Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 14–15
  • Ալպյան եղջերափող երաժշտություն՝ ծառից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ալպյան եղջերափող երաժշտություն՝ ծառից
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրաստման եղանակը
  • Ակունքները
  • Փչելու եղանակը
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Ժամանակը չէր փոխել նրանց
    2009 Դիտարան
  • Տես անունը գեղատեսիլ հովտում
    2011 Դիտարան
  • Դաշնակահարը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 14–15

Ալպյան եղջերափող երաժշտություն՝ ծառից

ԴԱՐԵՐ շարունակ Շվեյցարիայի Ալպերում մարդիկ հաղորդակցվելու համար օգտագործել են մի յուրահատուկ գործիք՝ եղջերափող։ Թվում է, թե այն հաղորդակցվելու համար այդքան էլ հարմար միջոց չէ, քանի որ այդ գործիքը մարդուց երկու անգամ ավելի երկար է։ Այդուհանդերձ, այն հնարավոր է ձեռքով տանել։ Որոշ տեսակներ անգամ կարելի է քանդել և տեղավորել հարմար պատյանի մեջ։ Եղջերափողի ձայնը, որը հստակ հնչում է ողջ ալպյան հովիտներով, լսելի է անգամ տասը կիլոմետր հեռավորությունից։

Պատրաստման եղանակը

Շվեյցարիայի Ալպերը եղջերափողի հայրենիքն է, քանի որ այն պատրաստվում է լեռնային եղևնուց։ Այդ ծառերը աճում են սարալանջերին, ուստի եղանակը և տեղանքը նպաստում են, որ ժամանակի ընթացքում եղևնիների հիմքում թեքություն առաջանա։

Ծառ ընտրելուց հետո արհեստավորը զգուշորեն այն կիսում է երկարությամբ, որից հետո հատուկ հատիչով սկսում է փորել այդ երկու կտորները։ Այս պրոցեսը 80 ժամ է խլում արհեստավորից։ Այնուհետև արհեստավորը մշակում է և հարթեցնում ծառի փորվածքը։ Ապա սոսնձով այդ երկու մասերը նորից միացնում է և դրանք ամուր փաթաթում է կեչու կեղևով։ Նաև պատրաստում է փայտե ոտնակ, որը հետագայում եղջերափող նվագելիս որպես հենարան են օգտագործում։ Վերջում նա պատրաստում է հարմար փողածայրոց (մունդշտուկ) և ամրացնում գործիքին։ Բացի այդ, գործիքի կոր ծայրը ներկով կամ փորագրությամբ զարդարում է և ողջ գործիքը լաքապատում, որպեսզի այն անջրանցիկ լինի։

Ակունքները

Սերնդեսերունդ հովիվներն ու նախրապանները լեռներից եղջերափողի միջոցով գյուղում ապրող բարեկամներին նշան են տվել, որ ողջ-առողջ են։ Սակայն այս գործիքի գլխավոր նպատակը արոտավայրերից կովերին տուն կանչելն էր, որպեսզի նրանց կթեին։ Շվեյցարացի կթվորները երկար ժամանակ մտածել են, որ եղջերափողի քաղցր ձայնը նպաստում է, որ կթելու ընթացքում կովերն իրենց հանգիստ պահեն։

Ձմռանը, երբ նախիրը իջնում էր գյուղ, շատ նախրապաններ եղջերափողերն իրենց հետ տուն էին բերում, որպեսզի նվագելով փող վաստակեն։ Իսկ հնում այս գործիքով նաև պատերազմի մասին են ազդարարել։

Փչելու եղանակը

Առաջին հայացքից թվում է, թե հեշտ է եղջերափող փչել, քանի որ այն չունի անցքեր, ստեղներ և կլապաններ (խփասարքեր)։ Սակայն դժվարությունը փողի մեջ օդի անցումը կարգավորելն է, որպեսզի անհրաժեշտ հնչյունները արտաբերվեն։

Եղջերափողերը արտաբերում են միայն 12 հնչյուն։ Եվ քանի որ բոլոր հնչյունները հնարավոր չէ արտաբերել, հատուկ այս գործիքի համար մեղեդիներ են գրվում, որպեսզի վարպետ նվագողը գեղեցիկ մեղեդիներ հնչեցնի։

Անգամ ճանաչված երգահանները իրենց նվագախմբերի համար մեղեդիներ ստեղծելիս չեն անտեսել եղջերափողը։ Օրինակ՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայրը՝ Լեոնիդ Մոցարտը, պաստորալ սիմֆոնիա է (Sinfonia Pastorella) գրել նվագախմբի «corno pastoritio» տեսակի եղջերափողի համար։ Գերմանացի կոմպոզիտոր Բրամսը երաժշտություն է գրել ֆլեյտայի և այլ փողային գործիքների համար, որոնցով հնարավոր կլիներ ընդօրինակել շվեյցարական եղջերափողի հնչյունները, իսկ Բեթհովենը իր «Հովվերգական սիմֆոնիայում» եղջերափողին հատուկ հնչյուններ է ստեղծել հովվական կյանքի պատկեր ստեղծելու համար։

Առաջին անգամ «եղջերափող» բառը Շվեյցարիայում հիշատակվել է 1527 թ.-ին սուրբ Ուրբանի վանքին պատկանող գրքերում։ Անգամ մինչ օրս՝ մոտ 500 տարի անց Շվեյցարիայի ալպյան մարգագետիններում կարելի է լսել եղջերափողի նուրբ հնչյունները։

[նկար 15-րդ էջի վրա]

Եղջերափողը կարելի է քանդել և ձեռքով տանել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը