«Եկ ու իմ հետևորդը դարձիր»
Երբևէ մոլորվել ու առաջնորդության կարիք ունեցե՞լ ես։ Հիսուս Քրիստոսը Աստծու կողմից նշանակված Առաջնորդն է, որի կարիքը բոլոր մարդիկ ունեն։ Նա ասել է. «Ես եմ լավ հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում» (Հովհաննես 10։14)։ Իսկ դու ճանաչո՞ւմ ես Լավ Հովվին, գիտե՞ս՝ ինչպիսին է նա եղել, ինչ է ասել ու արել, ինչպիսի եռանդ է դրսևորել, ինչ սեր է ունեցել իր Հոր և մյուսների հանդեպ։ Այս գիրքը կօգնի քեզ ավելի լավ ճանաչել Հիսուսին և սերտորեն հետևել նրան։