Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/08 էջ 8
  • Բարդ աչք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարդ աչք
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է նշանակում «աչքի տեղ աչք» արտահայտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Իմաստուն խորհուրդ աչքի վերաբերյալ
    2012 Արթնացե՛ք
  • Աչքդ պարզ պահիր
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Պե՞տք է վախենալ չար աչքից
    2013 Արթնացե՛ք
2008 Արթնացե՛ք
g 4/08 էջ 8

Արդյոք ծրագրվա՞ծ է եղել

Բարդ աչք

◼ «Իրար վրա կատարելապես դասավորված շերտեր»։ Ահա թե ինչպես է Կալիֆոռնիայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Լյուկ Լին նկարագրում բազմաթիվ միջատների բարդ աչքը։

Նկատի առեք հետևյալը. որոշ միջատների, օրինակ՝ մեղրատու մեղվի և ճպուռի բարդ աչքը, կազմված է հազարավոր պարզ աչիկներից, որոնցից յուրաքանչյուրը նայում է տարբեր ուղղություններով։ Այն պատկերները, որ տեսնում է աչիկներից յուրաքանչյուրը, միավորվում են և ստեղծում մի ընդարձակ խճանկար, որի շնորհիվ միջատը հիանալի կերպով նկատում է շարժումները։

Գիտնականները միջոցներ են փնտրում միջատների բարդ աչքը կրկնօրինակելու համար, որպեսզի ստեղծեն մեծ արագություն ունեցող դետեկտորներ և ուլտրաբարակ, բազմակողմանի ապարատներ։ Այս դետեկտորները և ապարատները կարող են օգտագործվել զանազան ոլորտներում։ Օրինակ՝ դրանք կարող են օգտակար լինել բժշկության մեջ ստամոքսի ներսը դիտելու և ուսումնասիրելու համար։ Բժշկական այս սարքավորումը, որ գիտնականները մտադիր են ստեղծել, լինելու է մի «փոքրիկ համակարգ», որը հիվանդը կարող է կուլ տալ։ Ստամոքսի ներսում այդ սարքը իր «բարդ աչքի» օգնությամբ տեղեկություններ կհավաքի և այնուհետև անլար հաղորդակցության միջոցով կհաղորդի այդ տեղեկությունները։

Ինժեներների մի խումբ, որը զբաղվում է ստեղծագործությունների կառուցվածքները կրկնօրինակելու գործով, արդեն ստեղծել է արհեստական մի բարդ աչք, որն ունի ավելի քան 8 500 աչիկ, որոնք կարելի է տեղավորել գնդասեղի գլխիկի չափից ոչ մեծ մի տարածքում։ Սակայն այս տեխնոլոգիան շատ ավելի պարզ է, քան միջատների բարդ աչքը։ Օրինակ՝ ճպուռը իր ամեն աչքի մեջ ունի մոտավորապես 30 000 աչիկ։

Հարցրեք ինքներդ ձեզ. մի՞թե այս հրաշքը՝ միջատի՝ բազմաթիվ մասերից բաղկացած աչքը, առաջացել է պատահականորեն, թե՞ այն ծրագրված է եղել։

[Նկար 8–րդ էջի վրա]

Մեղրատու մեղվի բարդ աչքի մի հատված՝ մեծացված

[Թույլտվությամբ]

Background։ © Stephen Dalton/Photo Researchers, Inc.; close-up: © Raul Gonzalez Perez/Photo Researchers, Inc.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը