Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 117
  • Տառապանքներ պարտեզում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տառապանքներ պարտեզում
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Խորապես տրտմած աղոթում է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը
    1999 Դիտարան
  • Առաքյալներին պատրաստում է իր հեռանալուն
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • «Հասել է իր ժամը»
    2000 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 117

Գլուխ 117

Տառապանքներ պարտեզում

ԵՐԲ Հիսուսն ավարտում է աղոթելը, իր 11 հավատարիմ առաքյալների հետ փառաբանական երգեր է երգում Եհովային։ Այնուհետև նրանք իջնում են վերնասենյակից և զով գիշերով անցնում են Կեդրոն հեղեղատը ու գնում դեպի Բեթանիա։ Սակայն ճանապարհին նրանք կանգ են առնում իրենց սիրելի վայրում՝ Գեթսեմանի կոչվող պարտեզում, որը գտնվում է Ձիթենյաց լեռան վրա կամ նրա մոտ։ Հիսուսը հաճախ է իր առաքյալների հետ հանդիպել այստեղ՝ ձիթենիների տակ։

Նա առաքյալներից ութին թողնում է հավանաբար պարտեզի մուտքի մոտ ու նրանց պատվիրում. «Նստեք այստեղ, մինչև գնամ այնտեղ և աղոթք անեմ»։ Այնուհետև իր հետ վերցնում է մյուս երեք առաքյալներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, ու գնում պարտեզի խորքը։ Հիսուսը տրտմում է և խիստ հուզվում։ «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան,— ասում է նրանց։— Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք»։

Մի փոքր առաջ գնալով՝ Հիսուսը ծնկի է գալիս և սկսում է ջերմեռանդորեն աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Ի՞նչ նկատի ունի նա։ Ինչո՞ւ է նա «խորապես տրտմած, մինչև իսկ մեռնելու աստիճան»։ Արդյոք նա ե՞տ է կանգնում մահանալու և փրկանք տալու իր որոշումից։

Ամենևի՛ն։ Հիսուսը չի խնդրում, որ Եհովան ազատի իրեն մահից։ Իր համար զզվելի է զոհաբերական մահից խուսափելու միտքն անգամ, որ մի առիթով առաջ էր քաշել Պետրոսը։ Իրականում, նա վախենում է այն մտքից, որ իբրև հանցագործ մահանալը բիծ կբերի իր Հոր անվան վրա։ Այժմ Հիսուսը գիտի, որ մի քանի ժամ հետո ցցին է գամվելու որպես մի ստոր մարդ՝ Աստծուն հայհոյող։ Հենց սա է նրա խիստ հուզմունքի պատճառը։

Որոշ ժամանակ աղոթելուց հետո Հիսուսը վերադառնում է և տեսնում, որ երեք առաքյալները քնած են։ Պետրոսին դիմելով՝ նա ասում է. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ Սակայն հասկանալով, թե որքան լարված են նրանք եղել, և որ արդեն ուշ է՝ Հիսուսն ասում է. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

Այնուհետև Հիսուսը երկրորդ անգամ է գնում և Աստծուց խընդրում, որ իրենից հեռացնի «այս բաժակը», այսինքն՝ Եհովայի կողմից նրա համար որոշված բաժինը, կամ՝ կամքը։ Վերադառնալով՝ Հիսուսը տեսնում է, որ երեք առաքյալները քնած են, այն դեպքում, երբ պետք է աղոթեին, որ փորձության մեջ չընկնեին։ Երբ նա խոսում է նրանց հետ, առաքյալները չգիտեն, թե ինչ պատասխանեն։

Ի վերջո Հիսուսը երրորդ անգամ է գնում մի քարընկեցի չափ և ծնկի գալով՝ սաստիկ աղաղակներով ու արցունքներով աղոթում է. «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրո՛ւ այս բաժակը ինձանից»։ Այն, որ Հիսուսը մահանալու է որպես հանցագործ, և դա բիծ է բերելու իր Հոր անվան վրա, անասելի տառապանք է պատճառում իրեն։ Իր համար անտանելի է մահանալ որպես Աստծուն հայհոյող, կամ՝ անիծող։

Այնուամենայնիվ, նա շարունակում է աղոթել. «Ոչ թե ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու ես կամենում»։ Հիսուսը հնազանդորեն ենթարկվում է Աստծու կամքին, և այդ ժամանակ երկնքից մի հրեշտակ է գալիս և քաջալերական խոսքեր ասելով՝ զորացնում է նրան։ Հավանաբար, հրեշտակն ասում է Հիսուսին, որ նրա Հայրը հավանություն է տալիս նրան։

Սակայն պատասխանատվության ի՜նչ մեծ բեռ է դրված Հիսուսի ուսերին։ Կշեռքի վրա է դրված թե՛ իր և թե՛ ամբողջ մարդկության հավիտենական կյանքը։ Էմոցիոնալ լարվածությունը հսկայական է։ Ուստի Հիսուսը ավելի ջերմեռանդորեն է շարունակում աղոթել, և իր քրտինքը վերածվում է արյան կաթիլների։ Այս երևույթի վերաբերյալ «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում» (անգլ.) ասվում է. «Թեև սա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, բայց ծայրահեղ էմոցիոնալ լարվածության ժամանակ կարող է առաջ գալ.... արյունոտ քրտինք»։

Այնուհետև Հիսուսը երրորդ անգամ է վերադառնում առաքյալների մոտ և դարձյալ նրանց քնած գտնում։ Վշտից նրանք ուժասպառ են եղել։ «Եվ այսպիսի ժամանակ դուք քնո՛ւմ և հանգստանո՛ւմ եք,— բացականչում է նա։— Բավակա՛ն է։ Ժամը եկե՛լ է։ Ահա մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։ Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցավ ինձ մատնողը»։

Մինչ նա դեռ խոսում է, մոտենում է Հուդա Իսկարիովտացին։ Նրան ուղեկցում է մի մեծ ամբոխ՝ ջահերով, լապտերներով ու զենքերով։ Մատթեոս 26։30, 36–47; 16։21–23; Մարկոս 14։26, 32–43; Ղուկաս 22։39–47; Հովհաննես 18։1–3; Եբրայեցիներ 5։7։

▪ Վերնասենյակից հեռանալով՝ ո՞ւր է տանում Հիսուսը առաքյալներին և ի՞նչ է այնտեղ անում։

▪ Մինչ Հիսուսն աղոթում է, ի՞նչ են անում առաքյալները։

▪ Ինչո՞ւ է Հիսուսը տառապում և ի՞նչ է խնդրում Աստծուց։

▪ Ի՞նչ է ցույց տալիս այն, որ Հիսուսի քրտինքը վերածվում է արյան կաթիլների։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը