Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Եբրայեցիներ 1 ։ 1–13 ։ 25
  • Եբրայեցիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եբրայեցիներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Եբրայեցիներ

ՆԱՄԱԿ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

1 Անցյալում Աստված բազմիցս տարբեր կերպերով խոսել է մեր նախահայրերի հետ մարգարեների միջոցով:+ 2 Իսկ հիմա՝ այս օրերի վերջում, նա մեզ հետ խոսում է Որդու միջոցով,+ որին ամեն ինչի ժառանգ է նշանակել+ և որի միջոցով ստեղծել է երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան:*+ 3 Նա արտացոլում է Աստծու փառքը+ և նրա էության ճշգրիտ պատկերն է:+ Նա ամեն բան պահպանում է նրա զորավոր խոսքով: Մեզ մեղքերից մաքրելուց հետո+ նա նստել է երկնքում՝ Մեծափառ Աստծու աջ կողմում:+ 4 Այդպիսով նա հրեշտակներից ավելի բարձր դիրք է ստացել+ և իր հեղինակությամբ* գերազանցում է նրանց:+

5 Հրեշտակներից ո՞ր մեկին է Աստված երբևէ ասել. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ Կամ մի՞թե ասել է. «Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու»:+ 6 Իսկ այն ժամանակի վերաբերյալ, երբ նա կրկին երկիր կուղարկի իր Առաջնեկին,+ ասում է. «Աստծու բոլոր հրեշտակները թող խոնարհվեն նրա առաջ»:

7 Բացի այդ՝ հրեշտակների մասին ասում է. «Դու քո հրեշտակներին դարձնում ես զորեղ ուժ,* քո ծառաներին՝+ կրակի բոց»:+ 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստված առհավետ քո գահն է,*+ քո թագավորության գավազանը արդարության գավազան է: 9 Դու սիրում ես արդարությունը և ատում անօրենությունը: Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել է+ և ավելի մեծ ուրախություն է պարգևել, քան մյուս թագավորներին»:*+ 10 Նաև ասվում է. «Ո՛վ Տեր, սկզբից դու գցեցիր երկրի հիմքերը, քո ձեռքի գործն է երկինքը: 11 Դրանք կվերանան, բայց դու կմնաս: Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն: 12 Դու կծալես դրանք թիկնոցի պես ու կփոխես հանդերձի պես: Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա»:+

13 Հրեշտակներից ո՞ր մեկի մասին է նա երբևէ ասել. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»:+ 14 Չէ՞ որ նրանք բոլորն էլ Աստծուն սուրբ ծառայություն մատուցող ոգիներ են,+ որ ուղարկվում են օգնելու* նրանց, ում նա փրկելու է:

2 Ուստի անհրաժեշտ է, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ լսել ենք,+ որպեսզի երբեք ճանապարհից չշեղվենք:+ 2 Եթե հրեշտակների միջոցով հաղորդված խոսքը*+ անառարկելի էր, և ամեն օրինազանցություն ու անհնազանդ արարք իր արդար հատուցումն էր ստանում,+ 3 ապա մենք ինչպե՞ս կարող ենք խուսափել պատժից, եթե արհամարհենք այս մեծ փրկությունը,+ որի մասին սկզբում քարոզեց մեր Տերը,+ և որի մասին նրան լսողներն էլ վկայեցին: 4 Աստված նույնպես միացավ այդ վկայությանը՝ զարմանահրաշ բաներ, հրաշքներ ու զանազան զորավոր գործեր անելով+ և իր կամքի համաձայն՝ սուրբ ոգին տալով:+

5 Գալիք աշխարհը,*+ որի մասին խոսում ենք, նա հրեշտակներին չէ, որ հպատակեցրեց: 6 Բայց մի անգամ մի մարդ վկայեց այդ մասին՝ ասելով. «Ի՞նչ է մարդը, որ հիշում ես նրան, ի՞նչ է մարդու որդին, որ հոգ ես տանում նրան:+ 7 Հրեշտակներից նրան փոքր-ինչ ցածրացրիր, փառքով ու պատվով պսակեցիր և նշանակեցիր իշխելու քո ձեռքի գործերի վրա: 8 Ամեն ինչ նրան հպատակեցրիր՝ դնելով նրա ոտքերի տակ»:+ Ամեն ինչ նրան հպատակեցնելով՝+ Աստված չթողեց մի բան, որ ենթակա չլինի նրան:+ Ճիշտ է, հիմա մենք դեռ չենք տեսնում, որ ամեն բան Հիսուսին է հպատակեցված,+ 9 բայց տեսնում ենք, որ նա, ով փոքր-ինչ ցածրացվել էր հրեշտակներից,+ այժմ պսակված է փառքով ու պատվով, քանի որ չարչարանքներ կրելով՝ մահացավ:+ Այո՛, նա մահ ճաշակեց հանուն բոլորի, որ այդպիսով դրսևորվի Աստծու անզուգական բարությունը:*+

10 Աստված, ում փառքի համար է ամեն ինչ, և ում շնորհիվ է, որ ամեն բան գոյություն ունի, իր բազում որդիներին փառքով պսակելու համար+ հարմար գտավ չարչարանքների+ միջոցով կատարելագործել գլխավոր Առաջնորդին՝ նրանց փրկության միջոցին:+ 11 Եվ քանի որ սրբագործողը՝ Հիսուսը, և սրբագործվողները+ բոլորն էլ մեկ հայր ունեն,+ Հիսուսը չի վարանում նրանց եղբայրներ կոչել:+ 12 Նա ասում է. «Ես քո անունը եղբայրներիս կհայտնեմ, ժողովի մեջ քեզ երգով կգովաբանեմ»:+ 13 Նաև ասում է. «Ես Աստծուն կապավինեմ»:+ Եվ ավելացնում է. «Ահա ես և Եհովայից* ինձ տրված զավակներս»:+

14 Քանի որ «զավակները» միս ու արյուն են, նա էլ նրանց նման միս ու արյուն դարձավ,+ որպեսզի իր մահվան միջոցով ոչնչացնի նրան, ով կարող է մահ բերել,+ այսինքն՝ Բանսարկուին,+ 15 և ազատագրի բոլոր նրանց, ովքեր մահվան վախի պատճառով իրենց ողջ կյանքում ստրկության մեջ են եղել:+ 16 Նա ոչ թե հրեշտակներին է օգնության եկել, այլ Աբրահամի սերնդին:+ 17 Հետևաբար պետք է ամեն առումով իր եղբայրների նման դառնար,+ որպեսզի Աստծու հանձնարարած գործը գթասրտությամբ ու հավատարմությամբ կատարող քահանայապետ լիներ, ով կկարողանար հաշտության* զոհ մատուցել+ մարդկանց մեղքերի համար:+ 18 Եվ քանի որ նա ինքն էլ է փորձվել՝+ չարչարանքներ կրելով, կարող է օգնել փորձության մեջ լինողներին:+

3 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ կանչվել եք* երկինք գնալու,+ խորհրդածեք այն առաքյալի և քահանայապետի մասին, որին հանրորեն դավանում ենք, այսինքն՝ Հիսուսի:+ 2 Նա հավատարիմ էր Աստծուն, ով տվեց իրեն այդ պատասխանատվությունը,+ ճիշտ ինչպես Մովսեսն էր հավատարիմ Աստծու տան* մեջ ծառայելիս:+ 3 Բայց Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի,+ քան Մովսեսը. չէ՞ որ տուն կառուցողը ավելի մեծ պատվի է արժանի, քան իր կառուցած տունը:* 4 Ամեն տուն կառուցող ունի, մինչդեռ ամեն բան ստեղծողն Աստված է: 5 Մովսեսը հավատարիմ էր որպես Աստծու տան մեջ ծառայող սպասավոր, և դա նախապատկերում էր այն ամենը,* ինչի մասին հռչակվելու էր հետագայում: 6 Քրիստոսն էլ հավատարիմ է որպես Աստծու տունը ղեկավարող որդի:+ Իսկ մենք Աստծու տունն ենք,+ եթե, իհարկե, խոսում ենք համարձակությամբ* և մինչև վերջ ամուր ենք պահում այն հույսը, որը մեր ուրախությունն է:

7 Ուստի ահա թե ինչ է ասվում սուրբ ոգու միջոցով.+ «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. 8 «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը, երբ փորձեցին ինձ անապատում:+ 9 Այնտեղ ձեր նախահայրերը, 40 տարի շարունակ իմ գործերը տեսնելով հանդերձ, փորձեցին ու ստուգեցին ինձ:+ 10 Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ իրենց սրտի ցանկություններով են շարժվում և իմ ճանապարհները այդպես էլ չըմբռնեցին»: 11 Այնպես որ բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»»:+

12 Եղբայրնե՛ր, զգույշ եղեք, որ ձեզնից ոչ մեկը չհեռանա կենդանի Աստծուց, և արդյունքում ձեր մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ չձևավորվի:+ 13 Եվ քանի դեռ այդ «այսօրը» չի վերջացել,+ շարունակեք ամեն օր քաջալերել միմյանց, որպեսզի ոչ մեկիդ սիրտը չկարծրանա՝ տրվելով մեղքի մոլորեցնող հրապույրին: 14 Չէ՞ որ մենք Քրիստոսի հետ մասնակից կլինենք ամեն ինչին միայն այն դեպքում, եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր պահենք մինչև վերջ,+ 15 ինչպես որ ասվում է. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը»»:+

16 Եվ ովքե՞ր էին, որ Աստծու ձայնը լսելով հանդերձ՝ բորբոքեցին նրա ցասումը: Չէ՞ որ Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից դուրս եկածներն էին:+ 17 Եվ ո՞ւմ հանդեպ էր Աստված զզվանք զգում 40 տարի շարունակ:+ Չէ՞ որ նրանց հանդեպ, ովքեր մեղք գործեցին և մահացան անապատում:+ 18 Նա ո՞ւմ երդվեց, որ չեն մտնելու իր հանգստի մեջ: Չէ՞ որ նրանց, ովքեր անհնազանդ էին: 19 Այսպիսով՝ տեսնում ենք, որ իրենց անհավատության պատճառով նրանք չվայելեցին այն:+

4 Քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ երբևէ չզրկվենք այդ հնարավորությունից:+ 2 Չէ՞ որ մեզ նույնպես հաղորդվեց այդ բարի լուրը,+ ինչպես որ մեր նախահայրերին: Բայց այդ լսածը ոչ մի օգուտ չտվեց նրանց, քանի որ չունեին այնպիսի հավատ, ինչպիսին հնազանդվողներն ունեին: 3 Իսկ մենք՝ հավատացողներս, մտնում ենք այդ հանգստի մեջ, մինչդեռ նրանց մասին նա ասաց. «Բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»:+ Այս խոսքերը նա ասաց, թեև մարդկության սկզբնավորման* ժամանակ արդեն ավարտել էր իր գործերը և հանգստի մեջ էր:+ 4 Սուրբ գրվածքներից մեկում յոթերորդ օրվա մասին ասվում է. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր արած ողջ աշխատանքից»:+ 5 Իսկ մեկ ուրիշ տեղ ասվում է. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»:+

6 Նրանք, ում առաջինը հաղորդվեց բարի լուրը, անհնազանդության պատճառով չմտան այդ հանգստի մեջ: Բայց ոմանք դեռ հնարավորություն ունեն մտնելու,+ 7 ուստի երկար ժամանակ անց Աստված կրկին որոշակի օր է նշում Դավթի սաղմոսում՝ ասելով «այսօր»: Այս նամակում արդեն հիշատակվել են այդ խոսքերը. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»»:+ 8 Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ մի վայր, որտեղ նրանք մտած լինեին Աստծու հանգստի մեջ, ապա Աստված դրանից հետո չէր խոսի մեկ ուրիշ օրվա մասին: 9 Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ ուժի մեջ է մնում այդ հանգիստը՝ Շաբաթը:+ 10 Այն մարդը, ով մտնում է Աստծու հանգստի մեջ, արդեն հանգստանում է իր գործերից, ինչպես որ Աստված՝ իր գործերից:+

11 Ուստի եկեք ամեն ջանք թափենք այդ հանգստի մեջ մտնելու համար, որ ոչ մեկս չգնանք անհնազանդության նույն ուղով:+ 12 Չէ՞ որ Աստծու խոսքը կենդանի է ու գործում է զորեղ կերպով,+ ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր,+ և այնքան խորն է ներթափանցում, որ մինչև անգամ բաժանում է հոգին* ու ոգին,* հոդերն ու ոսկրածուծը, և կարող է բացահայտել մտքերն ու սրտի մղումները: 13 Չկա մի ստեղծված բան, որ ծածկված լինի Աստծու աչքից,+ ամեն ինչ մերկ ու բացահայտ է նրա առաջ, ում մենք հաշիվ ենք տալու:+

14 Եվ քանի որ մենք մի վեհապանծ քահանայապետ ունենք՝ Աստծու Որդի Հիսուսը,+ ով մտել է երկինք, եկեք շարունակենք հանրորեն պատմել նրա մասին:+ 15 Մեր քահանայապետը այնպիսին չէ, որ չկարողանա ցավակից լինել մեր թուլություններին,+ այլ մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է մեղքից զերծ:+ 16 Ուրեմն եկեք անկաշկանդ* մոտենանք անզուգական բարություն ցուցաբերող Աստծու գահին և աղոթենք,+ որ նա ճիշտ ժամանակին օգնի մեզ՝ գթասրտություն և անզուգական բարություն դրսևորելով մեր հանդեպ:

5 Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ նշանակվում է, որ ի բարօրություն մարդկանց՝ ծառայի Աստծուն՝+ ընծաներ ու զոհեր մատուցելով նրանց մեղքերի համար:+ 2 Նա ունակ է կարեկցանքով* վերաբերվել նրանց, ովքեր չիմացության պատճառով մեղք են գործում.* չէ՞ որ ինքն էլ թուլություններ ունի: 3 Ուստի պետք է իր մեղքերի համար էլ զոհեր մատուցի, ինչպես որ ժողովրդի համար է մատուցում:+

4 Մարդն իր նախաձեռնությամբ չի ստանձնում այս պատվավոր ծառայությունը: Նա միմիայն Աստծու կողմից է նշանակվում, ինչպես Ահարոնը:+ 5 Այդպես էլ Քրիստոսը իր նախաձեռնությամբ չդարձավ քահանայապետ. նա ինքն իրեն չփառավորեց,+ այլ Աստված էր, որ փառավորեց նրան և ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ 6 Մեկ ուրիշ տեղ էլ ասում է. «Դու Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»:+

7 Իր երկրային կյանքի ընթացքում* Քրիստոսը ուժգին աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ ուղղեց Աստծուն,+ ով կարող էր փրկել իրեն մահից, ու քանի որ նա աստվածավախ* էր, Աստված բարեհաճությամբ լսեց նրան: 8 Թեև Աստծու որդի էր, բայց սովորեց հնազանդ լինել չարչարանքների ներքո,+ 9 և երբ կատարելագործվեց,+ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության միջոց դարձավ,+ 10 որովհետև Աստված նրան նշանակեց քահանայապետ, ինչպիսին Մելքիսեդեկն էր:+

11 Նրա մասին ասելու շատ բան կա, բայց այդ ամենը դժվար է բացատրել, քանի որ դուք ջանք չեք գործադրում, որ հասկանաք ձեր լսածը: 12 Հիմա դուք արդեն պետք է ուսուցիչներ լինեիք, այնինչ կարիք ունեք, որ կրկին ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սուրբ խոսքի տարրական բաները.+ դուք նորից կաթի կարիք ունեք, ոչ թե պինդ կերակուրի: 13 Ամեն ոք, ով շարունակում է սնվել կաթով, չգիտի Աստծու խոսքը, որն արդարություն է սովորեցնում. նա դեռ մանուկ է:+ 14 Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնք, իրենց մտածելու ունակությունը* գործի դնելով, մարզել են այն, որ կարողանան զանազանել ճիշտն ու սխալը:

6 Ուստի քանի որ արդեն սովորել-վերջացրել ենք Քրիստոսի մասին տարրական ուսմունքները,+ եկեք ջանադրաբար հասունության ձգտենք,+ ոչ թե նորից գցենք հիմքը՝ դարձյալ սովորելով հիմունքները՝ փուչ* գործերի համար զղջալը, Աստծուն հավատալը, 2 մկրտությունները, ձեռքերը դնելը,+ մահացածների հարությունը+ և վերջնական դատաստանը: 3 Աստծու կամքով մենք հենց այդպես էլ կվարվենք:

4 Ինչ վերաբերում է նրանց, ովքեր թեև լուսավորվել են,+ օրհնվել երկնային ձրի պարգևով, ստացել սուրբ ոգին, 5 ինչպես նաև ճաշակել են Աստծու հիասքանչ խոսքն ու գալիք աշխարհին* առնչվող օրհնությունները,* 6 բայց հետո ուրացել են հավատը,+ այդպիսի մարդիկ անհնար է, որ կրկին զղջման բերվեն, որովհետև նրանք էլ իրենց հերթին են սյանը գամում Աստծու Որդուն և հրապարակորեն խայտառակում են նրան:+ 7 Հողը օրհնվում է Աստծուց, եթե կլանում է իր վրա հաճախակի թափվող անձրևները և հետո իրեն մշակողին պիտանի բերք է տալիս: 8 Բայց եթե փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, ենթակա է անեծքի և ի վերջո այրվելու է:

9 Ինչ վերաբերում է ձեզ, սիրելինե՛ր, չնայած մեր ասածներին՝ համոզված ենք, որ դուք ավելի լավ վիճակում եք և փրկության տանող գործեր եք անում: 10 Իսկ Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և իր անվան հանդեպ ձեր սերը,+ որը ցուցաբերել եք՝ ծառայելով սրբերին* ու շարունակելով ծառայել մինչև հիմա: 11 Բայց ուզում ենք, որ բոլորդ այսուհետ էլ նույն ջանասիրությունը դրսևորեք, որպեսզի ձեր հույսի+ իրականացման մեջ համոզված մնաք մինչև վերջ:+ 12 Նաև ուզում ենք, որ չծուլանաք,+ այլ ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ստացան* խոստումները:

13 Երբ Աստված խոստում տվեց Աբրահամին, նա ինքն իրենով երդվեց, քանի որ չկար ավելի հեղինակավոր մեկը, որով կարող էր երդվել:+ 14 Նա ասաց. «Քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը.... կշատացնեմ»:+ 15 Եվ այսպես՝ Աբրահամը համբերությամբ սպասեց ու ստացավ այդ խոստումը:* 16 Մարդիկ երդվում են իրենցից ավելի հեղինակավոր ինչ-որ մեկով, և դրանով վերջ է դրվում ամեն վիճաբանության, քանի որ դա ասվածի ճշմարտացիության երաշխիք է նրանց համար:+ 17 Նույն ձևով էլ, երբ Աստված որոշեց խոստումը ստացողներին+ ավելի հստակ ցույց տալ, որ իր նպատակն անփոփոխ է, որպես երաշխիք երդում տվեց:* 18 Այդ երկու բաները* անփոփոխ են, հետևաբար փաստում են, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի,+ և մենք՝ Աստծու մոտ ապաստան գտածներս, դրանց շնորհիվ մեծապես քաջալերվում ենք, որ ամուր պահենք մեր առջև դրված հույսը: 19 Այս հույսը+ մեր հոգու* համար ասես խարիսխ լինի, որը թե՛ հուսալի է, թե՛ անխախտ: Այն մեզ առաջնորդում է վարագույրից այն կողմ,+ 20 որտեղ արդեն մտել է մեր առջևից գնացողը՝ Հիսուսը,+ որպեսզի ճանապարհ բացի մեզ համար: Նա դարձել է Մելքիսեդեկի նման քահանայապետ և քահանայապետ կլինի հավիտյան:+

7 Այս Մելքիսեդեկը՝ Սաղեմի թագավորը, Բարձրյալ Աստծու քահանան, դիմավորեց և օրհնեց Աբրահամին, երբ վերջինս վերադառնում էր թագավորներին կոտորելուց հետո,+ 2 Աբրահամն էլ նրան տվեց ամեն ինչի տասներորդ մասը: Մելքիսեդեկի անունը թարգմանաբար նշանակում է «արդարության թագավոր»: Իսկ Սաղեմի թագավոր նշանակում է «խաղաղության թագավոր»: 3 Ու քանի որ հայտնի չէ, թե ով է նրա հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, երբ է ծնվել ու մահացել, նա ընդմիշտ քահանա է մնում և նմանեցվում է Աստծու Որդուն:+

4 Տեսնում ենք, թե որքան մեծ էր այս մարդը, որին Աբրահամը՝ մեր նահապետը, վերցված ավարի լավագույնից տասանորդ տվեց:+ 5 Ինչպես նշված է Օրենքում, Ղևիի ցեղից+ նրանք, ովքեր նշանակվում են ծառայելու քահանա, պատվեր են ստացել տասանորդ հավաքել ժողովրդից՝+ իրենց եղբայրներից, թեև վերջիններս էլ են Աբրահամի սերունդները: 6 Մինչդեռ այդ մարդը, ով Ղևիի ցեղից չէր, տասանորդ վերցրեց Աբրահամից՝ խոստումները ստացած մարդուց, և օրհնեց նրան:+ 7 Անհերքելի փաստ է, որ օրհնողը ավելի բարձր է, քան օրհնվողը: 8 Մի դեպքում ղևտացիներն են տասանորդ ստանում՝ մահկանացու մարդիկ, իսկ մյուս դեպքում ստանում է նա, ում մասին սուրբ գրքերը վկայում են, որ ողջ է:+ 9 Կարելի է ասել, որ Աբրահամի միջոցով նույնիսկ Ղևին, որ տասանորդ է ստանում, տասանորդ վճարեց, 10 որովհետև նա դեռ իր նախահոր ներսում* էր, երբ Մելքիսեդեկը դիմավորեց նրան:+

11 Ուրեմն եթե ղևտացիների կատարած քահանայական ծառայությամբ (մի բան, որը սահմանված էր Օրենքով) իսկապես հնարավոր լիներ հասնել կատարելության,+ այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար, որ մեկ ուրիշ քահանա հայտնվեր, որի մասին ասվում է, որ նա Մելքիսեդեկի՛ նման քահանա է,+ ոչ թե Ահարոնի: 12 Ուստի քանի որ քահանայությունը փոխվում է, անհրաժեշտություն է առաջանում փոխելու նաև Օրենքը:+ 13 Այն մարդը, ում մասին խոսվում է, մեկ ուրիշ ցեղից էր, որի անդամներից ոչ մեկը ծառայություն չի մատուցել զոհասեղանի մոտ:+ 14 Եվ ինչպես հայտնի է, մեր Տերը ծագում առավ Հուդայի ցեղից,+ մինչդեռ Մովսեսը երբևիցե չի հիշատակել, որ այդ ցեղից քահանաներ են գալու:

15 Ամեն բան ավելի հստակ է դառնում, երբ հայտնվում է մեկ ուրիշ քահանա,+ որը նման է Մելքիսեդեկին,+ 16 և որը քահանա է դարձել ոչ թե Օրենքի համաձայն, այսինքն՝ իր ծագման հիման վրա, այլ անկործանելի կյանք տվող զորության շնորհիվ:+ 17 Սուրբ գրվածքներից մեկում նրա մասին ասվում է. «Դու Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»:+

18 Այսպիսով՝ նախորդ պատվիրանները անվավեր են դառնում, քանի որ անզոր են և չեն կարող օգնել մեզ:+ 19 Բանն այն է, որ Օրենքը նախատեսված չէր կատարելության հասցնելու համար,+ ուստի դա իրագործվեց ավելի լավ բանի միջոցով, որի հույսը+ մեզ տվեց Աստված, և որի միջոցով մենք մոտենում ենք նրան:+ 20 Ընդ որում՝ սա նույնպես տեղի չունեցավ առանց երդման: 21 (Ճիշտ է, կան մարդիկ, որոնք քահանա են դարձել առանց Աստծու երդման, բայց այս մեկը քահանա դարձավ Աստծու երդումով, ում մասին Նա ասաց. «Ես՝ Եհովաս,* երդվել եմ ու միտքս չեմ փոխի.* «Դու քահանա կլինես հավիտյան»»):+ 22 Այդպիսով Հիսուսը դարձավ ավելի լավ ուխտի* կատարման երաշխիք:+ 23 Ավելին՝ քահանաները պետք է հաջորդեին մեկը մյուսին,+ որովհետև մահը չէր թողնում, որ շարունակեին իրենց ծառայությունը: 24 Բայց քանի որ Հիսուսը հավիտյան ողջ է լինելու,+ նա իր քահանայության մեջ իրեն հաջորդող չի ունենա: 25 Հետևաբար նա կարող է նաև լիարժեք փրկություն տալ նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն: Ու քանի որ նա միշտ ողջ է, կարող է բարեխոսել նրանց համար:+

26 Հենց այսպիսի քահանայապետ է մեզ պետք՝ նվիրված, չարությունից զերծ, անպիղծ,+ մեղքով չարատավորված և երկինքներից* էլ բարձր:+ 27 Ի տարբերություն մյուս քահանայապետների, որոնք զոհ են մատուցում նախ՝ իրենց սեփական մեղքերի համար և հետո՝ ժողովրդի՝+ նա կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու,+ որովհետև ինքն իրեն որպես զոհ մատուցեց մեկ անգամ և ընդմիշտ:+ 28 Օրենքով նշանակվում են քահանայապետներ, որոնք թուլություններ ունեցող մարդիկ են:+ Մինչդեռ Օրենքից հետո տրված երդումով+ նշանակվեց Որդին, ով ամեն առումով մեկընդմիշտ կատարելագործված է:+

8 Մեր ասածի գլխավոր միտքը սա է. մենք հենց այդպիսի քահանայապետ ունենք,+ և նա երկնքում նստել է Մեծափառ Աստծու գահի աջ կողմում,+ 2 նա ծառայում է Սրբությունների Սրբությունում՝+ ճշմարիտ խորանի* ներսում, որը Եհովան* է կանգնեցրել, ոչ թե մարդը: 3 Ամեն քահանայապետ նշանակվում է, որ ընծաներ ու զոհեր մատուցի, ուստի և անհրաժեշտ էր, որ այս քահանայապետն էլ ինչ-որ բան մատուցեր:+ 4 Եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի,+ քանի որ արդեն իսկ կան մարդիկ, ովքեր, Օրենքի համաձայն, ընծաներ են մատուցում: 5 Բայց նրանց կատարած ծառայությունը ընդամենը նախապատկերն ու ստվերն է+ երկնային բաների:+ Դա երևում է այս հրահանգից, որ Աստված տվեց Մովսեսին, երբ նա պետք է պատրաստեր խորանը. «Հետևիր, որ ամեն բան պատրաստվի այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»:+ 6 Սակայն Հիսուսին տրվել է շատ ավելի բարձրարժեք ծառայություն. նա նաև միջնորդ+ է ավելի լավ ուխտի,+ որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների հիման վրա:+

7 Եթե առաջին ուխտը անթերի լիներ, ապա երկրորդի կարիքն այլևս չէր լինի:+ 8 Ու քանի որ Աստված տեսնում է իր ժողովրդի սխալները, դրա համար էլ ասվում է. «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի և Հուդայի հետ նոր ուխտ եմ կապելու: 9 Այս մեկը նման չի լինի այն ուխտին, որ կապեցի նրանց նախահայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնած՝ հանեցի Եգիպտոսից:+ Նրանք հավատարիմ չմնացին իմ ուխտին, ուստի ես դադարեցի հոգ տանել նրանց,– ասում է Եհովան:–

10 Ուխտը, որ կկապեմ Իսրայելի հետ այդ օրերից հետո, սա է. իմ օրենքները նրանց մտքում կդնեմ և նրանց սրտում կգրեմ:+ Ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը,– ասում է Եհովան:–+

11 Նրանցից ոչ մեկը այլևս իր համաքաղաքացուն կամ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային», քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ: 12 Ես կներեմ նրանց անարդար գործերը և այլևս չեմ հիշի նրանց մեղքերը»:+

13 Խոսելով նոր ուխտի մասին՝ նա ցույց է տալիս, որ նախորդը ժամանակավրեպ է դարձել:+ Իսկ այն, ինչ հնացած է ու ժամանակավրեպ, վերանալու եզրին է:+

9 Նախկին ուխտը սուրբ ծառայության համար որոշակի կանոններ ուներ և պաշտամունքի սուրբ վայր՝+ երկրի վրա: 2 Այնտեղ պատրաստվեց խորան՝ երկու բաժանմունքով: Առաջին բաժանմունքում գտնվում էին ճրագակալը,+ սեղանը և Աստծու առաջ դրվող հացերը,+ և այն կոչվում էր Սրբություն:+ 3 Իսկ երկրորդ վարագույրի+ հետևում գտնվում էր խորանի մյուս բաժանմունքը, որը կոչվում էր Սրբությունների Սրբություն:+ 4 Այնտեղ էին գտնվում ոսկե բուրվառը*+ և ուխտի տապանակը,+ որն ամբողջովին ոսկով էր պատված:+ Դրա մեջ էր դրված մանանայով լի ոսկե սափորը,+ Ահարոնի գավազանը, որը բողբոջել էր,+ և քարե տախտակները,+ որոնց վրա գրված էին ուխտի խոսքերը: 5 Տապանակի վրա փառավոր քերովբեներ էին, որոնք իրենց թևերով ծածկում էին հաշտության կափարիչը:*+ Սակայն հիմա սրանց մասին մանրամասն խոսելու ժամանակը չէ:

6 Երբ ամեն բան արդեն պատրաստվել էր այս ձևով, քահանաները պարբերաբար մտնում էին խորանի առաջին բաժանմունք՝ սուրբ ծառայություններ մատուցելու:+ 7 Բայց երկրորդ բաժանմունք միայն քահանայապետն էր մտնում տարին մեկ անգամ+ և միշտ արյուն էր տանում,+ որը մատուցում էր իր համար,+ նաև ժողովրդի՝ անգիտությամբ գործած մեղքերի համար:+ 8 Այսպիսով՝ սուրբ ոգին հստակ ցույց է տալիս, որ քանի դեռ կանգուն էր առաջին խորանը, սուրբ վայր* տանող ճանապարհը դեռևս բաց չէր:+ 9 Այդ խորանը նախապատկերում է այն, ինչ հիմա արդեն կա,+ ու թեև մինչ օրս ընծաներ ու զոհեր են մատուցվում,+ դրանք չեն կարող Աստծուն ծառայող մարդուն կատարելապես մաքուր խիղճ տալ+ 10 և միայն կապ ունեն կերակուրների, ըմպելիքների ու ծիսական լվացումների* հետ:+ Այդ ամենը պահանջվում էր Օրենքով, առնչվում էր ֆիզիկական բաներին+ և ուժի մեջ էր մնալու, մինչև որ գար ամեն բան շտկելու համար նշանակված ժամանակը:

11 Սակայն երբ եկավ Քրիստոսը՝ քահանայապետը, ով պետք է բերեր զանազան օրհնություններ, որոնք արդեն վայելում ենք, նա մտավ ավելի մեծ ու կատարյալ խորան, որն անձեռակերտ է, այսինքն՝ ոչ երկրային: 12 Նա սուրբ վայրը մտավ ոչ թե այծերի ու մատղաշ ցլերի արյունով, այլ իր սեփական արյունով:+ Նա արեց դա մեկ անգամ ու ընդմիշտ և այդպիսով հավիտենական փրկություն* ապահովեց մեզ համար:+ 13 Եթե այծերի ու ցլերի արյունը+ և երինջների մոխիրը, որ շաղ է տրվում անմաքուր դարձածների վրա, կարող են սրբագործել* նրանց մարմինը և Աստծու աչքում մաքուր դարձնել,+ 14 ուրեմն որքա՜ն ավելի մեծ արժեք ունի Քրիստոսի արյունը՝+ նրա, ով հավիտենական ոգու առաջնորդությամբ ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց Աստծուն: Այդ արյունը կարող է մաքրել մեր խիղճը փուչ* գործերից,+ որպեսզի կարողանանք սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն:+

15 Դրա համար էլ նա նոր ուխտի միջնորդ է,+ ում միջոցով կանչվողները կարող են ստանալ հավիտենական ժառանգության խոստումը:+ Եվ դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ նա իր մահով փրկագին տվեց+ ու նրանց ազատագրեց հին ուխտի ներքո գործած հանցանքներից: 16 Աստծու հետ ուխտի մեջ մտնելու դեպքում անհրաժեշտ է, որ ուխտ կապող մարդը* մահանա: 17 Ուխտը վավերացվում է մահով և ուժի մեջ չի մտնում, քանի դեռ ուխտ կապող մարդը ողջ է: 18 Դրա համար էլ նախորդ ուխտը ուժի մեջ չմտավ, մինչև որ արյուն չթափվեց: 19 Երբ Մովսեսը Օրենքի բոլոր պատվիրանները հաղորդեց ժողովրդին, վերցրեց մատղաշ ցլերի և այծերի արյունը, խառնեց ջրի հետ ու վառ կարմիր բրդյա մանվածքով կապված զոպայի* փնջով շաղ տվեց գրքի* և ողջ ժողովրդի վրա: 20 Նա ասաց. «Այս արյունով վավերացվում է ուխտը, որն Աստված ձեզ պատվիրել է պահել»:+ 21 Արյունը նա շաղ տվեց նաև խորանի և սուրբ ծառայության մեջ գործածվող ամբողջ սպասքի վրա:+ 22 Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում,+ և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում:+

23 Փաստորեն, անհրաժեշտ էր, որ երկնայինը նախապատկերող բաները+ մաքրվեին այս ձևով,+ իսկ բուն երկնայինների համար անհամեմատ ավելի լավ զոհ է անհրաժեշտ: 24 Ուստի Քրիստոսը մտավ ոչ թե ձեռակերտ սուրբ վայր,+ որը լոկ օրինակն է բուն իրականության,+ այլ հենց երկինք,+ որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ:+ 25 Քահանայապետը ամեն տարի է մտնում սուրբ վայր+ և մատուցում է ոչ թե իր սեփական արյունը, այլ կենդանիների արյունը, մինչդեռ Քրիստոսը ստիպված չէ պարբերաբար ինքն իրեն զոհ մատուցել: 26 Այլապես մարդկության սկզբնավորումից* ի վեր նա պետք է բազմիցս չարչարվեր: Բայց այժմ, երբ այս ժամանակները* մոտենում են ավարտին, նա ի հայտ եկավ միայն մեկ անգամ ու զոհաբերեց իրեն, որ վերացնի մեղքը:+ 27 Եվ ինչպես որ ամեն մարդ մեկ անգամ է մեռնում, ինչից հետո նրան դատաստան է սպասում, 28 այնպես էլ Քրիստոսը ինքն իրեն զոհաբերեց մեկ անգամ և ընդմիշտ, որ իր վրա վերցնի շատերի մեղքերը:+ Բայց երկրորդ անգամ նա մեղքը վերացնելու համար չի հայտնվի. նա կհայտնվի նրանց, ովքեր փրկության համար փափագով սպասում են իրեն:+

10 Օրենքը պարզապես գալիք օրհնությունների ստվերն է,+ ոչ թե բուն իրողությունը,+ այդ պատճառով այն երբեք չի կարող* Աստծուն մոտեցող մարդկանց կատարյալ դարձնել տարեցտարի մատուցվող միևնույն զոհերով:+ 2 Եթե կարողանար, ապա մի՞թե զոհաբերությունները չէին դադարի, որովհետև Աստծուն պաշտողները,* մեկընդմիշտ մաքրվելով, այլևս մեղավորության զգացում չէին ունենա: 3 Այնինչ այդ զոհերը տարեցտարի նրանց հիշեցնում են իրենց մեղքերի մասին,+ 4 որովհետև ցլերի և այծերի արյունով անհնար է վերացնել մեղքերը:

5 Ուստի գալով աշխարհ՝ Քրիստոսն ասում է. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի զոհերին:+ 7 Այդ ժամանակ ես ասացի. «Ահա եկել եմ (գրքում* գրված է իմ մասին): Եկել եմ, որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»»:+ 8 Նա սկզբում ասում է՝ «Զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի զոհեր դու չցանկացար և հավանություն չտվեցիր դրանց». սրանք այն զոհերն են, որոնք մատուցվում են Օրենքի համաձայն: 9 Հետո ասում է. «Ահա եկել եմ, որ քո կամքը կատարեմ»:+ Փաստորեն, նա վերացնում է առաջինը, որպեսզի ուժի մեջ մտցնի երկրորդը: 10 Աստծու այդ «կամքի»+ համաձայն էլ մենք սրբագործվեցինք շնորհիվ այն բանի, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր մարմինը մեկ անգամ և ընդմիշտ:+

11 Ամեն օր յուրաքանչյուր քահանա զբաղեցնում է իր տեղը, որ սուրբ ծառայություն կատարի+ և պարբերաբար մատուցի միևնույն զոհերը,+ որոնք երբեք չեն կարող լիովին վերացնել մեղքերը:+ 12 Մինչդեռ Քրիստոսը մեկ զոհ մատուցեց, որ մեկընդմիշտ վերացնի մեղքերը, և նստեց Աստծու աջ կողմը:+ 13 Այդուհետ նա սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի տակ դրվեն որպես պատվանդան:+ 14 Մեկ զոհ մատուցելով՝ նա մեկընդմիշտ կատարյալ դարձրեց սրբագործվողներին:+ 15 Սուրբ ոգին էլ է հավաստիացնում մեզ դրանում: Գրված է. 16 «Ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո, սա է.– ասում է Եհովան,*– իմ օրենքները նրանց սրտում կդնեմ և նրանց մտքում կգրեմ»:+ 17 Ապա ավելացնում է. «Այլևս չեմ հիշի նրանց մեղքերը և նրանց անօրեն գործերը»:+ 18 Իսկ երբ մեղքերն արդեն ներված են, դրանց համար զոհ մատուցելու կարիք այլևս չկա:

19 Այսպիսով, եղբայրնե՛ր, Հիսուսի արյան շնորհիվ մենք ազատ մուտք ունենք* դեպի սուրբ վայր+ 20 մի նոր ճանապարհով, որ կյանքի է տանում: Այդ ճանապարհը նա բացեց մեզ համար՝ անցնելով վարագույրից այն կողմ,+ որը իր մարմինն էր: 21 Ուստի քանի որ Աստծու տան* վրա նշանակված վեհապանծ քահանա ունենք,+ 22 եկեք մոտենանք Աստծուն անկեղծ սրտով, ամուր հավատով՝ մեր սիրտն ու մեղավոր խիղճը մաքրելով*+ և մեր մարմինը մաքուր ջրով լվանալով:+ 23 Եկեք անդադար ու անվարան հռչակենք մեր հույսի մասին,+ որովհետև հավատարիմ է խոստացողը: 24 Եվ եկեք ուշադիր* լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար,+ 25 և բաց չթողնենք* մեր հավաքույթները,+ ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց+ և այս ամենն անենք ավելի մեծ ջանասիրությամբ՝ տեսնելով, որ օրը մոտենում է:+

26 Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո շարունակում ենք դիտավորյալ մեղք գործել,+ ապա մեր մեղքերը քավելու համար այլևս որևէ զոհ չկա,+ 27 այլ մեզ մնում է միայն սպասել Աստծու ահազդու դատաստանին և նրա բոցավառ ցասմանը, որը ոչնչացնելու է նրան հակառակվողներին:+ 28 Եթե որևէ մեկը արհամարհում է Մովսեսի օրենքը, երկու կամ երեք հոգու ցուցմունքով նրան առանց կարեկցելու մահվան են մատնում:+ 29 Ի՞նչ եք կարծում, մի՞թե ավելի սաստիկ պատժի չի արժանանա այն մարդը, ով տրորում է Աստծու Որդուն, սովորական բան է համարում իրեն սրբագործող արյունը, որով վավերացվում է ուխտը,+ և իր արհամարհանքով անարգում է անզուգական բարություն դրսևորող Աստծու ոգին:+ 30 Չէ՞ որ մենք գիտենք, որ Աստված ասել է. «Ե՛ս եմ վրեժ առնողը: Ե՛ս կհատուցեմ»: Նաև ասվում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»:+ 31 Իսկապես սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը:

32 Հիշեք առաջվա օրերը. մի՛ մոռացեք, որ լուսավորվելուց հետո+ դուք մեծ պայքար եք մղել ու անցել շատ տառապանքների միջով: 33 Երբեմն հանրորեն* անարգանքի ու հալածանքների եք ենթարկվել, կանգնել նրանց կողքին, ովքեր անցնում էին նույնանման փորձությունների միջով: 34 Դուք ցավակից եք եղել բանտում գտնվողներին և, երբ ձեզնից խլել են ձեր ունեցվածքը, չեք կորցրել ուրախությունը՝+ իմանալով, որ ավելի լավ և մնայուն ունեցվածք ունեք:+

35 Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել, քանի որ առատորեն կվարձատրվեք:+ 36 Դուք պետք է դիմանաք դժվարություններին,+ որ Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը, 37 որովհետև ևս «մի փոքր ժամանակ»,+ և «նա, ով գալու է, կգա ու չի հապաղի»:+ 38 «Իսկ իմ արդար ծառան հավատի շնորհիվ կապրի»,+ և «եթե նա նահանջի, ես* նրան հավանություն չեմ տա»:+ 39 Մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում,+ այլ հավատ ունեցողներից ենք, ովքեր դրա շնորհիվ պահպանում են իրենց կյանքը:

11 Հավատը լիակատար համոզվածությունն է, որ հույսերը կիրականանան,+ և ապացույցներով հիմնավորված վստահությունն է այն իրողությունների հանդեպ, որոնք չեն երևում:* 2 Հավատի շնորհիվ հնում ապրած մարդիկ* Աստծուց հավաստիացում* ստացան, որ ունեն նրա հավանությունը:

3 Հավատի շնորհիվ մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան* Աստծու խոսքով է ստեղծվել,* այնպես որ երևացողները առաջ են եկել չերևացողներից:

4 Հավատի շնորհիվ Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը,+ և այդ հավատի համար Աստված հավաստիացում տվեց, որ արդար է համարում նրան՝ ընդունելով նրա ընծաները:+ Ու թեև նա մահացել է, բայց մինչ օրս խոսում է+ իր թողած հավատի օրինակով:

5 Հավատի շնորհիվ Ենոքը+ փոխադրվեց, որ տառապալից մահ չտեսնի: Նրան հնարավոր չէր գտնել, որովհետև Աստված փոխադրել էր նրան,+ իսկ մինչ այդ նա հավաստիացում էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն: 6 Բանն այն է, որ առանց հավատի հնարավոր չէ հաճեցնել Աստծուն: Եվ ով ուզում է մոտենալ Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը:*+

7 Հավատի շնորհիվ Նոյը,+ դեռ չերևացող բաների մասին Աստծուց նախազգուշացում ստանալով,+ հնազանդվեց նրան* և տապան կառուցեց+ իր ընտանիքի փրկության համար: Իր հավատով նա դատապարտեց աշխարհը+ և այդ հավատի շնորհիվ արդար հայտարարվեց:

8 Հավատի շնորհիվ Աբրահամը,+ իր բնակավայրից դուրս գալու հրահանգ ստանալով Աստծուց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն: Նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում:+ 9 Հավատով նա որպես պանդուխտ ապրեց օտար երկրում,+ որի մասին Աստծուց խոստում էր ստացել: Նա ապրում էր վրաններում+ Իսահակի ու Հակոբի հետ, որոնց Աստված նույն խոստումն էր տվել,+ 10 և սպասում էր ամուր* հիմք ունեցող քաղաքին, որի նախագծողն* ու կառուցողն Աստված է:+

11 Հավատի շնորհիվ Սառան հղիացավ,* թեև նրա տարիքն արդեն անցել էր.+ նա հավատում էր, որ Խոստացողը հավատարիմ է իր խոսքին:* 12 Ուստի մեկ մարդուց՝ Աբրահամից, ով այլևս չէր կարող սերունդ առաջ բերել,*+ երեխաներ ծնվեցին՝+ երկնքի աստղերի չափ շատ և ծովափի ավազահատիկների չափ անհաշիվ:+

13 Այս բոլոր մարդիկ մահացան՝ ամուր պահելով իրենց հավատը, թեև չտեսան խոստացված բաների կատարումը.+ նրանք հեռվից էին տեսնում դրանք,+ ուրախանում դրանցով և հանրորեն հռչակում էին, որ իրենք օտարներ ու ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում: 14 Այսպիսի բաներ հռչակողները ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար փնտրում են մի վայր, որն իրենց սեփական բնակավայրը կդառնա: 15 Մինչդեռ եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել,+ առիթ կգտնեին վերադառնալու: 16 Բայց փաստն այն է, որ նրանք ձգտում են ավելի լավ մի վայրի՝ երկնքին առնչվող վայրի: Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն են դիմում որպես իրենց Աստծու.*+ նա նրանց համար մի քաղաք է պատրաստել:+

17 Հավատի շնորհիվ Աբրահամը, երբ Աստծու կողմից ստուգվեց,+ կարելի է ասել՝ զոհաբերեց Իսահակին: Այո՛, այն մարդը, ով ուրախացել էր՝ ստանալով խոստումները, իր միածին որդուն զոհաբերելու փորձ արեց,+ 18 այնինչ նրան ասվել էր. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+ 19 Աբրահամը մտածեց ու եզրակացրեց, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ Իսահակին: Եվ, այսպես ասած, մահվան ճիրաններից հետ ստացավ իր որդուն, ինչը և գալիքի նախատիպը դարձավ:+

20 Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին+ ու Եսավին՝+ պատմելով նրանց, թե ինչ է սպասվում ապագայում:

21 Հավատով Հակոբը մահանալիս+ օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և իր ցուպին հենված՝ խոնարհվեց Աստծու առաջ:*+

22 Հավատով Հովսեփը, երբ մահամերձ էր, խոսեց իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու մասին և հրահանգ տվեց, որ իր ոսկորները հանեն այնտեղից:*+

23 Հավատի շնորհիվ Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան.+ նրանք տեսան, որ երեխան գեղեցիկ է,+ և չվախեցան խախտել թագավորի հրամանը:+ 24 Հավատի շնորհիվ Մովսեսը, երբ մեծացավ,+ հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց.+ 25 նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել: 26 Որպես օծյալ* անպատվություն կրելը նա ավելի արժեքավոր համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը: 27 Հավատի շնորհիվ էր, որ նա հեռացավ Եգիպտոսից,+ և ոչ թե թագավորի բարկությունից վախենալու պատճառով:+ Նա ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է, և շարունակում էր անսասան մնալ:+ 28 Հավատով նա հոգ տարավ, որ նշվի Պասեքը, և արյուն ցողվի դռների կողափայտերին, որպեսզի կործանողը չվնասի իսրայելացիների առաջնեկներին:+

29 Հավատի շնորհիվ իսրայելացիներն անցան Կարմիր ծովի միջով, ասես ցամաքով,+ իսկ երբ եգիպտացիները համարձակվեցին անցնել, ծովը կուլ տվեց նրանց:+

30 Ժողովրդի հավատի շնորհիվ էր, որ Երիքովի պարիսպները փլվեցին, երբ նրանք յոթ օր շարունակ քայլեցին դրանց շուրջը:+ 31 Հավատի շնորհիվ էր, որ մարմնավաճառ Ռախաբը խաղաղությամբ ընդունեց հետախույզներին և չկործանվեց անհնազանդ մարդկանց հետ:+

32 Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ: Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի,+ Բարակի,+ Սամսոնի,+ Հեփթայեի,+ Դավթի,+ նաև Սամուելի+ և մյուս մարգարեների մասին: 33 Իրենց հավատի շնորհիվ նրանք թագավորությունների պարտության մատնեցին,+ արդարություն հաստատեցին, խոստումներ ստացան,+ առյուծների բերանները փակեցին,+ 34 կրակի ուժը անզոր դարձրին,+ սրի բերանից ազատվեցին,+ թույլ էին, զորավոր դարձան,+ քաջաբար կռվեցին պատերազմում,+ զավթիչների զորքերին փախուստի մատնեցին:+ 35 Կանայք իրենց մահացած հարազատներին հետ ստացան հարություն առած:+ Ուրիշները մինչև մահ չարչարվեցին և հրաժարվեցին ազատություն ձեռք բերել փոխզիջումների գնով,* քանի որ ցանկանում էին ավելի լավ հարություն ստանալ: 36 Ոմանք էլ այլ փորձություններ կրեցին՝ ծաղրուծանակի ենթարկվեցին, խարազանվեցին և նույնիսկ շղթայվեցին+ ու բանտարկվեցին:+ 37 Նրանք քարկոծվեցին,+ փորձվեցին, սղոցվեցին, սրի քաշվեցին,+ ոչխարի և այծի մորթի հագած՝+ ման եկան, կարիքի մեջ եղան, նեղություններ կրեցին,+ դաժան վերաբերմունքի արժանացան:+ 38 Նրանք թափառեցին անապատներում ու լեռներում, թաքնվեցին քարայրերում+ ու երկրի խորշերում: Սրանք մարդիկ էին, որոնց այս աշխարհն արժանի չէր:

39 Ու թեև այս բոլորը իրենց հավատի շնորհիվ հավաստիացում ստացան, որ Աստված հավանում է իրենց, սակայն խոստացվածի իրականացումը չտեսան: 40 Այդպես եղավ, քանի որ Աստված ավելի լավ բան է նախատեսել մեզ համար.+ նա նախատեսել է, որ նրանք հասնեն կատարելության, բայց ոչ առանց մեզ:

12 Ուստի մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմություն* ունենալով՝ եկեք մենք էլ մեր վրայից գցենք ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խանգարում* է մեզ,+ և դիմացկունությամբ վազենք մեր առջև դրված այս մրցավազքում՝+ 2 մեր աչքերը հառած Հիսուսին՝ մեր հավատի գլխավոր Առաջնորդին և այն Կատարելագործողին:+ Իր առաջ դրված ուրախության համար նա ամոթն արհամարհեց ու մինչև վերջ դիմանալով՝ մահացավ տանջանքի սյան* վրա: Իսկ այժմ նստած է Աստծու գահի աջ կողմում:+ 3 Այո՛, խորությամբ մտածեք նրա օրինակի շուրջ, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին,+ ովքեր, նման բաներ ասելով, իրենք իրենց էին վնասում: Դա կօգնի, որ ուժասպառ չլինեք ու չհանձնվեք:+

4 Մեղքի դեմ պայքարում դուք դեռ երբևէ արյան գնով չեք դիմակայել: 5 Դուք լրիվ մոռացել եք այն հորդորը, որն ուղղվում է ձեզ՝ որպես որդիների. «Որդի՛ս, մի՛ նսեմացրու Եհովայից* եկող խրատը և թևաթափ մի՛ եղիր, երբ նա ուղղում է քեզ, 6 որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է: Նա նույնիսկ պատժում* է բոլոր նրանց, ում որպես որդի է ընդունում»:+

7 Անհրաժեշտ է, որ դիմանաք դժվարություններին, քանի որ դա ձեր ուսուցման* մի մասն է: Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում:+ Ո՞ր մի որդուն իր հայրը չի խրատում:+ 8 Եթե չստանաք այդ խրատը, որը բոլորս ենք ստանում, ուրեմն Աստծու որդիները չեք, այլ ապօրինի զավակներ եք: 9 Չէ՞ որ մեր հայրերն էլ են խրատել մեզ, ու մենք հարգել ենք նրանց: Ուրեմն չպե՞տք է արդյոք ավելի մեծ պատրաստակամությամբ հպատակվենք մեր երկնային Հորը, ով առաջնորդում է մեր կյանքն իր սուրբ ոգով, և դրա շնորհիվ կյանք ունենանք:+ 10 Մեր հայրերը մեզ խրատել են կարճ ժամանակ և դա արել են այնպես, ինչպես ճիշտ են համարել: Բայց մեր երկնային Հայրը մեր օգտի համար մեզ միշտ է խրատում, որ սուրբ լինենք, ինչպես նա:+ 11 Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին ուրախություն չի բերում, այլ ցավ է պատճառում,* բայց այն ընդունողները հետո լավ պտուղներ են քաղում՝ ճիշտ են վարվում և խաղաղություն են վայելում:

12 Այսպիսով՝ զորացրեք ուժասպառ ձեռքերն ու թուլացած ծնկները+ 13 և շարունակ ուղիղ ճանապարհով գնացեք,+ որ մարմնի կաղ անդամը չհոդախախտվի, այլ ապաքինվի: 14 Ջանադրաբար ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ+ և սուրբ կյանքով ապրել,*+ քանի որ նա, ով սուրբ չէ, չի տեսնի Տիրոջը: 15 Ուշադիր հետևեք, որ ոչ մեկը չզրկվի Աստծու անզուգական բարությունից, և որ ձեր մեջ չհայտնվի թունավոր բույսի արմատ, որը վնաս կպատճառի ու կպղծի շատերին:+ 16 Նաև ուշադիր եղեք, որ ձեր մեջ չլինի անբարոյական մարդ* կամ սուրբ բաները չգնահատող մեկը, ինչպիսին Եսավն էր, ով, հանուն մի աման կերակուրի, հրաժարվեց առաջնեկության իրավունքից:+ 17 Եվ ինչպես գիտեք, հետո, երբ նա ցանկացավ օրհնություն ստանալ,* մերժվեց, ու թեև փորձեց արցունք թափելով համոզել իր հորը, որ փոխի որոշումը,+ ոչ մի արդյունքի չհասավ:

18 Դուք մոտեցել եք ոչ այն լեռանը, որը հնարավոր էր շոշափել,+ որը բոցավառվում էր կրակով,+ պատված էր թուխ ամպով, թանձր խավարով և մրրիկով,+ 19 և որի շուրջը լսվում էին շեփորի հնչյուններ+ ու ժողովրդի հետ խոսող երկնային ձայն,+ ինչը լսելով՝ մարդիկ աղաչեցին, որ այն այլևս ոչինչ չասի իրենց:+ 20 Նրանց խիստ վախեցրել էր այս հրամանը. «Եթե նույնիսկ մի կենդանի ոտք դնի լեռան վրա, պետք է քարկոծվի»:+ 21 Այդ տեսարանն այնքան ահազդու էր, որ նույնիսկ Մովսեսն ասաց. «Ես ահուդողի մեջ եմ»:+ 22 Դուք Սիոն լեռանն+ եք մոտեցել և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին,+ բյուրավոր* հրեշտակների 23 ողջ բազմությանը,+ Աստծու առաջնեկների ժողովին, որոնց անունները գրված են երկնքում, մոտեցել եք Աստծուն՝ ամենքի Դատավորին,+ արդարներին, որոնք ապրում են սուրբ ոգու առաջնորդությանը ներդաշնակ,+ և որոնք կատարելության են բերվել,+ 24 մոտեցել եք Հիսուսին՝ նոր ուխտի+ միջնորդին,+ և շաղ տրված արյանը, որն ավելի լավ բան է աղաղակում, քան Աբելի արյունը:+

25 Զգույշ եղեք, որ չլինի թե հրաժարվեք լսել* խոսողին, որովհետև եթե երկրի վրա Աստծու հաղորդած նախազգուշացումները լսել չցանկացողները չազատվեցին պատժից, ապա առավել ևս մենք չենք ազատվի, եթե մերժենք երկնքից խոսողին:+ 26 Այն ժամանակ Աստծու ձայնը ցնցեց երկիրը,+ բայց հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ ես կցնցեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»:+ 27 «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված վերացնելու է այն, ինչը ցնցվում է տեղից՝ ինչը իր ստեղծածը չէ, որպեսզի մնա այն ամենը, ինչը հնարավոր չէ ցնցել: 28 Հետևաբար, իմանալով, որ ստանալու ենք մի Թագավորություն, որը հնարավոր չէ ցնցել տեղից, եկեք ամեն ինչ անենք, որ Աստված շարունակի անզուգական բարություն դրսևորել մեր հանդեպ, ինչի շնորհիվ կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել նրան՝ աստվածավախությամբ և ակնածանքով. 29 չէ՞ որ մեր Աստվածը սպառող կրակ է:+

13 Շարունակեք եղբայրասիրություն դրսևորել:+ 2 Մի՛ մոռացեք հյուրասեր լինելու մասին,+ որովհետև դրա շնորհիվ ոմանք առանց իմանալու հրեշտակների հյուրընկալեցին:+ 3 Հիշեք բանտարկված հավատակիցներին,+ ասես դուք էլ եք նրանց հետ բանտարկված:+ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում, չէ՞ որ դուք էլ եք մարդ:* 4 Բոլորը պետք է պատվական համարեն ամուսնությունը և չպետք է պղծեն ամուսնական անկողինը,+ քանի որ Աստված դատելու է անբարոյականություն գործողներին* և իրենց կողակցին դավաճանողներին:+ 5 Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա:+ Բավարարվեք եղածով,+ քանի որ Աստված ասել է. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի»:+ 6 Այնպես որ համարձակությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան* է ինձ օգնողը, ես չեմ վախենա: Մարդն ի՞նչ կարող է ինձ անել»:+

7 Ձեր մտքում պահեք ձեզ առաջնորդողներին,+ ովքեր ձեզ ուսուցանեցին Աստծու խոսքը, և խորհրդածելով նրանց վարքի լավ արդյունքների շուրջ՝ ընդօրինակեք նրանց հավատը:+

8 Հիսուս Քրիստոսը միշտ նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:

9 Ճանապարհից մի՛ շեղվեք՝ հետևելով տարբեր օտար ուսմունքների: Աստծու անզուգական բարությունն է, որ զորացնում է ձեր սիրտը, ոչ թե կերակուրների վերաբերյալ կանոնները:* Ովքեր չափից շատ են կարևորում դրանք, իրականում ոչ մի օգուտ էլ չեն ստանում:+

10 Մենք մի զոհասեղան ունենք, որից ուտելու իրավունք չունեն խորանում* ծառայողները:*+ 11 Քահանայապետը կենդանիների արյունը սուրբ վայր* է տանում, որ մատուցի որպես մեղքի զոհ, իսկ դրանց մարմինը տարվում է ճամբարից դուրս և այրվում:+ 12 Ուստի Հիսուսը նույնպես, քաղաքի դարպասից դուրս չարչարանքներ կրելով,+ մահացավ, որ իր արյունով սրբագործի մարդկանց:+ 13 Ուրեմն եկեք մենք էլ դուրս գանք ճամբարից ու նրա մոտ գնանք և նրա պես անարգանք կրենք,+ 14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին:+ 15 Հիսուսի միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք,+ այսինքն՝ մեր շուրթերի պտուղը՝+ հանրորեն հռչակելով նրա անունը:+ 16 Ավելին՝ մի՛ մոռացեք բարիք անել և ձեր ունեցածից բաժին հանել ուրիշներին,+ որովհետև Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը:+

17 Հնազանդվեք ու հպատակվեք*+ ձեզ առաջնորդողներին,+ որովհետև նրանք շարունակ հոգ են տանում ձեր մասին և պետք է հաշիվ տան դրա համար:+ Այդպես վարվեք, որ նրանք ուրախությամբ անեն իրենց գործը և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա ի վնաս ձեզ կլինի:

18 Շարունակ աղոթեք մեզ համար, քանի որ վստահ ենք, որ մաքուր* խիղճ ունենք, և ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել:+ 19 Բայց հատկապես խնդրում եմ ձեզ աղոթել, որ հնարավորինս շուտ վերադառնամ ձեզ մոտ:

20 Թող խաղաղություն տվող* Աստվածը, ով հարություն տվեց մեր Տեր Հիսուսին՝ այն մեծ հովվին,+ որը մատուցեց հավիտենական ուխտը վավերացնող արյունը, 21 ապահովի ձեզ ամեն լավ բանով, որ կատարեք իր կամքը, և Հիսուս Քրիստոսի միջոցով մղի մեզ իրագործելու այն, ինչը հաճելի է իրեն: Թող նրան փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:

22 Եղբայրնե՛ր, խնդրում եմ, համբերությամբ լսեք այս խոսքերը, որ գրել եմ ձեզ քաջալերելու համար, մանավանդ որ գրածս երկար չէ: 23 Իմացեք, որ մեր եղբայր Տիմոթեոսը ազատ է արձակվել, և եթե նա շուտով գա ինձ մոտ, միասին կգանք ձեզ տեսնելու:

24 Բարևներս փոխանցեք բոլոր առաջնորդող եղբայրներին և բոլոր սրբերին:* Իտալիայում+ եղող եղբայրները ողջունում են ձեզ:

25 Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ամենքիդ հանդեպ:

Կամ՝ «ստեղծել է համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»:

Բռց.՝ «անունով»:

Կամ՝ «ոգիներ»:

Կամ՝ «քո գահի հիմքն է»:

Կամ՝ «Դավթի սերնդի մյուս թագավորներին»:

Բռց.՝ «ծառայելու»:

Այսինքն՝ Մովսիսական օրենքը:

Կամ՝ «բնակեցված երկիրը»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «քավիչ»:

Կամ՝ «հրավեր եք ստացել»:

Խոսքը Իսրայելի ազգի մասին է:

Կամ՝ «տան մեջ ծառայողը»:

Կամ՝ «վկայում էր այն ամենի մասին»:

Կամ՝ «ազատությամբ», «վստահությամբ»:

Կամ՝ «աշխարհի սկզբնավորման»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:

Այսինքն՝ մարդը արտաքուստ: Բառարանում տես «Հոգի»:

Այսինքն՝ մարդու ներքին էությունը: Բառարանում տես «Ոգի»:

Կամ՝ «խոսելու ազատությամբ»:

Կամ՝ «մեղմությամբ», «հավասարակշռված ձևով»:

Կամ՝ «շեղվել են ճանապարհից»:

Բռց.՝ «Իր մարմնի օրերում»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Կամ՝ «ըմբռնողականությունը»:

Բռց.՝ «մեռած»:

Կամ՝ «գալիք համակարգին»: Բառարանում տես «Աշխարհ»:

Բռց.՝ «զորությունները»:

Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «ժառանգեցին»:

Կամ՝ «ստացավ խոստացվածը»:

Կամ՝ «երդում ավելացրեց [իր խոսքին]»: Բռց.՝ «միջնորդեց երդումով»:

Այսինքն՝ Եհովայի խոստումը և երդումը:

Կամ՝ «մեր կյանքի»:

Բռց.՝ «երանքում»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «չեմ ափսոսա»:

Բառարանում տես «Ուխտ»:

Ըստ ամենայնի, սա վերաբերում է մարդկային կառավարություններին:

Բռց.՝ «վրանի»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «փոքրից մեծ»:

Այսինքն՝ խնկարկության անոթը:

Կամ՝ «քավության տեղը»:

Ըստ ամենայնի, խոսքը երկնային սուրբ վայրի մասին է:

Բռց.՝ «զանազան ընկղմումների»:

Բռց.՝ «փրկագնում»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «մեռած»:

Կամ՝ «միջնորդը»:

Բառարանում տես «Զոպա»:

Կամ՝ «գլանաձև ձեռագրի»:

Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:

Կամ՝ «այս համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ հնարավոր է՝ «մարդիկ երբեք չեն կարող»:

Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցողները»:

Կամ՝ «գլանաձև ձեռագրում»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «համարձակությամբ մտնում ենք», «վստահությամբ մտնում ենք»:

Կամ՝ «ժողովի»:

Բռց.՝ «ցողելով»: Այսինքն՝ Հիսուսի արյունով ցողելով:

Կամ՝ «հոգատար»:

Կամ՝ «չանտեսենք»:

Կամ՝ «ասես թատերական տեսարան»:

Կամ՝ «իմ հոգին»:

Կամ՝ «և անտեսանելի իրողությունների ակնհայտ ապացույցն է»:

Կամ՝ «մեր նախահայրերը»:

Բռց.՝ «վկայություն»:

Կամ՝ «համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «կարգավորվել», «պատրաստվել»:

Բռց.՝ «փնտրում են իրեն»:

Կամ՝ «աստվածավախություն դրսևորեց»:

Կամ՝ «իրական»:

Կամ՝ «ճարտարապետը»:

Կամ՝ «սերունդ առաջ բերելու զորություն ստացավ»:

Կամ՝ «վստահարժան է»:

Կամ՝ «ով մահացածի հաշիվ էր»:

Կամ՝ «չի ամաչում կոչվել նրանց Աստվածը»:

Կամ՝ «երկրպագեց Աստծուն»:

Կամ՝ «կարգադրություններ արեց իր թաղման վերաբերյալ»:

Բռց.՝ «Քրիստոս»:

Կամ՝ «որևիցե փրկագնով»:

Բռց.՝ «ամպ»:

Կամ՝ «խճճում»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «խարազանում»:

Կամ՝ «ձեզ խրատելու»:

Կամ՝ «վշտացնում է»:

Բռց.՝ «և ձգտեք սրբագործության»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բառարանում տես «Անբարոյականություն»:

Բռց.՝ «ժառանգել»:

Կամ՝ «տասնյակ հազարավոր»:

Կամ՝ «պատրվակ փնտրեք, որ չլսեք», «անտեսեք»:

Բռց.՝ «մարմնում»: Կամ հնարավոր է՝ «ասես դուք էլ եք տառապում նրանց հետ»:

Բառարանում տես «Անբարոյականություն»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «կերակուրները»:

Կամ՝ «տաճարում»:

Բռց.՝ «սուրբ ծառայություն մատուցողները»:

Կամ՝ «Սրբությունների Սրբություն»:

Կամ՝ «պատրաստակամորեն զիջեք»:

Կամ՝ «ազնիվ»: Բռց.՝ «լավ»:

Բռց.՝ «խաղաղության»:

Բառարանում տես «Սրբեր»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը