Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 12
  • Հիսուսի մկրտությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի մկրտությունը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը մկրտվում է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հովհաննեսը մկրտում է Հիսուսին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Քո մկրտության իմաստը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Հիսուսը դառնում է Մեսիա
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 12

Գլուխ 12

Հիսուսի մկրտությունը

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ վեց ամիս է անցել այն բանից հետո, երբ Հովհաննեսը սկսել է քարոզել։ Հիսուսը, որ այժմ 30 տարեկան է, գալիս է Հովհաննեսի մոտ՝ Հորդանան։ Ինչո՞ւ։ Իր բարեկամին այցելելո՞ւ։ Գուցե պարզապես հետաքրքրվելո՞ւ, թե ինչպես են Հովհաննեսի գործերն ընթանում։ Ոչ մեկը և ոչ էլ մյուսը։ Հիսուսը խնդրում է, որ Հովհաննեսն իրեն մկրտի։

Հովհաննեսն անմիջապես առարկում է. «Ե՛ս պետք է քո կողմից մկրտվեմ, դո՞ւ ես գալիս ինձ մոտ»։ Նա գիտի, որ իր զարմիկը՝ Հիսուսը, Աստծու առանձնահատուկ Որդին է։ Հիշիր, որ Հովհաննեսն ուրախությունից խաղաց իր մոր արգանդում, երբ Մարիամը, որն արդեն հղի էր Հիսուսով, այցելեց իրենց։ Անկասկած, Հովհաննեսի մայրը՝ Եղիսաբեթը, հետագայում պատմել էր նրան այդ մասին։ Նա հավանաբար պատմել էր նաև, որ հրեշտակն ավետել էր Հիսուսի ծննդյան մասին, և որ նրա ծնվելու գիշերը հրեշտակները երևացել էին հովիվներին։

Ուստի կարելի է ասել, որ Հովհաննեսը ճանաչում է Հիսուսին։ Եվ նա գիտի, որ իր կատարած մկրտությունը Հիսուսի համար չէ, այլ նրանց, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար, իսկ Հիսուսը մեղք չի գործել։ Այնուամենայնիվ, չնայած Հովհաննեսի առարկությանը՝ Հիսուսը պնդում է. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է»։

Ինչո՞ւ է պատշաճ, որ Հիսուսը մկրտվի։ Բանն այն է, որ նրա մկրտությունը մեղքերի զղջում չի խորհրդանշում, այլ մկրտվելով՝ Հիսուսն իր անձը ներկայացնում է իր Հոր կամքը կատարելու համար։ Մինչ այդ նա ատաղձագործ էր, բայց այժմ եկել է ժամանակը, որ նա սկսի այն ծառայությունը, որի համար Եհովա Աստված նրան երկիր է ուղարկել։ Ի՞նչ ես կարծում, Հովհաննեսը սպասո՞ւմ է, որ Հիսուսին մկրտելիս ինչ–​որ արտասովոր բան տեղի կունենա։

Ավելի ուշ Հովհաննեսն ասաց. «Նա, որ ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց ինձ. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»»։ Ուստի Հովհաննեսն ակնկալում է, որ Աստծու ոգին գալու է այն մարդկանցից մեկի վրա, ում նա մկրտում է։ Գուցե դա է պատճառը, որ նա այնքան էլ չի զարմանում՝ տեսնելով, որ երբ Հիսուսը դուրս է գալիս ջրից, «Աստծու ոգին, աղավնու նման, իջնում է նրա վրա»։

Սակայն Հիսուսի մկրտության ժամանակ մեկ ուրիշ բան էլ է տեղի ունենում. «երկինքը բացվում է» նրա համար։ Ի՞նչ է դա նշանակում։ Ակներևաբար այն, որ մկրտվելիս նա մտաբերում է իր մինչմարդկային կյանքը երկնքում։ Այսպիսով՝ Հիսուսն այժմ լիովին վերհիշում է իր կյանքը, երբ Եհովա Աստծու ոգեղեն որդին էր, ինչպես նաև այն ամենը, ինչ Աստված խոսել էր իր հետ երկնքում մինչմարդկային գոյության ընթացքում։

Բացի այդ, մկրտվելու պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։ Ո՞ւմ ձայնն է դա։ Հիսուսի՞։ Իհա՛րկե ոչ։ Դա Աստծու ձայնն է։ Հստակ է ուրեմն, որ Հիսուսն Աստծու Որդին է և ոչ թե Աստված, ինչպես պնդում են ոմանք։

Սակայն Հիսուսն Աստծու մարմնավոր որդին է, ինչպես որ առաջին մարդ Ադամն էր։ Հիսուսի մկրտությունը նկարագրելուց հետո Ղուկաս աշակերտը գրում է. «Ինքը՝ Հիսուսը, երբ սկսեց իր գործը, մոտ երեսուն տարեկան էր, և ինչպես կարծում էին, նա որդին էր Հովսեփի, և նա՝ Հեղիի,.... և նա՝ Դավթի,.... և նա՝ Աբրահամի,.... և նա՝ Նոյի,.... և նա՝ Ադամի, և նա՝ Աստծու»։

Ինչպես Ադամն էր Աստծու մարմնավոր որդին, այնպես էլ Հիսուսը։ Նա երբևէ ապրած մեծագույն մարդն է, ինչը մեզ համար ակնհայտ կդառնա նրա կյանքն ուսումնասիրելու ընթացքում։ Սակայն մկրտվելով՝ Հիսուսը նոր փոխհարաբերության մեջ է մտնում Աստծու հետ. նա դառնում է նաև նրա հոգևոր Որդին։ Այժմ Եհովան նրան դնում է կյանքի այնպիսի ուղու վրա, որի ավարտին նա իր մարդկային կյանքը մեկընդմիշտ զոհաբերելու է հանուն դատապարտված մարդկության։ Այդ կերպով Աստված, ասես, նրան ետ է կանչում դեպի երկինք։ Մատթեոս 3։13–17; Ղուկաս 3։21–38; 1։34–36, 44; 2։10–14; Հովհաննես 1։32–34; Եբրայեցիներ 10։5–9։

▪ Հովհաննեսը որտեղի՞ց է ճանաչում Հիսուսին։

▪ Թեև Հիսուսը ոչ մի մեղք չի գործել, ինչո՞ւ է նա մկրտվում։

▪ Ինչո՞ւ Հովհաննեսը չի զարմանում՝ տեսնելով, որ Աստծու ոգին իջնում է Հիսուսի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը