Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 29
  • Ինչո՞ւ է Մովսեսը փախչում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է Մովսեսը փախչում
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Բոցավառվող թուփը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Վառվող թուփը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Ընդօրինակիր Մովսեսի հավատը
    2014 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 29

Պատմություն 29

Ինչո՞ւ է Մովսեսը փախչում

ՆԱՅԻ՛Ր... Մովսեսը փախչում է Եգիպտոսից։ Տեսնո՞ւմ ես նրա ետևից վազող մարդկանց։ Գիտե՞ս, թե ինչու են նրանք ուզում Մովսեսին սպանել։ Դե ինչ, փորձենք իմանալ։

Մովսեսը մեծացավ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի պալատում։ Նա բավականին իմաստուն ու զորավոր մարդ դարձավ։ Մովսեսը գիտեր, որ ինքը եգիպտացի չէր, և որ իր հարազատ ծնողները իսրայելացի ստրուկներ էին։

Մի օր, երբ նա արդեն 40 տարեկան էր, որոշեց գնալ և տեսնել, թե ինչպես էր ապրում իր ժողովուրդը։ Տեսնելով եգիպտացիների վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ՝ նա խորապես ազդվեց։ Ապա, նկատելով, թե ինչպես մի եգիպտացի ուժգին հարվածեց իսրայելացի ստրուկին, որոշեց սպանել այդ եգիպտացուն։ Մովսեսը նայեց իր շուրջը և տեսնելով, որ ոչ ոք չկա, հարվածեց ու սպանեց նրան, ապա մարմինը թաքցրեց ավազների մեջ։

Հաջորդ օրը Մովսեսը նորից գնաց իսրայելացիների մոտ։ Նա կարծում էր, թե կարող է օգնել իր եղբայրներին, որպեսզի ազատվեն ստրկության լծից։ Տեսնելով, թե ինչպես են երկու իսրայելացիներ կռվում իրար հետ՝ Մովսեսը մոտեցավ նրանց և դիմեց մեղավորին. «Ինչո՞ւ ես խփում քո եղբորը»։

— Քեզ ո՞վ իշխան կամ դատավոր նշանակեց մեզ վրա,— պատասխանեց այդ մարդը։— Չլինի՞ թե ուզում ես ինձ էլ սպանել այն եգիպտացու պես։

Մովսեսը վախեցավ։ Նա հասկացավ, որ արդեն շատերին հայտնի էր իր արարքը։ Նույնիսկ փարավոնն էր իմացել այդ մասին ու մարդ էր ուղարկել, որ սպանեին իրեն։ Ահա թե ինչու էր Մովսեսը ստիպված փախչել Եգիպտոսից։

Դուրս գալով այդ երկրից՝ Մովսեսը ճամփա ընկավ դեպի հեռավոր Մադիամի երկիրը։ Այնտեղ նա հանդիպեց Հոթորի ընտանիքին և ամուսնացավ նրա դուստրերից մեկի՝ Սեպփորայի հետ։ Մովսեսը հովիվ դարձավ և արածեցնում էր Հոթորի ոչխարները։ Մադիամի երկրում նա ապրեց 40 տարի և արդեն 80 տարեկան էր։ Մի օր, երբ սովորականի պես Մովսեսն արածեցնում էր հոտը, զարմանալի բան տեղի ունեցավ, որն ամբողջովին փոխեց նրա կյանքը։ Թերթի՛ր այս էջը և կտեսնես, թե որն էր այդ զարմանալի դեպքը։

Ելից 2։11–25; Գործք 7։22–29։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը