Քննարկեք ընտանիքով
Ի՞նչ է բացակայում այս նկարում
Կարդա՛ 1 Սամուել 1։24–28; 2։11։ Հետո նայիր նկարին։ Ի՞նչ է բացակայում նկարում։ Գրիր պատասխանները ներքևում։ Միացրու կետերը, որպեսզի ստանաս ամբողջական պատկերը, այնուհետև ներկիր այն։
1. ․․․․․
2. ․․․․․
3. ․․․․․
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ։
Սամուելի ծնողները ի՞նչ կյանքի ուղի էին ուզում, որ իրենց տղան ընտրի։ Ինչպե՞ս Եհովան օրհնեց Սամուելին։
ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ 1 Սամուել 3։19–21։
Ի՞նչ նպատակներ կարող ես դնել, որ պատիվ բերես Եհովային։
ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Ժողովող 12։13; 1 Տիմոթեոս 4։6–8, 12, 13։
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ։
Ընտանիքի անդամներից մեկը առանց խոսելու ներկայացնում է վերը նշված աստվածաշնչային կերպարներից որևէ մեկին։ Մյուսները պետք է կռահեն, թե ով է այդ կերպարը։
Հավաքիր ու սովորիր
Կտրիր, ծալիր ու պահիր
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 14 ՍԱՄՈՒԵԼ
ՀԱՐՑԵՐ
Ա. Սամուելի ծնողների անուններն էին՝ _______ և _______։
Բ. Եհովան Սամուելի միջոցով Աստվածաշնչի ո՞ր գրքերը գրել տվեց։
Գ. Ավարտիր աստվածաշնչյան համարի խոսքերը. «Իսկ մանուկ Սամուելը....»։
[աղյուսակ]
Մ.թ.ա. 4026 Ադամի արարումը
Ապրել է մ.թ.ա. մոտ 1100 թ.-ին
Մ.թ. 1
Մ.թ. 98 Գրվել է Աստվածաշնչի վերջին գիրքը
[քարտեզ]
Ծնվել է Ռամայում, տեղափոխվել է Սելով
Ռամա
Սելով
Երուսաղեմ
ՍԱՄՈՒԵԼ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Նրա ծնողները «նրան փոխ տվեցին Եհովային» և քաջալերեցին դեռ փոքրուց Աստծուն ծառայելը կյանքի ուղի դարձնել (1 Սամուել 1։24, 28)։ Թեպետ Սամուելը տեսավ, թե ինչպես են ապականված քահանաները շահագործում ուրիշներին, բայց հավատարիմ, ազնիվ ու քաջ մնաց (1 Սամուել 2։22–26; 3։18, 19; 12։2–5, 17, 18)։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. Եղկանա և Աննա (1 Սամուել 1։19, 20)։
Բ. «Դատավորներ», «Հռութ» և «1 Սամուել» գրքի մի մասը։
Գ. «.... մեծանում էր Եհովայի մոտ» (1 Սամուել 2։21)։
Ազգեր ու երկրներ
4. Մեր անուններն են՝ Օսկար (10 տարեկան) և Սասկիա (7 տարեկան)։ Մենք ապրում ենք Էստոնիայում։ Քանի՞ Եհովայի վկա է ապրում Էստոնիայում։ 2 400, 4 200, թե՞ 6 800։
5. Ո՞ր կետն է ցույց տալիս, թե մենք որտեղ ենք ապրում։ Շրջանակի մեջ վերցրու այդ կետը, հետո նշիր, թե որտեղ ես դու ապրում և տես, թե որքան հեռու է Էստոնիան քո երկրից։
Ա
Բ
Գ
Դ
Առաջադրանք՝ երեխաներին
Կարո՞ղ ես այս պարբերագրում գտնել բերված նկարները։ Քո բառերով ասա, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։
«Քննարկեք ընտանիքով» խորագրի լրացուցիչ օրինակներ կարող եք տպել www.pr418.com վեբ կայքից։
● Պատասխանները գտնվում են 11-րդ էջում։
30 ԵՎ 31 ԷՋԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
1. Ցուլ՝ զոհաբերելու համար։
2. Ալյուր։
3. Գինով լի սափոր։
4. 4200։
5. Բ։