Կկործանի՞ նորից Աստված վատ մարդկանց
22 Մարդիկ այսօր էլ շատ չար են։ Ինչպիսի՞ վատ գործեր են այստեղ կատարվում։
23 Ոմանք մարդ են սպանում։ Աստված ասում է, որ չպետք է այդպես վարվես (Ելից 20։13; Ա Յովհաննէս 3։11, 12)։
24 Ոմանք գողանում են։ Աստված ասում է, որ չպետք է գողանաս (Ելից 20։15; Եփեսացիս 4։28)։
25 Որոշ մարդիկ մի քանի կանանց հետ են ամուսնանում։ Ուրիշները երկու կամ ավել կանանց հետ ապրում են տարբեր տներում։ Որոշ զույգեր էլ միասին են ապրում, սակայն ամուսնացած չեն։ Այս ամենը դեմ է նրան, ինչ որ ասում է Աստվածաշունչը (Մատթէոս 19։4—6; Ա Կորնթացիս 7։1—4; Ա Տիմոթէոս 3։1, 2)։
26 Հիշո՞ւմ ես, որ Աստված Ադամին միայն մեկ կին էր տվել (Ծննդոց 2։22, 24)։
27 Ոմանք կուռքեր են պաշտում։ Աստված ասում է, որ երկրպագության մեջ չպետք է կուռքեր կամ պատկերներ գործածես (Ելից 20։4, 5; Եսայիա 44։9—17; Ա Յովհաննէս 5։21)։
28 Եհովան կկործանի բոլոր այն վատ մարդկանց, որոնք չեն վերափոխվում (Սաղմոս 37։9, 10; Ղուկաս 13։5; Ա Կորնթացիս 6։9, 10)։