Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/04 էջ 8–9
  • Հիշիր քո Արարչին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշիր քո Արարչին
  • 2004 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը չափազանց մեծ սահմանափակումնե՞ր է դնում
    2006 Դիտարան
  • Իսկական ազատության տանող ճանապարհը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ծառայենք Եհովային՝ ազատություն տվող Աստծուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատանինե՛ր, ձեր Արարիչն ուզում է, որ երջանիկ լինեք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 10/04 էջ 8–9

Հիշիր քո Արարչին

«Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես.«Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում»» (Ժողովող 12։1, ԷԹ)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ այս համարը, որ մեջբերված է վերևում, մտածելու շատ առիթներ է տալիս։ Պատանեկությունը կյանքում մեկ անգամ է տրվում։ Հետագայում դու այն հիշելու ես կա՛մ ուրախության ու բավականության զգացումով, կա՛մ էլ ցավով ու ափսոսանքով։ Ինչպե՞ս կլինի քո պարագայում։ Ի՞նչ կարող ես անել՝ հաջողությունդ երաշխավորելու համար։

Աստվածաշնչի վերոհիշյալ խոսքերը խորհուրդ են տալիս ‘հիշել Արարչին’։ Ինչպե՞ս կարող ես անել այդ։ Հավատարմորեն կիրառելով Աստծո օրենքներն ու սկզբունքները, որ ներկայացված են իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է մոլեռանդ ճգնավորի կյանք վարես՝ զրկելով քեզ բոլոր հաճույքներից։ Ընդհակառակը՝ Արարչին հիշելով՝ կվայելես մեծագույն երջանկությունը։ Ինչպե՞ս։

Օրինակ՝ պատկերացրու, թե քեզ ավտոմեքենա են նվիրել և վարորդական իրավունք տվել։ Քո առջև նոր ու լայն հնարավորություններ են բացվել, որոնք քեզ մեծ բավականություն կարող են պատճառել։ Միայն պատկերացրու, թե որքա՜ն վայրեր կարող ես գնալ։ Սակայն քո այդ նոր հնարավորությունները իրենց հետ լուրջ պատասխանատվություն են բերում։ Մեքենա վարելիս դու պետք է հետևես երթևեկության կանոններին և ուշադրություն դարձնես լուսացույցի, թույլատրելի արագության մասին տեղեկացնող նշանների, ինչպես նաև նախազգուշացնող նշանների վրա։ Մի՞թե այս պատասխանատվությունը զրկում է քեզ ուրախությունից։ Ամենևի՛ն։ Իրականում, դա պաշտպանում է քեզ։ Չէ՞ որ վթարի ենթարկվելու մեջ ոչ մի ուրախալի բան չկա։

Նույնը կարելի է ասել այն ազատության մասին, որ քեզ շնորհել է Արարիչը՝ Եհովա Աստված։ Մինչ դու մեծանում ես, նա քեզ հնարավորություն է տալիս ընտրելու քո կյանքի ուղին (Բ Օրինաց 30։19; Առակաց 27։11)։ Ինչպիսի՜ թանկագին առանձնաշնորհում։ Սակայն այդ ազատությունը իր հետ մեծ պատասխանատվություն է բերում։ Աստվածաշնչում Եհովան արձանագրել է «երթևեկության կանոնները»՝ իր չափանիշները, և կամենում է, որ կյանքում դրանցով առաջնորդվես։ Արդյո՞ք այս չափանիշները զրկում են քեզ ուրախությունից։ Հազիվ թե։ Փոխարենը՝ նրանք պաշտպանում են քեզ այն գլխացավանքներից ու տառապանքներից, որ այսօր կրում են շատ երիտասարդներ։

Այս բանի ճշմարտացիության մեջ է համոզվել Ֆեդերիկոն, որն այժմ երեսունն անց տղամարդ է։ Պատանեկան տարիներին նա տեսնում էր, որ իր համադասարանցիները զբաղվում էին այն բոլոր բաներով, որոնցից, ինչպես նա գիտեր, հարկավոր էր խուսափել։ Ֆեդերիկոն պատմում է. «Թվում էր, թե հասակակիցներս լավ էին անցկացնում իրենց ժամանակը, սակայն ես երբեք չեմ մտածել, որ նրանք իսկապես երջանիկ են»։ Հիշելով այդ տարիները՝ նա ուրախ է այն բանի համար, որ իմացել է Աստվածաշնչի չափանիշները. չափանիշներ, որ առաջնորդել են իրեն անցումային շրջանում։ «Ինչ խոսք, բոլոր երիտասարդների նման ես էլ եմ խնդիրներ ունեցել, որոնք պետք է հաղթահարեի,— ասում է Ֆեդերիկոն։— Սակայն Աստվածաշունչը իսկապես պաշտպանել է ինձ։ Իսկ քրիստոնյա հավատակիցներիս մեջ միշտ էլ գտնվել է ինչ–որ մեկը, որ օգնության ձեռք է մեկնել։ Աստվածաշնչի սկզբունքներին հետևելը ինձ շատ ավելի մեծ երջանկություն է պարգևել, քան կարող էի պատկերացնել»։

Եհովա Աստված ցանկանում է, որ լինես երջանիկ՝ իսկապես երջանիկ։ Սա շատ ավելին է, քան սոսկ արտաքնապես ուրախ լինելը, որ վիշտը քողարկող դիմակ է միայն։ Աստվածաշունչը հայտնում է. «Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը»։ Միևնույն ժամանակ, այդ համարը նախազգուշացնում է. «Իմացիր որ սորանց ամենի [քո բոլոր գործերի] համար Աստուած քեզ դատաստանի է բերելու» (Ժողովող 11։9)։

Հիշիր քո Արարչին՝ իմաստությամբ օգտագործելով այն ազատությունը, որ նա քեզ պարգևել է։ Եթե այդպես վարվես, ապա կարող ես վստահ լինել, որ քո Արարիչն էլ քեզ կհիշի և մեծագույն երջանկություն կպարգևի։ Աստվածաշունչը հայտնում է. «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ» (Առակաց 10։22, ԱԱ)։

Անցումային շրջանի դժվարությունները հաղթահարելու հարցում պատանիներին օգնելու համար Եհովայի վկաները հրատարակել են 320 էջից բաղկացած մի գիրք, որը կոչվում է. «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (անգլ., ռուս.)։ Առ այսօր հրատարակվել է այս գրքի մոտավորապես 34 միլիոն օրինակ 77 լեզուներով։ Դուք կարող եք ձեռք բերել այն՝ կապ հաստատելով ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաների հետ։

[Նկարներ 8, 9–րդ էջերի վրա]

Որպեսզի հաջողությամբ անցկացնես պատանեկան տարիներդ.

ժամանակ հատկացրու Աստծո Խոսքը կարդալուն

ջանադրաբար մասնակցիր քարոզչական ծառայությանը

հեռու մնա չար ընկերակցություններից

սերտ հաղորդակցություն պահպանիր ծնողներիդ հետ

[Թույլատվությամբ]

Brochure cover: Pictorial Archive (Near Eastern History) Est.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը