Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/13 էջ 6–9
  • Հելոուին. ո՞րն է ճշմարտությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հելոուին. ո՞րն է ճշմարտությունը
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Որտեղի՞ց է ծագել Հելոուինը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Մենք չե՛նք ցանկանում տոնել Հելոուինը»
    2005 Արթնացե՛ք
  • Մատուցումներ
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Պե՞տք է արդյոք տոներ նշենք
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 9/13 էջ 6–9

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Հելոուին. ո՞րն է ճշմարտությունը

Այնտեղ, որտեղ դու ես ապրում, Հելոուին նշո՞ւմ են։ Միացյալ Նահանգներում և Կանադայում այն շատ հայտնի տոն է և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ Սակայն Հելոուինի տոնակատարության առանձնահատկություններից կարելի է տեսնել աշխարհի տարբեր մասերում նշվող որոշ տոներում, որոնք թեև ուրիշ անուններ ունեն, սակայն կապ ունեն մահացածների հոգիների, փերիների, վհուկների և նույնիսկ Սատանայի ու դևերի հետ (տե՛ս «Նմանատիպ տոներ աշխարհի այլ մասերում» շրջանակը)։

ԳՈՒՑԵ դու չես հավատում գերբնական ուժերին, և քեզ համար Հելոուին նշելը պարզապես հաճելի ժամանց է ու երեխաների երևակայությունը զարգացնելու միջոց։ Սակայն բազմաթիվ մարդիկ այս տոնը վտանգավոր են համարում հետևյալ պատճառներով.

  1. Մի հանրագիտարանում ասվում է. «Հելոուինը կապ ունի ոգեղեն ուժերի հետ, որոնցից շատերը վտանգ են ներկայացնում ու սարսափազդու են» (Encyclopedia of American Folklore, տե՛ս «Ժամանակագրական տվյալներ» շրջանակը)։ Հելոուինի պես՝ բազմաթիվ տոներ նույնպես հեթանոսական ծագում ունեն և կապված են նախնիների երկրպագության հետ։ Նույնիսկ այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ այդ տոների միջոցով փորձում են կապ հաստատել մահացածների հոգիների հետ։

  2. Թեև Հելոուինը հիմնականում համարվում է ամերիկյան տոն, տարեցտարի ավելի շատ երկրներ են որդեգրում այն։ Սակայն շատերը, ովքեր սկսում են նշել այդ տոնը, չգիտեն, որ Հելոուինի հետ կապված արարողությունները, օգտագործվող խորհրդանիշներն ու դեկորացիաները կապ ունեն գերբնական արարածների ու մոգական ուժերի հետ և հեթանոսական ծագում ունեն (տե՛ս «Հելոուինի ծագումը» շրջանակը)։

  3. Հազարավոր վիկկաներ (Վիկկա հեթանոսական կրոնի հետևորդներ), ովքեր հետևում են հին կելտական սովորույթների, մինչ օրս Հելոուինը հին անունով են կոչում՝ Սամայն, և այն համարում են տարվա մեջ ամենասուրբ գիշերը։ «USA Today» թերթում մեջբերված են մի կախարդի խոսքեր. «Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը.... դա մեզ հաճելի է»։

  4. Նմանատիպ տոները հակասում են Աստվածաշնչին, որը նախազգուշացնում է. «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18։10, 11, տե՛ս նաև Ղևտական 19։31; Գաղատացիներ 5։19–21)։

Ընտանիքները կարող են հաճելի ժամանակ անցկացնել՝ առանց վախ ներշնչող տոների մասնակցելու

Հաշվի առնելով վերը նշվածը՝ իմաստուն կլինի իմանալ, թե ինչ ծագում ունեն Հելոուինը և նման տոները։ Դրանց մասին հստակ պատկերացում ունենալով՝ գուցե դու էլ որոշես չնշել այդպիսի տոներ։

«Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը.... դա մեզ հաճելի է» («USA Today»-ում մեջբերված մի կախարդի խոսքեր)

ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ՄԱՍԵՐՈՒՄ

Հելոուինը ամերիկյան տոն է համարվում, սակայն տարածվել է աշխարհի տարբեր մասերում։ Կան նաև տոներ, որոնք նման են Հելոուինին, քանի որ նույնպես կապ ունեն ոգեղեն արարածների հետ։ Սրանք այդ տոներից մի քանիսն են.

  • Հյուսիսային Ամերիկա – Մահացածների օր

  • Հարավային Ամերիկա – Կաուսասկանչիս

  • Եվրոպա – Մահացածների օր և Հելոուինը տարբեր կերպերով

  • Աֆրիկա – Քողարկված էգունգուների պար

  • Ասիա – Բոն ֆեստիվալ

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԱՌԱՋ ԵԿԵԼ

Հելոուինի որոշ խորհրդանիշներ ու սովորություններ

ՎԱՄՊԻՐՆԵՐ, ՄԱՐԴԱԳԱՅԼԵՐ, ՎՀՈՒԿՆԵՐ, ՄԵՌԵԼՆԵՐ։ Այս արարածները վաղ ժամանակներից կապված են եղել ոգեղեն չար աշխարհի հետ։

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ։ Հնում կելտերը փորձում էին քաղցրավենիքով խաղաղեցնել չար ոգիներին։ Հետագայում եկեղեցին սկսեց խրախուսել այս տոնը նշողներին, որ Բոլոր սրբերի նախօրեին գնան տնից տուն և մահացածների համար աղոթքի դիմաց ուտելիք խնդրեն։ Այս սովորությունը Հելոուինի տոնակատարության մի մասը դարձավ։

ԶԳԵՍՏՆԵՐ։ Կելտերը կրում էին սարսափազդու դիմակներ, որպեսզի չար ոգիները մտածեին, թե նրանք էլ են չար ոգիներ, և հանգիստ թողնեին նրանց։ Աստիճանաբար եկեղեցին միաձուլեց հեթանոսական սովորությունները Բոլոր հոգիների և Բոլոր սրբերի տոներին։ Հետագայում այդ տոնը նշողները սկսեցին տնից տուն գնալ՝ կրելով սրբերի, հրեշտակների ու դևերի հագուստներ։

ԴԴՈՒՄ։ Չար ոգիներին քշելու համար շաղգամը փորում էին և դրա մեջ մոմ դնում, որը ոմանց համար խորհրդանշում էր քավարանում գտնվող մարդու հոգին։ Հետագայում սկսեցին դդում օգտագործել։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Մ.Թ.Ա. 5-ՐԴ ԴԱՐ

Կելտերը հոկտեմբերի վերջում նշում էին Սամայնի տոնը, երբ, ըստ նրանց, ուրվականներն ու դևերը ավելի հաճախ էին շրջում երկրի վրա։

Մ.Թ. 1-ԻՆ ԴԱՐ

Հռոմեացիները նվաճեցին կելտերի տարածքը և ժամանակի ընթացքում որդեգրեցին Սամայնի տոնի ոգեհարցական ծեսերը։

Մ.Թ. 7-ՐԴ ԴԱՐ

Հռոմի պապ Բոնիփակիոս IV-ը, ի հիշատակ մարտիրոսների, Բոլոր սրբերի օր նշանակեց, որը ամեն տարի պետք է տոնվերa։

Մ.Թ 11-ՐԴ ԴԱՐ

Նոյեմբերի 2-ը ընդունվեց որպես Բոլոր հոգիների օր՝ ի հիշատակ մահացածների։

Մ.Թ 18-ՐԴ ԴԱՐ

«Hallowe’en» (Hallow Evening) գրելաձևի փոխարեն տպագրվեց «Halloween» տարբերակը։

Մ.Թ 19-ՐԴ ԴԱՐ

Հազարավոր մարդիկ Իռլանդիայից տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ և ներմուծեցին Հելոուինի տոնը, որը ժամանակի ընթացքում միախառնվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Աֆրիկայի և այլ երկրների գաղթականների նմանատիպ սովորույթներին։

Մ.Թ 20-ՐԴ ԴԱՐ

Հելոուինը Միացյալ Նահանգներում հայտնի տոն դարձավ։

Մ.Թ 21-ՐԴ ԴԱՐ

Հելոուինը կոմերցիոն համակարգում միլիարդավոր դոլարների շահույթ բերող տոն է։

a «Հելոու»-ն (Hallow) հին անգլերեն բառ է, որը նշանակում է «սուրբ»։ Բոլոր սրբերի օրը մի տոն է, որը նշվում է ի պատիվ մահացած սրբերի։ Երեկոն, որը նախորդում է Բոլոր սրբերի օրվան, կոչվում էր Բոլոր սրբերի երեկո (All-Hallow-Even), հետագայում կարճ անվանվեց Հելոուին (Halloween)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը