Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/08 էջ 8
  • 4. Ճշգրիտ է գիտականորեն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 4. Ճշգրիտ է գիտականորեն
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Համամի՞տ է այս գիրքը գիտության հետ
    Գիրք բոլորի համար
  • Գերագույն իմաստության աղբյուր
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա
    2015 Դիտարան
  • Գիրք Աստծուց
    1998 Դիտարան
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 1/08 էջ 8

Պատճառներ՝ վստահելու Աստվածաշնչին

4. Ճշգրիտ է գիտականորեն

Մեր ժամանակներում գիտությունը մեծ նվաճումների է հասել։ Հին տեսությունները իրենց տեղը զիջել են նորերին։ Ինչը մի ժամանակ ընդունել են որպես փաստ, այժմ գուցե համարվի առասպել։ Հաճախ կարիք է լինում ճշգրտումներ մտցնելու գիտական գրքերում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ գիտական գիրք չէ։ Սակայն ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչ է այդ գիրքն ասում գիտական հարցերի մասին, այլև, թե ինչ չի ասում։

Ոչ գիտական հայացքներից զերծ է։ Հին ժամանակներում սխալ հավատալիքները բավական տարածված էին։ Երկրագնդի վերաբերյալ գոյություն ունեին ամենատարբեր տեսակետներ՝ սկսած նրանից, որ այն տափակ է, և վերջացրած նրանով, որ այն պահվում է նյութեղեն հենքի վրա։ Դարեր առաջ, երբ դեռ գիտությանը հայտնի չէր, թե ինչպես են տարածվում կամ կանխվում հիվանդությունները, բժիշկները կիրառում էին բուժման այնպիսի մեթոդներ, որոնք լավագույն դեպքում ոչ մի արդյունք չէին տալիս, իսկ վատագույն դեպքում՝ մահացու էին։ Սակայն Աստվածաշնչի ավելի քան 1 100 գլուխներից և ոչ մեկում հնարավոր չէ գտնել որևէ ոչ գիտական գաղափար կամ վնասակար պրոցեդուրայի նկարագրություն։

Գիտականորեն ճշգրիտ արտահայտություններ։ Մոտ 3 500 տարի առաջ Աստվածաշնչում գրվեց, որ երկիրը կախված է «ոչնչի վերայ» (Յոբ 26։7)։ Իսկ մ.թ.ա. 8–րդ դարում Եսայիա մարգարեն հստակ գրեց «երկրի շրջանի [կամ՝ գնդի]» մասին (Եսայիա 40։22)։ Գնդաձև երկիր դատարկ տարածության վրա՝ առանց որևէ տեսանելի միջոցի. մի՞թե այս նկարագրությունը բավական ժամանակակից չի հնչում։

Մովսիսական օրենքը (այն կարելի է կարդալ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում), որ գրվել է մ.թ.ա. մոտ 1500 թ.–ին, պարունակում է ողջամիտ ցուցումներ հիվանդներին առանձնացնելու, դիակների հետ գործ ունենալու և աղբի հեռացման վերաբերյալ (Ղեւտացոց 13։1–5; Թուոց 19։1–13; Բ Օրինաց 23։13, 14)։

Մասամբ շնորհիվ հզոր աստղադիտակների՝ գիտնականները եկան եզրակացության, որ տիեզերքը հանկարծակի է առաջացել։ Բոլոր գիտնականներին չէ, որ դուր է գալիս նման բացատրությունը։ Մի պրոֆեսոր նշեց. «Այն տիեզերքը, որը սկսել է գոյություն ունենալ, փաստորեն, սկզբնապատճառի առկայություն է պահանջում, որովհետև ո՞վ կարող է պատկերացնել նման հետևանք առանց բավականաչափ հիմնավոր պատճառի»։ Բայց աստղադիտակների հայտնագործումից դեռ շատ առաջ Աստվածաշնչի հենց առաջին խոսքում պարզ գրվել էր. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։

Թեև Աստվածաշունչը հին գիրք է և շոշափում է ամենատարբեր թեմաներ, այն ոչ գիտական մտքեր չի պարունակում։ Մի՞թե նման գիրքը արժանի չէ գոնե մեր ուշադրությանըa։

[Ծանոթագրություն]

a Աստվածաշնչի գիտականորեն ճշգրիտ լինելու վերաբերյալ ավելի շատ օրինակներ կարելի է գտնել «Գիրք բոլորի համար» գրքույկում (էջ 18–21)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 8–րդ էջի վրա]

Ժամանակից բավական առաջ անցնելով՝ Աստվածաշունչը ճշգրտորեն հայտնեց, որ երկիրը շրջանաձև է և կախված է «ոչնչի վերայ»

[Թույլտվությամբ]

U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը