Երգ 101
Պատմենք Թագավորության մասին
Տպագիր թողարկում
1. Կար ժամանակ՝ չգիտեինք
ճամփան արդար, որ գնայինք։
Յահը մեզ վառ լույս տվեց,
Արքայության մասին հայտնեց։
Իր կամքը մեզ բացահայտեց,
ծառայության նշանակեց։
Թող Աստծուն փառաբանենք
և սուրբ անունը բոլորին հայտնենք։
Պատմում ենք մենք բոլոր մարդկանց՝
«պիտի ապրենք կյանքով անանց»,
օգնենք նրանց, որ հասկանան՝
ճշմարտությունն է ազատում։
Ամեն երկրում վկայելով,
ջանք ու եռանդ ներդնելով՝
ծառայենք թող ուս ուսի
մինչև որ Յահը «բա՛վ է» մեզ ասի։
(Տե՛ս նաև Յեսու 9։9; Ես. 24։15; Հովհ. 8։12, 32)