Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 23 էջ 60–էջ 61 պարբ. 5
  • Հիսուսը զորավոր գործեր է անում Կափառնայումում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը զորավոր գործեր է անում Կափառնայումում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Ավելի շատ հրաշքներ Կափառնայումում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ժողովարան. վայր, որտեղ քարոզել են Հիսուսն ու իր աշակերտները
    2010 Դիտարան
  • Հիսուսը ընդլայնում է իր ծառայությունը Գալիլեայում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը բուժում է մի դիվահար տղայի
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 23 էջ 60–էջ 61 պարբ. 5
Հիվանդ մարդիկ հավաքվում են Պետրոսի տան մոտ, և Հիսուսը բուժում է նրանց

ԳԼՈՒԽ 23

Հիսուսը զորավոր գործեր է անում Կափառնայումում

ՄԱՏԹԵՈՍ 8։14–17 ՄԱՐԿՈՍ 1։21–34 ՂՈՒԿԱՍ 4։31–41

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՆՈՒՄ Է ԴԵՎԻՆ

  • ՊԵՏՐՈՍԻ ԶՈՔԱՆՉԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է

Հիսուսն իր չորս աշակերտներին՝ Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին ու Հովհաննեսին, հրավիրել է դառնալու մարդկանց որսորդներ։ Այժմ՝ շաբաթ օրը, Հիսուսը նրանց հետ գնում է Կափառնայումի ժողովարաններից մեկը։ Այնտեղ նա սկսում է ուսուցանել, և հավաքվածները կրկին զարմանում են նրա սովորեցնելու կերպի վրա, քանի որ նա սովորեցնում է իշխանություն ունեցողի պես, ոչ թե դպիրների նման։

Այդ օրը ժողովարանում ներկա է մի դիվահար մարդ։ Դիմելով Հիսուսին՝ նա բարձրաձայն բղավում է. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս նազովրեցի։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»։ Հիսուսը սաստում է դևին, որի իշխանության տակ է գտնվում այդ մարդը, և ասում է. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից» (Մարկոս 1։24, 25)։

Այդ ժամանակ չար ոգին այդ մարդուն ցնցելով գցում է գետին և ողջ ձայնով բղավելով՝ դուրս է գալիս նրա միջից «առանց մի վնաս տալու» նրան (Ղուկաս 4։35)։ Ժողովարանում հավաքված մարդիկ զարմանում են և հարցնում. «Սա ի՞նչ է»։ Ապա ասում են. «Նա նույնիսկ անմաքուր ոգիներին է իշխանությամբ հրամայում, և հնազանդվում են նրան» (Մարկոս 1։27)։ Այս ապշեցուցիչ դեպքի մասին լուրերը արագորեն տարածվում են ողջ Գալիլեայում։

Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսն ու իր աշակերտները գնում են Սիմոնի տուն, որին նաև Պետրոս են անվանում։ Պետրոսի զոքանչը հիվանդ է ու բարձր ջերմություն ունի։ Հիսուսին խնդրում են, որ օգնի նրան։ Ուստի նա մոտենում է կնոջը, բռնում է նրա ձեռքից և ոտքի կանգնեցնում։ Կինը իսկույն ապաքինվում է և սկսում է սպասարկել Հիսուսին ու նրա աշակերտներին. ըստ երևույթին, նրանց համար ուտելիք է պատրաստում։

Մայրամուտին ամեն տեղից մարդիկ են գալիս Պետրոսի տուն և բերում իրենց հիվանդներին։ Շատ չանցած՝ այնքան շատ մարդ է գալիս, որ թվում է՝ ամբողջ քաղաքն է հավաքվել դռան առաջ։ Բոլոր նրանք, ովքեր տարբեր հիվանդություններով տառապող հիվանդներ ունեն, բերում են Հիսուսի մոտ, և Հիսուսը, «ամեն մեկի վրա իր ձեռքերը դնելով, բուժում է նրանց» (Ղուկաս 4։40)։ Ինչպեսև մարգարեացվել էր, Հիսուսը բուժում է մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչ հիվանդություն ունեն (Եսայիա 53։4)։ Նա նույնիսկ բուժում է դիվահարներին։ Դևերը, դուրս գալով այդ մարդկանց միջից, աղաղակում են. «Դու Աստծու Որդի՛ն ես» (Ղուկաս 4։41)։ Բայց Հիսուսը սաստում է նրանց և թույլ չի տալիս, որ խոսեն։ Ճիշտ է, դևերը գիտեն, որ Հիսուսն է Քրիստոսը, սակայն Հիսուսը չի ցանկանում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե դևերը ծառայում են ճշմարիտ Աստծուն։

ԴԻՎԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Երբ դևը կամ դևերը որևէ մարդու իրենց իշխանության տակ էին առնում, այդ մարդը սարսափելի վիճակի մեջ էր ընկնում ու տառապում էր (Մատթեոս 17։14–18)։ Դիվային ազդեցությունից ազատվելով՝ մարդը կրկին առողջ էր լինում թե՛ մտային, թե՛ ֆիզիկական առումով։ Հիսուսը բազմիցս ցույց էր տվել, որ Աստծու սուրբ ոգու միջոցով դևեր հանելու զորություն ունի (Ղուկաս 8։39; 11։20)։

  • Ի՞նչ է տեղի ունենում Կափառնայումի ժողովարանում շաբաթ օրը։

  • Ժողովարանից դուրս գալուց հետո որտե՞ղ է գնում Հիսուսը, և ի՞նչ է նա անում այնտեղ։

  • Ի՞նչ են անում քաղաքի բնակիչները՝ իմանալով Հիսուսի կատարած հրաշքի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը