Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
Այս գրքույկը տպագրված է քեզ օգնելու համար, որպեսզի իմանաս, թե ո՛վ է ստեղծել երկիրն ու նրա վրա եղած ամեն բաները։ Դու կիմանաս, որ Աստված, որը ստեղծել է երկիրը, անուն ունի։ Այստեղ մենք նաև կբացատրենք, թե ինչո՛ւ է Աստված ստեղծել մարդուն, և թե ինչպե՛ս կարող ես հավիտյան վայելել կյանքը երկրի վրա։
Հուսով ենք, որ նկարների շատ քանակությունը կօգնի քեզ ավելի լավ պատկերացնել այդ ամենը։ Մեծագույն օգուտը քաղելու համար հարկավոր է կարդալ բազմաթիվ պատկերների կողքին մեջբերված Աստվածաշնչի համարները։ Այդպիսով դու ինքդ կարող ես կարդալ Աստվածաշնչում զետեղված Աստծո բարի խոստումների մասին և իմանալ, թե Աստծո տեսակետից ի՛նչ է հարկավոր անել այդ խոստումների կատարման մեջ բաժին ունենալու համար։
Ցանկության դեպքում կարող ես օգտագործել սույն գրքույկը ուրիշներին օգնելու նպատակով։ Եթե երեխաներ ունես, կարող ես օգտագործել այն՝ օգնելով նրանց սովորել Աստծո մասին։ Եթե ապրում ես մի երկրում, որտեղ շատ մեծահասակներ կարդալ չգիտեն, կարող ես օգտագործել նկարները, որպեսզի օգնես նրանց հասկանալու Աստծո նպատակները, ինչի շնորհիվ նրանք էլ իրենց հերթին կօգնեն իրենց մտերիմներին։
Հուսով ենք, որ այս գրքույկի ուսումնասիրությունը ճանապարհ կհարթի քեզ համար բազում օրհնություններ ստանալու, ինչպես նաև կօգնի քեզ ուրիշներին էլ ցույց տալու, թե ինչպես նրանք կարող են հավիտյան ապրել հենց այստեղ՝ երկրի վրա։