Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 2 էջ 4–5
  • Ո՞վ է Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Աստված
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ո՞վ է Աստված
    Բարի լուր Աստծուց
  • Ո՞վ է Աստված
    2002 Դիտարան
  • Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 2 էջ 4–5

Դաս 2

Ո՞վ է Աստված

Ո՞վ է ճշմարիտ Աստված, և ի՞նչ է նրա անունը (1, 2)

Ինչպիսի՞ մարմին ունի նա (3)

Որո՞նք են նրա հիմնական հատկությունները (4)

Ճի՞շտ է նրան երկրպագելիս պատկերներ ու խորհրդանշաններ գործածել (5)

Որո՞նք են Աստծո մասին տեղեկություն ձեռք բերելու երկու միջոցները (6)

1. Մարդիկ շատ բաների են պաշտում։ Սակայն Աստվածաշունչը մեզ ասում է, որ միայն մեկ ՃՇՄԱՐԻՏ Աստված գոյություն ունի։ Նա է ստեղծել ամեն բան երկնքում և երկրի վրա։ Քանի որ նա է մեզ կյանք տվել, հետևաբար նա Միակն է, ում հարկավոր է երկրպագել (Ա Կորնթացիս 8։5, 6; Յայտնութիւն 4։11)։

2. Աստված շատ տիտղոսներ ունի, սակայն ունի միայն մեկ անուն։ Այն է՝ ԵՀՈՎԱ։ Աստվածաշնչի թարգմանությունների մեծամասնության միջից Աստծո անունը հանվել է և փոխարինվել ՏԵՐ կամ ԱՍՏՎԱԾ տիտղոսներով։ Բայց Աստվածաշունչը գրի առնվելու ժամանակ Եհովա անունը հանդիպում էր մոտավորապես 7 000 անգամ (Ելից 6։3, ԷԹ, ծանոթագրություն; Սաղմոս 83։18)։

3. Եհովան մարմին ունի, բայց այն նման չէ մեր մարմնին։ «Աստված Ոգի է»,— ասում է Աստվածաշունչը (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ոգեղեն կյանքը շատ ավելի բարձր կյանքի տեսակ է, քան մերը։ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել։ Թեև Եհովան ապրում է երկնքում, սակայն նա տեսնում է ամեն բան (Սաղմոս 11։4, 5; Յովհաննէս 1։18)։ Իսկ ի՞նչ է սուրբ ոգին։ Դա Աստծո նման անձնավորություն չէ։ Այն Աստծո գործուն ուժն է (Սաղմոս 104։30)։

4. Աստվածաշունչը հայտնում է մեզ, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Այն ցույց է տալիս, որ նրա հիմնական հատկություններն են՝ սերը, արդարությունը, իմաստությունը և զորությունը (Բ Օրինաց 32։4; Յոբ 12։13; Եսայիա 40։26; Ա Յովհաննէս 4։8)։ Աստվածաշունչն ասում է, որ նա նաև ողորմած է, բարի է, ներողամիտ, առատաձեռն և համբերատար։ Որպես հնազանդ զավակներ՝ մենք պետք է ձգտենք ընդօրինակել նրան (Եփեսացիս 5։1, 2)։

5. Ճի՞շտ է երկրպագելիս խոնարհվել պատկերների, նկարների կամ խորհրդանշանների առաջ կամ նրանց աղոթք ուղղել։ Ո՛չ (Ելից 20։4, 5)։ Եհովան ասում է, որ միմիայն իրեն պետք է երկրպագենք։ Նա ուրիշ ոչ մեկի կամ ոչնչի հետ իր փառքը չի կիսի։ Պատկերները չեն կարող օգնել մեզ (Սաղմոս 115։4–8; Եսայիա 42։8)։

6. Ինչպե՞ս կարելի է Աստծուն ավելի լավ ճանաչել։ Միջոցներից մեկը նրա արարչագործությունները դիտելն ու դրանց շուրջ խորհրդածելն է՝ տեսնելու, թե ինչ են հուշում դրանք։ Աստծո արարչագործությունները խոսում են նրա հսկայական զորության և իմաստության մասին։ Նրա սերը երևում է իր բոլոր ստեղծագործություններում (Սաղմոս 19։1–6; Հռովմայեցիս 1։20)։ Աստծո մասին սովորելու մյուս միջոցը Աստվածաշնչի ուսումնասիրությունն է։ Աստվածաշնչում նա շատ ավելին է մեզ ասում իր ինչպիսի Աստված լինելու մասին։ Նա մեզ հայտնում է նաև, թե որն է իր նպատակը և թե ինչ սպասելիքներ ունի մեզանից (Ամովս 3։7; Բ Տիմոթէոս 3։16, 17)։

[Նկարազարդում 5–րդ էջի վրա]

Աստծո մասին տեղեկություն ենք ձեռք բերում արարչագործությունից և Աստվածաշնչից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը