Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g18 № 3 էջ 6–13
  • Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել
  • 2018 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ԸՆԴՈՒՆԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
  • 2 ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՆՆԴԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՔ
  • 3 ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ
  • 4 ԳՏԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ
  • 5 ԽՈՒՍԱՓԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
  • 6 ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՐՁԵՔ ԿՏՐՎԵԼ ՁԵՐ ՑԱՎԻՑ
  • 7 ԱՌՕՐՅԱ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԴՐԱՆ
  • 8 ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ ԼՈՒՐՋ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ
  • 9 ՎԱՌ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ
  • 10 ՓՈԽԵՔ ՁԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ
  • 11 ՕԳՆԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
  • 12 ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Ինչպե՞ս հաղթահարեմ վշտի զգացումը
    Երիտասարդները հարցնում են
  • Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար
    2018 Արթնացե՛ք
  • Ինչ կարելի է սպասել
    2018 Արթնացե՛ք
Ավելին
2018 Արթնացե՛ք
g18 № 3 էջ 6–13
Ծովափին մարդիկ օդապարուկ են թռցնում և նկարվում են

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել

Եթե վիշտը հաղթահարելու համար խորհուրդներ փնտրեք, անթիվ անհամար առաջարկներ կգտնեք, մի քանիսը՝ օգտակար, մի քանիսը՝ ոչ այնքան։ Պատճառը թերևս այն է, որ, ինչպես արդեն նշեցինք, ամեն մեկը յուրովի է վիշտ ապրում։ Այն, ինչ օգնում է մեկին, գուցե չօգնի մեկ ուրիշին։

Ամեն դեպքում, կան որոշ հիմնական խորհուրդներ, որոնք օգնել են շատերին։ Դրանք հաճախ են տրվում հոգեբան-խորհրդատուների կողմից և հիմնված են երբեք չհնացող սկզբունքների վրա, սկզբունքներ, որոնք վերցված են իմաստության հնագույն մի աղբյուրից՝ Աստվածաշնչից։

1 ԸՆԴՈՒՆԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • Ծովափին մարդիկ օդապարուկ են թռցնում և նկարվում են

    Շատ մասնագետներ սա համարում են կորստի ցավը հաղթահարելու ամենակարևոր գործոնը։ Սակայն երբեմն գուցե ցանկանաք մենակ մնալ։ Հնարավոր է՝ նույնիսկ զայրանաք նրանց վրա, ովքեր փորձում են օգնել ձեզ։ Դա բնական է։

  • Մի՛ մտածեք, թե պետք է միշտ մարդկանցով շրջապատված լինեք, բայց միևնույն ժամանակ մի՛ վանեք նրանց ձեզանից։ Ի վերջո գուցե հետագայում նրանց օգնության կարիքն ունենաք։ Նրբանկատորեն ասեք նրանց, թե այդ պահին ինչի կարիքն ունեք և ինչի կարիքը չունեք։

  • Ըստ ձեր կարիքների՝ որոշեք՝ ինչքան ժամանակ շփվել ուրիշների հետ և ինչքան ժամանակ մենակ մնալ։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև.... եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10)։

2 ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՆՆԴԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՔ

  • Ճիշտ սննդակարգը կօգնի հաղթահարել սթրեսը, որը սովորաբար առաջանում է, երբ մարդ վիշտ է ապրում։ Օգտագործեք զանազան մրգեր, բանջարեղեն և սպիտակուցով հարուստ ցածր յուղայնության սննդամթերք։

  • Խմեք շատ ջուր և այլ օգտակար ըմպելիքներ։

  • Եթե այդքան էլ ախորժակ չունեք, սնվեք քիչ չափաբաժիններով և հաճախակի։ Նաև կարելի է խորհուրդ հարցնել բժշկից սննդային հավելումներ օգտագործելու վերաբերյալ։a

  • Արագ քայլքը և այլ ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել բացասական էմոցիաները։ Ֆիզիկական վարժություններ անելիս դուք ժամանակ կունենաք խորհրդածելու ձեր ապրած կորստի մասին, կամ ընդհակառակը՝ դա կարող է օգնել, որ ժամանակավորապես կտրվեք այդ մտքերից։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (Եփեսացիներ 5։29)։

3 ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ

  • Մահճակալ

    Քունը միշտ էլ կարևոր է, հատկապես նրանց համար, ովքեր վիշտ են ապրում, քանի որ վիշտը խլում է մարդու ուժերը։

  • Ուշադիր եղեք, թե որքան կոֆեին և ալկոհոլ եք օգտագործում, քանի որ դրանք կարող են խանգարել քունը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։

4 ԳՏԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ

  • Վիշտ ունեցող կինը իր ցավի մասին պատմում է ընկերոջը

    Հիշեք, որ ամեն մեկը յուրովի է վիշտ ապրում։ Պետք է փորձեք գտնել վիշտը հաղթահարելու այն ձևը, որը լավագույնը կլինի ձեզ համար։

  • Շատերը կարողանում են վիշտը մեղմել՝ իրենց սրտի ցավը պատմելով ուրիշներին, իսկ ոմանք էլ նախընտրում են չարտահայտվել։ Մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե զգացմունքներ արտահայտելը ինչ չափով է դեր խաղում վիշտը հաղթահարելու հարցում։ Եթե ցանկանում եք ձեր սիրտը բացել ինչ-որ մեկի առաջ, բայց վարանում եք դա անել, գուցե սկսեք ձեր ապրումների մասին աստիճանաբար որոշ բաներ պատմել ձեր մտերիմ ընկերոջը։

  • Ոմանք զգացել են, որ արտասվելը օգնում է մեղմել իրենց սրտի կսկիծը, մինչդեռ մյուսները կարողանում են հաղթահարել իրենց վիշտը առանց շատ արտասվելու։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդու սիրտը տեղյակ է իր հոգու դառնությունից» (Առակներ 14։10)։

5 ԽՈՒՍԱՓԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

  • Տղամարդը ալկոհոլ է խմում

    Հարազատ կորցրած որոշ մարդիկ փորձում են թեթևացնել իրենց սրտի ցավը՝ չարաշահելով ալկոհոլը և թմրանյութեր օգտագործելով։ Փորձելով վշտի ցավը այդ կերպով խեղդել՝ մարդը միմիայն վնասում է ինքն իրեն։ Ինչ թեթևացում էլ բերի ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը, դա միայն ժամանակավոր է, և բավականին լուրջ հետևանքներ է բերում։ Ավելի լավ է անհանգստությունները փարատելու անվտանգ կերպեր գտնել։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եկեք մաքրենք մեզ.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։

6 ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՐՁԵՔ ԿՏՐՎԵԼ ՁԵՐ ՑԱՎԻՑ

  • Շատերը նկատել են, որ սգալու (ցավ ապրելու և հույզերը հաղթահարելու) հետ մեկտեղ, օգտակար է ժամանակ առ ժամանակ այլ բանով զբաղվել ու, եթե հնարավոր է, երբեմն չմտածել իրենց ցավի մասին։

  • Գուցե ձեր ցավը ինչ-որ չափով թեթևանա, եթե փորձեք նոր ընկերներ գտնել կամ ամրացնեք կապը ձեր ընկերների հետ, նոր հմտություններ սովորեք, հաճելի ժամանակ անցկացնեք, հանգստանաք։

  • Ժամանակի ընթացքում, ըստ ամենայնի, փոփոխություններ կնկատեք. գուցե ավելի երկար ժամանակով և ավելի հաճախ կտրվեք ձեր ցավից, ինչը ապաքինվելու բնական ընթացքն է։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... [կա] լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, ողբալու ժամանակ և պարելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4)։

7 ԱՌՕՐՅԱ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԴՐԱՆ

  • Կինը ծրագրում է իր գործերը և գրանցում օրացույցի մեջ

    Որքան հնարավոր է շուտ վերադարձեք առօրյա կյանքին։

  • Եթե քնելու, աշխատանքի և այլ գործերի համար գրաֆիկ ունենաք և հետևեք դրան, դա կօգնի որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր կյանքի բնականոն ընթացքին։

  • Օգտակար և դրական բաներով զբաղված լինելը կօգնի նվազեցնել բացասական հույզերը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդն իր կյանքի օրերի վաղանցիկության մասին հազվադեպ կհիշի, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում նրա սրտի ուրախությամբ» (Ժողովող 5։20)։

8 ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ ԼՈՒՐՋ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ

  • Շատերը, ովքեր հարազատ կորցնելուց անմիջապես հետո լուրջ որոշումներ են կայացրել, հետագայում ափսոսացել են դրանց համար։

  • Եթե հնարավոր է, թողեք որոշ ժամանակ անցնի, նախքան կորոշեք տեղափոխվել, փոխել ձեր աշխատանքը, դեն նետել ձեր հարազատի անձնական իրերը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։

9 ՎԱՌ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ

  • Տղամարդը ընկերներին ցույց է տալիս իր մահացած կնոջ նկարները

    Վիշտ ապրող շատ մարդիկ զգացել են, որ երբ որոշ բաներ են անում, որ մահացածի մասին իրենց հիշողությունը վառ պահեն, դա իրենց շատ է օգնում։

  • Գուցե ձեր ցավը փոքր-ինչ թեթևանա, եթե հավաքեք տարբեր նկարներ, հուշաիրեր կամ հուշատետր պահեք և այնտեղ գրի առնեք բոլոր դեպքերն ու պատմությունները, որ կուզեիք միշտ հիշել։

  • Հավաքեք և պահեք այն ամենը, ինչը ձեր մեջ հաճելի հիշողություններ կարթնացնի, և հետագայում, երբ զգաք, որ պատրաստ եք, աչքի անցկացրեք դրանք։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հիշիր վաղեմի օրերը» (2 Օրենք 32։7)։

10 ՓՈԽԵՔ ՁԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ

  • Գուցե որոշեք արձակուրդ վերցնել։

  • Եթե երկարատև արձակուրդ վերցնելը նպատակահարմար չէ, թերևս կարող եք պարզապես մեկ կամ երկու օր որևէ հաճելի բանով զբաղվել, օրինակ՝ զբոսնել, այցելել թանգարան կամ մեքենայով ինչ-որ տեղ գնալ։

  • Միջավայրի անգամ կարճատև փոփոխությունը կօգնի մեղմել ձեր վիշտը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (Մարկոս 6։31)։

11 ՕԳՆԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

  • Երիտասարդ կինը օգնում է տարեց կնոջը գնումներ անել

    Հիշեք. ամեն անգամ ուրիշներին օգնելով՝ դուք էլ ձեզ ավելի լավ կզգաք։

  • Գուցե ցանկանաք նախ օգնել նրանց, ովքեր նույնպես սգում են ձեր հարազատի կորուստը։ Դրանք կարող են լինել ձեր հարազատները կամ ընկերները, ովքեր վշտակից մարդու կարիք ունեն։

  • Ուրիշներին աջակցելով ու մխիթարելով՝ դուք կրկին ուրախություն կստանաք, և ձեր կյանքը, որ թվում էր, թե դարձել է աննպատակ, կիմաստավորվի։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։

12 ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Վիշտը կարող է օգնել կյանքին ուրիշ աչքերով նայելու, հասկանալու, թե ինչն է ավելի կարևոր։

  • Սա հարմար ժամանակ է մտածելու, թե ինչպես եք ապրում ձեր կյանքը։

  • Ըստ անհրաժեշտության՝ փոփոխություններ արեք ձեր առաջնահերթությունների մեջ։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն, որովհետև դա է բոլոր մարդկանց վերջը, և կենդանի եղողը իր սրտում պետք է պահի դա» (Ժողովող 7։2)։

ԻՆՉՊԵՍ ՄԵՂՄԵԼ ՎԻՇՏԸ | ԱՄՓՈՓՈՒՄ

  • 1 ԸՆԴՈՒՆԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    Ըստ ձեր կարիքների՝ որոշեք՝ ինչքան ժամանակ շփվել ուրիշների հետ և ինչքան ժամանակ մենակ մնալ։

  • 2 ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՆՆԴԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՔ

    Օգտագործեք առողջ սնունդ, շատ ջուր խմեք և մարզվեք ողջամիտ չափով։

  • 3 ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ

    Հիշեք, որ քունը շատ կարևոր է, քանի որ վիշտը սպառում է մարդու ուժերը։

  • 4 ԳՏԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ

    Քանի որ ամեն մեկը յուրովի է վիշտ ապրում, փորձեք գտնել վիշտը հաղթահարելու այն ձևը, որը լավագույնը կլինի ձեզ համար։

  • 5 ԽՈՒՍԱՓԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

    Մի՛չարաշահեք ալկոհոլը և մի՛ օգտագործեք թմրանյութեր, քանի որ դրանք ոչ մի խնդիր չեն լուծում, այլ միայն նոր խնդիրներ են առաջացնում։

  • 6 ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՐՁԵՔ ԿՏՐՎԵԼ ՁԵՐ ՑԱՎԻՑ

    Սգալու և ցավ ապրելու հետ մեկտեղ ժամանակ հատկացրեք մարդկանց հետ շփվելուն և թարմացնող հանգստին։

  • 7 ԱՌՕՐՅԱ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԴՐԱՆ

    Առօրյա գործերի լավ գրաֆիկ ունենալը և դրան հետևելը կօգնի վերադառնալու կյանքի բնականոն ընթացքին։

  • 8 ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ ԼՈՒՐՋ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ

    Եթե հնարավոր է, սպասեք մեկ տարի կամ ավելի երկար ժամանակ նախքան լուրջ որոշումներ կայացնելը, որոնց համար գուցե հետո ափսոսաք։

  • 9 ՎԱՌ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ

    Ձեր հարազատի մասին հուշերը վառ պահելու համար հավաքեք տարբեր նկարներ, հուշաիրեր կամ պահեք հուշատետր։

  • 10 ՓՈԽԵՔ ՁԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ

    Փոխեք ձեր միջավայրը, թեկուզ ընդամենը մեկ կամ կես օրով։

  • 11 ՕԳՆԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

    Օգնության ձեռք մեկնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, այդ թվում ձեր հարազատի կորուստը սգացող մյուս մարդկանց կամ ընտանիքի անդամներին։ Դա կօգնի, որ վերաիմաստավորեք ձեր կյանքը։

  • 12 ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Փորձեք նորովի նայել կյանքին, հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր, և եթե անհրաժեշտ է, փոփոխություններ արեք ձեր առաջնահերթությունների մեջ։

Իրականում, ոչ մի բան չի կարող ամբողջությամբ վերացնել ձեր սրտի ցավը։ Այնուամենայնիվ, հարազատ կորցրած շատ մարդիկ իրենց փորձից կարող են հաստատել, որ որոշ դրական քայլեր, ինչպես, օրինակ, այս հոդվածում նշվածները, իսկապես օգնում են մխիթարություն գտնել։ Ինչ խոսք, այստեղ թվարկված չեն վիշտը մեղմելու բոլոր միջոցները։ Բայց եթե փորձեք կիրառել վերը նշված առաջարկներից մի քանիսը, թերևս բավականին թեթևացում կզգաք։

a «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը