Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 5/13 էջ 3
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Միացյալ Նահանգներ
  • Բրազիլիա
  • Նորվեգիա
  • Չեխիա
  • Հնդկաստան
  • ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ
    2013 Արթնացե՛ք
  • Դիտում ենք աշխարհը
    2013 Արթնացե՛ք
  • Դիտում ենք աշխարհը
    2014 Արթնացե՛ք
  • Դիտում ենք աշխարհը
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 5/13 էջ 3

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի՝ անցած տասը տարիների ընթացքում օդանավակայանի անվտանգության աշխատակիցները բռնագրավել են մոտ 50 միլիոն արգելված առարկաներ։ Միայն 2011թ.-ին նրանք կանխել են ավելի քան 1200 հրազենների մուտքն ինքնաթիռ։ Հրազեն ունեցողների մեծ մասն ասել է, որ մոռացել է, որ զենք ունի։

Բրազիլիա

Կրթական համակարգի աշխատողները սկսել են էլեկտրոնային չիփեր տեղադրել դպրոցական համազգեստների վրա՝ փորձելով պայքարել դասերից փախչելու ու դրանք բաց թողնելու դեմ։ Երբ երեխան գալիս է դպրոց, ծնողը մի հաղորդագրություն է ստանում, իսկ եթե երեխան գալիս է 20 րոպեից ավելի ուշացումով, ծնողը մեկ ուրիշ հաղորդագրություն է ստանում։

Նորվեգիա

Լյութերականությունը այլևս Նորվեգիայի պետական կրոնը չէ։ Առաջին անգամ Նորվեգիայի պառլամենտը քվեարկել է այն բանի օգտին, որ սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որպեսզի եկեղեցու և պետության միջև կապը թուլանա։

Չեխիա

Մի հարցման ժամանակ Չեխիայում աշխատողների երկու երրորդը ասել է, որ պարտավորված է զգում պատասխանելու աշխատանքին առնչվող հեռախոսազանգերին, էլ. նամակներին կամ հաղորդագրություններին, երբ աշխատավայրում չէ։ Մեկ երրորդից ավելի մարդիկ անքաղաքավարություն են համարում անմիջապես չպատասխանելը։

Հնդկաստան

Թեև վերջին 20 տարիներին սննդի արդյունաբերությունը աճել է գրեթե 50 տոկոսով, և բրնձի ու ցորենի 71 միլիոն տոննա պաշար կա, Հնդկաստանը դեռևս պայքարում է ժողովրդին կերակրելու համար։ Հացահատիկի պաշարի միայն մոտ 40 տոկոսն է հասնում հնդիկների տուն։ Խնդրին նպաստում են կոռուպցիան ու միջոցների վատնումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը