Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 4–8
  • Ի՞նչ պետք է փոխվի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ պետք է փոխվի
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գլոբալ խնդիր
  • Սոցիալական պայմանագիր
  • Ի՞նչ կփոխեիր դու
    2012 Արթնացե՛ք
  • Արդարություն տնտեսական համակարգում. հնարավո՞ր է
    Այլ նյութեր
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 4–8

Ի՞նչ պետք է փոխվի

«Կառավարությունը ոչ թե խնդրի լուծում է, այլ հավելյալ խնդիր»։ Ռոնալդ Ու. Ռեյգան (որպես ԱՄՆ-ի 40-րդ նախագահ՝ իր պաշտոնամուտի ճառի ժամանակ)

ԱՎԵԼԻ քան երեք տասնամյակ է անցել այն բանից, երբ Ռոնալդ Ռեյգանը ասել է այս խոսքերը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն կանգնած էր մի մեծ խնդրի առաջ՝ «հսկայածավալ տնտեսական պատուհասի», ինչպես դա անվանեց Ռեյգանը։ Նա բացատրեց. «Մեր երկրի պատմության մեջ մենք տառապում ենք ամենաերկարատև և վատթարագույն ինֆլյացիայից։ Տասնամյակներ շարունակ մենք ավելացրել ենք դեֆիցիտը դեֆիցիտի վրա՝ գրավ դնելով մեր և մեր երեխաների ապագան մեր ներկա ժամանակավոր հաճույքների համար։ Եվ եթե այսպես շարունակվի, սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական մեծ աղետի առաջ կկանգնենք»։

Թեև Ռեյգանի խոսքերը մռայլ ապագա էին կանխատեսում, սակայն նա հոռետես չէր։ Նա ասել է. «Տնտեսական այս պատուհասը մեկ օրում չի եղել, այն առաջ է եկել մի քանի տասնամյակների ընթացքում։ Հետևաբար չի էլ անցնի օրերի, շաբաթների կամ ամիսների ընթացքում, բայց ի վերջո կանցնի» (ընդգծումը մերն է)։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։ ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարությունը 2009թ. մի հաշվետվության մեջ նշում է. «Չափազանց ծանրաբեռնված ենթակառույցները, անբավարար թվով կացարանները և հետամնաց բժշկությունը խոչընդոտում են մարդկանց առաջընթացին։ ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի ղեկավար խորհուրդը [Միացյալ Ազգերի գործակալություն՝ Հաբիթաթ] ենթադրում է, որ երեք տասնամյակների ընթացքում երեք մարդուց մեկը կապրի լրիվ անհույս վիճակում. չի ունենա սանիտարական պայմաններ և մաքուր ջուր, կդառնա կլիմայական փոփոխությունների զոհը, ինչի հետևանքով հիվանդություններ առաջ կգան և համավարակներ կտարածվեն»։

Գլոբալ խնդիր

Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, նկատի առ հետևյալը։

● Ֆինանսապես այսօր քեզ ավելի ապահովվա՞ծ ես զգում, քան տասը տարի առաջ։

● Ունե՞ս բավարար միջոցներ, որ հոգ տանես քո և քո ընտանիքի առողջության մասին։

● Բնական միջավայրը մաքո՞ւր է այսօր։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, արդյոք անվնա՞ս մարդկանց շրջապատում ես ապրում։

● Քո կարծիքով՝ իրավիճակը կբարելավվի՞ 10, 20 կամ 30 տարի հետո։

Սոցիալական պայմանագիր

Շատ կառավարություններ սոցիալական պայմանագիր են կնքում՝ գրավոր համաձայնագիր կառավարիչների և քաղաքացիների միջև, որը երկու կողմերին որոշակի իրավունքներ և պարտավորություններ է պարտադրում։ Օրինակ՝ քաղաքացիներից ակնկալվում է հնազանդվել երկրի օրենքներին, վճարել հարկերը և նպաստել շրջակա միջավայրի մաքրությանը։ Իսկ կառավարիչներն իրենց հերթին խոստանում են տրամադրել առողջապահական ծառայություններ, ստեղծել հավասարություն և տնտեսական կայունություն։

Ի՞նչ են կառավարությունները արել այս երեք ոլորտներում։ Քննենք փաստերը։

Առողջապահություն

Ի՞նչ են ուզում մարդիկ։ Մատչելի և արդյունավետ բուժօգնություն։

Իրողությունը

● Համաշխարհային բանկի՝ սանիտարական պայմանների և հիգիենայի մասին մի հաշվետվության մեջ նշվում է, որ «ամեն օր 6 000 երեխա է մահանում սանիտարական վատ պայմանների և անապահով ջրի հետևանքով առաջ եկած հիվանդությունների պատճառով։ Միայն լուծը յուրաքանչյուր 20 վայրկյանում սպանում է մեկ երեխայի»։

● 2008թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի հաշվետվություն այն մասին, թե ինչպես են առողջության հետ կապված հարցերը լուծվում «հարուստ և աղքատ երկրներում», նշեց, որ «բուժօգնությունը դուրս է եկել հավասարակշռությունից» և «չի համապատասխանում մարդկանց ակնկալիքներին՝ թանկ է, արդյունավետ չէ, հասանելի չէ բոլորին»։

Երկու տարի անց ԱՀԿ-ն նշեց, որ «ամբողջ աշխարհում կառավարությունները չեն կարողանում վճարել բուժօգնության ծախսերը։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ ծերանում են, շատերն են տառապում քրոնիկական հիվանդություններով, և նոր ու ավելի թանկ բուժմեթոդների հետ մեկտեղ գները բարձրանում են»։

● Առողջապահության ոլորտում մահացու իրավիճակ է. այսպես կոչվող հրաշք-դեղամիջոցները այլևս ներգործող չեն։ Ինֆեկցիաները, օրինակ՝ բորը և տուբերկուլյոզը, որոնք տարիներ առաջ միլիոնավոր մարդկանց կյանքեր էին խլում, հնարավոր դարձավ վերացնել հակաբիոտիկների միջոցով, որոնցից առաջինը հայտնագործվեց 1940-ականներին։ Սակայն այսօր ԱՀԿ-ի մի հաշվետվության համաձայն՝ «ի հայտ են գալիս ու արագորեն տարածվում են անթիվ-անհամար վիրուսներ, որոնց դեմ հակաբիոտիկները անզոր են։ Շատ դեղամիջոցներ չեն փրկում։ «Դեղամթերքի պահեստը» դատարկվում է» (World Health Day 2011)։

Ի՞նչ պետք է փոխվի։ Մենք կտեսնենք աստվածաշնչյան մարգարեության կատարումը, որի համաձայն՝ գալու է այն ժամանակը, երբ «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։

Արդարություն և հավասարություն

Ի՞նչ են ուզում մարդիկ։ Հավասարություն ազգային փոքրամասնություն կազմող խմբերի, ինչպես նաև լավ վերաբերմունք կանանց հանդեպ։ Երկու ծայրահեղությունների՝ հարստության և աղքատության միջև հավասարակշռություն։

Իրողությունը

● ԱՄՆ-ի քաղաքացիական իրավունքների մի կազմակերպության հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ «առանձին անհատների, երկրպագության վայրերի և համայնքների հանդեպ դրսևորվող բռնության դեպքերը՝ հիմնված ռասայի, կրոնի, սեռական կողմնորոշվածության կամ ազգային հողի վրա, գնալով շատանում են և դեռևս լուրջ խնդիր են Ամերիկայում»։

● «Միլիոնավոր կանայք շարունակ անարդարության, բռնության և անհավասարության զոհ են դառնում իրենց ընտանիքում, աշխատավայրում կամ առհասարակ կյանքում»,— նշում է ՄԱԿ-ի մամլո հաղորդագրությունը՝ հիմնվելով «Առաջադիմություն կանանց աշխարհում. արդարության ձգտում» հաշվետվության վրա։ Օրինակ՝ Աֆղանստանում կանանց մոտ 85 տոկոսը ծննդաբերության ժամանակ բուժօգնություն չի ստանում։ Իսկ Եմենում գոյություն չունեն օրենքներ՝ ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում միջին հաշվով ավելի քան հազար կին ամեն օր բռնաբարվում է։

● 2011թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նշել է. «Մենք ապրում ենք ծայրահեղ հակասություններով լի աշխարհում. առատ սնունդ, բայց մեկ միլիարդ սովի մատնված մարդիկ։ Շքեղ ապրելակերպ մի քանիսի համար, բայց աղքատություն շատ-շատերի համար։ Բազում հնարավորություններ բժշկության մեջ, բայց ամեն օր մայրերի մահ ծննդաբերության ժամանակ... Միլիարդավոր դոլարներ են ծախսվում զենքերի վրա՝ մարդկանց սպանելու համար, փոխանակ նրանց կյանքը ապահով դարձնեն»։

Ի՞նչ պետք է փոխվի։ Մենք կտեսնենք արդար վերաբերմունք կանանց և առհասարակ բոլոր մարդկանց հանդեպ, իսկ նրանք, ովքեր «արդարությունը խլում են հարստահարվածներից», կկործանվեն (Եսայիա 10։1, 2)։

Տնտեսական կայունություն

Ի՞նչ են ուզում մարդիկ։ Աշխատատեղեր բոլոր մարդկանց համար և ֆինանսական ապահովվածություն։

Իրողությունը

● Ըստ մի գիտական տեղեկագրության՝ «բավականաչափ աշխատուժ կա տնտեսությունը բարելավելու համար, բայց բավականաչափ աշխատատեղեր չկան։ Իսկ ներկայիս տնտեսական ճգնաժամի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) նշում է, որ գործազուրկների թիվը 2010թ.-ին հասավ 205 միլիոնի» (Worldwatch Institute)։

● Բի-Բի-Սի լրատվական ընկերությունը տեղեկացնում է. «Գլոբալ տնտեսության ծավալը հասել է սահմանագծին, և գնալով շատացող գործազրկությունը հանգեցնում է սոցիալական խռովությունների, ինչպես նախազգուշացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ Վերջին տարիների անկումը ցույց է տալիս, որ անհրաժեշտ աշխատատեղերի միայն կեսը կապահովվի... ԱՄԿ-ն նաև նշում է, որ գործազրկության հետ կապված՝ մարդկանց մեջ դժգոհությունների և բարկության ալիք է բարձրացել, քանի որ ֆինանսական ճգնաժամի բեռը արդարացիորեն բաշխված չէ։ ԱՄԿ-ի տվյալների համաձայն՝ շատ երկրներ են կանգնած սոցիալական խռովությունների առաջ, մասնավորապես Եվրամիության և Արաբական աշխարհի երկրները»։

● Միացյալ Նահանգներում «միջին հաշվով յուրաքանչյուր քաղաքացու վարկաքարտի մեջ ավելի քան 11 000 դոլար պարտք կա, ինչը 1990 թվականի հետ համեմատած՝ եռակի չափն է»,— նշվում է մի գրքում՝ հրատարակված 2009թ.-ին (The Narcissism Epidemic)։ Ինչպես գրքի հեղինակներն են ասում, շատերն են խրվում պարտքերի մեջ զուտ այն պատճառով, որ ուզում են տպավորություն ստեղծել, թե հարուստ են։ Գրքում նշվում է. «Երբ ամերիկացիներին տեսնում ես ճոխ մեքենաներով, թանկարժեք հագուստներով, մտածում ես, որ շատ հարուստ են։ Իրականում, սակայն, ավելի ճիշտ կլինի մտածել, որ նրանք խրված են պարտքերի մեջ»։

Ի՞նչ պետք է փոխվի։ Աշխատատեղեր լինելու են բոլորի համար, և ֆինանսները ծախսելու վերաբերյալ մարդիկ ունենալու են հավասարակշռված տեսակետ։ Աստվածաշունչը նշում է, որ «փողը պաշտպանություն է տալիս», բայց նաև զգուշացնում է, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (Ժողովող 7։12; 1 Տիմոթեոս 6։10)։

Թերևս 4-ից 8-րդ էջերի տեղեկությունը այնքան էլ վստահություն չառաջացրեց ապագայի հանդեպ։ Սակայն իրավիճակն անհույս չէ։ Աշխարհը կփոխվի դեպի լավը, բայց ոչ մարդկային կառավարությունների ջանքերով։

[Շրջանակ/սխեմա 5-րդ էջի վրա]

Ի՞նչ կուզեին երեխաները, որ աշխարհում փոխվի։ 4children.org վեբ կայքում նշվում է Մեծ Բրիտանիայում անցկացված մի հարցման մասին, որին մասնակցել են 4-ից 14 տարեկան մոտ 2 000 երեխաներ։ Նրանք ասել են, որ կանեին հետևյալ փոփոխությունները։

[Սխեմա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

100%

ՎԵՐՋ ԿԴՆԵԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

ԿՎԵՐԱՑՆԵԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿՎԵՐԱՑՆԵԻՆ ՍՈՎԸ

75%

ԿԿԱՆԳՆԵՑՆԵԻՆ ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄԸ

ԱՅՆՊԵՍ ԿԱՆԵԻՆ, ՈՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

50%

25%

0%

[Շրջանակ/սխեմա 5-րդ էջի վրա]

2009թ. Գերմանիայում Բերտելսման հիմնադրամի կողմից անցկացված մի հարցում ցույց տվեց, թե ինչն է ամենից շատ մտահոգում 14-ից 18 տարեկան մոտ 500 պատանիների։

Նրանց կարծիքով՝ ահաբեկչությունը և աճող բնակչությունը այդքան էլ կարևոր տեղ չեն զբաղեցնում։ Գլխավոր խնդիրների ցուցակում նույնիսկ ֆինանսական ճգնաժամը առաջին տեղում չէր։ Բերտելսման հիմնադրամի մեկնաբանության համաձայն՝ պատճառը գուցե այն է, որ հարցմանը մասնակցած պատանիները անձամբ չեն բախվել այդ խնդիրներին։

[Սխեմա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

100%

75%

ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՆՆԴԻ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՊԱԿԱՍ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱԿԱՆՈՒՄ

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

50%

25%

0%

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը