Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gf դաս 8 էջ 14
  • Ովքե՞ր են Աստծո թշնամիները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր են Աստծո թշնամիները
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Նմանատիպ նյութեր
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ճանաչենք մեր թշնամուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Սատանա
    2013 Արթնացե՛ք
  • Ո՞վ է Բանսարկուն
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
gf դաս 8 էջ 14

ԴԱՍ 8

Ովքե՞ր են Աստծո թշնամիները

Աստծո գլխավոր թշնամին Բանսարկու Սատանան է։ Նա ոգեղեն արարած է, որն ըմբոստացել է Եհովայի դեմ։ Սատանան շարունակում է պայքարել Աստծո դեմ և մարդկանց մեծ վնասներ պատճառել։ Նա չար է, ստախոս ու մարդասպան (Յովհաննէս 8։44)։

Դևեր

Աստծո դեմ Սատանայի ըմբոստությանը միացան ուրիշ ոգեղեն արարածներ։ Աստվածաշունչը նրանց անվանում է դևեր։ Ինչպես Սատանան, այնպես էլ դևերը մարդկանց թշնամիներն են։ Նրանք հաճույք են ստանում մարդկանց ցավ պատճառելուց (Մատթէոս 9։32, 33; 12։22)։ Եհովան Սատանային և նրա դևերին պետք է մեկընդմիշտ ոչնչացնի։ Նրանց քիչ ժամանակ է մնացել՝ մարդկանց դժբախտություններ պատճառելու (Յայտնութիւն 12։12)։

Եթե ցանկանում ես դառնալ Աստծո բարեկամը, ապա չպետք է Սատանայի ցանկությունները կատարես։ Սատանան և դևերն ատում են Եհովային։ Նրանք Աստծո թշնամիներն են և ուզում են քեզ նույնպես թշնամացնել Աստծո հետ։ Հարկավոր է ընտրել, թե ում ես կամենում հաճեցնել՝ Սատանայի՞ն, թե Եհովային։ Եթե ցանկանում ես հավիտյան ապրել, ապա պետք է ընտրես կատարել Աստծո կամքը։ Սատանան մարդկանց մոլորեցնելու զանազան մեթոդներ և կերպեր ունի։ Նա շատերին է կարողանում խաբել (Յայտնութիւն 12։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը