Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/05 էջ 10–11
  • Ինչպե՞ս չկորցնել աշխատանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս չկորցնել աշխատանքը
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ հաղորդակցվեք
  • Համագործակցեք ուրիշների հետ
  • Ազնիվ եղեք
  • Իրատես եղեք
  • Ուրախություն ստացիր քո աշխատանքից
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Հաճույք ստացիր աշխատանքից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից
    2015 Դիտարան
  • Գործնական պատասխաններ
    2007 Դիտարան
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 10/05 էջ 10–11

Ինչպե՞ս չկորցնել աշխատանքը

«Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ [«հմուտ», ՆԱ] է իր գործումը. նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ» (Առակաց 22։29)։

ՎԵՐՈՀԻՇՅԱԼ աստվածաշնչյան համարը ցույց է տալիս, որ լավ մասնագետները բարձր են գնահատվում։ Իսկ ո՞ր հմտություններին ու հատկություններին են նախապատվություն տալիս գործատերերը իրենց աշխատողների մեջ։ Ահա թե «Արթնացե՛ք» պարբերագրին ուղղված իր նամակում ինչ է գրում Ժորժ անունով մի տղամարդ, որը կադրերի բաժնի վարիչ է 700 աշխատողներ ունեցող մի ընկերությունում. «Մենք բարձր ենք գնահատում այն աշխատողին, որը կարողանում է հաղորդակցվել և համագործակցել ուրիշների հետ»։ Աստվածաշունչը պարունակում է մի շարք գործնական խորհուրդներ, որոնց օգնությամբ կարող եք զարգացնել այս հատկությունները։ Շնորհիվ դրա՝ ավելի կմեծանա այն բանի հավանականությունը, որ չեք կորցնի ձեր աշխատանքը։ Քննենք դրանցից մի քանիսը։

Ճիշտ հաղորդակցվեք

Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Հակոբոսը, հայտնում է, որ կարելի է ճիշտ հաղորդակցվել նույնիսկ առանց որևէ բառ ասելու։ Նրա խոսքերով՝ մարդը պետք է «շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ Ինչո՞ւ օգտակար կլինի հետևել այս խորհրդին։ Սողոմոնը գրում է. «Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ» (Առակաց 18։13)։ Եվ իրոք, եթե ուշադիր լսեք ձեր վերադասին կամ գործընկերոջը, ապա խուսափած կլինեք թյուրիմացություններից և անմիտ սխալներ չեք գործի։

Անչափ կարևոր է նաև խոսելու ձևը։ Եթե պարզ արտահայտվեք և չափազանց ցածր կամ բարձր չխոսեք, ապա ձեզ ճիշտ կհասկանան և ձեր խոսքերին ավելի մեծ նշանակություն կտան։ Նախորդ հոդվածում հիշատակված Բրայանը, որն աշխատանքի ընդունման գծով խորհրդատու է, ասում է. «Գուցե զարմանաք՝ իմանալով, թե որքան շատ է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց աշխատանքը կորցնում են ոչ թե այն պատճառով, որ համապատասխան հմտություններ չունեն, այլ որ չեն կարողանում ճիշտ հաղորդակցվել ուրիշների հետ»։

Համագործակցեք ուրիշների հետ

Քանի որ բավականաչափ ժամանակ եք անցկացնում աշխատակիցների հետ, բնականաբար սկսում եք լավ ճանաչել նրանց։ Ուստի հնարավոր է ձեր մեջ երբեմն ցանկություն առաջանա ուրիշների հետ քննարկելու նրանց սխալներն ու թերությունները։ Բայց Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Ջանք [արեք] որ հանդարտ լինիք. եւ ամեն մէկն իր գործը գործէ» (Ա Թեսաղոնիկեցիս 4։11)։ Այդպես վարվելով՝ «ուրիշի բանին խառնուող» անհատի հեղինակություն ձեռք չեք բերի (Ա Պետրոս 4։15)։ Ավելին, դուք չեք վատնի ձեր ժամանակը և ավելորդ խնդիրներ չեք ունենա աշխատակիցների հետ։

Երբ որևէ հանձարարություն եք ստանում, հիշեք այն իմաստուն խորհուրդը, որ տվեց Հիսուսը. «Ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա» (Մատթէոս 5։41)։ Այստեղ Հիսուսը խոսում էր պետական իշխանություններին հնազանդվելու մասին, սակայն նույն սկզբունքը կիրառելի է նաև աշխատավայրում։ Եթե ջանասեր աշխատողի՝ ‘երկու մղոն գնացողի’ հեղինակություն ձեռք բերեք, ապա հավանականությունը մեծ է, որ չեք կորցնի ձեր աշխատանքը։ Ինչ խոսք, ամեն բան չէ, որ վերադասը իրավունք ունի պահանջելու։ Հիսուսն ասել էր. «Կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մատթէոս 22։21)։ Ինչպես երևում է այս խոսքերից, տեղին չէ թույլ տալ իշխանություն ունեցող անձանց մեր փոխարեն որոշումներ կայացնել կարևոր հարցերում, ինչպիսին է, օրինակ, մեր երկրպագությանը։

Ազնիվ եղեք

Ըստ մի հետազոտության, որն անցկացվել է 1 400 ընկերությունների շրջանում՝ գործատերերի մեծ մասը «աշխատող ընտրելիս առաջին հերթին հաշվի է առնում նրա ազնվությունն ու ճշտապահությունը»։ Ակնհայտ է, որ ազնիվ մարդը իր աշխատավայրից գումար կամ այլ բաներ չի գողանում։ Նա չի գողանում նաև աշխատանքին հատկացված ժամանակը։ Համաձայն մի հետազոտության, որ անցկացվել է աշխատանքի տեղավորման գծով մի բյուրոյի կողմից՝ ամեն շաբաթ յուրաքանչյուր աշխատող, միջին հաշվով, անտեղի վատնում է 4 ժամ 15 րոպե։ Այդպիսի անհատները սովորաբար ուշանում են աշխատանքից, ժամանակից շուտ են ավարտում այն, ինչպես նաև գործի ժամին խոսում են ուրիշների հետ։

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով» (Եփեսացիս 4։28)։ Բացի այդ, Աստծու Խոսքը հորդորում է քրիստոնյաներին ջանադրաբար աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ վերադասը չի տեսնում իրենց։ Պողոս առաքյալը գրեց. «Հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով» (Կողոսացիս 3։22)։ Եթե հայտնի լինի, որ դուք ջանադրաբար եք աշխատում, անգամ երբ ձեզ ոչ ոք չի տեսնում, ապա վստահելի աշխատողի հեղինակություն ձեռք կբերեք։

Իրատես եղեք

Աստվածաշունչը ճշգրտորեն կանխագուշակել էր, որ մենք պետք է ապրենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Քաղաքական և սոցիալական անկայունությունը հանգեցնում է տնտեսական վիճակի վատթարացմանը (Մատթէոս 24։3–8)։ Հետևաբար նույնիսկ եթե կատարենք ընդունենք վերոհիշյալ բոլոր խորհուրդներին, միևնույն է, հնարավոր է կորցնեք ձեր աշխատանքը։

Այնուամենայնիվ, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով՝ ձեր աշխատանքը կորցնելու դեպքում ավելի քիչ կմտահոգվեք։ Հիսուսն ասել է. «[Եթե] դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ։ Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք ....որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ» (Մատթէոս 6։30–32)։

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր անհատների նման՝ Էրիկան, որի մասին արդեն խոսել ենք, սեփական փորձով համոզվեց վերոհիշյալ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Նա ասում է. «Ինձ անչափ դուր է գալիս իմ այժմյան աշխատանքը։ Սակայն գիտեմ, որ այս աշխարհում ոչինչ մնայուն չէ։ Այնուհանդերձ, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով ու Եհովայի հանդեպ վստահությունս ամրապնդելով՝ սովորեցի քիչ մտահոգվել աշխատանք կորցնելիս, և բավարարվել այն աշխատանքով, որն ունեմ»։

[Նկար 10–րդ էջի վրա]

Հնարավոր է՝ ձեր աշխատանքը կորցնեք այն պատճառով, որ ուշադիր չեք խորհրդակցությունների ժամանակ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը