Առաջին նամակը թեսաղոնիկեցիներին
1 Ես՝ Պողոսս, Սիլվանոսի+ և Տիմոթեոսի+ հետ գրում եմ թեսաղոնիկեցիների ժողովին, որը միության մեջ է+ Հոր՝ Աստծու, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ։
Թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը ձեզ հետ լինեն+։
2 Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում+, 3 քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը+, սիրառատ աշխատանքը և այն տոկունությունը, որ դրսևորում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեցած ձեր հույսի+ շնորհիվ։ 4 Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ+։ 5 Երբ բարի լուրը քարոզեցինք ձեզ, այն չեղավ միայն խոսքերով, այլև զորությամբ+, սուրբ ոգով և ամուր համոզվածությամբ+։ Դուք գիտեք, թե հանուն ձեզ ինչպիսին դարձանք ձեզ համար+։ 6 Դուք ընդօրինակեցիք մեզ+ և Տիրոջը+՝ բազում նեղությունների+ մեջ սուրբ ոգուց ստացած ուրախությամբ+ ընդունելով խոսքը, 7 ու այդպիսով օրինակ եղաք Մակեդոնիայի և Աքայիայի բոլոր հավատացյալների համար։
8 Փաստն այն է, որ Եհովայի խոսքը+ միայն Մակեդոնիայում և Աքայիայում չէ, որ դուք հռչակեցիք, այլ Աստծու հանդեպ ձեր հավատը+ տարածվեց ամենուրեք+, այնպես որ էլ հարկ չկա, որ որևէ բան ասենք այդ մասին։ 9 Հենց իրենք են պատմում, թե մենք ինչպես առաջին անգամ եկանք ձեզ մոտ, և թե ինչպես դուք հրաժարվեցիք ձեր կուռքերից+, որպեսզի ծառայեք կենդանի+ ու ճշմարիտ+ Աստծուն 10 և սպասեք+ երկնքից նրա Որդու գալուն+, որին նա հարություն տվեց+, այսինքն՝ Հիսուսին՝ գալիք ցասումից+ մեզ ազատողին։
2 Դուք լավ գիտեք, եղբայրնե՛ր, որ մեր այցելությունը+ ապարդյուն չեղավ+։ 2 Ինչպես գիտեք, Փիլիպպեում+ չարչարանքներ կրելուց+ և անարգվելուց+ հետո մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար+։ 3 Մեր տված հորդորը չի գալիս սխալ գաղափարներից, ոչ էլ անմաքրությունից+ կամ նենգությունից։ 4 Եվ քանի որ Աստված ստուգեց մեզ և պիտանի համարեց+ բարի լուրը քարոզելու, մենք խոսում ենք ոչ թե մարդկանց հաճեցնելու+ համար, այլ Աստծուն, որը քննում է մեր սրտերը+։
5 Ինչպես որ գիտեք, մենք ձեզ մոտ երբեք չեկանք շողոքորթ խոսքերով+ կամ ինչպես կեղծավորներ+՝ ագահությունից+ դրդված. Աստված է վկա։ 6 Մենք մարդկանցից փառք չէինք փնտրում+՝ ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից, թեև որպես Քրիստոսի առաքյալներ կարող էինք ձեզ ծախսի տակ գցել+։ 7 Ընդհակառակը՝ մենք քնքշորեն էինք վարվում ձեզ հետ, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում+ իր երեխաներին։ 8 Ուստի ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ+՝ մենք ուրախ էինք ձեզ ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու մեր հոգիները+, որովհետև դուք սիրելի+ դարձաք մեզ։
9 Եղբայրնե՛ր, դուք անշուշտ հիշում եք մեր տքնաջան աշխատանքը+ և թափած ջանքերը։ Մենք քարոզում էինք ձեզ Աստծու բարի լուրը և միևնույն ժամանակ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկին ծախսի տակ չգցենք+։ 10 Դուք վկա եք, Աստված նույնպես, թե ինչպիսի նվիրվածությամբ, արդարությամբ և անարատությամբ+ վարվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ հետ։ 11 Դուք լավ գիտեք, որ ինչպես հայրն+ իր որդիներին, այնպես էլ մենք հորդորում էինք+ ձեզանից ամեն մեկին, սփոփում և վկայություն տալիս, 12 որպեսզի դուք շարունակեք վարվել+ Աստծուն արժանի կերպով, որը կանչում է+ ձեզ դեպի իր թագավորությունն+ ու փառքը։
13 Ահա թե ինչու մենք անդադար շնորհակալություն ենք հայտնում+ Աստծուն, որ երբ Աստծու խոսքը+ մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք+, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք, որը ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ+։ 14 Եղբայրնե՛ր, դուք նման եղաք Հրեաստանի քրիստոնեական ժողովներին՝ Աստծու ժողովներին, քանի որ դուք էլ նույն չարչարանքներն եք կրում+ ձեր իսկ հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք են չարչարվում հրեաների կողմից, 15 որոնք նույնիսկ Տեր Հիսուսին+ ու մարգարեներին+ սպանեցին և հալածեցին մեզ+։ Եվ նրանք հաճելի չեն Աստծուն ու դեմ են մարդկանց շահերին, 16 քանի որ փորձում են խանգարել+ մեզ քարոզել այլազգի մարդկանց, ինչը նրանց կարող էր առաջնորդել փրկության+, և դրանով նրանք ամբողջացնում են+ իրենց մեղքերը։ Բայց նրա* ցասումը վերջապես եկել է նրանց վրա+։
17 Եղբայրնե՛ր, երբ ստիպված եղանք կարճ ժամանակով հեռանալ ձեզանից, մենք չէինք կարող տեսնել ձեզ, բայց դուք միշտ մեր սրտում էիք, ուստի ամեն ջանք արեցինք, որ բավարարենք ձեզ տեսնելու մեր փափագը+։ 18 Այդ իսկ պատճառով մենք ցանկացանք գալ ձեզ մոտ, և ես՝ Պողոսս, երկու անգամ ուզեցի ձեզ մոտ գալ, բայց Սատանան խոչընդոտ եղավ մեր ճանապարհին։ 19 Ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ ցնծության պսակը+ մեր Տեր Հիսուսի առաջ նրա ներկայության ժամանակ+։ Մի՞թե դուք չեք։ 20 Այո՛, դուք եք մեր փառքը և ուրախությունը։
3 Դրա համար էլ մենք*, այլևս չկարողանալով համբերել, որոշեցինք մենակ մնալ Աթենքում+, 2 իսկ Տիմոթեոսին+՝ մեր եղբորը և Աստծու ծառային, որը Քրիստոսի մասին բարի լուրն է հռչակում+, ուղարկեցինք, որպեսզի նա հաստատի ու մխիթարի ձեզ հօգուտ ձեր հավատի, 3 որ ոչ մեկի հավատը չսասանվի այս նեղություններից+, որովհետև դուք ինքներդ էլ գիտեք, որ այս ամենը պետք է պատահի մեզ+։ 4 Չէ՞ որ երբ ձեզ հետ էինք, նախապես ասում էինք+, որ պետք է նեղություններ կրենք+, ինչպես որ դա պատահեց, և ինչպես դուք գիտեք+։ 5 Ահա թե ինչու, երբ այլևս չկարողացա համբերել, ուղարկեցի նրան, որպեսզի տեղեկանամ ձեր հավատարմության մասին+, որ չլինի թե Փորձիչը+ ձեզ ինչ-որ ձևով փորձած լինի, և մեր աշխատանքն իզուր անցած լինի+։
6 Բայց Տիմոթեոսը հենց նոր ձեր մոտից եկավ մեզ մոտ+ և ձեր հավատարմության ու սիրո+ մասին լավ լուր բերեց, որ դուք միշտ շարունակում եք ուրախությամբ հիշել մեզ՝ փափագելով տեսնել մեզ, ինչպես որ մենք էլ՝ ձեզ+։ 7 Դրա համար, եղբայրնե՛ր, թեև մենք կարիքի ու նեղությունների մեջ էինք, սակայն մխիթարվեցինք+՝ իմանալով ձեր հավատարմության մասին+։ 8 Այժմ կենդանություն եկավ մեզ վրա, քանի որ դուք հաստատ կանգնած եք որպես Տիրոջ հետևորդներ+։ 9 Էլ ինչպե՜ս շնորհակալություն հայտնենք Աստծուն ձեզ համար և այն ամբողջ ուրախության+ համար, որ ձեր շնորհիվ ունեցանք մեր Աստծու առաջ։ 10 Գիշեր-ցերեկ մենք թախանձագին աղաչում ենք+, որ տեսնենք ձեզ և ամբողջացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատի մեջ+։
11 Այժմ թող Աստվածն ինքը՝ մեր Հայրը, և մեր Տեր Հիսուսը+ ուղղեն մեր ճանապարհը, որ կարողանանք գալ ձեզ մոտ։ 12 Եվ թող Տերը աճեցնի+, այո՛, առատացնի ձեր սերը+ միմյանց հանդեպ, ինչպես նաև բոլորի հանդեպ, նման այն սիրուն, որ մենք ունենք ձեր հանդեպ, 13 որպեսզի նա ձեր սրտերը զորացնի և ձեզ անարատ+ ու սուրբ դարձնի մեր Աստծու և Հոր առաջ մեր Տեր Հիսուսի և նրա հետ իր բոլոր սրբերի+ ներկայության ժամանակ+։
4 Վերջապես, եղբայրնե՛ր, խնդրում և հորդորում ենք ձեզ Տեր Հիսուսի անունով, որ դուք, հրահանգ ստանալով մեզանից, թե ինչպես պետք է քայլեք+ ու հաճեցնեք Աստծուն (ինչը և դուք անում եք), շարունակեք լիարժեք կերպով դա անել+։ 2 Դուք գիտեք այն պատվերները+, որ տվեցինք ձեզ Տեր Հիսուսի անունով։
3 Սա է Աստծու կամքը, որ դուք սրբացվեք+, որ հեռու մնաք պոռնկությունից+, 4 որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին+ սրբությամբ+ ու պատվով 5 և ոչ թե անհագ սեռական կրքով+ (ինչպիսին որ ունեն Աստծուն չճանաչող+ ազգերը)+, 6 որպեսզի ոչ մեկը վնաս չպատճառի իր եղբորը և այս հարցում ոտնձգություն չանի նրա իրավունքների դեմ+, որովհետև Եհովան կպատժի այս բոլոր բաներն անողներին+, ինչպես որ նախապես ասել ենք ձեզ և պարզ բացատրել+։ 7 Չէ՞ որ Աստված կանչել է մեզ սուրբ լինելու+, ոչ թե անմաքուր կյանքով ապրելու համար։ 8 Ուրեմն ով արհամարհում է+ սա, ոչ թե մարդու է արհամարհում, այլ Աստծուն+, որն իր սուրբ ոգին+ դնում է ձեր մեջ։
9 Սակայն եղբայրասիրության+ մասին կարիք չկա, որ գրենք ձեզ, քանի որ դուք Աստծուց սովորել եք+ սիրել միմյանց+, 10 և իրականում դուք արդեն սիրում եք ամբողջ Մակեդոնիայի բոլոր եղբայրներին։ Բայց հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ շարունակեք դա անել ավելի մեծ չափով 11 և նպատակ դնեք հանգիստ կյանք վարել+, միայն ձեր գործով զբաղվել+ և ձեր ձեռքերով աշխատել+, ինչպես որ պատվիրեցինք ձեզ, 12 որ պարկեշտությամբ վարվեք+ մարդկանց առաջ+ և ոչ մի բանի կարիք չունենաք+։
13 Նաև, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է ննջեցյալներին+, չենք ուզում, որ դուք անտեղյակ լինեք, որպեսզի չտխրեք, ինչպես մյուսները, որ հույս չունեն+։ 14 Եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ+, ուրեմն նաև հավատում ենք, որ նրանց, ովքեր Հիսուսով ննջել են մահվան քնով, Աստված կյանքի կբերի, որպեսզի նրա հետ լինեն+։ 15 Սա ենք ասում ձեզ Եհովայի խոսքով+, որ մեր միջից նրանք, ովքեր ողջ կմնան մինչև Տիրոջ ներկայությունը+, ոչ մի դեպքում առաջ չեն անցնի ննջեցյալներից, 16 քանի որ Տերն ինքը երկնքից կիջնի+՝ հրեշտակապետի+ ձայնով հրամաններ տալով և Աստծու փողով+, և Քրիստոսի աշակերտները, ովքեր մահացած են, առաջինը հարություն կառնեն+։ 17 Դրանից հետո մենք՝ կենդանի մնացածներս, կհափշտակվենք+ ամպերի մեջ+, որպեսզի նրանց+ հետ լինենք և օդում Տիրոջը հանդիպենք+, և այդպիսով միշտ Տիրոջ հետ կլինենք+։ 18 Ուրեմն շարունակեք մխիթարել միմյանց այս խոսքերով։
5 Ինչ վերաբերում է ժամանակներին և ժամանակահատվածներին+, եղբայրնե՛ր, կարիք չկա, որ ինչ-որ բան գրվի ձեզ, 2 քանի որ դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով+։ 3 Երբ ասեն՝ «խաղաղություն+ և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը+ անմիջապես կգա նրանց+ վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա+, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի+։ 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք+, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա+, 5 որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք+ և ցերեկվա որդիներ+։ Մենք ո՛չ գիշերվան ենք պատկանում, ո՛չ էլ խավարին+։
6 Ուրեմն թող որ չքնենք+ ուրիշների պես+, այլ արթուն մնանք+ և պահպանենք մեր զգոնությունը+։ 7 Ովքեր քնում են+, սովորաբար գիշերն են քնում+, և ովքեր հարբում են, սովորաբար գիշերն են հարբում։ 8 Սակայն մենք, որ ցերեկվան ենք պատկանում, եկեք պահպանենք մեր զգոնությունը, կրենք հավատի+ ու սիրո զրահը+ և իբրև սաղավարտ+՝ փրկության հույսը+, 9 որովհետև Աստված չի ընտրել մեզ իր զայրույթի համար+, այլ ընտրել է, որպեսզի փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+, 10 որը մահացավ մեզ համար+, որպեսզի, արթուն լինենք թե ննջենք, ապրենք նրա հետ միասին+։ 11 Ուստի շարունակեք մխիթարել և կերտել միմյանց+, ինչպես որ անում եք+։
12 Այժմ խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ, առաջնորդում են+ ձեզ Տիրոջ գործում ու հորդորում են ձեզ։ 13 Նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տվեք իրենց կատարած աշխատանքի համար+։ Խաղաղարար եղեք+։ 14 Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեք անկարգապահներին+, սփոփեք վհատված հոգիներին+, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար+ եղեք բոլորի հանդեպ։ 15 Տեսեք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին+, բայց միշտ ձգտեք բարին գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի+։
16 Միշտ ուրախ եղեք+։ 17 Անդադար աղոթեք+։ 18 Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք+, քանի որ սա է Աստծու կամքը ձեզ համար, որովհետև դուք Քրիստոս Հիսուսի հետևորդներն եք։ 19 Մի՛ հանգցրեք ոգու կրակը+։ 20 Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք+։ 21 Հավաստիացեք ամեն ինչում+, կառչեք բարուն+։ 22 Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից+։
23 Թող որ հենց ինքը՝ խաղաղության Աստվածը+, ամբողջապես սրբացնի ձեզ+։ Եվ թող որ ձեր ոգին, հոգին ու մարմինը անարատ պահվեն և բոլոր առումներով ամբողջական լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ+։ 24 Հավատարիմ է ձեզ կանչողը, և նա կանի դա։
25 Եղբայրնե՛ր, շարունակեք աղոթել մեզ համար+։
26 Ողջունեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով+։
27 Ձեզ վրա լուրջ պարտավորություն եմ դնում Տիրոջով, որ այս նամակը կարդացվի բոլոր եղբայրներին+։
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Կամ՝ «Աստծու»։
Կամ՝ «ես»։ Հվնբր Պողոսը այստեղ իր մասին հոգն. թվով է խոսում։