Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 2 Տիմոթեոս 1 ։ 1–4 ։ 22
  • 2 Տիմոթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Տիմոթեոս
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
2 Տիմոթեոս

Երկրորդ նամակը Տիմոթեոսին

1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ՝ այն կյանքի+ խոստման համաձայն, որը տրվում է նրանց, ովքեր միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ+, 2 գրում եմ Տիմոթեոսին՝ իմ սիրելի զավակին+։

Թող անզուգական բարություն* և ողորմություն դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսից+։

3 Երախտապարտ եմ Աստծուն, որին սուրբ ծառայություն եմ մատուցում+, ինչպես որ իմ նախահայրերն+ էին անում (և դա անում եմ մաքուր խղճով)+, և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում+։ 4 Երբ հիշում եմ քո արցունքները, փափագում եմ տեսնել քեզ+, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ 5 Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ+ քո հավատը+, որը սկզբից ունեին Լոիդան՝ քո տատը, և քո մայր Եվնիկեն, և որը, վստահ եմ, ունես նաև դու։

6 Հենց այս պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ կրակի+ նման վառ պահես Աստծու պարգևը+, որը քո մեջ է իմ ձեռքերը քեզ վրա դնելու+ շնորհիվ։ 7 Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի+ տվեց, այլ զորության+, սիրո և ողջամտության+։ 8 Ուրեմն ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջ մասին վկայություն տալը+ և ոչ էլ հանուն նրա իմ բանտարկյալ լինելը+, այլ պատրաստ եղիր Աստծու զորությամբ+ չարչարվելու+ բարի լուրի համար։ 9 Նա փրկեց+ և կանչեց մեզ սուրբ լինելու+ ոչ թե մեր գործերի+, այլ իր իսկ նպատակի և անզուգական բարության համար, որը տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով վաղեմի ժամանակներից առաջ+։ 10 Իսկ հիմա այն հստակորեն ակնհայտ դարձավ մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի հայտնվելով+, որը վերացրեց մահը+ ու լույս+ սփռեց կյանքի+ և անապականության+ վրա բարի լուրի միջոցով+, 11 որի համար էլ ես նշանակվեցի քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ+։

12 Հենց այս պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները+։ Սակայն չեմ ամաչում+, քանի որ գիտեմ, թե ում եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է մինչև դատաստանի օրը+ պահպանել+ իմ կողմից իրեն վստահվածը։ 13 Շարունակիր այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսում է, ամուր բռնել առողջ խոսքերի+ օրինակը, որ լսեցիր ինձանից+։ 14 Քեզ վստահված+ այս բարի գանձը պահպանիր սուրբ ոգով, որը բնակվում է մեր մեջ+։

15 Դու գիտես, որ բոլոր նրանք, ովքեր Ասիայում*+ էին, երես թեքեցին ինձանից+. նրանց թվում են նաև Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։ 16 Թող Տերը ողորմություն շնորհի Օնեսիֆորոսի տնեցիներին+, որովհետև նա հաճախ էր ինձ քաջալերում+ և իմ շղթաները+ ամոթ չհամարեց։ 17 Իսկ երբ նա Հռոմում էր, ջանաց փնտրել ինձ ու գտավ+։ 18 Թող որ Տեր Եհովան ողորմի+ նրան դատաստանի օրը+։ Իսկ թե որքան ծառայություն նա մատուցեց Եփեսոսում, դու շատ լավ գիտես։

2 Ուստի դու, զավա՛կս+, շարունակիր զորություն+ ստանալ անզուգական բարության+ միջոցով, որը գալիս է Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինելու շնորհիվ։ 2 Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից, և որոնք հաստատվեցին շատ վկաների կողմից+, փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար+։ 3 Որպես Քրիստոս Հիսուսի լավ զինվոր+՝ պատրաստ եղիր չարչարվելու+։ 4 Ոչ մի զինվոր+ իրեն զինվորագրողի բարեհաճությունը ստանալու համար չի զբաղվում շահութաբեր կողմնակի գործերով+։ 5 Եվ նա, ով մասնակցում է մրցումների+, եթե չի մրցում կանոնների համաձայն, պսակ չի ստանում։ 6 Տքնաջան աշխատող հողագործը առաջինը ինքը պիտի համտեսի պտուղը+։ 7 Միշտ մտածիր իմ ասածների մասին։ Տերը խորաթափանցություն+ կտա քեզ ամեն ինչում։

8 Հիշիր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ+, և որ նա Դավթի սերնդից էր+՝ այն բարի լուրի համաձայն, որ ես քարոզում եմ+, 9 որի համար էլ չարչարվում եմ, ահա նույնիսկ բանտի կապանքներում+ եմ իբրև չարագործ։ Բայց Աստծու խոսքը կապանքների մեջ չէ+։ 10 Դրա համար էլ ամեն ինչում շարունակում եմ տոկալ հանուն ընտրյալների+, որպեսզի նրանք նույնպես Քրիստոս Հիսուսի միջոցով ստանան փրկությունը՝ հավիտենական փառքի հետ մեկտեղ+։ 11 Արժանահավատ է այս խոսքը+. «Եթե միասին մեռանք, միասին էլ կապրենք+։ 12 Եթե շարունակում ենք տոկալ, միասին կթագավորենք+։ Եթե ուրանում ենք+, նա էլ մեզ կուրանա։ 13 Եթե մենք անհավատարիմ ենք, նա հավատարիմ է մնում+, որովհետև նա չի կարող ուրանալ ինքն իրեն»։

14 Շարունակիր հիշեցնել+ նրանց այս բաները, իբրև վկա+ Աստծու առջև հորդորիր նրանց+, որ բանավեճերի մեջ չընկնեն+, ինչը բացարձակապես անօգուտ է, որովհետև կործանում է լսողների հավատը։ 15 Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը+, իբրև մի աշխատող+, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի+ և ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում+։ 16 Սակայն հեռու մնա դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները+. որովհետև նրանք ավելի ու ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ+, 17 և նրանց խոսքը փտախտի նման կտարածվի+։ Նրանց թվում են Հիմենեոսն ու Ֆիլետոսը+, 18 որոնք շեղվեցին ճշմարտությունից+՝ ասելով, թե հարությունն արդեն եղել է+, և նրանք կործանում են ոմանց հավատը+։ 19 Բայց Աստված հաստատուն հիմք դրեց+, որը կանգուն է մնում և իր վրա այս կնիքն ունի. «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»+ և «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը+, մերժի անարդարությունը»+։

20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկե և արծաթե անոթներ կան, այլև փայտե ու կավե. կան, որ պատվավոր օգտագործման համար են, և կան ոչ պատվավոր օգտագործման համար+։ 21 Հետևաբար, եթե մեկը իրեն հեռու պահի վերջիններից, նա կլինի մի անոթ պատվավոր օգտագործման համար՝ սրբացված, իր տիրոջը օգտակար, ամեն բարի գործի համար պատրաստված+։ 22 Ուստի փախիր երիտասարդական ցանկություններից+, փոխարենը՝ հետամուտ եղիր արդարության+, հավատի, սիրո և խաղաղության+ նրանց հետ, ովքեր մաքուր սրտով+ են կանչում Տիրոջը։

23 Նաև մերժիր հիմար և անիմաստ բանավեճերը+՝ իմանալով, որ դրանք վիճաբանություններ են առաջ բերում+։ 24 Բայց Տիրոջ ծառան չպետք է վիճի+, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի+, սովորեցնելու համար՝ որակյալ+, չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի+, 25 մեղմությամբ սովորեցնի հակառակվողներին+, քանի որ Աստված թերևս թույլ տա, որ նրանք զղջան+, որպեսզի ճշգրտորեն իմանան ճշմարտությունը+ 26 և կարողանան խելքի գալ ու ազատվել Բանսարկուի թակարդից+՝ տեսնելով, որ կենդանի բռնվել են+ նրա կողմից, որ նրա կամքը կատարեն։

3 Բայց իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ են լինելու+, 2 որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ+, անշնորհակալ, անհավատարիմ+, 3 բնական կապվածություն չունեցող+, համաձայնության չեկող+, զրպարտող+, ինքնատիրապետում չունեցող, դաժան+, առաքինություն* չսիրող+, 4 մատնիչ+, համառ, հպարտ+, հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր+, 5 որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն+, բայց դրա զորությունն ուրանում են+։ Այդպիսիներից հեռո՛ւ մնա+, 6 որովհետև նրանց միջից են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր խորամանկորեն սողոսկում են տները+ և գերի են դարձնում մեղքերով ծանրաբեռնված թույլ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով+, 7 որ միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը+։

8 Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը+ հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են շարունակում հակառակվել ճշմարտությանը+։ Նրանք ամբողջովին ապականված են մտքով+ և հավատի հարցում արժանի չեն հավանության+։ 9 Սակայն նրանք շատ առաջ չեն գնա, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսի հիմարությունը ակնհայտ դարձավ+։ 10 Բայց դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին+, նպատակին, հավատին, համբերատարությանը, իմ ունեցած սիրուն և տոկունությանը։ 11 Դու տեղյակ ես իմ հալածանքներին, չարչարանքներին, այն ամենին, ինչ պատահեց ինձ Անտիոքում+, Իկոնիոնում+ և Լյուստրայում+։ Բայց այդ բոլոր հալածանքներից Տերն ազատեց ինձ+։ 12 Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն+։ 13 Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով+։

14 Բայց դու հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր+՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք+, 15 և որ վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար+ Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով+։ 16 Ամբողջ Գիրքը* Աստծու ներշնչմամբ է գրված+ և օգտակար է սովորեցնելու+, հանդիմանելու+, ուղղելու+, արդարությամբ խրատելու+ համար, 17 որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի+, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար+։

4 Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, որը դատելու է+ ողջերին և մեռածներին+, երբ հայտնվի+ և գա իր թագավորությամբ+, ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ. 2 խոսքը քարոզիր+, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ+ և թե՛ դժվարին ժամանակ+, հանդիմանիր+, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ+ և սովորեցնելու արվեստով։ 3 Կգա մի ժամանակ, երբ չեն հանդուրժի առողջ ուսմունքը+, այլ իրենց ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար+ 4 և իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից ու շեղվելով՝ կգնան սուտ պատմությունների հետևից+։ 5 Բայց դու ամեն ինչում պահպանիր զգոնությունդ+, համբերիր նեղություններին+, ավետարանչի գործն արա+ և ամբողջովին կատարիր քո ծառայությունը+։

6 Ես իմ անձն արդեն մատուցում եմ այնպես, ինչպես ըմպելիքի ընծան+ է թափվում, և իմ ազատվելու+ ժամանակը մոտ է։ 7 Ես մղեցի բարի պատերազմը+, ավարտեցի մրցավազքը+, պահեցի հավատը+։ 8 Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը+, որը Տերը՝ արդար դատավորը+, որպես վարձատրություն+ կտա ինձ դատաստանի օրը+. սակայն ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են, որ նա հայտնվի։

9 Ամեն ինչ արա, որ շուտով ինձ մոտ գաս+։ 10 Դեմասը+ թողեց ինձ, որովհետև սիրեց այս աշխարհը*+։ Նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա+, Տիտոսն էլ Դալմատիա։ 11 Միայն Ղուկասն է ինձ հետ։ Քեզ հետ բեր Մարկոսին, որովհետև նա պետք է+ ինձ ծառայության համար։ 12 Իսկ Տյուքիկոսին+ ես ուղարկել եմ Եփեսոս։ 13 Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում+՝ Կարպոսի մոտ, նաև գրքերը՝ հատկապես մագաղաթները։

14 Դարբին Ալեքսանդրոսը+ բազում վնասներ հասցրեց ինձ։ Եհովան կհատուցի նրան՝ իր գործերի համեմատ+։ 15 Դու նույնպես զգուշացիր նրանից, որովհետև նա ծայրաստիճան հակառակվեց մեր խոսքերին։

16 Ատյանում իմ առաջին պաշտպանության ժամանակ ոչ մեկը ինձ թիկունք չկանգնեց+, այլ բոլորը թողեցին ինձ (թող որ Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից)+, 17 բայց Տերը կանգնեց իմ կողքին+ և զորություն տվեց ինձ+, որ իմ միջոցով բարի լուրի քարոզչությունն ամբողջությամբ կատարվի, ու բոլոր ազգերը լսեն այն+. և Տերը ազատեց ինձ առյուծի երախից+։ 18 Տերը կազատի ինձ ամեն չարիքից+ և կփրկի ինձ իր երկնային թագավորության+ համար։ Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

19 Բարևներս փոխանցիր Պրիսկիղային+ և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի տնեցիներին+։

20 Երաստոսը+ մնաց Կորնթոսում+, իսկ Տրոֆիմոսին+ հիվանդ վիճակում թողեցի Միլետոսում+։ 21 Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս։

Ողջունում են քեզ Եվբուլոսը, նաև Պուդեսը, Լինոսը, Կլավդիան և բոլոր եղբայրները։

22 Տերը քեզ հետ լինի քո ցուցաբերած ոգու համար+։ Թող նրա անզուգական բարությունը ձեզ հետ լինի։

[Ծանոթագրություններ]

Տե՛ս բառարանը։

Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։

Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։

Ակներև. ակնարկում է այն սուրբ գրքերին, որոնք հետագայում դարձան Ա-շնչի մի մասը։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը