Նամակ կողոսացիներին
1 Ես՝ Պողոսս՝ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալս+, և մեր եղբայր Տիմոթեոսը+ 2 գրում ենք Կողոսայի սրբերին և հավատարիմ եղբայրներին, որ միության մեջ են+ Քրիստոսի հետ։
Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից+։
3 Մենք միշտ շնորհակալություն ենք+ հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար+, 4 քանի որ լսել ենք ձեր՝ Քրիստոս Հիսուսի հետևորդներիդ հավատի մասին, նաև ձեր սիրո մասին, որ ունեք բոլոր սրբերի հանդեպ+ 5 այն հույսի+ շնորհիվ, որը ձեզ համար պահվում է երկնքում+։ Այս հույսի մասին դուք նախապես լսել եք ճշմարտության՝ բարի լուրի քարոզչությամբ+, 6 որը հասավ ձեզ։ Ամբողջ աշխարհում+ այն պտուղ է բերում+ ու տարածվում+, ինչպեսև ձեր մեջ՝ սկսած այն օրից, երբ դուք լսեցիք և ճշգրտորեն իմացաք Աստծու անզուգական բարության մասին+, ինչպիսին որ այն իրականում կա+։ 7 Հենց դա է, որ դուք սովորեցիք Եպաֆրասից+՝ մեր սիրելի ծառայակցից, որը Քրիստոսի հավատարիմ ծառան է, մեր ներկայացուցիչը 8 և որը պատմեց մեզ ոգու առաջ բերած ձեր սիրո+ մասին։
9 Ահա թե ինչու, այն օրվանից սկսած, երբ լսեցինք այդ մասին, չենք դադարում աղոթել ձեզ համար+ և խնդրել, որ լցվեք նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով+, ունենաք կատարյալ իմաստություն+ և հոգևոր հասկացողություն+։ 10 Այդ ժամանակ դուք Եհովային արժանի կերպով+ կքայլեք+, որպեսզի լիովին հաճեցնեք նրան։ Նաև կշարունակեք պտուղ բերել ամեն բարի գործում+ և ավելացնել Աստծու մասին ճշգրիտ+ գիտելիքները։ 11 Եվ Աստծու փառավոր հզորությունը ձեզ անհրաժեշտ զորությունը+ կտա, որպեսզի կարողանաք ամեն ինչին դիմանալ+ և ուրախությամբ համբերել՝ 12 շնորհակալություն հայտնելով Հորը, որը ձեզ պիտանի դարձրեց, որ մասնակից լինեք լույսի+ մեջ գտնվող սրբերի+ ժառանգությանը+։
13 Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից+ և տեղափոխեց+ մեզ իր սիրելի Որդու+ թագավորություն+, 14 ում միջոցով փրկանքի շնորհիվ մենք ստացանք մեր ազատությունը, այսինքն՝ մեր մեղքերի ներումը+։ 15 Նա անտեսանելի+ Աստծու պատկերն է+՝ բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը+, 16 որովհետև նրա միջոցով+ ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները՝ թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ կառավարությունները և թե՛ իշխանությունները+։ Այդ ամենը ստեղծվեցին նրա միջոցով+ և նրա համար։ 17 Նա նաև բոլոր բաներից առաջ է+, և մնացած բոլոր բաները նրա միջոցով սկսեցին գոյություն ունենալ+, 18 և նա է մարմնի՝ ժողովի գլուխը+։ Նա է ամեն ինչի սկիզբը, մահացածների միջից անդրանիկը+, որ նա՛ լինի առաջինը+ ամեն ինչում, 19 որովհետև Աստված ցանկացավ, որ ողջ լիությունը+ նրանում բնակվի, 20 և նրա միջոցով նորից իր հետ հաշտեցնի+ մնացած բոլորին+՝ տանջանքի ցցի+ վրա նրա թափած արյամբ+ խաղաղություն+ հաստատելով, անկախ նրանից՝ նրանք երկրի վրա են, թե երկնքում։
21 Ձեզ, որ մի ժամանակ օտարացած էիք+ Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ չար գործերի մասին էիք մտածում+, 22 այժմ նա հաշտեցրեց+ այդ մեկի ֆիզիկական մարմնի միջոցով, նրա մահով+, որպեսզի ձեզ իր առջև ներկայացնի սուրբ, անարատ+ և առանց մեղադրանքի+, 23 եթե, իհարկե, դուք հարատևեք հավատի մեջ+, հաստատված լինեք հիմքի վրա+, մնաք անսասան+ և չշեղվեք այն բարի լուրի հույսից, որը լսեցիք+, և որը քարոզվեց+ երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին+։ Ես ինքս՝ Պողոսս, ծառա դարձա՝ այդ բարի լուրը քարոզելու+։
24 Այժմ ուրախանում եմ, որ ձեզ համար չարչարանքներ եմ կրում+, և կարծում եմ, որ իմ մարմնում հանուն Քրիստոսի դեռ ողջ չափով չեմ չարչարվել+ նրա մարմնի համար, որը ժողովն է+։ 25 Այս ժողովի համար ես ծառա դարձա+ Աստծուց ստանձնած պարտականության* համեմատ+, որը տրվեց ինձ ձեր օգտի համար, որպեսզի Աստծու խոսքը լիարժեք կերպով քարոզեմ, 26 այսինքն՝ քարոզեմ սրբազան գաղտնիքը+, որը ծածկված էր անցած դարերից*+ և անցած սերունդներից։ Բայց հիմա այն բացահայտվեց+ նրա սրբերին, 27 որոնց Աստված հաճեց հայտնել, թե որն է այդ սրբազան գաղտնիքի+ փառավոր հարստությունը+ ուրիշ ազգերի մեջ։ Դա Քրիստոսն է+՝ ձեզ հետ միության մեջ, նրա հետ փառավորվելու հույսը+։ 28 Հենց նրան է, որ ծանուցանում ենք+. հորդորում ենք և ողջ իմաստությամբ+ ուսուցանում ամեն մարդու, որպեսզի ամեն մեկին ներկայացնենք Աստծուն որպես Քրիստոսի հասուն+ աշակերտներ։ 29 Հանուն դրա ես տքնաջան աշխատում եմ՝ ջանք թափելով+ ու ապավինելով նրա զորությանը+, որը գործում է իմ մեջ+։
2 Ուզում եմ, որ հասկանաք, թե որքան մեծ պայքար+ եմ մղում ձեզ համար, Լաոդիկեայում+ եղողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր անձամբ չեն տեսել ինձ, 2 որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն+ և նրանք միավորված լինեն սիրո մեջ+։ Այդպիսով նրանք կհասնեն ողջ հարստությանը՝ իրենց հասկացողության մեջ լիակատար համոզվածությանը+, ինչպես նաև կունենան Աստծու սրբազան գաղտնիքի, այսինքն՝ Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ+։ 3 Նրա մեջ թաքցված են իմաստության և գիտելիքների բոլոր գանձերը+։ 4 Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ համոզիչ փաստարկներով+։ 5 Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ+՝ ուրախանալով և տեսնելով ձեր կարգապահությունը+ և Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատը+։
6 Ուստի ինչպես որ ընդունել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այդպես էլ շարունակեք քայլել նրա հետ միասնության մեջ+՝ 7 նրա մեջ արմատացած+, նրա վրա կառուցված+ և հավատի մեջ հաստատված լինելով+, ճիշտ ինչպես որ սովորել եք. առատորեն լցվեք հավատով, երբ շնորհակալություն եք հայտնում+ Աստծուն։
8 Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի+ ձեզ փիլիսոփայությամբ+ և դատարկ խաբեությամբ+։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա, 9 որովհետև նրանում է մարմնավորված կերպով բնակվում աստվածային+ էության+ ողջ լիությունը+։ 10 Եվ դուք ամեն ինչ լիությամբ ունեք նրա միջոցով, ով գլուխն է ամեն կառավարության և իշխանության+։ 11 Նրա հետ ձեր փոխհարաբերությունների+ շնորհիվ դուք թլփատվեցիք+ ոչ թե մարդու ձեռքով, այլ մեղավոր մարմինը ձեզնից հեռացնելու միջոցով+, քանի որ Քրիստոսի ծառաներն այդպես են թլփատվում։ 12 Դուք թաղվեցիք նրա հետ՝ մկրտվելով նրա մկրտությամբ+, և նրա միջոցով դուք նաև հարություն առաք+ նրա հետ միասին շնորհիվ այն բանի, որ հավատացիք+ Աստծու արած գործերին+, որը հարություն տվեց+ նրան։
13 Ձեզ, որ մահացած էիք ձեր հանցանքներում և ձեր մարմնի անթլփատության մեջ, Աստված կենդանացրեց նրա հետ միասին+։ Նա մեծահոգաբար ներեց մեր բոլոր հանցանքները+ 14 և ջնջեց+ հրահանգներից+ բաղկացած մեր դեմ վկայող ձեռագիր փաստաթուղթը+, որը հակառակ էր մեզ+։ Նա վերացրեց այն՝ մեխելով+ տանջանքի ցցին+։ 15 Մերկացնելով կառավարություններին ու իշխանություններին+՝ նա հանրության առջև խայտառակեց նրանց որպես տանջանքի ցցի միջոցով պարտվածների+՝ հաղթական երթում+ տանելով նրանց։
16 Ուրեմն թող ոչ ոք չդատի+ ձեզ ուտելու և խմելու+, տոների+, նորալուսնի+ և շաբաթի հարցում+, 17 որովհետև դրանք գալիք բաների ստվերն են+, մինչդեռ բուն մարմինը+ Քրիստոսն է+։ 18 Թող ոչ ոք, ով հաճույք է գտնում ձևական խոնարհության և հրեշտակների երկրպագության մեջ, չզրկի+ ձեզ մրցանակից+։ Այդպիսի մարդիկ պարծենում են* իրենց տեսած բաներով և իրենց մարմնավոր մտածելակերպով անտեղի հպարտանում են, 19 նաև ամուր չեն բռնում գլուխը+՝ նրան, որի միջոցով ամբողջ մարմինը, հոդերի և ջլերի օգնությամբ սնվելով և ներդաշնակորեն փոխկապակցված+ լինելով, շարունակում է աճել այնպես, ինչպես որ Աստված է աճեցնում+։
20 Եթե դուք Քրիստոսի հետ մահացաք+ աշխարհի+ սկզբունքների հանդեպ, ապա էլ ինչո՞ւ եք ապրում այնպես, ասես դեռ աշխարհի մի մասը լինեք, և շարունակում եք ենթարկվել այս հրահանգներին+՝ 21 «մի՛ վերցրու, մի՛ ճաշակիր+, մի՛ դիպիր»+։ 22 Այդ բաները ոչնչանում են օգտագործելիս, և այդ հրահանգները մարդկանց պատվերներ և ուսմունքներ են+։ 23 Դրանք, ինչ խոսք, միայն իմաստության կերպարանք ունեն ինքնակամ երկրպագությամբ, ձևական խոնարհությամբ և մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքով+, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների+ դեմ պայքարում։
3 Եթե դուք հարություն եք առել+ Քրիստոսի հետ, շարունակեք փնտրել վերևում եղած բաները+, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում+։ 2 Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա+ և ոչ թե երկրային+, 3 քանի որ դուք մահացաք+, և ձեր կյանքը+ թաքցված է Քրիստոսի հետ, որը միության մեջ է+ Աստծու հետ։ 4 Երբ Քրիստոսը՝ մեր կյանքը+, հայտնվի, այդ ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք+ փառքով+։
5 Ուրեմն սպանեք+ ձեր մարմնի անդամները+, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի+, վնասակար ցանկությունների և ագահության+ հետ, որը կռապաշտություն է։ 6 Այս բաների պատճառով Աստծու ցասումը գալու է+։ 7 Մի ժամանակ դուք էլ էիք այդ ամենը անում+։ 8 Բայց հիմա հեռացրեք ձեզանից այս ամենը+՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը+, և թող անպարկեշտ+ խոսքեր դուրս չգան ձեր բերանից։ 9 Մի՛ ստեք իրար+։ Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը+ իր գործերով 10 և հագեք նոր+ անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով՝ իր Ստեղծողի պատկերի համաձայն+։ 11 Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, չկա օտարական, սկյութացի, ծառա կամ ազատ+, այլ Քրիստոսն է ամեն ինչ և բոլորի մեջ+։
12 Որպես Աստծու ընտրյալներ+, սրբեր և սիրելիներ՝ հագեք խոր կարեկցանքը+, բարությունը, խոնարհամտությունը+, մեղմությունը+ և համբերատարությունը+։ 13 Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի+, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց+: Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ+, այդպես էլ դուք արեք։ 14 Այս ամենից բացի, սերը+ հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է+։
15 Թող որ Քրիստոսի խաղաղությունը+ տիրի ձեր սրտերում+, որովհետև իրականում դուք կանչվել եք, որպեսզի դառնաք մեկ մարմին+ և լինեք խաղաղության մեջ։ Երախտագետ եղեք։ 16 Թող որ Քրիստոսի խոսքը, ամեն իմաստության+ հետ մեկտեղ, առատորեն բնակվի ձեր մեջ։ Իրար սովորեցրեք+ և հորդորեք սաղմոսներով+, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով+, և ձեր սրտերում գովերգեք Եհովային+։ 17 Եվ ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով+, ամեն ինչ արեք Տեր Հիսուսի անունով+՝ նրա միջոցով շնորհակալություն հայտնելով+ Հորը՝ Աստծուն։
18 Կանա՛յք, հնազանդ+ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Քրիստոսի հետևորդներին։ 19 Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+ և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա+։ 20 Երեխանե՛ր, հնազանդվեք+ ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը։ 21 Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին+, որ նրանք չվհատվեն։ 22 Ծառանե՛ր, ամեն ինչում հնազանդվեք ձեր մարմնավոր տերերին ոչ թե ցուցադրական գործերով+՝ իբրև մարդկանց հաճեցնողներ+, այլ սրտի անկեղծությամբ՝ Եհովայից վախենալով+։ 23 Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք+, ինչպես Եհովայի համար+ և ոչ թե մարդկանց, 24 որովհետև գիտեք, որ իբրև վարձատրություն Եհովայից+ ժառանգությունը կստանաք+։ Տիրոջը՝ Քրիստոսին ծառայեք+։ 25 Իսկ ով անիրավություն է գործում, իր անիրավության հատուցումը կստանա+. կողմնապահություն չկա+։
4 Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվեք արդարությամբ և ազնվորեն+՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում+։
2 Հարատևեք աղոթքների մեջ+՝ արթուն մնալով դրանցում և երախտագետ լինելով+։ 3 Միևնույն ժամանակ աղոթեք նաև մեզ համար+, որ Աստված դուռ+ բաց անի մեր առջև, որպեսզի խոսքը քարոզենք և պատմենք Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը+, ինչի համար էլ ես բանտի կապանքներում+ եմ գտնվում, 4 և որպեսզի այն հայտնի դարձնեմ այնպես, ինչպես որ հարկն է+։
5 Իմաստությամբ վարվեք դրսինների հետ+՝ ձեզ համար գնելով հարմար+ ժամանակը։ 6 Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի+, աղով համեմված+, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք+ ամեն մեկին։
7 Իմ բոլոր գործերի մասին ձեզ կտեղեկացնի Տյուքիկոսը+՝ իմ սիրելի եղբայրն ու հավատարիմ ծառան և իմ ծառայակիցը Տիրոջով։ 8 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։ 9 Ուղարկում եմ նրան Օնեսիմոսի+՝ իմ հավատարիմ և սիրելի եղբոր հետ, որը ձեր մոտից է։ Այստեղ կատարվող ամեն ինչի մասին նրանք կպատմեն ձեզ։
10 Ձեզ ողջունում են Արիստարքոսը+՝ իմ բանտակիցը, Մարկոսը+՝ Բառնաբասի զարմիկը (որի համար պատվեր ստացաք, որ եթե նա ձեզ մոտ գա, սիրով ընդունեք+ նրան), 11 նաև Հիսուսը, որին Հուստոս են կոչում։ Նրանք թլփատվածներից են։ Միայն նրանք գործակից եղան ինձ Աստծու թագավորության համար և հենց նրանք էին, որ զորավիգ եղան ինձ։ 12 Իր ողջույններն է հղում ձեզ Եպաֆրասը+, որը ձեր մոտից է՝ Քրիստոս Հիսուսի ծառան, որը միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի վերջում դուք կանգնած լինեք՝ կատարյալ*+ և Աստծու ողջ կամքում հաստատապես համոզված։ 13 Վկայում եմ, որ նա մեծ ջանքեր է գործադրում ձեր օգտի համար, ինչպեսև Լաոդիկեայում+ և Հիերապոլիսում գտնվողների համար։
14 Ձեզ իր բարևներն է հղում սիրելի բժիշկ Ղուկասը+, ինչպես նաև Դեմասը+։ 15 Իմ ողջույնները փոխանցեք Լաոդիկեայում գտնվող եղբայրներին և Նիմֆային ու նրա տան մեջ եղող ժողովին+։ 16 Երբ այս նամակը ընթերցվի+ ձեզ մոտ, այնպես արեք, որ այն ընթերցվի նաև լաոդիկեացիների ժողովում, և որ դուք էլ կարդաք Լաոդիկեայից ստացած նամակը։ 17 Իսկ Արքիպոսին+ ասացեք. «Աչալուրջ եղիր, որ կատարես այն ծառայությունը, որն ընդունել ես որպես Տիրոջ հետևորդ»։
18 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։ Բանտի իմ կապանքները+ ձեր մտքում պահեք։ Աստծու անզուգական բարությունը թող ձեզ հետ լինի։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Կամ՝ «տնտեսության»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։
Բռց.՝ «ոգով»։ Հուն.՝ պնեումա։
Կամ՝ «մտնում են»։ Այս բառը օգտագ. է նվիրման հեթանոսական ծիսակատարության ժմնկ։
Կամ՝ «հասուն»։