապաղ»+։ 29 Եսայիան նաև կանխավ ասել էր. «Եթե Զորքերի Տեր Եհովան+ մեզ համար սերունդ չթողներ, մենք Սոդոմի պես կդառնայինք և Գոմորին կնմանվեինք»+։
30 Հիմա ի՞նչ ասենք։ Այն, որ այլազգի մարդիկ, թեև հետամուտ չէին լինում արդարությանը, արդարության հասան+. արդարություն, որը հավատից է գալիս+։ 31 Մինչդեռ Իսրայելը, որը թեև հետամուտ էր լինում արդարության օրենքին, չհասավ այդ օրենքին+։ 32 Ինչո՞ւ։ Քանի որ նա հետամուտ եղավ դրան ոչ թե հավատով, այլ իբրև թե գործերով+։ Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»+, 33 ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթակղության քար+ և սայթաքելու վեմ+ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի»+։
10 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և իսրայելացիների համար արած իմ աղաչանքն առ Աստված նրանց փրկության համար է+։ 2 Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն+, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների+ համաձայն, 3 որովհետև չիմանալով Աստծու արդարությունը+ և ձգտելով հաստատել իրենց սեփական արդարությունը+՝ նրանք չենթարկվեցին Աստծու արդարությանը+։ 4 Օրենքի վերջը Քրիստոսն է+, որպեսզի հավատ ընծայող ամեն ոք արդարության հասնի+։
5 Մովսեսը գրում է, որ Օրենքի արդար պահանջները կատարող մարդը արդարությամբ կապրի+։ 6 Բայց հավատից բխող արդարությունը այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում+՝ «ո՞վ կբարձրանա երկինք»+, որպեսզի Քրիստոսին+ իջեցնի, 7 կամ՝ «ո՞վ կիջնի անդունդը»+, որպեսզի Քրիստոսին վեր հանի մահացածների միջից»+։ 8 Բայց ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Այդ խոսքը մոտ է քեզ, քո բերանում է և քո սրտում»+. ուզում է ասել՝ հավատի «խոսքը»+, որն էլ քարոզում ենք+։ 9 Եթե հրապարակորեն հռչակես «քո բերանում եղող խոսքը»+, որ Հիսուսը Տեր է+, և հավատաս քո սրտում, որ Աստված հարություն տվեց նրան+, կփրկվես+, 10 քանի որ մարդը սրտով+ հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է+ փրկության համար։
11 Սուրբ Գիրքն ասում է. «Ով հավատ է ընծայում նրան+, չի հիասթափվի»+։ 12 Ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև+, որովհետև Տերը մեկն է ամենքի համար, որը առատորեն+ օրհնում է բոլոր իրեն կանչողներին։ 13 «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»+։ 14 Սակայն ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատում+։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել։ Ինչպե՞ս լսեն առանց քարոզողի+։ 15 Ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն+, ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին»+։
16 Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ հնազանդվեցին բարի լուրին+։ Եսայիան ասում է. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզանից լսած լուրին»+։ 17 Ուրեմն հավատը գալիս է լսածից+, լսածն էլ Քրիստոսի մասին խոսքից+։ 18 Բայցևայնպես, ես հարցնում եմ. մի՞թե նրանք չլսեցին։ Իրականում, «նրանց ձայնը տարածվեց ողջ երկրով մեկ+, և նրանց խոսքերը՝ մինչև բնակեցված երկրի ծայրերը»+։ 19 Այնուհանդերձ, ես հարցնում եմ. մի՞թե Իսրայելը չիմացավ+։ Առաջինը Մովսեսն է ասում. «Ես ձեր խանդը կշարժեմ նրա միջոցով, որը ազգ չէ, և ձեր մեջ սաստիկ բարկություն կբորբոքեմ մի հիմար ազգի միջոցով»+։ 20 Իսկ Եսայիան, մեծ համարձակությամբ լցված, ասում է. «Նրանք, ովքեր ինձ չէին փնտրում+, գտան ինձ, ես հայտնի դարձա նրանց, ովքեր չէին հարցնում իմ մասին»+։ 21 Սակայն Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս տարածում էի դեպի մի ժողովրդի, որն անհնազանդ է+ և հակաճառում է»+։
11 Եվ այսպես հարցնում եմ. մի՞թե Աստված մերժեց իր ժողովրդին+։ Ամենևի՛ն։ Չէ՞ որ ես նույնպես իսրայելացի եմ+՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից+։ 2 Աստված չմերժեց իր ժողովրդին, որին նա սկզբից ճանաչեց+։ Ի՞նչ է, չգիտե՞ք, թե Գիրքն ինչ է ասում Եղիայի մասին, երբ նա աղերսեց Աստծուն՝ Իսրայելի դեմ խոսելով+. 3 «Եհո՛վա, նրանք սպանեցին քո մարգարեներին, քանդեցին քո զոհասեղանները, միայն ես եմ մնացել, և նրանք իմ հոգին են փնտրում»+։ 4 Սակայն ի՞նչ պատասխանեց Աստված+. «Ես յոթ հազար մարդ եմ թողել ինձ համար, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ»+։ 5 Նույն ձևով էլ, ներկա ժամանակում անզուգական բարությամբ ընտրված+ մի մնացորդ+ է առաջ եկել։ 6 Ուստի եթե անզուգական բարությամբ է+, ապա այլևս գործերից չէ+, հակառակ դեպքում՝ այդ բարությունը այլևս անզուգական բարություն+ չի լինի։
7 Ուրեմն ի՞նչ։ Ինչին որ Իսրայելը ջանադրաբար ձգտում է, ձեռք չբերեց+, սակայն ընտրվածները+ ձեռք բերեցին այն։ Մնացածների զգայունակությունը բթացավ+, 8 ինչպես որ գրված է. «Աստված նրանց խոր քնի ոգի տվեց+, աչքեր, որ չտեսնեն, և ականջներ, որ չլսեն մինչև օրս»+։ 9 Իսկ Դավիթն ասում է. «Թող նրանց սեղանը իրենց համար թակարդ և որոգայթ դառնա, գայթակղության քար և հատուցում+, 10 թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն, և թող նրանց մեջքը միշտ կռացած լինի»+։
11 Ուստի հարցնում եմ. մի՞թե նրանք այնպես սայթաքեցին, որ ընկան+։ Ամենևի՛ն։ Բայց նրանց սխալ քայլով+ փրկություն եղավ ուրիշ ազգերի մարդկանց+, որպեսզի իրենց խանդը գրգռվի+։ 12 Ուրեմն եթե նրանց սխալ քայլը հարստություն է նշանակում աշխարհի համար, և նրանց նվազելը՝ հարստություն ուրիշ ազգերի մարդկանց համար+, ապա մի՞թե նրանց ամբողջական թիվը+ ավելին չի նշանակի։
13 Բայց հիմա ձեզ եմ ասում, որ ուրիշ ազգերից եք. քանի որ ես առաքյալ+ եմ ազգերի համար+, ես փառավորում եմ+ իմ ծառայությունը+, 14 որպեսզի ինչ-որ կերպ գրգռեմ նրանց խանդը, ովքեր իմ ազգակիցներն են, և փրկեմ+ նրանցից ոմանց+։ 15 Եթե նրանց մերժվելը+ հաշտություն+ է նշանակում աշխարհի համար, ապա ի՞նչ կնշանակի նրանց ընդունվելը, եթե ոչ կյանք մահացած վիճակից։ 16 Բացի այդ, եթե որպես առաջին պտուղ+ վերցվածը սուրբ է, ուրեմն զանգվածը նույնպես սուրբ է, և եթե արմատը սուրբ է+, ապա ճյուղերը նույնպես սուրբ են։
17 Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, թեպետ վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր մնացածների մեջ+ և սկսեցիր նրանց հետ միասին սնվել ձիթենու+ պարարտ+ արմատից, 18 քեզ վեր մի՛ դասիր այն ճյուղերից։ Բայց եթե քեզ վեր ես դասում նրանցից+, իմացիր, որ դո՛ւ չես պահում արմատը+, այլ արմատն է պահում քեզ+։ 19 Այդ դեպքում դու կասես. «Ճյուղերը կոտրվեցին+, որ ես պատվաստվեմ»+։ 20 Շա՛տ լավ։ Նրանք իրենց անհավատության+ պատճառով կոտրվեցին, բայց դու հավատի շնորհիվ մնում ես+։ Վե՛րջ տուր մեծամտությանդ+, փոխարենը՝ վախեցի՛ր+, 21 որովհետև եթե Աստված չխնայեց բուն ճյուղերին, քեզ էլ չի խնայի+։ 22 Տե՛ս, ուրեմն, Աստծու բարությունը+ և խստությունը+. խստությունը՝ նրանց հանդեպ, ովքեր ընկան+, իսկ Աստծու բարությունը՝ քո հանդեպ, եթե միայն մնաս+ նրա բարության մեջ, այլապես դու էլ կկտրվես+։ 23 Նրանք նույնպես, եթե չմնան իրենց անհավատության մեջ, կպատվաստվեն+, որովհետև Աստված կարող է կրկին պատվաստել նրանց։ 24 Եթե դու կտրվել ես ձիթենուց, որը բնությամբ վայրի է, և բնությանը հակառակ՝ պատվաստվել ես+ մշակովի ձիթենուն, ապա որքա՜ն առավել սրանք, որ բուն ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենուն+։
25 Եղբայրնե՛ր, ես չեմ ցանկանում, որ անտեղյակ լինեք այս սրբազան գաղտնիքին+, որպեսզի խելացի չլինեք ձեր աչքերում. այսինքն՝ այն բանին, որ Իսրայելի մի մասի զգայունակությունը բթացավ+, մինչև որ մյուս ազգերի մարդկանց ամբողջական թիվը+ գա+։ 26 Այս կերպով ամբողջ Իսրայելը+ կփրկվի, ինչպես որ գրված է. «Ազատարարը կգա Սիոնից+ և ամբարիշտ գործերը կհեռացնի Հակոբից+։ 27 Եվ սա կլինի իմ ուխտը նրանց հետ+, երբ ես կհեռացնեմ նրանց մեղքերը»+։ 28 Ճիշտ է, ինչ վերաբերում է բարի լուրին, նրանք թշնամիներ են հանուն ձեզ+, սակայն ինչ վերաբերում է Աստծու ընտրությանը, սիրելիներ են հանուն իրենց նախահայրերի+։ 29 Աստված չի ափսոսա+ իր տված պարգևների և կոչման համար։ 30 Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ+ էիք Աստծուն, սակայն այժմ նրանց անհնազանդության պատճառով+ ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, 31 այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան, ինչի արդյունքում ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, որպեսզի հիմա էլ նրանց հանդեպ ողորմություն ցուցաբերվի։ 32 Աստված բոլորին միասին բանտարկեց անհնազանդության մեջ+, որպեսզի բոլորի հանդեպ ողորմություն ցուցաբերի+։
33 Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները+, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն+ ու գիտելիքները+։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները+, և անզննելի նրա ճանապարհները, 34 որովհետև «ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը+, կամ ո՞վ եղավ նրան խորհրդատու»+։ 35 Կամ «ո՞վ առաջինը տվեց նրան, որ հետո իրեն փոխհատուցվի»+։ 36 Չէ՞ որ բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են+։ Թող նրան լինի փառքը հավիտյան+։ Ամեն։
12 Ուրեմն, եղբայրնե՛ր, Աստծու կարեկցանքով խնդրում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք+ որպես զոհ+՝ կենդանի+, սուրբ+ և Աստծուն ընդունելի+, այսինքն՝ սուրբ ծառայություն+ մատուցեք ձեր բանականությամբ+։ 2 Եվ այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի* կերպարանքը+, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը+, որպեսզի հավաստիանաք+, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը+։
3 Ինձ տրված անզուգական բարությամբ ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել+, այլ այնպես մտածի, որ ողջամտություն+ ունենա հավատի+ այն չափով+, ինչ չափով որ Աստված բաժանեց յուրաքանչյուրին։ 4 Ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք+, բայց բոլորը միևնույն դերը չեն կատարում, 5 այնպես էլ մենք, թեպետև շատ ենք, սակայն մեկ մարմին ենք+՝ Քրիստոսի հետ միաբանված, և անդամներ ենք ու առանձին-առանձին իրար ենք պատկանում+։ 6 Մենք զանազան պարգևներ ունենք+՝ ըստ մեզ տրված անզուգական բարության+։ Ուստի եթե պարգևը մարգարեությունն է, թող մարգարեանանք՝ համաձայն այն հավատի, որ բաշխվել է մեզ, 7 եթե ծառայությունն է, թող շարունակենք կատարել այդ ծառայությունը+, իսկ ով սովորեցնում է+, թող շարունակի սովորեցնել+, 8 ով հորդորում է, թող շարունակի հորդորել+, ով բաժանում է, թող առատաձեռնությամբ բաժանի+, ով առաջնորդում է*+, թող ամենայն ջանասիրությամբ առաջնորդի, իսկ ով ողորմություն է ցուցաբերում+, թող դա ուրախությամբ անի։
9 Թող ձեր սերը+ առանց կեղծավորության լինի+։ Զզվեք չարից+, բարուն կառչեք+։ 10 Եղբայրասիրության+ մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատվելու+ մեջ առաջինը եղեք։ 11 Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք+։ Ոգով բոցավառվեք+։ Եհովային ծառայեք+։ 12 Հույսով ուրախացեք+։ Նեղությունների մեջ տոկացեք+։ Աղոթքում հարատևեք+։ 13 Սրբերին բաժին հանեք՝ նրանց կարիքների համեմատ+։ Ձգտեք հյուրասեր լինել+։ 14 Օրհնեք ձեզ հալածողներին+. օրհնեք+ և մի՛ անիծեք+։ 15 Ուրախացողների հետ ուրախացեք+, լաց լինողների հետ լաց եղեք։ 16 Ուրիշների հանդեպ նույն վերաբերմունքն ունեցեք, ինչպիսին որ ձեր հանդեպ ունեք+։ Մեծամիտ մի՛ եղեք+, այլ առաջնորդվեք համեստությամբ+։ Ձեր աչքերում խելացի մի՛ եղեք+։
17 Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք+։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ։ 18 Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն+ ունեցեք բոլոր մարդկանց հետ։ 19 Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք+ ձեր անձերի համար, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը+, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան»+։ 20 Բայց «եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան+, որովհետև այդպես անելով՝ այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին»+։ 21 Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին+։
13 Թող ամեն անձ* հպատակվի+ վերին իշխանություններին+, որովհետև չկա մի իշխանություն+, որ Աստծուց չլինի+։ Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված+ իրենց հարաբերական դիրքերում+։ 2 Ուստի ով հակառակվում է իշխանությանը, Աստծու սահմանած կառույցին է դեմ կանգնում. նրանք, ովքեր դեմ են կանգնում դրան, իրենց անձերի վրա դատապարտություն են բերում+։ 3 Նրանք, ովքեր իշխում են, վախի պատճառ են ոչ թե բարին գործողի համար, այլ չարը գործողի+։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ։ Բարին գործիր+ և նրանից գովասանք կստանաս, 4 քանի որ նա Աստծու ծառայողն է քեզ համար ի բարին+։ Սակայն եթե դու չարն ես գործում+, վախեցիր, որովհետև նա սուրը զուր տեղը չի կրում, քանի որ Աստծու ծառայողն է և վրեժխնդիր է+, որպեսզի նրա զայրույթը թափի չարիք գործողի վրա։
5 Ուրեմն դուք ծանրակշիռ պատճառ ունեք հպատակվելու ոչ միայն այդ զայրույթի պատճառով, այլև ձեր խղճի+։ 6 Ահա թե ինչու դուք նաև հարկեր եք վճարում, որովհետև նրանք Աստծուն ծառայողներ են+, որ անդադար ծառայում են այդ նպատակով։ 7 Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը+, որին տուրք՝ տուրքը, որին վախ՝ վախը+, որին պատիվ՝ պատիվը+։
8 Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք+, բացի իրար սիրելուց+, քանի որ ով սիրում է իր մերձավորին, կատարում է օրենքը+, 9 որովհետև օրենքը՝ «շնություն մի՛ գործիր+, մի՛ սպանիր+, մի՛ գողացիր+, մի՛ ցանկացիր»+, և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ 10 Սերը+ մերձավորի հանդեպ չարիք չի գործում+. հետևաբար, սերը օրենքի+ կատարումն է։
11 Այսպես վարվեք՝ իմանալով, թե ինչ ժամանակում եք ապրում, որ ձեզ համար արդեն եկել է քնից արթնանալու ժամը+, քանի որ մեր փրկությունը հիմա ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք+։ 12 Գիշերը բավականին անցել է, և օրը+ մոտեցել է։ Ուրեմն եկեք մեր վրայից հանենք խավարին պատկանող գործերը+ և հագնենք լույսի զենքերը+։ 13 Եկեք պարկեշտությամբ քայլենք, ինչպես ցերեկով+, ո՛չ խրախճանքների և հարբեցողությունների+ մեջ, ո՛չ անթույլատրելի սեռական հարաբերություններով և անառակ վարքով+ և ո՛չ էլ գժտություններով+ ու նախանձով։ 14 Տեր Հիսուս Քրիստոսին հագեք+ և մի՛ ծրագրեք, թե ինչպես կատարել մարմնի ցանկությունները+։
14 Ընդունեք հավատի մեջ թույլ մարդուն+՝ առանց նրա ներքին+ կասկածները քննադատելու։ 2 Մեկի հավատն այնպիսին է, որ նա ամեն ինչ ուտում է+, բայց հավատի մեջ թույլ անհատը բանջարեղեն է ուտում։ 3 Նա, ով ուտում է, թող վերևից չնայի չուտողին+, իսկ ով չի ուտում, թող չդատի ուտողին, որովհետև Աստված ընդունել է նրան։ 4 Ո՞վ ես դու, որ դատում ես ուրիշի ծառային+։ Իր իսկ տիրոջ համար է նա կանգնում կամ ընկնում+։ Նա կկանգնի, որովհետև Եհովան կարող է նրան կանգնեցնել+։
5 Մեկը մի օրը մյուսից կարևոր է համարում+, իսկ մյուսի համար բոլոր օրերն էլ նույնն են+. թող յուրաքանչյուր մարդ լիովին համոզված լինի իր մտքում։ 6 Եթե մեկը որևէ օր կարևոր է համարում, Եհովայի համար է կարևոր համարում։ Ով ուտում է, Եհովայի համար է ուտում+, որովհետև շնորհակալություն է հայտնում Աստծուն+։ Իսկ ով չի ուտում, Եհովայի համար չի ուտում+, բայց, միևնույնն է, շնորհակալություն է հայտնում Աստծուն+։ 7 Ինչ խոսք, մեզանից ոչ ոք միայն իր անձի համար չի ապրում+, և ոչ ոք միայն իր անձի համար չի մահանում, 8 քանի որ եթե ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում+, և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում+։ Հետևաբար թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում+։ 9 Քրիստոսը մահացավ և կրկին կենդանացավ+, որպեսզի Տերը լինի ինչպես մահացածների+, այնպես էլ կենդանի եղողների+։
10 Բայց ինչո՞ւ ես դատում քո եղբորը+։ Կամ ինչո՞ւ ես քո եղբորը վերևից նայում։ Բոլորս էլ Աստծու դատավորական աթոռի առաջ ենք կանգնելու+, 11 ինչպես որ գրված է. «Կենդանի՛ եմ ես,– ասում է Եհովան+,– իմ առաջ ամեն ծունկ կխոնարհվի, և ամեն լեզու հայտնապես կընդունի Աստծուն»+։ 12 Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն+։
13 Եկեք այլևս չդատենք+ միմյանց, փոխարենը՝ թող սա՛ լինի ձեր որոշումը+՝ գայթակղության քար+ չդնել եղբոր առաջ+ կամ սայթաքելու պատճառ չստեղծել նրա համար։ 14 Ես գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ+, բայց եթե մարդ ինչ-որ բան պիղծ է համարում, դա նրա համար պիղծ է+։ 15 Եթե կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, ապա դու այլևս սիրով չես վարվում+։ Քո կերակուրով մի՛ կործանիր նրան, որի համար Քրիստոսը մահացավ+։ 16 Թույլ մի՛ տվեք, որ ձեր բարի գործը չարախոսվի։ 17 Աստծու թագավորությունը+ ուտելիք ու խմելիք չէ+, այլ արդարություն է+, խաղաղություն+ և ուրախություն+ սուրբ ոգով։ 18 Ով այսպես է ծառայում Քրիստոսին, ընդունելի է Աստծուն և մարդկանց հավանությունն ունի+։
19 Հետևաբար, եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն+ է բերում և նպաստում է միմյանց կերտելուն+։ 20 Մի՛ քանդիր Աստծու գործը զուտ կերակուրի համար+։ Իրոք որ, ամեն բան մաքուր է, բայց վնասակար է այն մարդու համար, որը ուտելով գայթակղության առիթ է դառնում+։ 21 Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է+։ 22 Այն հավատը, որ դու ունես, թող մնա քո և Աստծու միջև+։ Երջանիկ է այն մարդը, որը չի դատապարտում իրեն այն բանում, ինչին որ հավանություն է տալիս։ 23 Սակայն եթե կասկածներ ունի և ուտում է, նա արդեն դատապարտված է+, քանի որ հավատից ելնելով չի, որ ուտում է։ Եվ ամեն բան, որ հավատից չէ, մեղք է+։
15 Մենք՝ ուժեղներս, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն+, և չպետք է հաճեցնենք ինքներս մեզ+։ 2 Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար+։ 3 Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց+, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»+։ 4 Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար+ գրվեց+, որպեսզի մեր տոկունությամբ+ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ+ հույս ունենանք+։ 5 Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ+, 6 որ միահամուռ կերպով+ և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը։
7 Ուստի ընդունեք միմյանց+ այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ+, որպեսզի Աստված փառավորվի։ 8 Ասում եմ ձեզ, որ Քրիստոսը թլփատվածներին+ ծառայող դարձավ+, որպեսզի վկայի, որ Աստված ճշմարտացի է+, հաստատի այն խոստումները+, որ Աստված տվել էր նրանց նախահայրերին, 9 և որպեսզի ազգերը+ փառավորեն Աստծուն նրա ողորմության+ համար, ինչպես որ գրված է. «Դրա համար հայտնապես կընդունեմ քեզ ազգերի մեջ և քո անվանը սաղմոս կերգեմ»+։ 10 Եվ նորից ասում է. «Ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ»+։ 11 Եվ դարձյալ. «Գովաբանե՛ք Եհովային, ո՛վ բոլոր ազգեր, և թող բոլոր ժողովուրդները գովաբանեն նրան»+։ 12 Եսայիան էլ ասում է. «Հեսսեի արմատը+ պիտի լինի, և պիտի լինի մեկը, որ կկանգնի՝ իշխելու ազգերին+. ազգերը իրենց հույսը նրա վրա կդնեն»+։ 13 Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով+։
14 Ես ինքս էլ համոզված եմ ձեզանում, եղբայրնե՛րս, որ դուք նույնպես լի եք բարությամբ, քանի որ լցված եք ամեն գիտելիքներով+, և կարող եք նաև հորդորել միմյանց+։ 15 Այնուամենայնիվ, որոշ հարցերի վերաբերյալ ավելի ուղղակիորեն եմ գրում՝ ասես նորից հիշեցնելով+ ձեզ, քանի որ Աստված իր անզուգական բարությունը դրսևորեց իմ հանդեպ+, 16 որպեսզի Քրիստոս Հիսուսի ծառան լինեմ մյուս ազգերի համար+՝ Աստծու բարի լուրի+ սուրբ գործին մասնակցելու, որպեսզի ընծան+ (այսինքն՝ այս ազգերը) ընդունելի+ լինի՝ սրբացված լինելով սուրբ ոգով+։
17 Հետևաբար, երբ խոսքը Աստծուն մատուցած իմ ծառայության մասին է+, ես պատճառ ունեմ Քրիստոս Հիսուսով ցնծալու+։ 18 Ես չեմ համարձակվի ասել որևէ բան, բացի նրանից, ինչ Քրիստոսն արեց իմ միջոցով+, որպեսզի ազգերը հնազանդ լինեն+։ Նա արեց դա իմ խոսքերի+ ու գործերի միջոցով, 19 նշանների ու հրաշքների զորությամբ+, սուրբ ոգու զորությամբ, այնպես որ Երուսաղեմից մինչև Իլլիրիայի կողմերը շրջելով+՝ ես հիմնովին քարոզեցի Քրիստոսի մասին բարի լուրը+։ 20 Այսպիսով՝ ես նպատակ դրեցի չհռչակել բարի լուրը այնտեղ, որտեղ Քրիստոսի անունն արդեն հայտնի էր, որ չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ+, 21 այլ ինչպես որ գրված է. «Ում չի հռչակվել նրա մասին, նրանք կտեսնեն, և ովքեր չեն լսել, նրանք կհասկանան»+։
22 Ահա թե ինչու շատ անգամ արգելքներ եղան, և ես չկարողացա գալ ձեզ մոտ+։ 23 Բայց հիմա, որ այս կողմերում այլևս չքարոզված տարածք չունեմ և արդեն մի քանի տարի է, ինչ փափագում եմ ձեզ մոտ գալ+, 24 երբ Իսպանիա+ ուղևորվելիս լինեմ, ամեն ինչից առավել հույս ունեմ, որ ճանապարհին կտեսնեմ ձեզ։ Ցանկանում եմ, որ մի որոշ ժամանակ վայելեմ ձեր ընկերակցությունը+, իսկ հետո, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեք ինձ։ 25 Բայց հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որպեսզի սրբերին ծառայեմ+, 26 որովհետև Մակեդոնիայում և Աքայիայում+ լինողները հոժարությամբ բաժին հանեցին իրենց ունեցածից՝ նվիրաբերություն անելով+ Երուսաղեմի սրբերի մեջ եղող աղքատների համար։ 27 Ճիշտ է, նրանք դա հոժարությամբ արեցին, բայց պարտական էին նրանց, որովհետև եթե ազգերը բաժին ունեցան նրանց հոգևոր բաներից+, ապա նաև պարտավոր են ծառայել նրանց մարմնի համար անհրաժեշտ բաներով+։ 28 Հետևաբար, երբ սա ավարտեմ և այս նվիրաբերությունը+ ապահով հասցնեմ նրանց, ձեր մոտով կուղևորվեմ Իսպանիա+։ 29 Բացի դրանից, գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի լիառատ օրհնություններով կգամ+։
30 Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսով և ոգու սիրով+, որ դուք ինձ հետ միասին եռանդագին աղոթեք Աստծուն ինձ համար+, 31 որ ազատվեմ+ Հրեաստանի անհավատներից, և Երուսաղեմի+ համար արված իմ ծառայությունը ընդունելի լինի սրբերին+, 32 որ երբ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ, ձեզ հետ միասին թարմություն ստանամ+։ 33 Թող Աստված, որ խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի+։ Ամեն։
16 Ես ներկայացնում եմ ձեզ Ֆիբեին՝ մեր քրոջը, որը ծառայում է+ Կենքրայի+ ժողովում, 2 որ դուք ընդունեք+ նրան Տիրոջով, ինչպես որ արժան է սրբերին, և օգնեք նրան ցանկացած հարցում, ինչում որ ձեր կարիքը կունենա+, քանի որ նա ինքն էլ պաշտպան է եղել շատերին, այո՛, հենց ինձ էլ։
3 Իմ ողջույնները փոխանցեք Պրիսկիղային և Ակյուղասին+՝ Քրիստոս Հիսուսով իմ համագործակիցներին+, 4 որոնք իմ կյանքը* փրկելու համար իրենց գլուխը վտանգեցին+, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալություն հայտնում+, այլև մյուս ազգերից եղող ժողովները։ 5 Բարևեք նաև նրանց տան ժողովին+։ Բարևեք իմ սիրելի Եպենետոսին, որը Ասիայում* առաջիններից էր+, որ դարձավ Քրիստոսի հետևորդը։ 6 Բարև տվեք Մարիամին, որը շատ գործեր է արել ձեզ համար։ 7 Բարևեք Անդրոնիկոսին և Հունիասին՝ իմ ազգականներին+ և բանտակիցներին+, որոնք ճանաչված են առաքյալների կողմից և որոնք ավելի երկար ժամանակ է, ինչ Քրիստոսի հետևորդներն են, քան ես։
8 Ողջույններս փոխանցեք+ Ամպլիատոսին՝ իմ սիրելիին Տիրոջով։ 9 Բարևեք Ուրբանոսին՝ մեր համագործակցին Քրիստոսում, և իմ սիրելի Ստաքիսին։ 10 Բարևեք+ Ապելեսին, որը հավատարիմ մնաց Քրիստոսին։ Բարև տվեք Արիստոբուլոսի տան անդամներին։ 11 Բարև տվեք Հերովդիոնին՝ իմ ազգականին+։ Բարևեք Նարկիսոսի տան անդամներին, որոնք Տիրոջ հետևորդներն են+։ 12 Բարևեք Տրիֆենային և Տրիֆոսային՝ այն կանանց, որոնք տքնաջան աշխատում են՝ ծառայելով Տիրոջը։ Բարևեք մեր սիրելի Պերսիսին, քանի որ նա շատ գործեր է արել՝ իբրև Տիրոջ հետևորդ։ 13 Բարևեք Ռուֆոսին՝ Տիրոջ ընտրված ծառային, և նրա մորը, որին իմ մայրն եմ համարում։ 14 Բարև տվեք Ասյունկրիտոսին, Ֆլեգոնին, Հերմեսին, Պատրոբասին, Հերմասին և նրանց հետ եղող եղբայրներին։ 15 Բարևեք Ֆիլոլոգոսին և Յուլիային, Ներեոսին և նրա քրոջը, նաև Օլիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին+։ 16 Բարև տվեք իրար սուրբ համբույրով+։ Քրիստոսի բոլոր ժողովները բարևում են ձեզ։
17 Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ աչքի տակ առնեք նրանց, ովքեր բաժանումներ են առաջ բերում+ և գայթակղության առիթ են ստեղծում՝ հակառակ այն ուսմունքին+, որ դուք սովորել եք. խուսափե՛ք նրանցից+, 18 որովհետև այդպիսիները ոչ թե մեր Տիրոջ՝ Քրիստոսի ծառաներն են, այլ իրենց որովայնի+։ Նրանք իրենց քաղցր խոսքերով+ ու հաճոյախոսություններով+ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց սրտերը։ 19 Իսկ ձեր հնազանդությունը նկատելի դարձավ բոլորին+, և դա ուրախություն է պատճառում ինձ։ Բայց կամենում եմ, որ դուք իմաստուն+ լինեք դեպի բարին և անմեղ+՝ դեպի չարը+։ 20 Իր հերթին, Աստված, որ խաղաղություն է տալիս+, շուտով կջախջախի Սատանային+ ձեր ոտքերի տակ։ Թող մեր Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։
21 Բարևում է ձեզ Տիմոթեոսը՝ իմ համագործակիցը, ինչպես նաև իմ ազգականներ+ Ղուկիոսը, Հասոնը և Սոսիպատրոսը։
22 Բարևում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ գրեցի այս նամակը։
23 Բարևում է ձեզ Գայոսը+՝ ինձ և ամբողջ ժողովին հյուրընկալողը։ Բարև են տալիս նաև Երաստոսը՝ քաղաքի+ տնտեսը, և նրա եղբայր Կվարտոսը։ 24 ....*
25 Աստված+ կարող է ձեզ հաստատուն դարձնել՝ համաձայն իմ հռչակած բարի լուրի և Հիսուս Քրիստոսի մասին քարոզչության, այն սրբազան գաղտնիքի+ բացահայտվելուն ներդաշնակ, որը վաղուց ի վեր լռությամբ պահված էր։ 26 Բայց հիմա հավիտենական Աստծու հրամանով այդ գաղտնիքը հայտնի դարձավ+ և մարգարեական գրքերի միջոցով իմացվեց բոլոր ազգերին, որպեսզի նրանք հավատ ընծայեն ու հնազանդվեն նրան+։ 27 Հիսուս Քրիստոսի միջոցով+ միակ իմաստուն+ Աստծուն թող փառք+ լինի հավիտյան։ Ամեն։
[Ծանոթագրություններ]
Կամ՝ «ես»։ Հվնբր Պողոսը այստեղ իր մասին հոգն. թվով է խոսում։
Տե՛ս բառարանը։
Կամ՝ «ոչ հույներին», «այլազգիներին»։
Բռց.՝ «հայտնվում»։
Այստեղ խոսքը բանավոր կերպով կրթվելու մասին է։
Կամ՝ «անզուգական բարության դրսևորում»։
Կամ՝ «բարեգործ»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Կամ՝ «ղեկավարում է»։
Բռց.՝ «հոգի»։
Հուն.՝ փսիխե։ Տե՛ս հավելված 10։
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։
Հուն. հնագույն ձեռագրերում բացակայում են «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն» խոսքերը, որոնք հմպտ. են 20-րդ համարի վերջին մասին։