Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 8 էջ 26–էջ 27 պարբ. 1
  • Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ էր Աբրահամը
    2012 Դիտարան
  • Աբրահամը՝ Աստծու բարեկամ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աբրահամ և Սարրա. դու կարող ես ընդօրինակել նրանց հավատը
    2004 Դիտարան
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 8 էջ 26–էջ 27 պարբ. 1
Աբրահամն ու Սառան հավաքում են իրենց իրերը, որ հեռանան Ուր քաղաքից

ԴԱՍ 8

Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Բաբելոնից ոչ շատ հեռու կար մի քաղաք, որը կոչվում էր Ուր։ Այնտեղ մարդիկ ծառայում էին ոչ թե Եհովային, այլ շատ ուրիշ աստվածների։ Բայց կար մի մարդ, ով ծառայում էր միայն Եհովային։ Նրա անունը Աբրահամ էր։

Մի օր Եհովան Աբրահամին ասաց. «Հեռացիր քո երկրից ու հարազատներից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ»։ Հետո Աստված խոստացավ նրան. «Քեզանից մեծ ազգ կստեղծեմ։ Հանուն քեզ՝ ամբողջ երկրում ապրող շատ մարդկանց ես բարիք կանեմ»։

Աբրահամը չգիտեր, թե Եհովան ուր է իրեն ուղարկում, բայց նա վստահում էր Աստծուն։ Ուստի Աբրահամը, նրա կին Սառան, նրա հայր Թարան և եղբոր որդին՝ Ղովտը, հնազանդվեցին Եհովային. նրանք հավաքեցին իրենց իրերը և ճանապարհ ընկան։ Այդ ճանապարհը շատ երկար էր լինելու։

Աբրահամը 75 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ մտավ այն երկիր, ուր Եհովան նրանց ուղարկել էր։ Այդ երկիրը կոչվում էր Քանանի երկիր։ Այնտեղ Աստված խոսեց Աբրահամի հետ և խոստացավ. «Քո երեխաներին եմ տալու այս երկիրը»։ Բայց Աբրահամն ու Սառան ծեր էին և երեխա չունեին։ Ինչպե՞ս էր Եհովան կատարելու իր խոստումը։

Աբրահամն ու նրա ընտանիքը՝ Քանանի ճանապարհին

«Հավատի շնորհիվ Աբրահամը.... հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում» (Եբրայեցիներ 11։8)։

Հարցեր։ Եհովան ի՞նչ ասաց Աբրահամին, որ անի։ Ի՞նչ խոստացավ Եհովան Աբրահամին։

Ծննդոց 11։29-12։9; Գործեր 7։2-4; Գաղատացիներ 3։6; Եբրայեցիներ 11։8

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը