Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gf դաս 6 էջ 10–11
  • Դրախտը մոտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դրախտը մոտ է
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Նմանատիպ նյութեր
  • Ե՞րբ է երկիրը դրախտ դառնալու
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստվածաշնչում մարգարեացված մեծ երկրաշարժերի մասին
    Այլ նյութեր
  • Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
gf դաս 6 էջ 10–11

ԴԱՍ 6

Դրախտը մո՛տ է

Այսօր երկրի վրա կատարվող չարագործությունները ցույց են տալիս, որ Դրախտը մոտ է։ Աստվածաշունչն ասում է, որ նախքան Դրախտի հաստատվելը մենք ականատես էինք դառնալու սարսափելի ժամանակների։ Հիմա մենք ապրում ենք այդ օրերում։ Ահա Աստվածաշնչում գրված դեպքերից մի քանիսը, որոնք պիտի տեղի ունենային։

Ռազմական ինքնաթիռներ

Մեծ պատերազմներ. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ» (Մատթէոս 24։7)։ Այս մարգարեությունը կատարվել է։ 1914 թ.–ից ի վեր տեղի են ունեցել երկու համաշխարհային և բազում փոքր պատերազմներ, որոնց ընթացքում մահացել են միլիոնավոր մարդիկ։

Համատարած հիվանդություններ. ‘համաճարակներ’ պիտի լինեին (Ղուկաս 21։11, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Արդյո՞ք սա իրոք կատարվել է. այո՛։ Քաղցկեղը, սրտային հիվանդությունները, պալարախտը, մալարիան, ՁԻԱՀ–ը, և ուրիշ հիվանդություններ միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։

Հիվանդ և սովի մատնված մարդիկ

Սննդի պակաս. աշխարհի տարբեր մասերում բնակվող շատ մարդիկ բավարար չափով չեն սնվում։ Ամեն տարի միլիոնավորներ մեռնում են սովից։ Սա էլ մեկ ուրիշ նշան է, որ Դրախտը շուտով հաստատվելու է։ Աստվածաշնչում ասվում է. «Սովեր.... կ’լինեն» (Մարկոս 13։8, ԱԹ)։

Երկրաշարժներ. «Պիտի լինեն.... տեղ–տեղ երկրաշարժներ» (Մատթէոս 24։7)։ Սա նույնպես կատարվում է մեր օրերում։ 1914 թ.–ից ի վեր միլիոնից ավելի մարդ է մահացել երկրաշարժերի ժամանակ։

Տղամարդը ատրճանակով սպառնում է մի կնոջ

Չար մարդիկ. մարդիկ պիտի լինեին «անձնասէր» և «փողասէր», «աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր»։ Երեխաները լինելու էին «ծնողներին անհնազանդ» (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Մի՞թե համաձայն չես, որ այսօր շատերն են նման վերոհիշյալ մարդկանց։ Նրանք չեն հարգում Աստծուն և խանգարում են նրանց, ովքեր փորձում են գիտելիքներ ձեռք բերել Աստծո մասին։

Անօրենություն. նաև ‘անօրենությունը պիտի շատանա’ (Մատթէոս 24։12)։ Հավանաբար, կհամաձայնվես, որ նախկին տարիների համեմատ անօրենությունը շատացել է։ Մարդիկ ամեն քայլափոխի գտնվում են կողոպտվելու, խաբվելու կամ վնասվելու վտանգի տակ։

Այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Աստծո Թագավորությունը մոտեցել է։ Աստվածաշունչն ասում է. «Երբ այս բաները եղած տեսնէք, գիտցէք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է» (Ղուկաս 21։31, Արևմտ. Աստ.)։ Իսկ ի՞նչ է Աստծո Թագավորությունը։ Այն Աստծո երկնային կառավարությունն է, որը երկրի վրա Դրախտ է բերելու։ Մարդկային կառավարությունները կփոխարինվեն Աստծո Թագավորությամբ (Դանիէլ 2։44)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը