Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/14 էջ 10–11
  • Այցելություն Սալվադոր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Սալվադոր
  • 2014 Արթնացե՛ք
2014 Արթնացե՛ք
g 3/14 էջ 10–11
Սալվադորի տեսարանը

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Սալվադոր

Սալվադորի քարտեզը

ՄՈՏ 500 տարի առաջ, երբ իսպանացիները ոտք դրեցին այն երկիր, որն այժմ կոչվում է Սալվադոր, տեղի գերակշռող ցեղը այդ տարածքն անվանում էր Կուսկատլան (նշանակում է՝ «թանկագին քարերի վայր»)։ Ներկայումս Սալվադորում հիմնականում ապրում են բնիկ ցեղերի և եվրոպացի վերաբնակների սերունդները։

Սալվադորցիները հայտնի են որպես աշխատասեր ու բարեհամբույր մարդիկ։ Նրանք նաև քաղաքավարի են ու հարգալից։ Նախքան մեկի հետ զրույց կամ գործ սկսելը նրանք սիրալիր ողջունում են իրար՝ ասելով «բուենոս դիաս» (բարի լույս) կամ «բուենաս տարդես» (բարի օր)։ Գյուղերում և փոքր քաղաքներում ապրող սալվադորցիները անքաղաքավարություն են համարում անցնել որևէ մեկի կողքով՝ առանց նրան ողջունելու։

Կինը հավաքում է սուրճի հատիկներ

Սուրճի մշակումը մեծ ազդեցություն է ունեցել Սալվադորի պատմության վրա

Սալվադորցիների ամենասիրած կերակուրներից է պուպուսան, որը եգիպտացորենի կամ բրնձի ալյուրից պատրաստված բլիթ է՝ լցոնած պանրով ու լոբով կամ խոզի մսով ու այլ բաներով։ Պուպուսան հաճախ մատուցում են լոլիկի սոուսի և կուրտիդոյի հետ։ Կուրտիդոն աղցան է, որը պատրաստում են կաղամբով, գազարով, սոխով և կծու քացախով։ Թեև պուպուսա ուտելիս ոմանք դանակ և պատառաքաղ են օգտագործում, սակայն ավանդական ձևը մատներով ուտելն է։

Պուպուսա

Պուպուսան Սալվադորի ամենահայտնի ուտեստներից է

Լոս Տերսիոս ջրվեժ

Լոս Տերսիոս ջրվեժ, Սուչիտոտո

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Սալվադորը կոչում են հրաբուխների երկիր։ Այնտեղ ավելի քան 20 հրաբուխներ կան, որոնցից մի քանիսը գործող են։ Լոս Տերսիոս ջրվեժը գահավիժում է վեցանկյուն սյուներից բաղկացած հսկայական ժայռից, որն առաջացել է հրաբխային ժայթքման հետևանքով։

Սալվադորում կան ավելի քան 38000 Եհովայի վկաներ և մոտ 700 ժողովներ։ Վկաները մոտ 43000 հոգու Աստվածաշունչ են ուսուցանում իսպաներենով, անգլերենով և սալվադորական ժեստերի լեզվով։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 6 267 000

  • Մայրաքաղաքը՝ Սան Սալվադոր

  • Լեզուն՝ իսպաներեն

  • Կլիման ափամերձ շրջաններում և այլ ցածրադիր գոտիներում շատ տաք է, իսկ բարձրադիր գոտիներում՝ մեղմ

  • Երկիրը հիմնականում լեռնային է, իսկ կենտրոնական մասում կա սարահարթ

ՍՏՈՒԳԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԴ

Նշիր՝ ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Ա. Սալվադորը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր երկիրն է։

  2. Բ. Սալվադորը Կենտրոնական Ամերիկայի ամենախիտ բնակեցված պետությունն է։

  3. Գ. Սալվադորական ուտեստների մեծ մասը շատ կծու է։

  4. Դ. Սուրճի մշակումը մեծ ազդեցություն է ունեցել Սալվադորի պատմության վրա։

Պատասխան՝ Ա, Բ և Դ տարբերակները ճիշտ են, Գ տարբերակը սխալ է։ Սալվադոր այցելող մարդկանց մեծ մասը համարում է, որ սալվադորական կերակուրների մեջ օգտագործվող համեմունքներն այդքան էլ կծու չեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը