«Հետևե՛ք քրիստոսին»
Եհովայի վկաների մարզային համաժողով
Այս տարվա մայիս ամսին ԱՄՆ–ում սկսվեցին եռօրյա համաժողովներ, որոնք տեղի կունենան աշխարհի հարյուրավոր քաղաքներում և կշարունակվեն տեղի ունենալ նաև 2008 թ.–ին։ Վայրերի մեծ մասում ծրագիրը կսկսվի ուրբաթ առավոտյան՝ ժամը 9։20–ին։ Համաժողովի յուրաքանչյուր օր կխոսվի Հիսուս Քրիստոսի մասին։
Ուրբաթ օրվա ծրագրի թեման է՝ «Մեր աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին՝ Հիսուսին» (Եբրայեցիներ 12։2)։ Բացման ելույթն է՝ «Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին»։ Կլինի նաև երեք մասից բաղկացած ելույթաշար, որը կոչվում է «Ընդունիր Հիսուսին որպես Մեծ Մովսեսի, Դավթի, Սողոմոնի»։ Առավոտյան ծրագիրը կավարտվի գլխավոր ելույթով, այն է՝ «Հիսուսի անզուգական դերը Եհովայի նպատակի մեջ»։
Ուրբաթ ետճաշյա առաջին ելույթը հետևյալը կլինի՝ «Գտա՛նք Մեսիային»։ Այնուհետև կհնչի «Գտնենք «նրա մեջ խնամքով պահված» գանձերը» ելույթը։ Մեկ ժամանոց հինգ մասից բաղկացած «Ունեցեք Քրիստոսի մտածելակերպը» ելույթաշարի մեջ ընդգրկված թեմաներից են՝ «Նա «սրտաբաց ընդունեց նրանց»», «Նա «հնազանդ եղավ մինչև մահ»» և «Նա «մինչև վե՛րջ սիրեց նրանց»»։ Ետճաշյա ծրագիրը կավարտվի «Նրանք հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա» ելույթով։
Շաբաթ օրվա ծրագրի թեման է՝ «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը,.... և նրանք հետևում են ինձ» (Հովհաննես 10։27)։ «Հետևենք Հիսուսի օրինակին ծառայության մեջ» մեկ ժամանոց ելույթաշարում կհնչեն գործնական խորհուրդներ ծառայությունը բարելավելու մասին։ «Նա «սիրեց արդարությունը և ատեց անօրենությունը». իսկ դո՞ւ» և «Հակառակվե՛ք Սատանային այնպես, ինչպես Հիսուսը» ելույթներից հետո առավոտյան ծրագիրը կեզրափակվի մկրտության ելույթով, որից հետո մկրտությանը համապատասխանող մարդիկ կմկրտվեն։
Շաբաթ օրվա ետճաշյա ծրագիրը կսկսվի «Մի՛ հետևեք....» ելույթաշարով, որի մեջ ընդգրկված կլինեն հետևյալ վեց մասերը. «Բազմութեանը», «Ձեր սրտերին եւ ձեր աչքերին», «Ոչինչ բաներին», «Սուտ ուսուցիչներին», «Սուտ պատմություններին» և «Սատանային»։ Հաջորդ ելույթներից են՝ «Եհովայից ուսուցված լինելու առավելությունը» և «Օգնենք նրանց ետ գալու դեպի հոտը»։ Այդ օրը կավարտվի մի հետաքրքիր ելույթով, որը կոչվում է՝ «Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր»։
Կիրակի օրվա թեման է՝ «Շարունակի՛ր հետևել ինձ» (Հովհաննես 21։19)։ «Մի՛ հրաժարվեք Հիսուսին հետևելուց՝ պատրվակ բերելով» ելույթից հետո «Լեռան քարոզի անգին մարգարիտները» վեցմասանոց ելույթաշարում ունկնդիրների ուշադրությունը կհրավիրվի Հիսուսի այնպիսի խոսքերի վրա, ինչպիսիք են՝ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», «Նախ հաշտվիր քո եղբոր հետ», «Տվե՛ք, և մարդիկ կտան ձեզ»։ Առավոտյան ծրագիրը կավարտվի հանրային ելույթով՝ «Ովքե՞ր են Քրիստոսի ճշմարիտ հետևորդները»։ Ետճաշյա ծրագրի հետաքրքրաշարժ մասերից է աստվածաշնչյան բեմականացումը Աստծու Եղիսե մարգարեի ագահ ծառայի՝ Գեեզիի մասին։ Համաժողովը կավարտվի «Շարունակե՛նք հետևել Քրիստոսին՝ մեր անհաղթելի Առաջնորդին» ելույթով։
Հրավիրում ենք ձեզ ներկա լինել այդ համաժողովներից որևէ մեկին։ Տեղեկությունների համար, թե ձեր մոտակայքում որտեղ է անցկացվելու համաժողովը, կարող եք դիմել Եհովայի վկաների տեղի Թագավորության սրահ կամ այս պարբերագրի հրատարակիչներին։