Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 1 Տիմոթեոս 1 ։ 1–6 ։ 21
  • 1 Տիմոթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 Տիմոթեոս
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
1 Տիմոթեոս

Առաջին նամակը Տիմոթեոսին

1 Ես՝ Պողոսս, որ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ+ մեր Փրկչի+՝ Աստծու+ և մեր հույսի+՝ Քրիստոս Հիսուսի հրամանով, 2 գրում եմ Տիմոթեոսին+՝ հավատի մեջ իմ հարազատ զավակին+։

Թող անզուգական բարություն* դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսից+։

3 Ինչպես որ խրախուսեցի քեզ մնալ Եփեսոսում, երբ պատրաստվում էի ուղևորվել Մակեդոնիա+, այնպես էլ հիմա եմ խրախուսում, որ պատվիրես+ ոմանց՝ ուրիշ ուսմունք չսովորեցնեն+ 4 և ուշադրություն չդարձնեն սուտ պատմություններին+ ու վերջ չունեցող տոհմաբանություններին, որոնք անիմաստ հարցեր են առաջ բերում+՝ փոխանակ սովորեցնելու Աստծու տված բաները, որ ամրացնում են հավատը։ 5 Այս պատվերի նպատակը սերն է+, որ բխում է անարատ սրտից+, մաքուր խղճից+ և կեղծավորությունից զերծ հավատից+։ 6 Այս բաներից շեղվելով+՝ ոմանք դատարկ խոսքերի+ հետևից գնացին՝ 7 ցանկանալով լինել օրենքի+ ուսուցիչներ+, բայց չհասկանալով ո՛չ իրենց ասածները, ո՛չ էլ այն բաները, որոնց մասին պնդում են։

8 Սակայն մենք գիտենք, որ Օրենքը լավ է+, եթե այն ճիշտ է գործադրվում+, 9 գիտակցելով, որ օրենքը սահմանված է ոչ թե արդար մարդու համար, այլ նրանց, ովքեր անօրեն են+ ու անկառավարելի+, անաստված են ու մեղավոր, զուրկ են սիրառատ բարությունից+ և պղծում են սուրբ բաները, հայրասպան են ու մայրասպան, մարդասպաններ են 10 ու պոռնիկներ+, արվամոլներ, մարդ առևանգողներ, ստախոսներ ու սուտ երդում անողներ+, ինչպես նաև մնացած բոլոր բաների համար, որոնք հակառակ են+ առողջ ուսմունքին+, 11 որն էլ համաձայն է երջանիկ+ Աստծու փառավոր բարի լուրին, որը վստահվեց ինձ+։

12 Երախտապարտ եմ Քրիստոս Հիսուսին՝ մեր Տիրոջը, որը զորություն տվեց ինձ, որովհետև ինձ հավատարիմ համարեց+՝ ծառայության նշանակելով+, 13 թեպետ նախկինում ես հայհոյող, հալածող+ ու անպատկառ+ մարդ էի։ Բայց իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, քանի որ տգիտությամբ+ և անհավատությամբ էի վարվում։ 14 Մեր Տիրոջ անզուգական բարությունը անսահմանորեն առատ եղավ+ իմ հանդեպ հավատի և այն սիրո հետ միասին, որը Քրիստոս Հիսուսն է ցուցաբերում+։ 15 Ճշմարիտ է և ամենայն ընդունելության արժանի այն խոսքը+, թե Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու+, որոնց մեջ առաջինը ես եմ+։ 16 Բայց իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+ այն նպատակով, որ իմ բացառիկ օրինակի միջոցով Քրիստոս Հիսուսը իր ողջ համբերատարությունը ցույց տա՝ օրինակ լինելու նրանց, ովքեր իր հանդեպ հավատ+ կդրսևորեն հավիտենական կյանք ունենալու համար+։

17 Իսկ հավիտենության Թագավորին+՝ անապականելի+ և անտեսանելի+ միակ Աստծուն+, լինի փառք ու պատիվ հավիտյանս հավիտենից+։ Ամեն։

18 Տիմոթեո՛ս, զավա՛կս, այս պատվերը+ տալիս եմ քեզ ըստ այն կանխատեսումների+, որոնք ուղղակիորեն քեզ էին մատնանշում, որպեսզի դրանց համաձայն՝ շարունակես բարի պատերազմը մղել+՝ 19 պահելով հավատ ու մաքուր խիղճ+, որը մի քանիսը դեն նետեցին+, և նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց+։ 20 Դրանցից են Հիմենեոսն+ ու Ալեքսանդրոսը+։ Ես նրանց Սատանային հանձնեցի+, որպեսզի խրատվելով սովորեն չհայհոյել Աստծուն+։

2 Ուստի ամենից առաջ հորդորում եմ ամեն տեսակ խնդրանք, աղաչանք ու աղոթք+ մատուցել Աստծուն և շնորհակալական խոսքեր ասել նրան ամեն տեսակ մարդկանց համար+, 2 թագավորների+ և բոլոր բարձր դիրք ունեցողների համար+, որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ+։ 3 Սա բարի և ընդունելի է+ մեր Փրկչի՝ Աստծու առջև+, 4 որի կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ+ ճշմարտության+ մասին ճշգրիտ գիտելիքներ+ ստանան և փրկվեն+։ 5 Կա մեկ Աստված+ և մեկ միջնորդ+ Աստծու+ և մարդկանց միջև+՝ Քրիստոս Հիսուս մարդը+, 6 որն իր անձը որպես համապատասխան փրկանք տվեց բոլորի համար+. հենց այս մասին է, որ իր ժամանակին վկայություն պիտի տրվի, 7 ինչի համար էլ+ ես նշանակվեցի քարոզիչ և առաքյալ+, որպեսզի հավատն+ ու ճշմարտությունը սովորեցնեմ մյուս ազգերին+ (ճշմարտությունն եմ ասում+, սուտ չեմ խոսում)։

8 Այդ պատճառով ցանկանում եմ, որ ամեն տեղ, երբ միասին հավաքվեք, տղամարդիկ աղոթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն+՝ առանց զայրույթի+ և վիճաբանությունների+։ 9 Նաև ցանկանում եմ, որ կանայք իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ+ և ողջամտությամբ, ոչ թե մազերի այլազան հյուսվածքներով, ոսկով կամ մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք զգեստներով+, 10 այլ բարի գործերով+, այնպես, ինչպես վայել է այն կանանց, ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց+։

11 Կինը թող լռությամբ և լիակատար հնազանդությամբ սովորի+։ 12 Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի+ կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա+, այլ թող լուռ մնա, 13 քանի որ առաջինը Ադամը ստեղծվեց, հետո նոր Եվան+։ 14 Եվ Ադամը չխաբվեց+, այլ կինն էր, որ խաբվեց+ ու հանցանքի մեջ ընկավ+։ 15 Սակայն որդեծնությամբ կինը պաշտպանված կլինի+, եթե հարատևի հավատի, սիրո և սրբության մեջ՝ ողջամտության հետ մեկտեղ+։

3 Արժանահավատ է այս խոսքը+։

Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի+ պարտականության, լավ գործի է ձգտում։ 2 Ուստի վերակացուն պետք է լինի անպարսավելի+, մեկ կնոջ ամուսին, սովորությունների մեջ չափավոր+, ողջամիտ+, կարգապահ+, հյուրասեր+, սովորեցնելու համար որակյալ+, 3 ո՛չ հարբեցող+, ո՛չ հարվածող*+, այլ լինի խոհեմ*+, ո՛չ կռվարար+, ո՛չ փողասեր+, 4 իր ընտանիքը լավ ղեկավարող+, ունենա այնպիսի երեխաներ, որոնք հնազանդվում են ամենայն լրջությամբ+ 5 (քանի որ եթե որևէ մեկը չգիտի, թե ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին), 6 ո՛չ էլ պետք է նոր ընդունած լինի հավատը+, որ հանկարծ հպարտությամբ+ չլցվի ու չընկնի այն դատաստանի տակ, որը Բանսարկուի համար է վճռված+։ 7 Բացի այդ, նա պետք է լավ անուն ունենա դրսի մարդկանց շրջանում+, որպեսզի իր վրա նախատինք չբերի և չընկնի Բանսարկուի թակարդը+։

8 Նմանապես, ծառայող օգնականները+ պետք է լինեն լուրջ, չլինեն երկերեսանի, չափից շատ գինի խմող, շահամոլ+, 9 այլ մաքուր խղճով+ հավատի սրբազան գաղտնիքը+ պահեն։

10 Նրանք թող նախևառաջ փորձվեն+ և եթե զերծ լինեն մեղադրանքից+, ապա թող ծառայեն։

11 Կանայք էլ պետք է լինեն լուրջ, չզրպարտող+, իրենց սովորությունների մեջ չափավոր+, ամեն ինչում հավատարիմ+։

12 Ծառայող օգնականները թող լինեն մեկ կնոջ ամուսին+, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և իրենց տան անդամներին+, 13 որովհետև այն տղամարդիկ, ովքեր լավ են ծառայում, բարի համբավ են ձեռք բերում+ և կարող են մեծ ազատությամբ խոսել+ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին։

14 Թեև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ+, սակայն գրում եմ քեզ այս բաները, 15 որպեսզի եթե ուշանամ, դու իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծու տան մեջ+, որը կենդանի Աստծու ժողովն է՝ ճշմարտության սյունն ու հենարանը+։ 16 Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածության սրբազան գաղտնիքը+ անհերքելիորեն մեծ է. «Նա հայտնվեց մարմնով+, արդար հայտարարվեց ոգով+, երևաց հրեշտակներին+, քարոզվեց ազգերի մեջ+, հավատով ընդունվեց աշխարհում+ և երկինք վերցվեց փառքով»+։

4 Սակայն ներշնչյալ խոսքերը հստակ ասում են, որ ապագայում կգան ժամանակներ+, երբ ոմանք կհեռանան+ հավատից՝ ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ներշնչյալ խոսքերին+ և դևերի ուսմունքներին+, 2 տարվելով ստեր խոսող+ մարդկանց կեղծավորությամբ, որոնց խիղճը+ դաղված* է, ինչպես շիկացած երկաթով։ 3 Նրանք արգելում են ամուսնանալ+ և պատվիրում են հրաժարվել ուտելիքներից+, որոնք Աստված ստեղծել է+, որ հավատ ունեցողներն ու ճշմարտությունը ճշգրտորեն իմացողները շնորհակալություն հայտնելով ճաշակեն դրանք+։ 4 Աստծու ստեղծած ամեն բան լավն է+, և ոչ մի բանից պետք չէ հրաժարվել+, եթե այն ուտում են շնորհակալություն հայտնելով+, 5 քանի որ այն սրբացվում է Աստծու խոսքով ու աղոթքով։

6 Այս խորհուրդները եղբայրներին տալով՝ դու Քրիստոս Հիսուսի լավ ծառա կլինես՝ սնված հավատի խոսքերով և հրաշալի ուսմունքով+, որին դու սերտորեն հետևում ես+։ 7 Սակայն մերժիր պառավների պատմած սուտ պատմությունները+, որոնք պղծում են սուրբ բաները։ Նաև մարզիր քո անձը՝ Աստծու հանդեպ նվիրված լինելու նպատակով+։ 8 Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը+ օգտակար է ամեն բանի համար+, քանի որ այն ներառում է ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը+։ 9 Ճշմարիտ է այս խոսքը և արժանի ամենայն ընդունելության+։ 10 Ուստի հենց դրա համար էլ տքնաջան աշխատում և ճիգ ենք թափում+, քանի որ մեր հույսը+ դրել ենք կենդանի Աստծու վրա, որը Փրկիչն է+ ամեն տեսակ մարդկանց+, հատկապես՝ հավատարիմների+։

11 Շարունակիր տալ այս պատվերները+ և սովորեցնել դրանք+։ 12 Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը+։ Բայց դու օրինակ եղիր+ հավատարիմների+ համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ+։ 13 Մինչև իմ գալը շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն+ ընթերցելու+, հորդորելու և սովորեցնելու մեջ։ 14 Անփույթ մի՛ եղիր քո ունեցած այն պարգևի+ հանդեպ, որը տրվեց քեզ կանխատեսումով+, և երբ երեցների խորհուրդը իր ձեռքը դրեց քեզ վրա+։ 15 Խորհիր այս բաների մասին+, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ+ հայտնի լինի բոլորին։ 16 Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին+ և քո ուսուցանելուն+։ Հարատևիր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին+։

5 Խստորեն մի՛ քննադատիր մեծահասակ տղամարդուն+։ Ընդհակառակը՝ մեղմությամբ հորդորիր նրան ինչպես հոր, երիտասարդ տղամարդկանց՝ ինչպես եղբայրների, 2 մեծահասակ կանանց+՝ ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի+՝ ամենայն մաքրությամբ։

3 Պատվիր այրի կանանց, որոնք իսկապես այրի են+։ 4 Բայց եթե մի որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք նախևառաջ սովորեն իրենց ընտանիքում+ Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորել և պատշաճ հատուցումը տալ իրենց ծնողներին+, տատերին ու պապերին, որովհետև դա է ընդունելի Աստծու առաջ+։ 5 Իսկ այն կինը, որն իսկապես այրի է ու խիստ կարիքի մեջ է+, իր հույսը դնում է Աստծու վրա+ և օր ու գիշեր հարատևում է աղաչանքների ու աղոթքների մեջ+։ 6 Մինչդեռ այն կինը, որն անձնատուր է լինում կյանքի հաճույքներին+, թեև ապրում է, բայց մեռած է+։ 7 Ուստի շարունակիր տալ այս պատվերները+, որպեսզի նրանք անպարսավելի լինեն+։ 8 Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին*+ և հատկապես իր ընտանիքի անդամներին+, նա հավատը+ ուրացել է+ և անհավատից էլ վատն է։

9 Ցուցակի մեջ թող ընդգրկվի այն այրին, որի տարիքը վաթսունն անց է, եղել է մեկ ամուսնու կին+ 10 և վկայվել է իր բարի գործերով+, այսինքն՝ երեխաներ է մեծացրել+, հյուրընկալել է անծանոթների+, լվացել է սրբերի ոտքերը+, օգնության է հասել նեղության մեջ լինողներին+ և ժրաջան է եղել ամեն բարի գործի+։

11 Բայց երիտասարդ այրի կանայք չպետք է ընդգրկվեն ցուցակի մեջ, քանի որ երբ նրանց սեռական ցանկությունները խոչընդոտում են իրենց քրիստոնեական ծառայությանը+, նրանք ուզում են ամուսնանալ, 12 և դատապարտություն են բերում իրենց վրա, քանի որ չեն կատարում իրենց սկզբնական մտադրությունները+։ 13 Միևնույն ժամանակ, վարժվում են պարապության՝ տնից տուն թրև գալով. այո՛, ոչ միայն պարապ են, այլ նաև բամբասողներ և ուրիշների գործերին խառնվողներ+, խոսում են ինչ որ չպետք է խոսեն։ 14 Ուստի կամենում եմ, որ երիտասարդ այրիներն ամուսնանան+, երեխաներ ունենան+, տան գործերով զբաղվեն և հակառակորդին չարախոսելու առիթ չտան+, 15 քանի որ ոմանք արդեն շեղվել են ճիշտ ուղուց և Սատանայի հետևից են գնացել։ 16 Եթե մի որևէ հավատացյալ կին այրի ազգականներ ունի, թող նրանց օգնի+, որպեսզի ժողովը չծանրաբեռնվի։ Այդ դեպքում ժողովը կկարողանա օգնել նրանց, ովքեր իսկապես այրի են+։

17 Այն երեցները, որ լավ են ղեկավարում+, թող կրկնակի պատվի արժանանան+, հատկապես նրանք, ովքեր տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար+, 18 քանի որ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»+, նաև՝ «աշխատողը արժանի է իր վարձին»+։ 19 Երեցի դեմ մեղադրանք մի՛ ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա հաստատված է երկու կամ երեք վկաների կողմից+։ 20 Նրանց, ովքեր շարունակ մեղք են գործում+, հանդիմանիր+ բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան+։ 21 Աստծու, Քրիստոս Հիսուսի+ և ընտրյալ հրեշտակների առջև ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ, որ այս ամենը պահես առանց կանխորոշման՝ ոչինչ չանելով կողմնապահությամբ+։

22 Երբեք մի՛ շտապիր ձեռքերդ դնել+ որևէ մեկի վրա+, ոչ էլ մասնակից եղիր ուրիշների մեղքերին+. մաքո՛ւր պահիր քեզ+։

23 Այսուհետև ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի+ օգտագործիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալու համար։

24 Որոշ մարդկանց մեղքերը բոլորին են հայտնի+ և ուղիղ դեպի դատաստան են տանում, իսկ ոմանց մեղքերը հայտնի կդառնան ավելի ուշ+։ 25 Նույն ձևով էլ բարի գործերն են հայտնի բոլորին+, իսկ այն գործերը, որ հայտնի չեն, չեն կարող ծածուկ մնալ+։

6 Բոլոր նրանք, ովքեր ստրկության լծի տակ են, թող շարունակեն իրենց տերերին ամեն պատվի արժանի համարել+, որ Աստծու անունը և ուսմունքը չչարախոսվի+։ 2 Իսկ նրանք, ում տերերը հավատացյալ են+, թող չարհամարհեն նրանց+ այն բանի համար, որ եղբայրներ են+։ Ընդհակառակը՝ թող է՛լ ավելի մեծ պատրաստակամությամբ ծառայեն, որովհետև իրենց լավ կատարած ծառայությունից օգտվողները իրենց հավատակիցներն են և սիրելի եղբայրները։

Շարունակիր սովորեցնել այս բաները+ և տալ այս հորդորները։ 3 Եթե որևէ մեկը ուրիշ ուսմունք է սովորեցնում+ և չի համաձայնվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի առողջ+ խոսքերի հետ, ոչ էլ այն ուսմունքի հետ, որը ներդաշնակ է Աստծու հանդեպ նվիրվածությանը+, 4 նա հպարտությամբ է լցված+, ոչինչ չի հասկանում+ և կլանված է+ բանավեճերով ու վիճաբանություններով+։ Դրանցից են սկիզբ առնում նախանձը+, պառակտումը, վիրավորական+ խոսքերը, չար կասկածները, 5 կատաղի դատարկ վեճերը այն մարդկանց միջև, ովքեր ապականված են մտքով+, զրկված են ճշմարտությունից+ ու մտածում են, թե Աստծու հանդեպ նվիրվածությունը շահ ստանալու միջոց է+։ 6 Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը+ բավարարվածության հետ միասին+ մեծ շահ ստանալու միջոց է+։ 7 Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել+, 8 ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք+։

9 Բայց նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության+ և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ+, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ+, 10 որովհետև բոլոր վնասակար բաների+ արմատը+ փողասիրությունն է+, որին ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել+։

11 Բայց դու, ո՛վ Աստծու մարդ, փախիր սրանցից+ և հետևիր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության, մեղմության+։ 12 Մղիր հավատի բարի պատերազմը+, ամուր կառչիր հավիտենական կյանքից, որի համար դու կանչվեցիր և որը հիանալի կերպով հռչակեցիր+ բազում վկաների առջև։

13 Աստծու առաջ, որը պահպանում է ամենքի կյանքը, և Քրիստոս Հիսուսի առաջ, որը՝ որպես վկա+, Պոնտացի Պիղատոսի+ առջև հրաշալի կերպով վկայություն տվեց+, պատվիրում եմ քեզ+, 14 որ անբիծ և անպարսավելի կերպով պահես այս պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը+։ 15 Նշանակված ժամանակին+ կհայտնվի երջանիկ և միակ Տիրակալը+՝ թագավորների Թագավորը+ և տերերի Տերը+, 16 այն միակը, որն ունի անմահություն+, որն անհասանելի լույսի մեջ է բնակվում+, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել+։ Նրանն է պատիվը+ և հավիտենական հզորությունը։ Ամեն։

17 Այս աշխարհի* հարուստներին+ պատվիրիր, որ չլինեն գոռոզամիտ+ և իրենց հույսը դնեն ոչ թե անկայուն հարստության վրա+, այլ Աստծու, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք+։ 18 Պատվիրիր, որ բարին գործեն+, հարուստ լինեն բարի գործերով+, լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ+ 19 և գանձեր կուտակեն+ իրենց համար, այսինքն՝ լավ հիմք+ ապագայի համար, որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից+։

20 Ո՛վ Տիմոթեոս, պահպանիր այն, ինչ վստահված է քեզ+՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները, ինչպես նաև կեղծ գիտության հակասող գաղափարներից+։ 21 Մի քանիսը, պարծենալով այդպիսի գիտելիքներով, շեղվել են հավատից+։

Թող Աստծու անզուգական բարությունը ձեզ հետ լինի։

[Ծանոթագրություններ]

Տե՛ս բառարանը։

Այստեղ օգտագ. հուն. բառը կարող է նշ. նաև ուրիշներին խոսքերով վիրավորել։

Բռց.՝ «զիջող»։

Կամ՝ «խարանված»։

Կամ՝ «նրանց, ում մասին նա հոգ տանելու պատասխանատվություն ունի»։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը