Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 48 էջ 120–էջ 121 պարբ. 8
  • Նրան մերժում են անգամ Նազարեթում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրան մերժում են անգամ Նազարեթում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Դարձյալ գնում է Նազարեթ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսի հրաշքները. ի՞նչ կարող եք սովորել
    2004 Դիտարան
  • Ո՞ւմ զորությամբ է հրաշքներ անում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նազարեթի ժողովարանում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 48 էջ 120–էջ 121 պարբ. 8
Երբ Հիսուսը դուրս է գալիս Հայրոսի տնից, մարդիկ գնում են նրա հետևից

ԳԼՈՒԽ 48

Նրան մերժում են անգամ Նազարեթում

ՄԱՏԹԵՈՍ 9։27–34; 13։54–58 ՄԱՐԿՈՍ 6։1–6

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ԿՈՒՅՐԵՐԻՆ ԵՎ ՀԱՄՐԻՆ

  • ՆԱԶԱՐԵԹԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՆՐԱՆ

Հիսուսը շատ հագեցած օր է անցկացրել։ Դեկապոլիսից վերադառնալուց հետո նա բուժել է արյունահոսությամբ տառապող կնոջը և հարություն է տվել Հայրոսի աղջկան։ Սակայն օրը դեռ չի վերջացել։ Երբ Հիսուսը դուրս է գալիս Հայրոսի տնից, երկու կույր մարդ, գնալով նրա հետևից, աղաղակում են. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» (Մատթեոս 9։27)։

Հիսուսին անվանելով «Դավթի Որդի»՝ այս մարդիկ ցույց են տալիս, որ հավատում են, որ Հիսուսը Դավթի գահի ժառանգորդն է և հետևաբար խոստացված Մեսիան։ Սակայն թվում է՝ Հիսուսը ուշադրություն չի դարձնում նրանց աղաղակներին։ Թերևս պատճառն այն է, որ նա ցանկանում է տեսնել, թե արդյոք նրանք հաստատակամ կլինեն։ Երբ Հիսուսը մտնում է մի տուն, այս երկու մարդիկ նրա հետևից ներս են մտնում։ Հիսուսը հարցնում է նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ անել այդ բանը»։ Նրանք համոզվածությամբ պատասխանում են. «Այո՛, Տե՛ր»։ Այդ ժամանակ Հիսուսը դիպչում է նրանց աչքերին ու ասում. «Թող ձեր հավատի համաձայն լինի ձեզ» (Մատթեոս 9։28, 29)։

Այդ պահին նրանք սկսում են տեսնել։ Հիսուսը նրանց պատվիրում է ոչ ոքի չասել պատահածի մասին, ինչպես որ նախկինում է պատվիրել այն մարդկանց, ում բուժել է։ Սակայն այդ մարդիկ այնքան ուրախ են, որ ամենուրեք պատմում են այդ մասին։

Երբ նրանք հեռանում են, Հիսուսի մոտ են բերում մի մարդու, որը չի կարողանում խոսել, քանի որ դիվահար է։ Հիսուսը դուրս է հանում դևին, և այդ մարդը սկսում է խոսել։ Ժողովուրդը զարմանում է՝ տեսնելով այս ամենը, և ասում է. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել»։ Այնտեղ ներկա են նաև փարիսեցիներ։ Նրանք չեն կարող ժխտել այն փաստը, որ Հիսուսը հրաշքներ է անում։ Ուստի դարձյալ նրան մեղադրում են այն բանում, թե Աստծու զորությամբ չի անում այդ մեծամեծ գործերը։ Նրանք ասում են. «Դևերի իշխանի միջոցով է նա դևեր հանում» (Մատթեոս 9։33, 34)։

Այս դեպքից շատ չանցած՝ Հիսուսը վերադառնում է իր հայրենի Նազարեթ քաղաքը։ Նրա հետ են նաև աշակերտները։ Մոտավորապես մեկ տարի առաջ, երբ Հիսուսը ուսուցանում էր Նազարեթի ժողովարանում, մարդիկ սկզբում հիանում էին նրա խոսքերով, սակայն հետո սկսեցին վրդովվել և անգամ ցանկացան սպանել նրան։ Այժմ Հիսուսը կրկին փորձում է օգնել իր հայրենակիցներին։

Շաբաթ օրը նա գնում է ժողովարան՝ սովորեցնելու մարդկանց։ Նրան լսելով՝ շատերը զարմանում են և հարցնում. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը»։ Նրանք ասում են. «Սա ատաղձագործի որդին չէ՞։ Սրա մոր անունը Մարիամ չէ՞, և եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն։ Սրա քույրերը մի՞թե բոլորն էլ մեզ հետ չեն։ Այդ դեպքում որտեղի՞ց այս մարդուն այս ամենը» (Մատթեոս 13։54–56)։

Մարդիկ մտածում են, որ Հիսուսը սովորական մարդ է, իրենց երկրացին, նա իրենց աչքի առաջ է մեծացել, ուրեմն ինչպե՞ս կարող է Մեսիան լինել։ Եվ չնայած բոլոր փաստերին, այդ թվում Հիսուսի իմաստությանն ու զորավոր գործերին՝ նրանք մերժում են նրան։ Նույնիսկ Հիսուսի հարազատներն են մերժում նրան, քանի որ ազգակցական կապերի պատճառով չեն կարողանում ընդունել նրան որպես Մեսիայի։ Ուստի Հիսուսն ասում է նրանց. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը» (Մատթեոս 13։57)։

Հիսուսը զարմանում է՝ տեսնելով նրանց թերահավատությունը։ Այդ պատճառով նա այնտեղ շատ հրաշքներ չի անում, «այլ միայն ձեռքերը մի քանի հիվանդների վրա է դնում ու բուժում նրանց» (Մարկոս 6։5, 6)։

  • Հիսուսին անվանելով «Դավթի Որդի»՝ ի՞նչ են ցույց տալիս կույր մարդիկ։

  • Ի՞նչ են ասում փարիսեցիները՝ տեսնելով Հիսուսի արած հրաշքները։

  • Ինչպե՞ս են Հիսուսին ընդունում Նազարեթում և ինչո՞ւ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը