Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 14 էջ 30–31
  • Թագավորություն, որն իշխելու է ողջ երկրի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորություն, որն իշխելու է ողջ երկրի վրա
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո բարեկամները կապրեն դրախտում
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Ովքե՞ր են հարություն առնելու, և որտե՞ղ են նրանք ապրելու
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Թագավորություն, որը կփոխի մարդկանց կյանքը
    2010 Դիտարան
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 14 էջ 30–31
Հիսուսը թագավորում է դրախտ երկրի վրա

Դաս 14

Թագավորություն, որն իշխելու է ողջ երկրի վրա

Գիտե՞ս, թե դա ինչ Թագավորություն է։~ Այո՛, դա Աստծու Թագավորությունն է, որը երկիրը դրախտ կդարձնի։ Կցանկանա՞ս ավելին իմանալ այդ Թագավորության մասին։~

Ամեն թագավորություն ունի թագավոր, որն իշխում է իր երկրի ժողովրդի վրա։ Գիտե՞ս՝ ով է Աստծու Թագավորության Թագավորը։~ Այո՛, Հիսուս Քրիստոսն է։ Նա ապրում է երկնքում և շուտով կթագավորի երկրի վրա ապրող բոլոր մարդկանց վրա։ Քո կարծիքով՝ մենք երջանիկ կլինե՞նք, երբ Հիսուսը թագավորի ողջ երկրի վրա։~

Ո՞ր օրհնությանն ես անհամբերությամբ սպասում։

Մենք շատ երջանիկ կլինենք, քանի որ դրախտում մարդիկ իրար հետ չեն վիճի, նաև չեն լինի պատերազմներ։ Բոլորը կսիրեն իրար։ Ոչ ոք չի հիվանդանա ու չի մահանա։ Կույրերը կտեսնեն, խուլերը կլսեն, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում քայլել, նույնիսկ կվազեն ու կթռչկոտեն։ Բոլոր մարդիկ առատ ուտելիք կունենան։ Իսկ կենդանիները ո՛չ մարդկանց կվնասեն, ո՛չ էլ միմյանց։ Մահացած մարդիկ կյանքի կվերադառնան։ Այն հավատարիմ մարդիկ, ում մասին կարդացինք այս գրքույկում, օրինակ՝ Ռեբեկան, Ռախաբը, Դավիթը և Եղիան, հարություն կառնեն։ Կուզե՞ս տեսնել նրանց, երբ նրանք հարություն առնեն։~

Եհովան սիրում է քեզ և ուզում է, որ դու երջանիկ լինես։ Եթե շարունակես սովորել նրա մասին և հնազանդվես նրան, հավիտյան կապրես գեղեցիկ դրախտում։ Կցանկանա՞ս ապրել այնտեղ։~

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • Եսայիա 2։4; 11։6–9; 25։8; 33։24; 35։5, 6

  • Հովհաննես 5։28, 29; 17։3

ՀԱՐՑԵՐ

  • Ո՞վ է Աստծու Թագավորության Թագավորը։

  • Ո՞ւմ վրա է իշխելու Հիսուսը։

  • Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ Հիսուսը իշխի ողջ երկրի վրա։

  • Ի՞նչ պետք է անես, եթե ուզում ես հավիտյան ապրել դրախտում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը