Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 1 Կորնթացիներ 1 ։ 1–16 ։ 24
  • 1 Կորնթացիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 Կորնթացիներ
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
1 Կորնթացիներ

Առաջին նամակը կորնթացիներին

1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով+ կանչված եմ Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու+, և մեր եղբայր Սոսթենեսը+ 2 գրում ենք Կորնթոսում+ եղող Աստծու ժողովին՝ ձեզ, որ սրբացվել եք+ իբրև Քրիստոս Հիսուսի աշակերտներ և կանչվել եք սրբեր+ լինելու բոլոր նրանց հետ, ովքեր ամենուրեք կանչում են մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի անունը+՝ նրանց Տիրոջ և մեր+։

3 Թող անզուգական բարություն*+ դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։

4 Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար՝ հիշելով Աստծու անզուգական բարությունը+, որ տրվեց ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով+։ 5 Հիսուսի հետ միության մեջ լինելու շնորհիվ դուք ամեն ինչով հարստացաք+, այդ թվում նաև Աստծու խոսքը հռչակելու կարողությամբ և գիտելիքներով+, 6 քանի որ Քրիստոսի մասին վկայությունը+ արմատավորվեց ձեր մեջ, 7 այնպես որ դուք ոչ մի պարգևի+ պակասություն չունեք, մինչ փափագով սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը+։ 8 Աստված նաև հաստատուն կդարձնի+ ձեզ մինչև վերջ, որ դուք առանց մեղադրանքի+ լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի+ օրը+։ 9 Հավատարիմ է Աստված+, որը կանչեց ձեզ, որպեսզի նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասնության մեջ լինեք+։

10 Այժմ, եղբայրնե՛ր, հորդորում եմ+ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+, որ ձեր խոսքերի մեջ միասնական լինեք+, և ձեր մեջ բաժանումներ+ չլինեն, այլ որ դուք միաբանված լինեք մտքով և մտածելակերպով+։ 11 Բանն այն է, եղբայրնե՛րս, որ ձեր մասին տեղեկություն ստացա+ Քլոյեի տնեցիներից, որ տարաձայնություններ կան ձեր մեջ։ 12 Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկը տարբեր բաներ է ասում. մեկն ասում է՝ «ես Պողոսին եմ հետևում», մյուսը՝ «իսկ ես՝ Ապողոսին»+, մյուսը՝ «ես՝ Կեփասին», մյուսն էլ՝ «իսկ ես՝ Քրիստոսին»։ 13 Այսպես Քրիստոսը բաժանված է+։ Մի՞թե Պողո՛սը ցցին գամվեց ձեզ համար։ Կամ մի՞թե Պողոսի անունով մկրտվեցիք+։ 14 Ես երախտապարտ եմ, որ ձեզանից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից+ և Գայոսից+, 15 որպեսզի ոչ ոք չասի, թե դուք իմ անունով եք մկրտվել։ 16 Մկրտեցի նաև Ստեփանասի տան անդամներին+։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, չեմ հիշում՝ մկրտել եմ արդյոք ուրիշ որևէ մեկի, թե ոչ։ 17 Քրիստոսն ինձ ուղարկեց+ ոչ թե մկրտելու, այլ բարի լուրը հռչակելու համար, բայց ո՛չ իմաստուն խոսքերով+, որպեսզի Քրիստոսի տանջանքի ցիցը անօգուտ չլինի։

18 Տանջանքի ցցի մասին խոսքը հիմարություն է+ կործանվողների համար+, բայց մեզ՝ փրկվողներիս+ համար, Աստծու զորությունն է+, 19 ինչպես որ գրված է. «Իմաստունների իմաստությունը կորստի կմատնեմ+ և խելացիների խելքը+ կարհամարհեմ»+։ 20 Ո՞ւր է այս աշխարհի*+ իմաստունը, ո՞ւր է դպիրը+, ո՞ւր է վիճաբանողը+։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց աշխարհի իմաստությունը+։ 21 Չնայած որ աշխարհն իր իմաստությամբ+ չճանաչեց Աստծուն+, Աստված իր իմաստությամբ հարմար գտավ քարոզվող պատգամի միջոցով, որն ուրիշներին հիմարություն է թվում+, փրկել հավատացյալներին։

22 Հրեաները նշաններ են ուզում+, իսկ հույները իմաստություն են փնտրում+, 23 մինչդեռ մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին+, որը գայթակղության պատճառ է հրեաների համար+ և հիմարություն՝ ազգերի համար+, 24 բայց նրանց համար, ովքեր կանչված են՝ թե՛ հրեաների և թե՛ հույների, Քրիստոսը Աստծու զորությունն է+ և Աստծու իմաստությունը+, 25 որովհետև Աստծու հիմարը ավելի իմաստուն է, քան այն, ինչը մարդիկ իմաստուն են համարում, և Աստծու թույլը ավելի զորեղ է, քան այն, ինչը զորեղ է նրանց համար+։

26 Եղբայրնե՛ր, տեսնում եք, թե ովքեր եք դուք՝ կանչվածներդ. մարմնավոր տեսանկյունից՝ շատ իմաստուններ չէ+, որ կանչվեցին+, ոչ էլ շատ զորավորներ+ և շատ ազնվատոհմ մարդիկ, 27 այլ Աստված աշխարհի հիմարներին ընտրեց+, որ իմաստուններին ամաչեցնի, Աստված աշխարհի թույլերին ընտրեց, որ ուժեղներին ամաչեցնի+, 28 և Աստված ընտրեց աշխարհի անտոհմներին ու արհամարհվածներին, ոչինչ համարվողներին+, որ մի բան համարվողներին ոչնչի վերածի+, 29 որպեսզի ոչ մի մարմին չպարծենա+ Աստծու առաջ։ 30 Բայց նրա շնորհիվ դուք միության մեջ եք Քրիստոս Հիսուսի հետ, որը մեզ համար դարձավ Աստծուց եկած իմաստություն+, ինչպես նաև արդարություն+, սրբացում+ և փրկանքի միջոցով ազատագրում+, 31 որպեսզի լինի այնպես, ինչպես գրված է. «Ով պարծենում է, թող Եհովայով պարծենա»+։

2 Ուստի, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ, ես չեկա, որ Աստծու սրբազան գաղտնիքը+ վերամբարձ խոսքերով+ և իմաստությամբ ձեզ հռչակեմ։ 2 Երբ ձեզ մոտ էի, որոշեցի ձեր ուշադրությունը հրավիրել միայն Հիսուս Քրիստոսի վրա+, այն էլ՝ ցցին գամվածի։ 3 Ձեզ մոտ եկա թուլությամբ, վախով ու մեծ դողով+, 4 և իմ խոսքերն ու քարոզածը իմաստուն և համոզիչ խոսքերով չեղան, այլ ոգու և զորության դրսևորմամբ+, 5 որ ձեր հավատը հիմնված լինի ոչ թե մարդկանց իմաստության+ վրա, այլ Աստծու զորության+։

6 Մենք իմաստություն ենք քարոզում հասուններին+, բայց ո՛չ այս աշխարհի* իմաստությունը+ և ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը+, որոնք պիտի ոչնչանան+։ 7 Այլ Աստծու իմաստությունն ենք քարոզում, որը ամփոփված է սրբազան գաղտնիքի մեջ+, այն թաքնված իմաստությունը, որն Աստված դարեր*+ առաջ նախապես որոշել է մեր փառքի համար։ 8 Այս իմաստությունը աշխարհի իշխաններից+ ոչ մեկը չհասկացավ+, որովհետև եթե հասկանային, փառավոր Տիրոջը ցցին չէին գամի+, 9 ինչպես որ գրված է. «Ոչ մի աչք չտեսավ, ու ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի սիրտը չհասկացավ այն բաները, որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»+։ 10 Բայց մեզ Աստված հայտնեց+ դրանք իր ոգու միջոցով+, քանի որ ոգին+ քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ+ գաղտնիքները։

11 Մարդկանցից ո՞վ գիտի մարդու մտքերը, եթե ոչ մարդու ոգին+, որ նրա մեջ է։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ Աստծու մտքերը, այլ միայն Աստծու ոգին+։ 12 Իսկ մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք+, այլ այն ոգին+, որն Աստծուց է, որպեսզի իմանանք Աստծու կողմից մեզ շնորհված բաները+։ 13 Այս ամենը մենք նաև խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորեցրած խոսքերով+, այլ ոգու սովորեցրածներով+՝ հոգևոր հարցերը հոգևոր խոսքերով բացատրելով+։

14 Բայց մարմնավոր մարդը չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ+, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ 15 Իսկ հոգևոր+ մարդն, անշուշտ, ամեն բան քննում է, բայց ինքը ոչ մեկի կողմից չի քննվում+, 16 ինչպես որ գրված է. «Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը+, որ սովորեցնի նրան»+։ Իսկ մենք Քրիստոսի միտքն ունենք+։

3 Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել իբրև հոգևոր մարդկանց+ հետ, այլ խոսեցի իբրև մարմնավոր մարդկանց հետ, իբրև մանուկների+՝ քրիստոնեական հավատի մեջ։ 2 Ես ձեզ կաթով սնեցի և ոչ թե պինդ կերակուրով+, որովհետև դուք դեռ չէիք կարող ուտել։ Դուք հիմա էլ չեք կարող+, 3 քանի որ դեռ մարմնավոր եք+։ Եթե ձեր մեջ դեռ նախանձ ու պառակտումներ կան+, ուրեմն մի՞թե մարմնավոր չեք և մի՞թե մյուս մարդկանց պես չեք վարվում+։ 4 Երբ մեկն ասում է՝ «ես Պողոսին եմ հետևում», իսկ մյուսը՝ «ես՝ Ապողոսին»+, ուրեմն մի՞թե դուք էլ մյուս մարդկանց նման չեք։

5 Ուրեմն ո՞վ է Ապողոսը+, կամ ո՞վ է Պողոսը. պարզապես ծառայողներ+, որոնք կատարում են Տիրոջ հանձնարարած գործը, և որոնց միջոցով դուք դարձաք հավատացյալներ։ 6 Ես տնկեցի+, Ապողոսը ջրեց+, բայց Աստված է, որ աճեցրեց+, 7 այնպես որ ո՛չ տնկողն է մի բան+, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է+։ 8 Այսպիսով՝ տնկողն ու ջրողը մեկ են+, սակայն յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ+։ 9 Մենք Աստծու համագործակիցներն ենք+, իսկ դուք Աստծու մշակվող դաշտն եք+, Աստծու կառույցը+։

10 Իմ հանդեպ դրսևորված Աստծու անզուգական բարության համաձայն+՝ ես՝ որպես իմաստուն գլխավոր շինարար, հիմքը դրեցի+, բայց մեկ ուրիշն է կառուցում դրա վրա։ Սակայն ամեն մեկը թող ուշադիր լինի, թե ինչպես է կառուցում+։ 11 Ոչ մի մարդ չի կարող որևէ ուրիշ հիմք դնել+, բացի նրանից, որն արդեն դրված է, որն է՝ Հիսուս Քրիստոսը+։ 12 Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, չոր խոտով, ծղոտով, 13 ամեն մեկի գործը հայտնի կդառնա. երբ օրը գա, ամեն մեկի գործը կերևա, որովհետև կրակը կբացահայտի ամեն ինչ+ և կփորձի, թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը։ 14 Եթե որևէ մեկի կառուցածը մնա այդ հիմքի վրա+, ապա նա վարձատրություն+ կստանա, 15 իսկ եթե այրվի, նա կորուստ կունենա, բայց ինքը կփրկվի+, սակայն ասես կրակի միջից փրկված կլինի+։

16 Մի՞թե չգիտեք, որ դուք Աստծու տաճարն եք+, և որ Աստծու ոգին ձեր մեջ է բնակվում+։ 17 Եթե որևէ մեկը Աստծու տաճարը կործանի, Աստված էլ նրան կկործանի+, որովհետև Աստծու տաճարը սուրբ է+, և այդ տաճարը+ դուք եք+։

18 Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի. եթե ձեզանից որևէ մեկը կարծում է, թե իմաստուն է+ այս աշխարհում, ապա թող հիմար դառնա, որպեսզի իմաստուն լինի+։ 19 Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար+, ինչպես որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց իսկ խորամանկության մեջ»+։ 20 Նաև գրված է. «Եհովան գիտի, որ իմաստուն մարդկանց դատողություններն ունայն են»+։ 21 Ուրեմն թող ոչ մեկը չպարծենա մարդկանցով, քանի որ ամեն բան ձեզ է պատկանում+՝ 22 թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը+, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկա բաները և թե՛ գալիք բաները+՝ ամենն էլ ձեզ են պատկանում. 23 դուք էլ, ձեր հերթին, Քրիստոսին եք պատկանում+, իսկ Քրիստոսը՝ Աստծուն+։

4 Թող մարդիկ մեզ համարեն ինչպես Քրիստոսի ենթակայության տակ լինողներ+ և Աստծու սրբազան գաղտնիքների+ տնտեսներ+։ 2 Իսկ տնտեսից+ ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի+։ 3 Բայց ինձ համար չնչին բան է ձեր կամ մարդկային դատարանի կողմից դատվելը+։ Ես ինքս ինձ անգամ չեմ դատում, 4 որովհետև իմ խիղճը մաքուր է+։ Բայց սրանով ես չեմ արդարանում, քանի որ Եհովան է ինձ դատողը+։ 5 Ուրեմն ժամանակից շուտ մի՛ դատեք+, մինչև որ Տերը գա+, որը լույս կգցի խավարի գաղտնի բաների վրա+ և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները+, և այդ ժամանակ ամեն մեկը Աստծուց կստանա իր գովասանքը+։

6 Եղբայրնե՛ր, այս բաները իմ և Ապողոսի+ վրա օրինակ բերեցի ձեզ համար, որ մեր օրինակով սովորեք այս սկզբունքը՝ «գրվածից այն կողմ մի՛ անցեք»+, որպեսզի ձեզանից ոչ ոք չհպարտանա+՝ մեկին մյուսից առավել համարելով+։ 7 Դու ինչո՞վ ես առավել+ մյուսներից։ Ունե՞ս մի բան, որ չես ստացել+։ Եվ եթե ստացել ես+, ինչո՞ւ ես պարծենում+, ասես թե չես ստացել։

8 Մի՞թե արդեն հագեցաք։ Մի՞թե արդեն հարստացաք+։ Մի՞թե առանց մեզ սկսեցիք թագավորել+։ Կուզենայի, որ դուք սկսած լինեիք թագավորել, որպեսզի ձեզ հետ մենք էլ թագավորեինք+։ 9 Ինձ թվում է, որ Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինը կանգնեցրեց բեմի վրա+՝ որպես մահվան դատապարտվածների+, որովհետև մենք թատերական տեսարան+ դարձանք աշխարհի, հրեշտակների+ և մարդկանց համար+։ 10 Մեզ հիմար+ են համարում Քրիստոսի պատճառով, իսկ դուք ձեզ խոհեմ+ եք համարում, քանի որ հետևում եք Քրիստոսին. մենք թույլ ենք+, դուք՝ ուժեղ+, դուք բարի համբավ ունեք+, մենք պատվազուրկ ենք+։ 11 Մինչև հիմա մենք քաղցած+ ենք մնում, ծարավ+, խղճուկ հագնված+, ծեծվում ենք+, անտուն ենք մնում+, 12 տքնաջան աշխատում ենք+ մեր ձեռքերով+։ Երբ մեզ չարախոսում են, օրհնում ենք+, երբ հալածում են, դիմանում ենք+, 13 երբ վարկաբեկում են, աղերսում ենք+. մինչև հիմա մենք իբրև աղբ եղանք աշխարհի համար, ամեն ինչի թափթփուկը+։

14 Այս ամենը գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու համար, այլ հորդորելու՝ որպես իմ սիրելի զավակների+։ 15 Նույնիսկ եթե տասը հազար դաստիարակ+ էլ ունենաք քրիստոնեական կյանքում, անկասկած, դուք շատ հայրեր չունեք+, որովհետև Քրիստոս Հիսուսի միջոցով ե՛ս դարձա ձեր հայրը՝ բարի լուրը քարոզելով+։ 16 Ուստի աղաչում եմ ձեզ, ընդօրինակե՛ք ինձ+։ 17 Այդ պատճառով ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին+, քանի որ նա որպես Տիրոջ ծառա իմ սիրելի և հավատարիմ զավակն է+։ Նա ձեզ կհիշեցնի այն մեթոդները, որոնք կիրառում եմ Հիսուս Քրիստոսին ծառայելիս+, թե ինչպես եմ ամենուրեք սովորեցնում բոլոր ժողովներում։

18 Ոմանք հպարտացել են+՝ կարծելով, թե ես չեմ գալու ձեզ մոտ։ 19 Բայց եթե Եհովան կամենա+, շուտով ձեզ մոտ կգամ, բայց ոչ թե հպարտացողների խոսքերը լսելու համար, այլ տեսնելու, թե արդյոք նրանք ունեն Աստծու զորությունը, 20 որովհետև մարդու կյանքում Աստծու թագավորությունը ակնհայտ է ոչ թե նրա խոսքերով, այլ Աստծու զորությամբ+։ 21 Ո՞րն եք ուզում։ Գավազանո՞վ գամ ձեզ մոտ+, թե՞ սիրով ու մեղմության ոգով+։

5 Ձեր մոտից պոռնկության+ մասին լուրեր են հասել ինձ, այն էլ մի այնպիսի պոռնկության, որ նույնիսկ անհավատների մեջ չկա. ոմն մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում+։ 2 Եվ դուք հպարտանո՞ւմ եք+։ Փոխարենը՝ չպե՞տք է սգաք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեք+։ 3 Թեպետ ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ, և արդեն դատել եմ+ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ, 4 որպեսզի երբ մեր Տեր Հիսուսի անունով դուք միասին հավաքվեք, և ես էլ մտքով ձեզ հետ լինեմ մեր Տեր Հիսուսի զորության հետ միասին+, 5 այդ մարդուն հանձնեք Սատանային+՝ մարմնի կործանման համար*, որպեսզի ժողովի ոգին+ փրկվի Տիրոջ օրը+։

6 Լավ չէ, որ պարծենում եք+։ Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է+ ողջ զանգվածը+։ 7 Հեռացրեք հին թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք+՝ խմորումից զերծ, ինչպես որ կաք, որովհետև Քրիստոսը+՝ մեր Պասեքի գառը+, զոհաբերվեց+։ 8 Հետևաբար եկեք տոնը նշենք+ ո՛չ հին թթխմորով+, ո՛չ էլ չարության ու ամբարշտության+ թթխմորով+, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով+։

9 Իմ նամակում ձեզ գրեցի այլևս շփում չունենալ պոռնիկների հետ։ 10 Չեմ ուզում ասել առհասարակ այս աշխարհի+ պոռնիկների+ հետ կամ ագահների ու շորթողների կամ էլ կռապաշտների հետ, այլապես, դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից+։ 11 Բայց հիմա գրում եմ ձեզ, որ այլևս շփում չունենաք+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ+ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող+ կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք։ 12 Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին+ դատեմ։ Չէ՞ որ դուք ներսիններին եք դատում+, 13 իսկ դրսիններին Աստված է դատում+։ «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից»+։

6 Երբ ձեզանից մեկը բողոք+ է ունենում մեկ ուրիշի դեմ, ինչպե՞ս է համարձակվում դատարան գնալ անարդարների մոտ+ և ոչ թե սրբերի+։ 2 Չգիտե՞ք, որ սրբերը դատելու են+ աշխարհը+։ Եվ եթե աշխարհը դատվելու է ձեր կողմից, ապա մի՞թե դուք ընդունակ չեք չնչին+ դատերը վարելու։ 3 Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու+, էլ ուր մնաց այս կյանքի խնդիրները։ 4 Ուրեմն եթե այսպիսի խնդիրներ կան, որ պիտի լուծվեն+, ինչո՞ւ եք ժողովի կողմից արհամարհված մարդկանց ընտրում որպես դատավորների+։ 5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում+։ Մի՞թե ձեր մեջ գեթ մեկ իմաստուն մարդ+ չկա, որ կարողանա իր եղբայրների միջև դատ վարել։ 6 Բայց եղբայրը եղբորը դատարան է տանում և այն էլ անհավատների+ առաջ։

7 Ձեզ համար լիակատար պարտություն է, որ դատի+ եք տալիս իրար։ Փոխարենը՝ ինչո՞ւ ինքներդ սխալ չհամարվեք+, կամ ինչո՞ւ ինքներդ չխաբվեք+։ 8 Մինչդեռ դուք եք անիրավություն անում ու խաբում, այն էլ ձեր եղբայրներին+։

9 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու+։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները+, ո՛չ կռապաշտները+, ո՛չ շնացողները+, ո՛չ իգացողները*+, ո՛չ արվամոլները+, 10 ո՛չ գողերը, ո՛չ ագահները+, ո՛չ հարբեցողները+, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու+։ 11 Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին+, բայց դուք լվացվեցիք+, սրբացվեցիք+ և արդար հայտարարվեցիք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+ ու մեր Աստծու ոգով+։

12 Ամեն բան օրինավոր է ինձ համար, բայց ամեն բան չէ, որ օգտակար է+։ Ամեն բան օրինավոր է+ ինձ համար, բայց ես թույլ չեմ տա, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ+։ 13 Կերակուրը փորի համար է, և փորը՝ կերակուրի համար+։ Բայց Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ոչնչի կվերածի+։ Իսկ մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար է+, և Տերն էլ՝ մարմնի համար+։ 14 Աստված ինչպես որ հարություն տվեց Տիրոջը+, այնպես էլ մեզ հարություն կտա+ իր զորությամբ+։

15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի+ մարմնի անդամներն են+։ Ուրեմն Քրիստոսի մարմնի անդամները վերցնեմ ու պոռնիկի անդամնե՞ր դարձնեմ+։ Երբե՛ք։ 16 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ով պոռնիկի է միանում, նրա հետ մեկ մարմին է լինում, որովհետև Աստված ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն»+։ 17 Բայց ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ+ ոգի+ է լինում։ 18 Փախե՛ք պոռնկությունից+։ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, բայց նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում+։ 19 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ձեզանով կազմված մարմինը սուրբ ոգու տաճարն է+ ձեր մեջ+, այն ոգու, որ ստացել եք Աստծուց։ Եվ դուք ինքներդ ձեզ չեք պատկանում+, 20 քանի որ մեծ գնով գնվեցիք+։ Ուստի փառավորեք Աստծուն+ ձեր մարմիններում+։

7 Իսկ ինչ վերաբերում է այն բաներին, որոնց մասին դուք գրել էիք, լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի+, 2 սակայն պոռնկության տարածված լինելու պատճառով+ թող ամեն տղամարդ իր կինն ունենա+, և ամեն կին իր ամուսինն ունենա։ 3 Թող ամուսինը իր կնոջը նրա պարտքը տա+, և կինն էլ թող նույն ձևով վարվի իր ամուսնու հետ+։ 4 Կինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ ամուսինն ունի+, նմանապես և ամուսինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ կինն ունի+։ 5 Իրար մի՛ զրկեք դրանից+, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր մեջ փոխադարձ համաձայնություն կա՝ մի որոշ ժամանակով+, որպեսզի կարողանաք ժամանակ հատկացնել աղոթքին։ Հետո դարձյալ իրար մերձեցեք, որ չլինի թե Սատանան փորձի+ ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել+։ 6 Բայցևայնպես, այս խորհուրդը ընդունեք որպես թույլտվություն+, ոչ թե որպես հրահանգ+։ 7 Սակայն կուզեի, որ բոլոր մարդիկ ինձ պես լինեին+։ Այնուհանդերձ, ամեն մեկն իր պարգևն+ ունի Աստծուց, մեկն՝ այսպես, մյուսն՝ այնպես։

8 Իսկ չամուսնացածներին+ և այրի կանանց ասում եմ. լավ է, որ նրանք ինձ պես մնան+։ 9 Բայց եթե ինքնատիրապետում չունեն+, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ+, քան թե կրքերով բորբոքվել+։

10 Ամուսնացածներին հրահանգներ եմ տալիս, բայց ոչ թե ես, այլ Տերը+, որ կինը չպետք է հեռանա իր ամուսնուց+։ 11 Բայց եթե հեռանա էլ, թող որ առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի իր ամուսնու հետ։ Եվ ամուսինը չպետք է թողնի իր կնոջը։

12 Բայց ուրիշներին ե՛ս եմ ասում, այո՛, ե՛ս և ոչ թե Տերը+. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և կինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի նրան։ 13 Եթե որևէ կին անհավատ ամուսին ունի, և ամուսինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի իր ամուսնուն, 14 որովհետև անհավատ ամուսինը սրբացված է իր կնոջով, և անհավատ կինը սրբացված է եղբորով*, այլապես ձեր երեխաները իրականում անմաքուր կլինեին+, սակայն հիմա նրանք սուրբ են+։ 15 Բայց եթե անհավատը հեռանում է+, թող հեռանա, քանի որ այս դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորության տակ չեն։ Աստված ձեզ խաղաղություն է տվել+։ 16 Ո՛վ կին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո ամուսնուն+։ Կամ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո կնոջը+։

17 Միայն թե ամեն մեկը թող ապրի այնպես, ինչպես որ Եհովան ամեն մեկին բաժին է տվել+ և ինչպես որ Աստված կանչել է նրան+։ Այսպես եմ պատվիրում+ անել բոլոր ժողովներում։ 18 Ինչ-​որ մեկը թլփատվա՞ծ է կանչվել+. թող չդառնա անթլփատ։ Ինչ-​որ մեկը անթլփա՞տ է կանչվել+. թող չթլփատվի+։ 19 Կարևորը ոչ թե թլփատված+ կամ անթլփատ+ լինելն է, այլ Աստծու պատվիրանները պահելը+։ 20 Ինչ վիճակում յուրաքանչյուրը կանչվել է+, թող այդպես էլ մնա+։ 21 Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր։ Մի՛ անհանգստացիր+։ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, լավ կլինի օգտվես այդ հնարավորությունից։ 22 Տիրոջը ծառայող ցանկացած մարդ, որ կանչվեց, երբ ծառա էր, Տիրոջ ազատվածն է+. նմանապես, նա, ով կանչվեց, երբ ազատ էր+, Քրիստոսի ծառան է+։ 23 Դուք մեծ գնով գնվեցիք+. այլևս մարդկանց ծառա մի՛ դարձեք+։ 24 Ինչ վիճակում+ յուրաքանչյուրը կանչվել է, եղբայրնե՛ր, թող այդպես էլ մնա՝ Աստծու հետ իր փոխհարաբերությունները պահպանելով։

25 Ինչ վերաբերում է չամուսնացածներին*, ես ոչ մի պատվեր չունեմ Տիրոջից, բայց իմ կարծիքն եմ հայտնում+ ինչպես մեկը, որի հանդեպ ողորմություն ցուցաբերվեց Տիրոջից+, որպեսզի հավատարիմ+ լինի։ 26 Ուստի քանի որ ապրում ենք դժվար ժամանակներում, կարծում եմ՝ լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ կա+։ 27 Կապվա՞ծ ես կնոջ հետ+. այլևս ազատություն մի՛ փնտրիր+։ Ազատվա՞ծ ես կնոջից. այլևս կին մի՛ փնտրիր։ 28 Բայց եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի+։ Եվ եթե չամուսնացածը* ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Սակայն ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում*+։ Իսկ ես խնայում եմ ձեզ։

29 Բացի այս ամենից, եղբայրնե՛ր, ասում եմ, որ մնացած ժամանակը կարճացել է+։ Այսուհետև կին ունեցողները թող լինեն չունեցողների պես+, 30 սգացողները լինեն չսգացողների պես, ուրախացողները լինեն չուրախացողների պես, գնողները լինեն չունեցողների պես, 31 և աշխարհից+ օգտվողները լինեն ինչպես լիովին չօգտվողներ, քանի որ այս աշխարհի տեսարանը* փոխվում է+։ 32 Ինչ խոսք, ես ուզում եմ, որ դուք ոչ մի մտահոգություն չունենաք+։ Չամուսնացած տղամարդը մտահոգվում է Տիրոջ բաների համար, թե ինչպես կարող է Տիրոջ հավանությունը ստանալ։ 33 Բայց ամուսնացած տղամարդը մտահոգվում է+ աշխարհի բաների համար, թե ինչպես կարող է իր կնոջ հավանությունը ստանալ+, 34 և նա կիսված է։ Նմանապես, չամուսնացած կինը, կամ՝ կույսը, Տիրոջ բաների համար է մտահոգվում+, որ սուրբ լինի թե՛ մարմնով և թե՛ ոգով։ Բայց ամուսնացած կինը աշխարհի բաների համար է մտահոգվում, թե ինչպես կարող է իր ամուսնու հավանությունը ստանալ+։ 35 Սա ձեր իսկ օգտի համար եմ ասում, ոչ թե ձեզ վրա արգելքներ դնելու համար, այլ որպեսզի մղեմ ձեզ արժանավայել կերպով վարվելու+ և առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայելու+։

36 Բայց եթե ինչ-​որ մեկը մտածում է, թե սխալ է վարվում իր ամուրիության* հանդեպ+, և ճիշտը ամուսնանալն է, ապա եթե անցել է իր երիտասարդության ծաղկուն շրջանը, թող անի այնպես, ինչպես ուզում է. նա մեղք չի գործում։ Թող նրանք ամուսնանան+։ 37 Իսկ եթե մեկը իր սրտում որոշել է պահել իր ամուրիությունը* և հաստատ է իր որոշման մեջ, քանի որ անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա նա լավ է անում+։ 38 Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում+, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում+։

39 Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը ողջ է+։ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատ է ամուսնանալու ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջ հետևորդի հետ+։ 40 Սակայն իմ կարծիքով՝ նա ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա+։ Կարծում եմ, որ ե՛ս էլ ունեմ Աստծու ոգին+։

8 Կուռքերին զոհաբերված կերակուրների վերաբերյալ+, ինչ խոսք, բոլորս էլ գիտելիքներ ունենք+։ Գիտելիքները հպարտացնում են, սակայն սերը զորացնում է+։ 2 Եթե որևէ մեկը կարծում է, թե ինչ-​որ բան գիտի+, նա դեռ չգիտի այնպես, ինչպես որ պետք է իմանա+։ 3 Բայց եթե մեկը սիրում է Աստծուն+, Աստված ճանաչում է նրան+։

4 Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտելուն+, մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է+ աշխարհում, և որ միայն մեկ Աստված կա+։ 5 Թեպետև կան այնպիսիներ, որ «աստվածներ»+ են կոչվում թե՛ երկնքում+ և թե՛ երկրի վրա+, ինչպես որ կան շատ «աստվածներ» և շատ «տերեր»+, 6 բայց մեզ համար կա մեկ Աստված+՝ Հայրը+, որից են բոլոր բաները, և մենք էլ նրա համար+. և կա մեկ Տեր+՝ Հիսուս Քրիստոսը+, որի միջոցով են բոլոր բաները+, և մենք էլ՝ նրա միջոցով։

7 Բայցևայնպես, բոլորը չէ, որ այս ամենը գիտեն+։ Ոմանք, մինչև հիմա հիշելով կուռքերին առնչվող սովորությունները, կերակուր ուտելիս մտածում են, թե դա կուռքին է զոհաբերված+, և նրանց խիղճը, թույլ լինելով, պղծվում է+։ 8 Բայց կերակուրը չէ, որ մեզ մոտեցնելու է Աստծուն+. եթե չենք ուտում, ոչնչից չենք զրկվում, և եթե ուտում ենք, ոչ մի բան չենք շահում+։ 9 Սակայն զգույշ եղեք, որ ձեր ունեցած այս իրավունքը ինչ-​որ ձևով գայթակղության քար չդառնա թույլերի համար+։ 10 Եթե որևէ մեկը տեսնի քեզ՝ գիտելիքներ ունեցողիդ, որ կուռքի տաճարում նստած հաց ես ուտում, արդյոք այդ թույլ անհատի խիղճը համարձակություն չի՞ ստանա այն աստիճան, որ կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտի+։ 11 Փաստորեն՝ քո գիտելիքների պատճառով թույլ անհատը կործանվում է, քո եղբա՛յրը, որի համար Քրիստոսը մահացավ+։ 12 Սակայն երբ դուք այս կերպով մեղք եք գործում ձեր եղբայրների դեմ և վնասում եք նրանց թույլ խիղճը+, Քրիստոսի դեմ եք մեղք գործում։ 13 Հետևաբար, եթե կերակուրը գայթակղեցնում է իմ եղբորը+, էլ երբեք միս չեմ ուտի, որպեսզի չգայթակղեցնեմ նրան+։

9 Մի՞թե ես ազատ չեմ+։ Մի՞թե առաքյալ չեմ+։ Մի՞թե չեմ տեսել Հիսուսին՝ մեր Տիրոջը+։ Մի՞թե դուք իմ աշխատանքի արդյունքը չեք Տիրոջ գործի մեջ։ 2 Եթե ուրիշների համար ես առաքյալ չեմ, ապա ձեզ համար, անկասկած, առաքյալ եմ, որովհետև դուք այն կնիքն եք, որը հաստատում է+, որ ես Տիրոջ առաքյալն եմ։

3 Ինձ դատողների դեմ իմ պաշտպանությունը հետևյալն է+. 4 մի՞թե մենք իրավունք չունենք ուտելու+ և խմելու։ 5 Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ վերցնելու մեր հավատացյալ կանանց+, ինչպես որ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրներն+ ու Կեփասը+։ 6 Կամ մի՞թե միայն ես ու Բառնաբասը+ իրավունք չունենք հրաժարվելու ապրուստի համար աշխատելուց+։ 7 Ո՞ր զինվորն է իր սեփական ծախսով ծառայում։ Ո՞վ է, որ խաղողի այգի է տնկում և նրա պտղից չի ուտում+։ Կամ ո՞վ է, որ հոտ է հովվում և չի սնվում այդ հոտի տված կաթով+։

8 Մի՞թե այս բաները մարդկանց տեսանկյունից եմ ասում+։ Կամ մի՞թե Օրենքը+ նույնպես այս բաները չի ասում։ 9 Մովսեսի օրենքում գրված է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»+։ Մի՞թե Աստված եզների համար է հոգ տանում։ 10 Թե՞ մասնավորապես մեզ համար է ասում։ Իրականում դա մեզ համար էր գրվել+, որովհետև հերկողը հույսով պիտի հերկի, և կալսողը բերքից օգտվելու հույսով պիտի կալսի+։

11 Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ+ ենք ցանել, արդյոք մե՞ծ բան է, եթե ձեզանից մարմնի համար անհրաժեշտ բաներ հնձենք+։ 12 Եթե ուրիշները օգտվում են այդ իրավունքից+, չէ՞ որ առավել ևս մենք իրավունք ունենք։ Բայցևայնպես, մենք չօգտվեցինք այդ իրավունքից+, այլ ամեն ինչի դիմանում ենք, որպեսզի ոչ մի խոչընդոտ չստեղծենք Քրիստոսի մասին բարի լուրի համար+։ 13 Չգիտե՞ք, որ սուրբ պարտականություններ կատարող մարդիկ տաճարում եղած բաներն են ուտում+, և զոհասեղանի մոտ սպասավորություն անողները+ զոհասեղանի հետ իրենց բաժինն են ունենում։ 14 Այդպես էլ Տերը պատվիրեց+, որ բարի լուրը հռչակողները բարի լուրով էլ ապրեն+։

15 Բայց ես դրանցից ոչ մեկից չօգտվեցի+։ Ինչ խոսք, այս բաները ես չգրեցի, որ իմ պարագայում այդպես արվի, քանի որ ինձ համար ավելի լավ է, որ մեռնեմ, քան.⁠.⁠. Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը իմ պարծենալու+ պատճառը ունայն դարձնի։ 16 Բայց այն, որ հռչակում եմ բարի լուրը+, ինձ համար պարծենալու պատճառ չէ, քանի որ ինձ վրա պարտավորություն+ է դրված։ Եվ վա՛յ+ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը։ 17 Եթե ես հոժար կամքով+ եմ դա անում, վարձատրություն+ ունեմ, բայց եթե անում եմ հակառակ իմ կամքի, միևնույնն է, ինձ պարտականություն*+ է հանձնված։ 18 Ուրեմն ո՞րն է իմ վարձատրությունը. այն, որ բարի լուրը ձրի հռչակեմ+, որպեսզի բարի լուրի շնորհիվ իմ ունեցած իրավունքը չչարաշահեմ։

19 Թեպետ ոչ մեկին ես պարտական չեմ, սակայն ինձ բոլորի ծառան+ դարձրի, որպեսզի կարողանամ հնարավորինս շատ մարդկանց շահել+։ 20 Ուստի հրեաների համար հրեայի պես եղա+, որպեսզի հրեաներին շահեմ։ Օրենքի տակ լինողների համար օրենքի տակ լինողի պես եղա+ (թեև ինքս օրենքի տակ չեմ)+, որպեսզի օրենքի տակ լինողներին շահեմ։ 21 Նրանց համար, ովքեր առանց օրենքի են+, օրենք չունեցողի պես եղա+ (թեպետ Աստծու առաջ ես առանց օրենքի չեմ, այլ օրենքի տակ եմ+ Քրիստոսի առաջ)+, որպեսզի շահեմ նրանց, ովքեր առանց օրենքի են։ 22 Թույլերի համար թույլի պես եղա, որպեսզի թույլերին շահեմ+։ Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա+, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ։ 23 Բայց ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ+ ուրիշներին։

24 Չգիտե՞ք, որ մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում+, բայց միայն մեկն է ստանում մրցանակը+։ Ուրեմն այնպես վազեք+, որ ստանաք այն+։ 25 Ամեն ոք, ով մրցումների է մասնակցում, ամեն ինչում ինքնատիրապետում+ է դրսևորում։ Նրանք դա անում են, որ մի ապականելի պսակ+ ստանան, իսկ մենք՝ անապականելի+։ 26 Ուստի ես աննպատակ չեմ վազում+ և այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ+։ 27 Ես իմ մարմնին եմ հարվածում+ և ծառայեցնում եմ այն, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս ինչ-​որ ձևով Աստծու հավանությանը չարժանանամ+։

10 Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, որ մեր նախահայրերը բոլորն էլ ամպի տակ էին+, և բոլորն էլ անցան ծովի միջով+, 2 բոլորն էլ, հետևելով Մովսեսին+, մկրտվեցին ամպի և ծովի միջոցով, 3 բոլորն էլ միևնույն հոգևոր կերակուրը կերան+, 4 և բոլորն էլ միևնույն հոգևոր ըմպելիքը խմեցին+։ Նրանք խմում էին այն հոգևոր վեմից+, որը գնում էր նրանց հետևից, և այդ վեմը*+ ներկայացնում էր Քրիստոսին+։ 5 Այնուհանդերձ, նրանց մեծամասնությունը հաճելի չեղան Աստծուն+, և նրանք մեռան+ անապատում։

6 Այս ամենը մեզ համար օրինակ եղավ, որպեսզի վնասակար բաներ չցանկանանք+, ինչպես որ նրանք ցանկացան։ 7 Եվ չդառնաք կռապաշտներ, ինչպես որ նրանցից ոմանք դարձան+, ինչպես և գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու ու վեր կացավ, որ զվարճանա»+։ 8 Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին+, և մեկ օրվա մեջ քսաներեք հազար հոգի ընկավ+։ 9 Չփորձենք Եհովային+, ինչպես որ նրանցից ոմանք փորձեցին նրան+ և օձերից խայթվելով մեռան+։ 10 Եվ չլինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին+ և սպանվեցին կործանողի ձեռքով+։ 11 Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար+, որ ապրում ենք այս ժամանակների* վերջում+։

12 Հետևաբար ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի+։ 13 Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց+։ Բայց Աստված հավատարիմ է+ և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք+, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա+, որպեսզի կարողանաք տոկալ։

14 Ուստի, սիրելինե՛րս, փախեք+ կռապաշտությունից+։ 15 Խոսում եմ ձեզ հետ ինչպես խորաթափանց մարդկանց հետ+. ինքներդ դատեք, թե ինչ եմ ասում։ 16 Օրհնության բաժակը+, որ օրհնում ենք, մի՞թե չի նշանակում, որ օգուտ ենք քաղում Քրիստոսի արյունից։ Հացը, որ կոտրում ենք+, մի՞թե չի նշանակում, որ օգուտ ենք քաղում Քրիստոսի մարմնից+։ 17 Կա մեկ հաց. ուրեմն թեպետև մենք շատ ենք+, բայց մեկ մարմին ենք+, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից+ ենք օգտվում։

18 Նայեցեք մարմնավոր Իսրայելին+։ Արդյոք նրանք, ովքեր ուտում են զոհաբերվածը, մասնակից չե՞ն զոհասեղանին+։ 19 Ուրեմն ի՞նչ ասեմ։ Կուռքին զոհաբերվա՞ծն է մի բան, կամ կո՞ւռքն է մի բան+։ 20 Ո՛չ։ Բայց ասելիքս սա է. այն բաները, որ ազգերը զոհաբերում են, դևերին են զոհաբերում+ և ոչ թե Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք մասնակից լինեք դևերին+։ 21 Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից+, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից»+, և՛ դևերի սեղանից։ 22 Կամ «Եհովայի խա՞նդը* շարժենք»+։ Մի՞թե մենք նրանից ավելի ուժեղ ենք+։

23 Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է+։ Ամեն բան օրինավոր է+, բայց ամեն բան չէ, որ կերտում է+։ 24 Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի+, այլ իր դիմացինի օգուտը+։

25 Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով+ կերեք+, 26 որովհետև «Եհովայինն է+ երկիրը և նրանում եղող ամեն բան»+։ 27 Եթե անհավատներից մեկը հրավիրում է ձեզ, և դուք ցանկանում եք գնալ, ինչ որ դրվում է ձեր առջև+, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով կերեք+։ 28 Բայց եթե որևէ մեկը ձեզ ասի՝ «սա զոհ է մատուցված», մի՛ կերեք հանուն այն մարդու, որն իմացրեց ձեզ, որպեսզի ոչ մեկի խիղճը չտանջի+։ 29 Խոսքս ոչ թե ձեր խղճի, այլ դիմացինի խղճի մասին է։ Ինչո՞ւ պետք է իմ ազատությունը դատվի դիմացինի խղճի համաձայն+։ 30 Եթե ես ուտում եմ Աստծուն շնորհակալություն հայտնելով, ինչո՞ւ պետք է ինձ անպատիվ խոսքեր ասեն այն բանի համար, ինչի համար որ ես շնորհակալություն եմ հայտնում+։

31 Ուրեմն ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք+։ 32 Գայթակղության պատճառ մի՛ եղեք+ ո՛չ հրեաների համար, ո՛չ էլ հույների և Աստծու ժողովի համար, 33 ինչպես որ ես էլ ամեն ինչում հաճեցնում եմ բոլորին+՝ փնտրելով ոչ թե իմ օգուտը+, այլ շատերինը, որպեսզի նրանք փրկվեն+։

11 Ընդօրինակեք ինձ, ինչպես որ ես էլ Քրիստոսին+։

2 Գովում եմ ձեզ, որովհետև բոլոր բաներում հիշում եք ինձ և ամուր կառչած եք այն ամենին+, ինչ փոխանցեցի ձեզ։ 3 Սակայն ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է+, կնոջ գլուխը տղամարդն է+, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված+։ 4 Ամեն տղամարդ, որ աղոթում կամ մարգարեանում է գլուխը ծածկած, անպատիվ է անում իր գլուխը+, 5 և ամեն կին, որ աղոթում կամ մարգարեանում է+՝ առանց գլուխը ծածկելու, անպատիվ է անում իր գլուխը+, որովհետև դա նույնն է, եթե նրա գլուխը ածիլված լիներ+։ 6 Եթե կինը չի ծածկում գլուխը, թող խուզի իր մազերը, բայց եթե կնոջ համար ամոթ է մազերը խուզելը կամ ածիլելը+, ապա թող գլուխը ծածկի+։

7 Տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն է+ ու փառքը+, իսկ կինը տղամարդու փառքն է+։ 8 Աստված տղամարդուն չստեղծեց կնոջ մարմնից, այլ կնոջը ստեղծեց տղամարդու մարմնից+։ 9 Բացի դրանից, ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար+։ 10 Ահա թե ինչու կինը պետք է ի նշան հնազանդության ծածկի իր գլուխը+ հրեշտակների համար+։

11 Սակայն Տիրոջ հետևորդների մեջ ո՛չ կին կա՝ առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ՝ առանց կնոջ+։ 12 Ինչպես որ կինն է տղամարդուց+, այնպես էլ տղամարդն է կնոջից+. բայց ամեն ինչ Աստծուց է+։ 13 Ինքներդ դատեք. արդյոք վայե՞լ է կնոջը առանց գլուխը ծածկելու աղոթել Աստծուն։ 14 Բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար, 15 սակայն եթե կինը երկար մազեր ունի, դա փառք է+ նրա համար, որովհետև նրա մազերը տրված են նրան՝ գլխի ծածկոցի փոխարեն+։ 16 Բայցևայնպես, եթե որևէ մեկն ուզում է առարկել+ և մեկ ուրիշ սովորության հետևել+, մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն։

17 Բայց այս հրահանգները տալով՝ ես չեմ գովում ձեզ, որովհետև ձեր միասին հավաքվելը ավելի վնաս է տալիս ձեզ, քան օգուտ+։ 18 Նախևառաջ լսում եմ, որ երբ հավաքվում եք ժողովում, ձեր մեջ բաժանումներ են լինում+, և ես մասամբ հավատում եմ դրան։ 19 Բայց պետք է որ ձեր մեջ նաև աղանդներ+ լինեն, որպեսզի հավանություն ստացած անհատները նույնպես երևան ձեր մեջ+։

20 Հետևաբար, երբ մեկտեղ եք հավաքվում, հնարավոր չի լինում պատշաճ ձևով ուտել Տիրոջ ընթրիքը+, 21 որովհետև մինչև այն ուտելը դուք ձեր ընթրիքն եք ուտում, այնպես որ մեկը քաղցած է լինում, իսկ մյուսը՝ հարբած։ 22 Մի՞թե տուն չունեք, որ այնտեղ ուտեք ու խմեք+։ Թե՞ արհամարհում եք Աստծու ժողովը և ամաչեցնում նրանց, ովքեր ոչինչ չունեն+։ Ի՞նչ ասեմ ձեզ։ Գովե՞մ։ Սրա համար ձեզ չեմ գովում։

23 Ես ինչ որ ստացա Տիրոջից, սովորեցրի ձեզ։ Այն գիշերը+, երբ Տեր Հիսուսը պետք է մատնվեր, վերցրեց հացը 24 և շնորհակալություն հայտնելուց հետո կոտրեց այն+ ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը+, որը ձեզ համար է։ Սա արեք ինձ հիշելու համար»+։ 25 Նույն ձևով էլ, երբ ընթրիքն ավարտեց, վերցրեց բաժակը+ և ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը+ իմ արյան+ հիման վրա։ Սա արեք ինձ հիշելու+ համար ամեն անգամ, երբ խմեք դրանից»։ 26 Ամեն անգամ+, երբ ուտում եք այս հացը և խմում եք այս բաժակից, հռչակում եք Տիրոջ մահը+, մինչև որ նա գա+։

27 Ուրեմն ով որ անարժան կերպով ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, հանցավոր+ կլինի Տիրոջ մարմնի և արյան+ նկատմամբ։ 28 Թող մարդ, իրեն քննելով, նախ հավաստիանա, որ արժանի է+, և ապա ուտի հացը ու խմի բաժակից։ 29 Եթե որևէ մեկը ուտում և խմում է՝ առանց գիտակցելու, թե ինչ է այդ մարմինը ներկայացնում, իր վրա դատապարտություն է բերում+։ 30 Ահա թե ինչու ձեր մեջ շատերը թույլ են ու հիվանդ, իսկ շատերն էլ մեռած են*+։ 31 Բայց եթե քննեինք, թե ովքեր ենք մենք ինքներս, ապա չէինք դատվի+։ 32 Սակայն երբ դատվում ենք+, խրատվում ենք Եհովայի կողմից+, որպեսզի չդատապարտվենք+ աշխարհի հետ+։ 33 Հետևաբար, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այս ընթրիքն ուտելու+, սպասեք իրար։ 34 Եթե որևէ մեկը քաղցած է, թող տանը ուտի+, որպեսզի երբ հավաքվեք, դատաստան չբերեք ձեզ վրա+։ Իսկ մնացած հարցերը կկարգավորեմ, երբ որ գամ։

12 Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին+, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք։ 2 Դուք գիտեք, որ երբ դեռ քրիստոնյա չէիք+, տարբեր կերպերով համր+ կուռքերի+ էիք երկրպագում։ 3 Ուստի հայտնում եմ ձեզ, որ Աստծու ոգով խոսող ոչ մի մարդ չի ասում՝ «Հիսուսն անիծվա՛ծ է»+, և ոչ մի մարդ չի կարող ասել՝ «Հիսուսը Տե՛ր է», եթե ոչ սուրբ ոգով+։

4 Պարգևները զանազան են+, բայց ոգին մեկն է+, 5 ծառայությունները զանազան են+, մինչդեռ Տերը մեկն է+, 6 և զորությունը զանազան կերպերով է դրսևորվում+, բայց մեկն է Աստված+, որի միջոցով այդ զորությունը բոլոր մարդկանց մեջ տարբեր կերպերով է դրսևորվում+։ 7 Սակայն ոգու դրսևորումը յուրաքանչյուրին տրվում է օգտակար նպատակի համար+։ 8 Օրինակ՝ մեկին ոգու միջոցով իմաստուն խոսքեր են տրվում+, մյուսին՝ իմացության խոսքեր+՝ այդ նույն ոգու համաձայն, 9 մյուսին՝ հավատ+՝ այդ նույն ոգով, մյուսին՝ բուժելու պարգևներ+՝ հենց այդ մեկ ոգով, 10 մյուսին՝ զորավոր գործեր կատարել+, մյուսին՝ մարգարեանալ+, մյուսին՝ ներշնչյալ խոսքերի+ ըմբռնողություն+, մյուսին՝ տարբեր լեզուներ+, մյուսին էլ լեզուների թարգմանություն+։ 11 Սակայն այս բոլորը միևնույն ոգին է անում+՝ ամեն մեկին անհատապես բաժանելով+ այնպես, ինչպես որ կամենում է+։

12 Ինչպես որ մեկ մարմինը ունի շատ անդամներ, և այդ մարմնի բոլոր անդամները, թեպետև շատ են, բայց մեկ մարմին են+, այնպես էլ Քրիստոսն է+։ 13 Մենք բոլորս մեկ ոգով մկրտվեցինք+ մեկ մարմնի մեջ՝ լինենք հրեա թե հույն, ծառա թե ազատ, և մեզ բոլորիս մեկ ոգի տրվեց խմելու+։

14 Մարմինը կազմված է ոչ թե մեկ, այլ շատ անդամներից+։ 15 Եթե ոտքն ասի՝ «քանի որ ես ձեռք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ+։ 16 Եվ եթե ականջն ասի՝ «քանի որ ես աչք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ+։ 17 Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կլիներ լսողության զգայարանը։ Եթե այն ամբողջովին լսողություն լիներ, որտե՞ղ կլիներ հոտառությունը։ 18 Սակայն Աստված անդամներից յուրաքանչյուրին մարմնի մեջ դրեց այնպես, ինչպես իրեն էր հաճելի+։

19 Եթե դրանք բոլորը մեկ անդամ լինեին+, որտե՞ղ կլիներ մարմինը։ 20 Ուրեմն անդամները շատ են+, բայց մարմինը մեկն է։ 21 Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «դու ինձ պետք չես», և գլուխը չի կարող ոտքերին ասել՝ «դուք ինձ պետք չեք»։ 22 Ընդհակառակը՝ մարմնի այն անդամները, որոնք թույլ են թվում+, կարևոր են, 23 և մարմնի այն մասերը, որոնք, մեր կարծիքով, անպատիվ են, մենք դրանց ավելի շատ ենք պատվում+. այդպես էլ մեր անվայելուչ մասերը ավելի շատ վայելչություն ունեն, 24 մինչդեռ մեր վայելուչ մասերը ոչնչի կարիք չունեն։ Այնուամենայնիվ, Աստված կազմեց մարմինը՝ առավել պատիվ տալով մարմնի այն մասին, որը քիչ պատիվ ունի, 25 որպեսզի բաժանություն չլինի մարմնի մեջ, այլ որ նրա անդամները նույն հոգածությունն ունենան իրար նկատմամբ+։ 26 Եվ եթե մեկ անդամը տառապում է, մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ+, կամ եթե մեկ անդամը փառավորվում է+, մյուս բոլոր անդամներն էլ են ուրախանում նրա հետ+։

27 Այսպիսով՝ դուք Քրիստոսի մարմինն եք և առանձին-​առանձին՝ նրա անդամները+։ 28 Եվ Աստված տարբեր անդամների կարգեց ժողովում+. առաջինը՝ առաքյալներին+, երկրորդը՝ մարգարեներին+, երրորդը՝ ուսուցիչներին+, հետո՝ զորավոր գործեր անողներին+, ապա՝ բուժելու պարգև ունեցողներին+, ուրիշներին օգնություն ցույց տվողներին+, ղեկավարելու կարողություն ունեցողներին+, տարբեր լեզուներով խոսողներին+։ 29 Մի՞թե բոլորը առաքյալներ են։ Մի՞թե բոլորը մարգարեներ են։ Մի՞թե բոլորը ուսուցիչներ են։ Մի՞թե բոլորը զորավոր գործեր են անում։ 30 Մի՞թե բոլորը բուժելու պարգևներ ունեն։ Մի՞թե բոլորը լեզուներով են խոսում+։ Մի՞թե բոլորը թարգմանիչներ+ են։ 31 Սակայն դուք շարունակեք նախանձախնդրաբար ձգտել ավելի մեծ պարգևների+։ Իսկ ես ձեզ մի գերազանց ճանապարհ ցույց տամ+։

13 Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով+, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա+։ 2 Եթե մարգարեանալու պարգև ունենամ+, իմանամ բոլոր սրբազան գաղտնիքներն+ ու ձեռք բերեմ ողջ գիտելիքները+, եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ+, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ+։ 3 Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար+ և եթե մարմինս էլ տամ+, որպեսզի պարծենամ, բայց սեր չունենամ+, ես ոչ մի օգուտ չունեմ։

4 Սերը+ համբերատար է+ ու բարի+։ Սերը նախանձոտ չէ*+, այն չի պարծենում+, չի հպարտանում+, 5 անպատշաճ վարմունք չի ունենում+, իր շահը չի փնտրում+, բարկությամբ չի բորբոքվում+, վիրավորանքները չի հաշվում+, 6 անարդարության վրա չի ուրախանում+, այլ ուրախանում է ճշմարտության համար+։ 7 Ամեն ինչի դիմանում է+, ամեն ինչի հավատում է+, ամեն ինչի համար հույս ունի+, ամեն ինչի տոկում է+։

8 Սերը երբեք չի վերջանում*+։ Սակայն եթե կան մարգարեանալու պարգևներ, կանհետանան, եթե կան լեզուներ, կդադարեն, եթե կան գիտելիքներ, կանհետանան+։ 9 Հիմա մենք որոշ չափով գիտելիքներ ունենք+ և որոշ չափով մարգարեանում ենք+, 10 բայց երբ որ ամբողջականը գա+, այդ որոշ չափովը կվերանա։ 11 Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա+, այդ մանկական բաներին վերջ դրեցի։ 12 Հիմա մենք մետաղյա հայելու մեջ աղոտ ուրվագիծ ենք տեսնում+, բայց հետո պարզ կտեսնենք+։ Ներկայումս իմ գիտելիքները սահմանափակ են, բայց հետո ճշգրտությամբ կճանաչեմ Աստծուն, ճիշտ ինչպես նա է ճանաչում ինձ+։ 13 Ուրեմն հիմա մնում են հավատ, հույս, սեր՝ այս երեքը. բայց սրանցից մեծագույնը սերն է+։

14 Սիրո՛ հետամուտ եղեք և շարունակեք նախանձախնդրաբար ձգտել հոգևոր պարգևների+, սակայն նախընտրելի է, որ մարգարեանաք+։ 2 Ով խոսում է որևէ այլ լեզվով, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում+, չնայած որ նա սրբազան գաղտնիքներ+ է խոսում ոգու միջոցով։ 3 Իսկ ով մարգարեանում է, իր խոսքերով կերտում+, քաջալերում ու մխիթարում է մարդկանց։ 4 Ով խոսում է որևէ այլ լեզվով, ինքն իրեն է կերտում, բայց նա, ով մարգարեանում է, ժողովին է կերտում։ 5 Կուզեի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք+, սակայն նախընտրում եմ, որ մարգարեանաք+։ Ինչ խոսք, մարգարեացողը ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը+, որովհետև եթե նա չթարգմանի, ժողովը չի կերտվի։ 6 Բայց այժմ, եղբայրնե՛ր, եթե ես գամ ձեզ մոտ և լեզուներով խոսեմ, ի՞նչ բարիք արած կլինեմ ձեզ, եթե ձեզ հետ չխոսեմ նաև հայտնությամբ+, գիտելիքներով+, մարգարեությամբ կամ էլ ուսուցմամբ։

7 Անշունչ բաներն էլ են ձայն արձակում+՝ լինի դա սրինգ թե քնար։ Եթե հնչերանգի մեջ զանազանություն չլինի, ապա ինչպե՞ս կիմացվի, թե ինչ է նվագում սրինգը կամ քնարը։ 8 Եվ իրոք, եթե փողը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի+։ 9 Նույն ձևով էլ եթե դուք լեզվով խոսքը հստակ չասեք+, ինչպե՞ս կհասկացվի, թե ինչ է ասվում։ Իրականում դուք օդի մեջ խոսողներ կլինեք+։ 10 Աշխարհում շատ լեզուներով են խոսում, և նրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ 11 Ուրեմն եթե ես չհասկանամ ասված խոսքի իմաստը, օտար+ կլինեմ խոսողի համար, և խոսողն էլ օտար կլինի ինձ համար։ 12 Այդպես էլ դուք, քանի որ նախանձախնդրաբար ոգու պարգևներն եք+ փափագում, ձգտեք հարստանալ դրանցով ժողովի կերտման համար+։

13 Ուստի նա, ով խոսում է որևէ այլ լեզվով, թող աղոթի, որ կարողանա թարգմանել+։ 14 Եթե ես աղոթում եմ որևէ օտար լեզվով, ապա ինձ տրված ոգու պարգևի շնորհիվ եմ աղոթում+, բայց իմաստը չեմ հասկանում։ 15 Այդ դեպքում ի՞նչ պետք է անել։ Ես կաղոթեմ ոգու պարգևով, սակայն կաղոթեմ նաև մտքով։ Ես կգովերգեմ+ ոգու պարգևով, սակայն կգովերգեմ նաև մտքով+։ 16 Այլապես, եթե դու գովաբանես ոգու պարգևով, սովորական մարդը ինչպե՞ս կասի «ամեն»+ քո մատուցած գոհությանը, քանի որ չգիտի, թե ինչ ես ասում։ 17 Ճիշտ է, դու գոհությունը լավ ես մատուցում, բայց ուրիշը չի կերտվում+։ 18 Շնորհակալ եմ Աստծուն, որ ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան դուք բոլորդ+։ 19 Բայցևայնպես, ավելի լավ է, որ ժողովում հինգ հասկանալի խոսք ասեմ՝ ուրիշներին սովորեցնելու համար, քան տասը հազար խոսք՝ որևէ այլ լեզվով+։

20 Եղբայրնե՛ր, հասկացողության հարցում երեխա մի՛ եղեք+, այլ երեխա եղեք չարության հանդեպ+, իսկ հասկացողության հարցում եղեք չափահաս+։ 21 Օրենքում գրված է. ««Օտար լեզուներով և օտարների շուրթերով+ կխոսեմ այս ժողովրդի հետ+, բայց այդ ժամանակ էլ նրանք ինձ ականջ չեն դնի»,– ասում է Եհովան»+։ 22 Հետևաբար լեզուները նշանի համար են+ ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար+, մինչդեռ մարգարեություն անելը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների+։ 23 Ուստի եթե ամբողջ ժողովը մեկտեղ հավաքվի, և նրանք բոլորը խոսեն այլ լեզուներով+, և սովորական մարդիկ կամ անհավատներ ներս մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։ 24 Բայց եթե դուք բոլորդ մարգարեանաք, և մի սովորական մարդ կամ անհավատ ներս մտնի, ձեր խոսքերը նրա համար կծառայեն որպես հանդիմանություն+ և կմղեն նրան ինքնաքննություն անելու, 25 նրա սրտի գաղտնիքները իրեն հայտնի կդառնան+, և նա երեսնիվայր կընկնի ու կերկրպագի Աստծուն՝ ասելով. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է»+։

26 Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ միասին հավաքվում եք, մեկը սաղմոս է ասում, մյուսը սովորեցնում է, մյուսը իր ստացած հայտնության մասին է պատմում, մեկ ուրիշը օտար լեզվով է խոսում, մեկ ուրիշն էլ թարգմանում է+։ Թող որ ամեն ինչ կերտման համար լինի+։ 27 Եվ եթե ոմանք խոսում են որևէ այլ լեզվով, թող երկուսը կամ ամենաշատը երեքը խոսեն, այն էլ հերթով, և ինչ-​որ մեկը թող թարգմանի+։ 28 Սակայն եթե թարգմանիչ չկա, թող լուռ մնան ժողովում ու իրենց մտքում խոսեն+ Աստծու հետ։ 29 Բացի այդ, թող երկու կամ երեք մարգարեներ+ խոսեն, իսկ մյուսները իմաստը հասկանան+։ 30 Սակայն եթե այնտեղ նստած մեկ ուրիշին հայտնություն լինի+, առաջին խոսողը թող լռի։ 31 Դուք բոլորդ կարող եք հերթով մարգարեանալ+, որպեսզի բոլորը սովորեն և բոլորն էլ քաջալերվեն+։ 32 Եվ մարգարեները, ովքեր ոգու պարգևն ունեն, պետք է ինքնատիրապետում դրսևորեն, 33 որովհետև Աստված ոչ թե անկարգության Աստված է+, այլ խաղաղության+։

Ինչպես որ սրբերի բոլոր ժողովներում է, 34 կանայք թող լուռ մնան+ ժողովներում, քանի որ նրանց թույլատրված չէ, որ խոսեն, այլ թող հնազանդ լինեն+, ինչպես որ Օրենքն է+ ասում։ 35 Բայց եթե ցանկանում են ինչ-​որ բան սովորել, թող տանը իրենց ամուսիններին հարցնեն, քանի որ կնոջը վայել չէ+ խոսել ժողովում։

36 Մի՞թե Աստծու խոսքը ձեզանից ելավ+ կամ միայն ձեզ հասավ։

37 Եթե որևէ մեկը կարծում է, թե ինքը մարգարե է կամ ոգու պարգևն ունի, թող ընդունի այն բաները, որ ես գրում եմ ձեզ, որովհետև դրանք Տիրոջ պատվիրանն են+։ 38 Բայց եթե մեկը մերժում է, թող այդպես տգետ էլ մնա։ 39 Հետևաբար, եղբայրնե՛րս, շարունակեք նախանձախնդրաբար ձգտել մարգարեանալուն+ և մի՛ արգելեք լեզուներով խոսելը+։ 40 Միայն թե ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի+։

15 Եղբայրնե՛ր, հիշեցնում եմ ձեզ այն բարի լուրը+, որը ես հռչակեցի ձեզ+, որը ընդունեցիք և որի մեջ հաստատված եք+։ 2 Իմ հռչակած այս բարի լուրի միջոցով դուք նաև փրկվում եք+, եթե այն ամուր եք բռնում, այլապես զուր տեղը հավատացյալներ դարձաք+։

3 Ձեզ փոխանցեցի ամենակարևոր բաները, որոնք ես ինքս էլ ընդունեցի+. այն, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասում էին Սուրբ Գրքերը+, 4 և որ նա թաղվեց+ ու երրորդ օրը+ հարություն առավ+՝ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն+, 5 և որ երևաց Կեփասին+, ապա՝ տասներկու առաքյալներին+։ 6 Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնց մեծ մասը մինչև հիմա դեռ կա+, բայց ոմանք ննջել են մահվան քնով։ 7 Դրանից հետո երևաց Հակոբոսին+, ապա՝ բոլոր առաքյալներին+, 8 իսկ բոլորից հետո երևաց նաև ինձ+՝ իբրև ժամանակից շուտ ծնվածի։

9 Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ+ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի+ Աստծու ժողովը։ 10 Սակայն Աստծու անզուգական բարությամբ+ ես այն եմ, ինչ որ կամ։ Եվ նրա անզուգական բարությունը, որ ցուցաբերվեց իմ հանդեպ, ապարդյուն չեղավ+, այլ ես մյուս բոլորից ավելի շատ աշխատեցի+, բայց ոչ թե ես, այլ Աստծու անզուգական բարությունը, որ ինձ հետ է+։ 11 Սակայն թե՛ ես, թե՛ մյուսները այսպես ենք քարոզում, և դուք էլ այսպես հավատացիք+։

12 Ուրեմն եթե քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել+, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում, թե մահացածների հարություն չկա+։ 13 Եթե իրոք մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել+։ 14 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր+։ 15 Դեռ ավելին, ստացվում է՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք+, որովհետև վկայեցինք+ Աստծու մասին, թե նա հարություն է տվել Քրիստոսին+, որին, սակայն, հարություն չի տվել, եթե իրականում մահացածները հարություն չեն առնելու+։ 16 Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17 Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն անօգուտ է, և դուք դեռ ձեր մեղքերի մեջ եք+։ 18 Փաստորեն Քրիստոսի այն հետևորդներն էլ, ովքեր ննջեցին մահվան քնով+, կործանվեցին+։ 19 Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա+, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք։

20 Սակայն Քրիստոսը հարություն է առել+՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը+։ 21 Ինչպես որ մահն+ է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն+ է մարդու միջոցով, 22 որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են+, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան+։ 23 Բայց ամեն մեկը՝ ըստ իր կարգի. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը+, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ+, նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ 24 Հետո՝ վերջում, նա թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը, երբ ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն+։ 25 Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի+։ 26 Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի+, 27 քանի որ Աստված «ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ»+։ Բայց երբ ասվում է, որ «ամեն բան հպատակեցվեց»+, պարզ է, որ բացի Աստծուց, ով ամեն բան հպատակեցրեց նրան+։ 28 Բայց երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն+, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն+, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար+։

29 Այլապես ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մահացած լինելու նպատակով+։ Եթե մահացածները ընդհանրապես հարություն չեն առնելու+, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանք մկրտվում+ մահացած լինելու համար։ 30 Եվ ինչո՞ւ ենք մենք ամեն ժամանակ վտանգի ենթարկվում+։ 31 Ամեն օր ես դեմառդեմ մահվան առջև եմ կանգնում+։ Եվ դա այնքան հավաստի է, որքան որ այն փաստը, եղբայրնե՛ր, որ ես ցնծում եմ+ ձեզանով՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի աշակերտներով։ 32 Եթե ես ուրիշների պես Եփեսոսում գազանների հետ կռվեցի+, ի՞նչ օգուտ է դա ինձ համար։ Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»+։ 33 Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները+։ 34 Սթափվե՛ք+ արդարությամբ վարվելով և մեղք մի՛ գործեք, որովհետև ձեզանից ոմանք Աստծուն չեն ճանաչում+։ Սա ասում եմ, որ ամաչեցնեմ ձեզ+։

35 Բայց ինչ-​որ մեկը կասի. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու։ Կամ ինչպիսի՞ մարմնով են հարություն առնելու»+։ 36 Ո՛վ անխոհեմ մարդ, ինչ որ ցանում ես, չի կենդանանա, եթե նախ չմեռնի+. 37 և ինչ որ ցանում ես, ոչ թե մարմինը պիտի գոյանա, այլ մերկ հատիկը+՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի, 38 սակայն Աստված դրան մարմին է տալիս+, ինչպես որ իրեն է հաճելի+, սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը։ 39 Բոլոր մարմինները նույնը չեն. ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը, և ուրիշ է ձկներինը+։ 40 Կան նաև երկնային+ մարմիններ և երկրային մարմիններ+, բայց ուրիշ է երկնային մարմինների փառքը+, և ուրիշ է երկրային մարմիններինը։ 41 Ուրիշ է արևի+ փառքը, ուրիշ է լուսնի+ փառքը, ուրիշ է աստղերի+ փառքը, և մի աստղն էլ մյուս աստղից տարբերվում է իր փառքով։

42 Այդպես է նաև մահացածների հարությունը+։ Մարմինը ցանվում է ապականված, հարություն է առնում առանց ապականության+։ 43 Ցանվում է անպատվությամբ+, հարություն է առնում փառքով+։ Ցանվում է թույլ+ մարմին, հարություն է առնում զորեղ մարմին+ 44 Ցանվում է ֆիզիկական մարմին+, հարություն է առնում ոգեղեն մարմին+։ Եթե կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին։ 45 Հենց այդպես էլ գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ»+։ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող+ ոգի+։ 46 Սակայն առաջինը ոգեղենը չէ, այլ ֆիզիկականն է, և հետո նոր՝ ոգեղենը+։ 47 Առաջին մարդը երկրից է և հողի փոշուց է պատրաստված+. երկրորդ մարդը երկնքից է+։ 48 Ինչպիսին որ հողեղենն է+, այնպիսին էլ մյուս հողեղեններն են. և ինչպիսին որ երկնքից եկածն է+, այնպիսին էլ երկնքում մյուս եղողներն են+։ 49 Եվ ինչպես որ նման+ եղանք հողեղենին, այնպես էլ կնմանվենք+ երկնայինին։

50 Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել+, ոչ էլ ապականությունն է անապականություն ժառանգում+։ 51 Ահա մի սրբազան գաղտնիք եմ հայտնում ձեզ. բոլորս չէ, որ պիտի ննջենք մահվան քնով, սակայն բոլորս պիտի փոխվենք+ 52 հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ։ Փողը+ կհնչի, և մահացածները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք, 53 քանի որ այս ապականացուն պետք է անապականությունը+ հագնի, և այս մահկանացուն+ պետք է անմահությունը հագնի։ 54 Բայց երբ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը+ կլանվեց հավիտյան»+։ 55 «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը»+։ 56 Խայթոցը+, որ մահ է բերում, մեղքն է, իսկ մեղքի զորությունը Օրենքն է+։ 57 Բայց շնորհակալություն Աստծուն, որ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+։

58 Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն+, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում+՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ+։

16 Ինչ վերաբերում է սրբերի+ համար փող հավաքելուն+, ապա ինչպես որ պատվիրեցի Գաղատիայի ժողովներին+, դուք էլ այդպես արեք։ 2 Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի, որպեսզի երբ ես գամ, հավաքելն այդ ժամանակ չլինի։ 3 Բայց երբ գամ, կուղարկեմ այն մարդկանց, ում նամակներով հավանություն եք տվել+, որպեսզի ձեր նվերը տանեն Երուսաղեմ։ 4 Սակայն եթե հարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան։

5 Բայց ես ձեզ մոտ կգամ, երբ անցնեմ Մակեդոնիայի միջով, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու+, 6 և հնարավոր է՝ մնամ ու նույնիսկ ձմեռը ձեզ մոտ անցկացնեմ, որպեսզի ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը ուղեկցեք+ ինձ։ 7 Չեմ ուզում հիմա պարզապես անցողակի տեսնել ձեզ, որովհետև հույս ունեմ, որ մի որոշ ժամանակ ձեզ մոտ կմնամ+, եթե Եհովան+ թույլ տա+։ 8 Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում+, 9 որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ+, սակայն հակառակորդները շատ են։

10 Բայց եթե Տիմոթեոսը+ գա, տեսեք, որ վախ չունենա ձեզ մոտ, որովհետև ինձ պես նա էլ Եհովայի գործն է կատարում+։ 11 Ուստի ոչ մեկը թող վերևից չնայի նրան+։ Խաղաղությամբ ճանապարհ դրեք նրան, որ ինձ մոտ գա, քանի որ եղբայրների հետ նրան եմ սպասում։

12 Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին+՝ մեր եղբորը, ես նրան շատ խնդրեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա հիմա չկամեցավ գալ. սակայն երբ հնարավորություն ունենա, կգա։

13 Արթուն մնացեք+, հավատի մեջ հաստատ կանգնեք+, արիացեք+, զորացեք+։ 14 Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն+։

15 Դուք գիտեք, որ Ստեփանասի տնեցիները Աքայիայի առաջին պտուղներն են+, և որ նրանք իրենց անձերը տրամադրեցին սրբերին ծառայելու համար+։ Ուստի հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, 16 որ դուք էլ շարունակեք հպատակվել այդպիսիներին ու ամեն մեկին, ով համագործակցում և աշխատում է+։ 17 Ես ուրախ եմ Ստեփանասի+, Ֆորտունատոսի և Աքայիկոսի ներկայության համար, որովհետև նրանք լրացրին ձեր բացակայությունը, 18 քանի որ թարմացրին ինչպես իմ, այնպես էլ ձեր ոգին+։ Ուստի գնահատեք այդպիսի մարդկանց+։

19 Իրենց բարևներն են ձեզ ուղարկում Ասիայի* ժողովները+։ Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց տան+ մեջ եղող ժողովի հետ միասին իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են ուղարկում ձեզ։ 20 Բարևում են ձեզ բոլոր եղբայրները։ Բարևեք միմյանց սուրբ համբույրով+։

21 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։

22 Եթե որևէ մեկը չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի+։ Ո՛վ մեր Տեր, ե՛կ+։ 23 Թող Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի։ 24 Թող որ իմ սերը ձեզ հետ լինի. բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի աշակերտներն եք։

[Ծանոթագրություններ]

Տե՛ս բառարանը։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։

Բռց.՝ «ոգով»։ Հուն.՝ պնեումա։

Կամ՝ «այդ վատ ազդեցության վերացման համար»։

Կանացի սեռ. հակում ունեցող և որպես այդպիսին օգտագ. տղամարդ։

Այսինքն՝ հավատացյալ ամուսնով։

Բռց.՝ «կույսերին»։ Վերաբ. է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։

Տե՛ս 7։25-ի ծնթ.։

Բռց.՝ «նեղություններ մարմնում»։

Սա վերաբ. է բեմի վրա թատերական ստեղծագործության մեջ առանձին դրվագի։

Բռց.՝ «կուսության»։ Վերաբ. է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։

Տե՛ս 7։36-ի ծնթ.։

Կամ՝ «տնտեսություն»։

Կամ՝ «ժայռ»։ Հուն.՝ պետրա, իգ. սեռի բառ է։ Տե՛ս Մթ 16։18-ի ծնթ., «ժայռ»։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։

Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։

Բռց.՝ «ննջում են մահվան քնով»։

Կամ՝ «խանդոտ չէ»։

Կամ՝ «երբեք անհաջողության չի մատնվում»։

Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը