Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 2 Թեսաղոնիկեցիներ 1 ։ 1–3 ։ 18
  • 2 Թեսաղոնիկեցիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Թեսաղոնիկեցիներ
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
2 Թեսաղոնիկեցիներ

Երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին

1 Ես՝ Պողոսս, Սիլվանոսի և Տիմոթեոսի+ հետ գրում եմ թեսաղոնիկեցիների ժողովին, որը միության մեջ է մեր Հոր՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի հետ։

2 Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։

3 Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար+, եղբայրնե՛ր, քանի որ դա տեղին է, որովհետև ձեր հավատը անսահմանորեն մեծանում է+, և ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ+։ 4 Այնպես որ մենք հպարտանում ենք+ ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ+։ 5 Դա Աստծու արդար դատաստանի+ ապացույցն է, որի շնորհիվ դուք արժանի եք համարվում Աստծու թագավորության համար+, հանուն որի էլ չարչարանքներ եք կրում+։

6 Աստծու այս դատաստանն արդարացի է, որ ձեզ նեղություն պատճառողներին նեղությամբ հատուցի+, 7 իսկ ձեզ, որ նեղություններ եք կրում, թեթևացում տա մեզ հետ միասին Տեր Հիսուսի հայտնության ժամանակ+, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ+ 8 բոցավառ կրակով՝ վրեժ առնելու+ նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն+ և չեն հնազանդվում+ մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին+։ 9 Նրանք կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտությանը+՝ անհետանալով+ Տիրոջ առաջից և նրա զորության փառքից+ 10 այն ժամանակ, երբ նա կգա, որ փառավորվի իր սրբերի հետ+, և այդ օրը բոլոր նրան հավատացողները կհիանան նրանով (քանի որ դուք հավատով ընդունեցիք մեր տված վկայությունը)։

11 Հենց այդ նպատակով էլ մենք միշտ աղոթում ենք ձեզ համար, որ մեր Աստվածը արժանի համարի ձեզ իր կողմից կանչվելուն+ և իր զորությամբ ամբողջովին կատարի ամեն բարի բան, որ հաճելի է իրեն, և հաջողեցնի ձեր հավատի գործը, 12 որպեսզի մեր Տեր Հիսուսի անունը փառավորվի ձեզանով+, և լինելով նրա հետ միության մեջ+՝ դուք էլ փառավորվեք՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության+ համաձայն։

2 Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն+, խնդրում ենք ձեզ, 2 որ դուք իսկույն չկորցնեք ձեր առողջ դատողությունը, ոչ էլ տագնապեք որևէ ներշնչյալ խոսքից+ կամ բանավոր ասվածից+ կամ էլ որևէ նամակից+ (իբր թե մեզանից) այն մասին, թե Եհովայի օրն+ ասես եկել է։

3 Թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ ինչ-​որ ձևով, որովհետև այն չի գա, մինչև որ չգա հավատուրացությունը+, և չհայտնվի+ անօրենության մարդը+՝ կործանման որդին+։ 4 Նա հակառակորդ է+ և իրեն բարձրացնում է ամեն մեկի վրա, որն «աստված» կամ մեծարանքի առարկա է կոչվում, այնպես որ նստում է Աստծու տաճարում՝ հրապարակորեն ցույց տալով, թե ինքն աստված է+։ 5 Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, այս բաների մասին ասում էի+ ձեզ։

6 Ուստի հիմա դուք գիտեք, թե ինչն է+ արգելք հանդիսանում+, որ նա հայտնվի իր ժամանակին+։ 7 Ճիշտ է, այս անօրենության առեղծվածն արդեն գործում է+, սակայն իբրև առեղծված կգործի մինչև այն ժամանակը, երբ մեջտեղից կվերցվի նա, ով այս պահին արգելք է հանդիսանում+։ 8 Եվ այդ ժամանակ կհայտնվի անօրենը, որին Տեր Հիսուսը կվերացնի իր բերանի ոգով+ և որին կոչնչացնի, երբ իր ներկայությունը+ հայտնի դառնա+։ 9 Սակայն անօրենի ներկայությունը Սատանայի գործունեության+ հետևանքն է ամեն տեսակ զորավոր գործերով, սուտ նշաններով, հրաշքներով+, 10 անիրավությամբ+ և ամեն տեսակ խաբեությամբ նրանց համար, ովքեր գնում են դեպի կործանում+, և դա որպես հատուցում այն բանի, որ չընդունեցին ու չսիրեցին+ ճշմարտությունը, որ փրկվեն+։ 11 Հենց այդ պատճառով էլ Աստված թույլ է տալիս, որ նրանք ենթարկվեն մոլորության ազդեցությանը, որպեսզի հավատան ստին+ 12 և դատապարտվեն այն բանի համար, որ չհավատացին ճշմարտությանը+, այլ հաճույք գտան անարդարության մեջ+։

13 Սակայն մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, Եհովայից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված ի սկզբանե փրկության համար ընտրեց ձեզ+ ոգով+ ձեզ սրբացնելու+ միջոցով և ճշմարտության հանդեպ ձեր ունեցած հավատի միջոցով+։ 14 Հենց այս փրկության համար նա կանչեց ձեզ մեր հռչակած բարի լուրի միջոցով+, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանաք+։ 15 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստատ կանգնեք+ և պինդ բռնեք այն ամենը, ինչ սովորեցիք+ թե՛ բանավոր, թե՛ մեր նամակի միջոցով։ 16 Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս+ տվեց մեզ, 17 մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ ամեն բարի գործում և խոսքում+։

3 Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեք մեզ համար+, որ Եհովայի խոսքը+ շարունակի արագորեն տարածվել+ և փառավորվել, ինչպես որ ձեզ մոտ է, 2 նաև աղոթեք, որ մենք ազատվենք վտանգավոր ու չար մարդկանցից+, որովհետև բոլորը չէ, որ հավատ ունեն+։ 3 Բայց Տերը հավատարիմ է, և նա կհաստատի ձեզ ու կպահի Չարից+։ 4 Մենք վստահ ենք+ ձեզ համար Տիրոջով, որ դուք կատարում եք և կշարունակեք կատարել այն ամենը, ինչ մենք պատվիրում ենք+։ 5 Թող Տերը շարունակի ուղղել ձեր սրտերը դեպի Աստծու սերը+ և դեպի տոկունությունը+ հանուն Քրիստոսի։

6 Իսկ հիմա, եղբայրնե՛ր, պատվիրում ենք+ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով հեռու մնալ+ ամեն եղբորից, որը անկարգությամբ է վարվում+ և ոչ թե այն ամենի համաձայն, ինչ ընդունեցիք մեզանից+։ 7 Դուք գիտեք, թե ինչպես պետք է ընդօրինակեք մեզ+, որովհետև մենք անկարգությամբ չվարվեցինք ձեր մեջ+, 8 ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք+։ Հակառակը՝ տքնությամբ ու մեծ ջանքերով+ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկին ծախսի տակ չգցենք+, 9 ոչ թե նրա համար, որ իրավունք չունենք+ ձեզանից մի բան ստանալու, այլ նրա համար, որ մեր անձերը ձեզ համար օրինակ լինեն, որ ընդօրինակեք մեզ+։ 10 Երբ ձեզ մոտ էինք, սա էինք պատվիրում ձեզ+. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի»+։ 11 Ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում+, ընդհանրապես չեն աշխատում և խառնվում են իրենց չվերաբերող գործերին+։ 12 Այսպիսիներին մենք պատվիրում և հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ իրենց գործով զբաղվեն և իրենց վաստակած հացն ուտեն+։

13 Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ հոգնեք ճիշտն անելուց+։ 14 Իսկ եթե որևէ մեկը չի հնազանդվում այս նամակում գրված մեր խոսքին+, նշան դրեք նրա վրա+ ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ+, որ ամաչի+։ 15 Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք հորդորել+ իբրև եղբոր։

16 Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով+։ Թող Տերը ձեզ բոլորիդ հետ լինի։

17 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+, որը նշան է իմ բոլոր նամակներում. ես այսպես եմ գրում։

18 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը+ ձեզ բոլորիդ հետ լինի։

[Ծանոթագրություններ]

Տե՛ս բառարանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը