Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 8
  • Հսկաներ երկրի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հսկաներ երկրի վրա
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Ապստամբություն երկնքում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Աստծո հրեշտակներն օգնում են
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 8

Պատմություն 8

Հսկաներ երկրի վրա

ԵԹԵ քայլելով դեպի քեզ մոտենար հասակը մինչև ձեր տան առաստաղը հասնող մի մարդ, դու ի՞նչ կմտածեիր։ «Իսկական հսկա է»,— մտքումդ կասեիր դու։ Մի ժամանակ երկրի վրա իսկապես ապրում էին հսկաներ։ Աստվածաշունչը բացատրում է, որ նրանց հայրերը երկնքից եկած հրեշտակներն էին։ Բայց ինչպե՞ս կարող էր դա պատահել։

Հիշիր, որ Սատանան՝ չար հրեշտակը, մշտապես վնասում էր մյուսներին։ Նա փորձում էր անգամ Աստծու հրեշտակներին չար դարձնել։ Ժամանակի ընթացքում այդ հրեշտակների որոշ մասն անցավ Սատանայի կողմը։ Նրանք դադարեցին կատարել այն գործը, որն Աստված հանձնարարել էր իրենց երկնքում։ Նրանք, երկիր իջնելով, մարդկային մարմիններ հագան։ Իսկ գիտե՞ս, թե ինչո՛ւ։

Աստվածաշունչը հայտնում է պատճառը. Աստծու որդիները տեսան երկրի վրա բնակվող գեղեցիկ կանանց ու ցանկացան ապրել նրանց հետ։ Դրա համար էլ նրանք երկիր իջան ու ամուսնացան այդ կանանց հետ։ Աստվածաշնչում ասվում է, որ դա սխալ արարք էր, քանի որ Աստված հրեշտակներին ստեղծել էր երկնքո՛ւմ ապրելու համար։

Երբ այդ հրեշտակներից ու կանանցից երեխաներ ծնվեցին, նրանք բոլորովին նման չէին մյուս երեխաներին։ Հնարավոր է, որ սկզբում այդ տարբերությունը շատ աչքի չի զարնել։ Բայց նրանք աստիճանաբար մեծացան և ավելի ու ավելի հզորացան՝ դառնալով հսկաներ։

Այդ հսկաները չար էին, ու քանի որ չափազանց մեծ էին և ուժեղ, ուստի կարող էին վնաս հասցնել մարդկանց։ Նրանք ուժ էին գործադրում յուրաքանչյուրի վրա, որպեսզի իրենց նման չար դարձնեին։

Ենովքն արդեն մահացել էր, բայց երկրի վրա այդ ժամանակ մի բարի մարդ էր ապրում։ Նրա անունն էր Նոյ։ Նա միշտ վարվում էր այնպես, ինչպես որ Աստված էր կամենում։

Մի օր Աստված հայտնեց Նոյին, որ ժամանակը եկել է բոլոր չար մարդկանց վերացնելու։ Բայց Նոյին, նրա ընտանիքին և շատ կենդանիների Աստված ուզում էր փրկել։ Տեսնենք, թե Աստված ինչպես դա արեց։

Ծննդոց 6։1–8; Յուդա 6։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը