Աշխարհում տիրող քաոսի պատճառով առաջացած անհանգստությունները ազդում են մարդկանց փոխհարաբերությունների վրա։
Մարդիկ մեկուսանում են իրենց ընկերներից։
Ամուսնական զույգերի հարաբերությունները լարվում են։
Ծնողները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաների անհանգստություններին կամ անտեսում են դրանք։
Կարևոր է իմանալ
Ընկերական փոխհարաբերությունները կարևոր են մեր առողջության և էմոցիոնալ հավասարակշռության համար, հատկապես դժվար ժամանակներում։
Սթրեսը կարող է անսպասելի խնդիրներ առաջացնել ընտանիքում։
Վատ լուրերը կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ ձեր երեխաների վրա, քան կարծում եք։
Ի՞նչ կարող եք անել հիմա
Աստվածաշնչում ասվում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Ընկերները կարող են օգնել մեզ և լավ խորհուրդներ տալ։ Այն բանի գիտակցումը, որ ինչ-որ մեկի համար կարևոր եք, կարող է ուժ տալ հաղթահարելու դժվարությունները։