Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/04 էջ 32
  • «Աղոթքիս պատասխանն էր»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աղոթքիս պատասխանն էր»
  • 2004 Արթնացե՛ք
2004 Արթնացե՛ք
g 7/04 էջ 32

«Աղոթքիս պատասխանն էր»

Ահա այսպես արտահայտվեց իննամյա որդի ունեցող մի մայր «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի լույսընծայման վերաբերյալ։ Այդ մասին նա իմացավ Եհովայի վկաների մարզային համաժողովի ժամանակ, որն անցնում էր Իռլանդիայում։ Նա պատմում է. «Աչքերս արցունքով լցվեցին։ Դա մի առանձնահատուկ օրհնություն էր, քանի որ ընդամենը մի շաբաթ առաջ ես մտահոգված էի՝ չիմանալով, թե որ հրատարակությունը ուսումնասիրեմ որդուս հետ»։

«Ես աղոթել էի Եհովային,— շարունակում է կինը,— որ նա օգնի ինձ Աստվածաշնչի խորիմաստ ճշմարտությունները որդուս բացատրել պարզ՝ ավելի հետաքրքիր ձևով, սակայն չգիտեի՝ ինչից սկսել։ Ուստի այս գեղեցիկ, նկարազարդ գիրքը աղոթքիս պատասխանն էր»։

Նման խոսքեր գրեց նաև Կալիֆորնիայում ապրող մի կին, որը հինգ երեխա ունի։ «Համաժողովի վայրից հյուրանոց վերադառնալիս,— պատմում է նա,— նկատեցի, որ երեք փոքր երեխաներս կարդում են «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը, թերթում և միասին քննարկում են, թե ինչն է իրենց դուր գալիս գրքի էջերում»։

Վերոհիշյալ կինը նշում է. «Ուղղակի անհնար է նկարագրել, թե ինչ ուրախություն ապրեցի, երբ ստացա Եհովայի կողմից տրված այս պարգևը. կարծես երեխա էր ծնվել, հարսանիք էր, մկրտություն, կամ էլ տիեզերքի Արարիչը ինչ​–որ առանձնաշնորհում էր տվել ինձ։ Երբեմն ուրախության արցունքները այնքան բան են ասում մեր սիրառատ Հայր Եհովային, որ խոսքերով հնարավոր չէ արտահայտել»։

Ամենայն հավանականությամբ, դուք ևս այդպիսի զգացումներ կապրեք, երբ ուսումնասիրեք 256 էջից բաղկացած այդ նկարազարդ գիրքը, որը նույն չափերն ունի, ինչ այս պարբերագիրը։ Կարող եք պատվիրել այն՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով մեր պարբերագրի 5–րդ էջի վրա տպագրված հասցեներից որևէ մեկով։

□ Ես պատվիրում եմ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։

□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը