Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fg դաս 15 հարց 1–4
  • Ինչո՞ւ է հարկավոր, որ շարունակես սովորել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է հարկավոր, որ շարունակես սովորել
  • Բարի լուր Աստծուց
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն
    2011 Դիտարան
  • Կյանքի ավելի լավ ուղի գոյություն չունի
    2014 Դիտարան
  • Մեզ համար «լավ է Աստծուն մոտենալը»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն
    Բարի լուր Աստծուց
Ավելին
Բարի լուր Աստծուց
fg դաս 15 հարց 1–4

ԴԱՍ 15

Ինչո՞ւ է հարկավոր, որ շարունակես սովորել

1. Ի՞նչ օգուտներ կքաղես, եթե շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը։

Երկու կին Աստվածաշունչ են ուսումնասիրում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ

Անկասկած, երբ իմացար Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, քո սերը Եհովա Աստծու հանդեպ մեծացավ։ Բայց անհրաժեշտ է միշտ ջանքեր թափել, որ այդ սերն է՛լ ավելի զորանա (1 Պետրոս 2։2)։ Քո հավիտենական ապագան կախված է այն բանից, թե արդյոք կշարունակես մոտենալ Աստծուն՝ ուսումնասիրելով իր Խոսքը։ Կարդա՛ Հովհաննես 17։3; Հուդա 21։

Աստծու մասին գիտելիքներ ստանալուն զուգընթաց հավատդ ավելի կամրանա։ Հավատը կօգնի քեզ հաճեցնելու Աստծուն (Եբրայեցիներ 11։1, 6)։ Այն կմղի քեզ զղջալու և փոխելու կյանքդ։ Կարդա՛ Գործեր 3։19։

2. Ինչպե՞ս կարող են Աստծու մասին գիտելիքներդ օգուտներ բերել ուրիշներին։

Աղոթող կին

Դու կարող ես հատուկ փոխհարաբերություններ հաստատել Եհովայի հետ

Բնականաբար, կցանկանաս սովորածիդ մասին պատմել ուրիշներին. մենք բոլորս էլ սիրում ենք մարդկանց բարի լուր հայտնել։ Մինչ շարունակում ես ուսումնասիրել Աստվածաշունչը, կսովորես՝ ինչպես դրա միջոցով բացատրել, թե ինչու ես հավատում Եհովային և վստահում նրա հայտնած բարի լուրին։ Կարդա՛ Հռոմեացիներ 10։13–15։

Շատերի նման՝ դու էլ կարող ես սկզբում բարի լուրը հայտնել ընկերներիդ կամ հարազատներիդ։ Եղիր նրբանկատ։ Փոխանակ ասելու, թե նրանց կրոնը կեղծ է, պատմիր Աստծու խոստումների մասին։ Նաև հիշիր, որ հաճախ մարդկանց ավելի շատ տպավորում է բարի վարքը, քան խոսքերը։ Կարդա՛ 2 Տիմոթեոս 2։24, 25։

3. Ինչպիսի՞ փոխհարաբերություններ կարող ես հաստատել Աստծու հետ։

Աստծու Խոսքն ուսումնասիրելու շնորհիվ հոգևորապես կառաջադիմես։ Դու կարող ես հատուկ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ, և նա ջերմորեն կընդունի քեզ իր ընտանիք։ Կարդա՛ 2 Կորնթացիներ 6։18։

4. Ինչպե՞ս կարող ես շարունակել առաջադիմել։

Դու հոգևորապես կառաջադիմես՝ շարունակելով ուսումնասիրել Աստծու Խոսքը (Եբրայեցիներ 5։13, 14)։ Խնդրիր Եհովայի վկաներից մեկին Աստվածաշունչ ուսումնասիրել քեզ հետ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ։ Ինչքան շատ բան իմանաս Աստծու Խոսքից, այնքան երջանիկ կլինես կյանքում։ Կարդա՛ Սաղմոս 1։1–3; 73։27, 28։

Եհովայի վկաները Աստվածաշնչի ուսումնասիրություն են առաջարկում

Բարի լուրը Եհովայից է՝ երջանիկ Աստծուց։ Դու կարող ես մտերմանալ նրա հետ՝ մտերմանալով նրա ժողովրդի հետ (Եբրայեցիներ 10։24, 25)։ Եթե շարունակես ջանքեր թափել Եհովային հաճեցնելու համար, կհասնես իսկական՝ հավիտենական կյանքին։ Աստծուն մոտենալը լավագույն նպատակն է, որ կարող ես դնել քո առաջ։ Կարդա՛ 1 Տիմոթեոս 1։11; 6։19։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 18-րդ գլուխը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը