Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • le էջ 22–31
  • Ի՞նչ պետք է անես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ պետք է անես
  • Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Կկործանի՞ նորից Աստված վատ մարդկանց
    Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
  • Եհովայի հետ մտերիմ մնա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
le էջ 22–31

Ի՞նչ պետք է անես

50 Ցանկանո՞ւմ ես արդյոք հավիտյան ապրել այդ գեղեցիկ դրախտում։

Այդ դեպքում ավելին սովորիր այն մասին, թե ի՛նչ է ասում Աստված։ Աշխատիր Աստվածաշունչը կարդալ սովորել (Յովհաննէս 17։3; Յայտնութիւն 1։3)։

51 Ավելին սովորիր Հիսուսի մասին (Երկրորդ Օրինաց 18։18, 19; Յովհաննէս 3։16; Գործք 3։19—23)։

52 Ջանք արա բարի գործեր անել և հնազանդվել Եհովային (Հռովմայեցիս 6։17, 18, 22)։

53 Հիշի՛ր, Եհովան ասում է, որ չպետք է մարդ սպանենք (Ելից 20։13; Ա Յովհաննէս 3։11, 12)։

54 Մենք չպետք է վերցնենք ուրիշին պատկանող իրերը (Ելից 20։15; Եփեսացիս 4։28)։

55 Տղամարդը չպետք է ապրի ու քնի մի կնոջ հետ, որն իր կինը չէ (Ելից 20։14, 17; Ա Թեսաղոնիկեցիս 4։3)։

56 Հիշո՞ւմ ես արդյոք, թե քանի կին է Աստված թույլատրում տղամարդուն ունենալ։ Ամուսինը որքա՞ն պիտի ապրի իր կնոջ հետ (Ծննդոց 2։22, 24; Մատթէոս 19։5, 6; Ա Կորնթացիս 7։2, 10, 11)։

57 Հիշի՛ր նաև, որ մենք պետք է պաշտենք միայն Եհովային (Մատթէոս 4։10; Ա Կորնթացիս 8։6)։

ԵՀՈՎԱ

58 Կուռքերն ու պատկերները չեն կարող օգնել մեզ։ Ինչո՞ւ (Ա Կորնթացիս 8։4)։

Լա՞վ է արդյոք կուռքեր ունենալը (Երկրորդ Օրինաց 27։15; Ա Յովհաննէս 5։21)։

59 Ինչո՞ւ է վատ թալիսմաններ ունենալը և կախարդանքի խոսքեր արտասանելը (Երկրորդ Օրինաց 18։10—13; Յայտնութիւն 21։8)։

60 Չար հրեշտակները կամ դևերը ապստամբեցին Աստծո դեմ։ Նրանք մարդկանց մոլորեցնելու համար բախտագուշակներին են օգտագործում (Գործք 16։16)։

61 Մենք պիտի աղոթենք Աստծուն։ Աղոթել նշանակում է զրուցել Աստծո հետ, հայտնել նրան, որ ուզում ենք ծառայել իրեն և խնդրել նրա օգնությունը (Փիլիպպեցիս 4։6, 7)։

62Մենք պետք է հնազանդվենք Հիսուսին և հավատանք նրան (Եբրայեցիս 5։9; Յովհաննէս 3։16)։

63 Հիշիր այն մասին, որ նա մահացավ մեզ փրկելու համար (Հռովմայեցիս 5։8)։

64 Հիշիր, որ Հիսուսը մեր անտեսանելի Թագավորն է։ Մենք պետք է հնազանդվենք նրան (Փիլիպպեցիս 2։9—11; Յայտնութիւն 19։16)։

65 Հիսուսն ասել է, որ դու պետք է պատմես ուրիշներին քո սովորած լավ բաների մասին, և որ նրանք, ովքեր ուզում են ծառայել Աստծուն, պետք է մկրտվեն (Մատթէոս 28։19, 20; Յովհաննէս 4։7—15)։

66 Ուստի դու կարող ես ընկերներիդ հետ խոսել այդ հիանալի բաների մասին (Մատթէոս 10։32)։

67 Եթե վարժ կարդալ իմանաս, շատ լավ բաներ կսովորես և ավելի լավ կկարողանաս ուրիշներին օգնել (Բ Տիմոթէոս 2։15)։

68 Հիսուսը նաև փոքրերին սովորեցրեց հնազանդվել Աստծուն։ Որքան էլ նա զբաղված էր լինում, միշտ ժամանակ էր գտնում նրանց հետ զրուցելու (Մատթէոս 19։13—15)։

69 Ծնողներն անընդհատ պետք է սովորեցնեն իրենց երեխաներին հնազանդ լինել Աստծուն և սիրել նրան (Երկրորդ Օրինաց 6։6, 7; Առակաց 6։20—22; Եփեսացիս 6։4)։

70 Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր եկեղեցիներ։ Նրանց ուսմունքներից շատերը Աստվածաշնչից չեն։ Եհովան զգուշացնում է մեզ թողնել այն կրոնները, որոնք ճշմարտությունը չեն սովորեցնում (Յայտնութիւն 18։4; Յովհաննէս 4։23, 24)։

71 Երկրի վրա կան մարդիկ, որոնք քեզ կարող են Եհովայի մասին ավելին սովորեցնել։ Գիտե՞ս ովքեր են նրանք (Գործք 15։14; Հռովմայեցիս 10։14, 15)։

72 Նրանք Եհովայի վկաներն են։ Նրանց միջև խաղաղություն է տիրում։ Գիտե՞ս, թե ինչու։ Որովհետև նրանք սիրում են միմյանց (Եսայիա 43։10—12; Յովհաննէս 13։34, 35)։

73 Նրանք մկրտվում են, քանի որ սիրում են նաև Եհովային։ Դրանով նրանք բացահայտորեն ցույց են տալիս, որ թողել են իրենց վատ ապրելակերպը և ցանկանում են իրենց կյանքն անցկացնել՝ Աստծուն ծառայելով (Գործք 2։41)։

74 Եհովայի վկաները նոր, գեղեցիկ դրախտում ապրելու հույսն ունեն (Սաղմոս 37։9—11, 29)։

Ի՞նչ կարող ես անել նրանց հետ միասին այնտեղ ապրելու համար (Յակոբոս 1։22, 25; 2։20—26)։

75 Միացիր նրանց սովորելու համար, թե ինչպես ծառայել Եհովային։ Նրանք սիրում են Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին ու հնազանդվում են նրանց։ Սիրո՞ւմ ես դու, արդյոք, նրանց։ Կցանկանայի՞ր օգնել ուրիշներին իմանալ Աստծո մասին (Յովհաննէս 6։45—47)։

76 Եհովան և Հիսուս Քրիստոսը սիրում են քեզ և ցանկանում են, որ դու հավիտյան ապրես դրախտում (Յովհաննէս 3։16)։

Գրքույկի պատկերները նայելուց և այստեղ պարունակված տեղեկությունն աչքի անցկացնելուց հետո քեզ մոտ, հավանաբար, ցանկություն առաջացավ հավիտյան վայելելու կյանքը երկրի վրա։ Եթե ցանկանում ես ավելին իմանալ այդ մասին, առաջարկում ենք զրուցել հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից որևէ մեկի հետ։ Կամ կարող ես գրել, թերևս խնդրել որևիցե մեկին գրելու քո փոխարեն այս գրքույկի 2–րդ էջում բերված մասնաճյուղերից քեզ ամենամոտ գտնվող հասցեով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը