Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/14 էջ 8–9
  • Աղոթք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթք
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որևէ մեկը լսո՞ւմ է մեր աղոթքները
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք
  • Ո՞ւմ պետք է ուղղենք մեր աղոթքները
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստծո հետ մտերմություն հաստատել աղոթքի միջոցով
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 9/14 էջ 8–9
Աղոթող մարդ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աղոթք

Որևէ մեկը լսո՞ւմ է մեր աղոթքները

«Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու» (Սաղմոս 65։2)։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Ոմանք ասում են՝ «աղոթքները առաստաղից այն կողմ չեն անցնում»։ Այն մարդիկ, ովքեր տառապանքներ են կրում, ավելի շատ են հակված մտածելու, թե իրենց աղոթքները չեն լսվում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Այն ասում է. «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին։ Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է» (1 Պետրոս 3։12)։ Անշուշտ, Աստված լսում է մեր աղոթքները։ Սակայն նա լսում է հատկապես այն մարդկանց աղոթքները, ովքեր հետևում են իր սկզբունքներին։ Աստվածաշնչյան մեկ այլ համարում գրված է. «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Ուստի նրանք, ովքեր անկեղծորեն աղոթում են Աստծուն, պետք է իմանան, թե ինչպիսի աղոթքն է նրա կամքին ներդաշնակ։

Ինչպե՞ս պետք է աղոթենք

«Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Տարբեր կրոնների հետևորդներին, օրինակ՝ բուդդայականներին, կաթոլիկներին, հնդուականներին և մահմեդականներին սովորեցնում են, որ տերողորմյա քաշելով՝ անգիր ասեն աղոթքները ու հաշվեն դրանք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աղոթքները պետք է սրտից բխեն և անկեղծ լինեն։ Դրանք չպետք է անգիր անենք կամ մեխանիկորեն կրկնենք։ Աստվածաշունչը հորդորում է. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ այլազգի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն։ Ուրեմն մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։7, 8)։

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Եթե Աստծուն աղոթենք նրա համար անընդունելի ձևով, գուցե իզուր ժամանակ վատնենք կամ տհաճություն պատճառենք նրան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու համար «գարշելի են» այն մարդկանց աղոթքները, ովքեր չեն հնազանդվում իր կամքին (Առակներ 28։9)։

Ո՞ւմ պետք է ուղղենք մեր աղոթքները

«Փնտրե՛ք Եհովային [Աստծուն], քանի դեռ հնարավոր է գտնել նրան։ Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է» (Եսայիա 55։6)։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Որոշ հավատացյալներ աղոթում են Մարիամին, հրեշտակներին կամ տարբեր սրբերի։ Օրինակ՝ կաթոլիկները աղոթում են սուրբ Անտոնիոս Պադուացուն, որն, ինչպես ասում են, հոգ է տանում մարդկանց «հոգևոր և առօրյա կարիքների մասին», նաև աղոթում են սուրբ Հուդային, որը համարվում է բոլոր «հուսահատ վիճակում գտնվողների» պաշտպանը։ Շատերը սրբերին ու հրեշտակներին աղոթում են՝ հույս ունենալով, որ նրանք Աստծու առաջ կբարեխոսեն իրենց համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ճշմարիտ երկրպագուները պետք է աղոթեն երկնային Հորը (Մատթեոս 6։9)։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը