Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g19 № 2 էջ 14–15
  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ
  • 2019 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉ ԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
  • ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ
  • 7 Արժեքներ
    2018 Արթնացե՛ք
  • Փոփոխական արժեքներ
    2007 Դիտարան
  • Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ
    2013 Արթնացե՛ք
  • Անանց արժեքներ
    2007 Դիտարան
Ավելին
2019 Արթնացե՛ք
g19 № 2 էջ 14–15
Աղջիկը տեսնում է, թե ինչպես է իր մայրը մի կնոջ տալիս նրա կորցրած դրամապանակը

ԴԱՍ 6

Ունենալ բարձր բարոյական արժեքներ

ԻՆՉ ԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Բարոյական արժեքներ ունեցող մարդիկ հստակ հասկանում են՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Նրանց վարվելակերպը պայմանավորված չէ պահի թելադրանքով, այլ հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք նրանց համար հանդիսանում են հուսալի ուղեցույց, և որոնց համաձայն նրանք վարվում են, անգամ երբ իրենց ոչ ոք չի տեսնում։

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ

Երեխաները աջից ու ձախից անընդհատ «ռմբակոծվում են» ճշտի ու սխալի վերաբերյալ աղավաղված տեսակետներով, լինի դա իրենց դասընկերների շրջապատում, իրենց լսած երաժշտության, դիտած ֆիլմերի կամ հեռուստահաղորդումների միջոցով։ Այդ ամենի ազդեցության ներքո նրանք գուցե սկսեն հարցականի տակ դնել ճշտի ու սխալի վերաբերյալ իրենց ունեցած համոզմունքները։

Սա հատկապես լուրջ խնդիր է դեռահասության տարիքում։ Երեխաների դաստիարակության վերաբերյալ մի գրքում ասվում է, որ մինչև այդ տարիքը երեխաները արդեն «պետք է հստակ հասկանան, որ հասակակիցները և զանգվածային տեղեկատվական միջոցները մեծ ճնշում են բանեցնում՝ ստիպելով հետևել որոշակի տենդենցների՝ ընդունված ու ճանաչված լինելու համար։ Նրանք նաև պետք է կարողանան որոշումներ կայացնել իրենց սեփական արժեքների ու նախասիրությունների հիման վրա, անգամ եթե դրա համար հարկ լինի իրենց ընկերների կարծիքին դեմ գնալ» (Beyond the Big Talk)։ Ուրեմն հստակ է, որ երեխաների բարոյական դաստիարակությունը անհրաժեշտ է սկսել նախքան դեռահասության շրջանը։

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ

Սովորեցրեք ճշտի ու սխալի վերաբերյալ հստակ չափանիշներ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «[Հասուն մարդիկ] իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։

  • Բարոյական հասկացություններ արտահայտող բառեր գործածեք։ Երեխայի հետ խոսեք առօրյա տարբեր իրավիճակների մասին և ցույց տվեք հակադրությունները՝ օգտագործելով բարոյական հասկացություններ արտահայտող բառեր, օրինակ՝ «սա ազնվություն է, իսկ սա՝ անազնվություն», «սա հավատարմության դրսևորում է, իսկ սա՝ անհավատարմության», «սա բարի վերաբերմունք է, սա՝ անբարյացակամ»։ Ժամանակի ընթացքում երեխան կկարողանա հստակ տեսնել բարոյական հասկացությունների կապը կոնկրետ արարքների հետ։

  • Հիմնավորեք ձեր սովորեցրած չափանիշները։ Օրինակ՝ այսպիսի հարցեր տվեք՝ ինչո՞ւ է ազնիվ լինելը լավագույն տարբերակը, ստելը ինչո՞ւ կարող է վնասել փոխհարաբերությունները, ինչո՞ւ է գողանալը սխալ։ Օգնեք, որ երեխան գործի դնի իր դատողությունն ու ձևավորվող խիղճը։

  • Բացատրեք, թե բարոյական չափանիշներին հետևելը ինչ օգուտներ է բերում։ Կարող եք ասել. «Եթե ազնիվ լինես, մարդիկ կվստահեն քեզ։ Եթե բարի լինես, մարդիկ հաճույքով կշփվեն քեզ հետ»։

Բարոյական չափանիշներին հետևելը դարձրեք ձեր ընտանիքում ընդունված կարգ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Թող նա իր լավ վարքով մեղմությամբ ցույց տա իր գործերը» (Հակոբոս 3։13)։

  • Ձեր սովորեցրած բարոյական չափանիշները պետք է դառնան ձեր ողջ ընտանիքի ապրելակերպի նորմերը, որպեսզի իրավամբ կարողանաք ասել.

    • «Մեր ընտանիքը չի ստում»։

    • «Մենք ձեռք չենք բարձրացնում և չենք բղավում մարդկանց վրա»։

    • «Մենք վիրավորական խոսքեր չենք օգտագործում»։

Այդպես երեխան կտեսնի, որ բարոյական չափանիշները ինչ-որ վերացական կանոններ չեն, այլ սկզբունքներ, որոնց համաձայն ապրում է ձեր ընտանիքը, և որոնցով ճանաչում են ձեզ։

  • Երեխայի հետ հաճախակի զրուցեք ձեր ընտանիքում ընդունված արժեքների մասին։ Դրանք սովորեցնելու համար օգտվեք առօրյա իրավիճակներից։ Կարող եք ձեր ունեցած արժեքները հակադրել հեռուստատեսությամբ կամ դպրոցում պրոպագանդվող արժեքների հետ։ Երեխային հարցրեք. «Դու ի՞նչ կանեիր։ Իսկ մեր ընտանիքը ինչպե՞ս կվարվեր այս դեպքում»։

Խրախուսեք ճիշտ վարքը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։

  • Գովեք լավ վարքի համար։ Եթե երեխան բարոյական բարձր չափանիշների համաձայն է վարվում, գովեք նրան և կոնկրետ նշեք՝ ինչի համար եք գովում։ Օրինակ՝ կարող եք ասել. «Դա շատ ազնիվ արարք էր, ապրե՛ս»։ Եթե երեխան խոստովանում է, որ ինչ-որ սխալ բան է արել, նախքան նրա սխալին անդրադառնալը անկեղծորեն գովեք նրան ազնվության համար։

  • Ուղղեք սխալ վարքը։ Այնպես արեք, որ երեխան պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Նա պետք է հստակ իմանա՝ ինչ սխալ է արել, և նրա վարվելակերպը ինչու չի համապատասխանում ընտանիքում ընդունված արժեքներին։ Որոշ ծնողներ վարանում են երեխայի հետ խոսել նրա սխալ պահվածքի մասին, որովհետև անհանգստանում են, թե նա «վատ կզգա»։ Բայց սխալ վարվելակերպը երեխայի հետ մանրամասնորեն վերլուծելը կօգնի, որ նա ունենա ճիշտ դաստիարակված խիղճ, որը կհուշի նրան՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։

Երեխաների դաստիարակության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այցելեք jw.org կայք

Աղջիկը տեսնում է, թե ինչպես է իր մայրը մի կնոջ տալիս նրա կորցրած դրամապանակը

ՀԻՄԱ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Այն երեխաները, ովքեր տեսնում են, որ իրենց ծնողներն ազնիվ են, ավելի հեշտությամբ են կարողանում դիմադրել անազնվորեն վարվելու գայթակղությանը, անգամ երբ մենակ են

Սովորեցրեք ձեր օրինակով

  • Իմ արարքներից ու խոսքերից երեխաներս տեսնո՞ւմ են, որ ապրում եմ մեր ընտանիքում ընդունված արժեքներով։

  • Ես ու կողակիցս նույն արժեքնե՞րն ենք սովորեցնում։

  • Պատահո՞ւմ է, որ դեմ եմ գնում իմ իսկ սովորեցրած սկզբունքներին և արդարացնում արածս՝ ասելով՝ «մեծերին կարելի է»։

Պատմում են ծնողները

«Մենք ուրիշների օրինակով բացատրում էինք, թե բարձր բարոյական չափանիշներով ապրելը որքան օգտակար է։ Նաև նրանց օրինակը հակադրում էինք այն մարդկանց օրինակին, ովքեր սխալ որոշումներ էին կայացրել ու վատ հետևանքներ կրել։ Երբ մեր երեխաները պատմում էին իրենց հասակակիցներից որևէ մեկի մասին, ով սխալ բան էր արել, մենք վերլուծում էինք դա նրանց հետ, որպեսզի նրանք նույն սխալը չանեին» (Նիկոլ)։

«Երբ մեր աղջիկը շատ փոքր էր, նրան ասում էինք, որ նա ընտրության երկու տարբերակ ունի՝ լավ և վատ, և բացատրում էինք, թե ինչ հետևանքներ է բերում յուրաքանչյուրը։ Այդպես նա սովորեց որոշումներ կայացնել։ Դա անչափ կարևոր էր, քանի որ, անկախ մեր տարիքից, կյանքում միշտ ստիպված ենք տարբեր որոշումներ կայացնել» (Յոլանդա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը