ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ
Ինչն է սթրես առաջացնում
«Չափահաս մարդկանց մեծամասնությունը նշում է, որ գնալով ավելի մեծ սթրեսի է ենթարկվում,— նշվում է հայտնի «Մեյո» կլինիկայի հրապարակած մի հոդվածում։— Այսօրվա կյանքը փոփոխական է և անորոշությամբ լի»։ Քննենք սթրեսածին գործոններից մի քանիսը՝
ամուսնալուծություն
սիրելի անձնավորության մահ
ծանր հիվանդություն
լուրջ պատահար
հանցագործություն
կյանքի խելահեղ տեմպ
բնական և մարդածին աղետներ
ճնշումներ դպրոցում կամ աշխատավայրում
աշխատանքի և ֆինանսական վիճակի մասին մտահոգություններ