Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 2 էջ 10–11
  • 3. Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3. Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու է այս հարցի պատասխանը կարևոր
  • Մտածեք
  • Ինչ է ասում Աստվածաշունչը
  • 4. Մի՞թե ստեղծվել ենք, որ տառապենք
    2020 Արթնացե՛ք
  • Տառապանք
    2015 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Բովանդակություն
    2020 Արթնացե՛ք
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 2 էջ 10–11
Հիվանդանոցում ծնողները նստած են իրենց երեխայի մահճակալի մոտ։ Երեխայի ձեռքը արմունկից անդամահատել են

3. Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում

Ինչու է այս հարցի պատասխանը կարևոր

Երբ լավ մարդիկ տառապում են, դա ցավ է պատճառում մեզ, քանի որ բոլորս էլ օժտված ենք արդարության զգացումով։ Բացի այդ, նման դեպքերում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իմաստ չունի լավ մարդ լինել։

Մտածեք

Ոմանք կարծում են, թե մարդ արարածը անցնում է մահվան ու վերածնության շղթայով։ Նրանք ասում են, որ ով բարի գործեր է անում, հաջորդ կյանքում ավելի բարենպաստ պայմաններում է ծնվում։ Իսկ նա, ով չար գործեր է անում, հաջորդ անգամ ծնվելիս տառապալից կյանքով է ապրում։ Այդ ուսմունքի համաձայն, եթե բարի մարդը տառապում է, պատճառն այն է, որ նա «նախկին կյանքում» չար գործեր է արել։ Սակայն...

  • Ի՞նչ նպատակի է ծառայում տառապանքը, եթե մարդը, ինչպես ենթադրվում է, վերածնվելուց հետո, միևնույն է, չի հիշում իր անցյալ կյանքը, հետևաբար չի կարողանում դասեր քաղել դրանից։

  • Ի՞նչ իմաստ ունի հետևել առողջությանը և անվտանգության կանոններին, եթե մեր բարօրությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչ ենք արել նախկին կյանքում։

    ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

    jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։

Ինչ է ասում Աստվածաշունչը

Տառապանքը ամենևին էլ Աստծու պատիժը չէ։

Շատ դեպքերում դրա պատճառն այն է, որ մարդիկ սխալ ժամանակ սխալ վայրում են գտնվում։

«Մրցավազքը արագ վազողներինը չէ, պատերազմը հզորներինը չէ, ուտելիքը իմաստուններինը չէ, հարստությունը հասկացողներինը չէ, բարեհաճությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (ԺՈՂՈՎՈՂ 9։11)։

Մարդ արարածի մեղսական էությունը նույնպես պատճառ է դառնում, որ նա տառապի։

«Մեղք» ասելով՝ մարդիկ հաճախ նկատի ունեն ինչ-որ վատ արարք։ Սակայն Աստվածաշնչում «մեղք» բառը վերաբերում է ոչ միայն սխալ արարքի, այլև այն մեղավոր վիճակին, որ բոլորս՝ լինենք բարի, թե չար, ժառանգել ենք մեր նախածնողներից։

«Ահա ես անօրենությամբ եմ ծնվել երկունքի ցավերի մեջ, և մորս հղիության պահից սկսած՝ ես մեղքի մեջ եմ» (ՍԱՂՄՈՍ 51։5)։

Ադամական մեղքը կործանարար ազդեցություն թողեց մարդ արարածի վրա։

Մեղքը վնաս հասցրեց ոչ միայն Ստեղծչի հետ ունեցած մեր փոխհարաբերություններին, այլև խախտեց այն ներդաշնակությունը, որ պետք է լիներ մարդ արարածի և Աստծու մյուս ստեղծագործությունների միջև։ Այդպիսով՝ տառապանքի գերի դարձան ոչ միայն առանձին մարդիկ, այլև ողջ մարդկությունը։

«Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 7։21)։

«Մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 8։22)։

Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում

Մարդկության կրած տառապանքների զգալի մասի պատճառը մարդ արարածի մեղսական էությունն է, որը ժառանգել են ինչպես չար, այնպես էլ բարի մարդիկ։ Ժառանգաբար փոխանցված այդ մեղքի արդյունքում մարդկանց մեջ ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ են առաջանում, ինչպես նաև ի հայտ են գալիս բնավորության այնպիսի գծեր, որոնց պատճառով նրանք վնասում են իրար։

Սա՞ էր Աստծու նպատակը։ Մի՞թե ստեղծվել ենք, որ տառապենք։

Տեսեք 4-րդ հարցը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը