Երեխաները սիրում են այդ գիրքը
◼ Բոլոր տարիքի երեխաները հիացմունքով են ընթերցում «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Մի աղջիկ գրել էր. «Այս գրքում շատ հետաքրքիր բաներ կան, որ ինձ դուր են գալիս։ Օրինակ՝ ես սիրում եմ բոլոր նկարները։ Վառ գույները գրավում են ինձ։ Գիրքը կարդալիս ուշադրությամբ նայում եմ նկարներին և փորձում եմ տեսնել, թե ինչ կապ ունեն դրանք պատմության հետ»։
Նա շարունակում է. «Ինձ դուր է գալիս նաև այն, որ պատմությունները գրված են պարզ բառերով։ Դրա համար էլ հաճույքով եմ կարդում գիրքը»։
Աղջիկն ավելացնում է. «Այնտեղ քննարկվում են որոշ խնդիրներ, որ ունենում ենք մենք և խորհուրդներ են տրվում, թե ինչպես կարող ենք խուսափել դրանցից։ Ինձ դուր են գալիս «Մենք պետք է հեռու մնանք սխալ գործելուց», «Բարության դաս» և «Ուզում ես միշտ առաջի՞նը լինել» գլուխները»։
Դուք կարող եք պատվիրել 256 էջանոց այս պատկերազարդ գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և այն ուղարկելով 5–րդ էջում նշված հասցեներից որևէ մեկով։
❑ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար