Հնարավո՞ր է չծերանալ
«Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին.... շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (ՍԱՂՄՈՍ 90։10)
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ միշտ վայելում եք ձեր կյանքի լավագույն տարիները. ունեք ամուր առողջություն, պայծառ միտք և չեք վախենում, որ երբևէ կկորցնեք դրանք։ Արդյո՞ք այդպիսի հեռանկարը պատրանք է ձեզ համար։ Խորհեք հետևյալ փաստի շուրջ. թութակների որոշ տեսակներ կարող են ապրել մինչև հարյուր տարի, իսկ մկները՝ երեք տարուց ոչ ավելի։ Կյանքի տևողության այսպիսի տարբերությունները մղել են որոշ կենսաբանների գալ այն եզրակացության, որ ծերությունը պետք է պատճառ ունենա, և եթե այն պատճառ ունի, ապա պետք է նաև դրա դեմ դեղամիջոց գոյություն ունենա։
Ծերության դեմ դեղամիջոց գտնելու ցանկությունը գրավել է դեղագործական ընկերությունների ուշադրությունը։ Ծերության ընթացքը դանդաղեցնելու միջոց գտնելու հարցով մեծապես մտահոգված են նաև այն մարդիկ, ովքեր ծնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հիմա վաթսուն տարեկան են։
Ծերությունն ուսումնասիրելը արժանացել է նաև գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, կենդանաբանության և ծերաբանության բնագավառում աշխատող մասնագետների ուշադրությանը։ Ստիվեն Օստադի «Ինչու ենք ծերանում» գրքում ասվում է. «Չափավոր, բայց ակնհայտ հուզմունք է զգացվում ծերաբանների շրջանում նրանց հանդիպումների ժամանակ։ Մենք շուտով կբացահայտենք ծերության հիմնական պատճառները»։
Գոյություն ունեն մի շարք տեսություններ ծերանալու վերաբերյալ։ Դրանցից մեկն այն է, որ մարդը ծերանում է բջիջների քայքայման հետևանքով, մեկ ուրիշ տեսության համաձայն՝ ծերությունը նախապես ծրագրավորված է եղել։ Իսկ ոմանց կարծիքով՝ այս երկու տեսություններն էլ ճիշտ են։ Սակայն որքանո՞վ են մարդիկ հասկանում, թե որն է իրականում ծերության պատճառը։ Կարելի՞ է ակնկալել, որ դրա դեմ դեղամիջոց կհայտնաբերվի։
[Աղյուսակ/նկարազարդումներ 2–րդ և 3–րդ էջերի վրա]
(Ամբողջությամբ տե՛ս պարբերագրում)
ԿՅԱՆՔԻ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մեղու
90 օր
↓
Մուկ
3 տարի
↓
Շուն
15 տարի
↓
կապիկ
30 տարի
↓
ալիգատոր
50 տարի
↓
փիղ
70 տարի
↓
մարդ
80 տարի
↓
թութակ
100 տարի
↓
փղային կրիա
150 տարի
↓
հսկա սեքվոյա
3000 տարի
↓
մշտադալար սոճի
4 700 տարի
[Նկարազարդում 3–րդ էջի վրա]
Որոշ թութակներ ապրում են 100 տարի, իսկ մարդիկ՝ մոտ 80 տարի։ Մասնագետները հարցնում են. «Ո՞րն է ծերանալու պատճառը»։