Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 75 էջ 178–էջ 179 պարբ. 4
  • Սատանան փորձում է Հիսուսին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սատանան փորձում է Հիսուսին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Մենք պետք է հեռու մնանք սխալ գործելուց
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
  • Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչ ենք սովորում Հիսուսի փորձություններից
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 75 էջ 178–էջ 179 պարբ. 4
Հիսուսը հրաժարվում է տաճարի ամենաբարձր տեղից իրեն ցած նետելուց

ԴԱՍ 75

Սատանան փորձում է Հիսուսին

Հիսուսը հրաժարվում է քարերը հաց դարձնելուց

Երբ Հիսուսը մկրտվեց, սուրբ ոգին մղեց նրան գնալու անապատ։ Այնտեղ նա 40 օր ոչինչ չկերավ։ Հիսուսը շատ քաղցած էր։ Սատանան եկավ, որ փորձի նրան, և ասաց. «Եթե իսկապես Աստծու Որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան»։ Բայց Հիսուսը, մեջբերելով սուրբ գրքերից, պատասխանեց. «Գրված է, որ ապրելու համար մարդուն կերակուրից ավելին է հարկավոր։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Եհովայի ասած բոլոր խոսքերին»։

Այդ ժամանակ Սատանան Հիսուսին ասաց. «Եթե իսկապես Աստծու Որդի ես, քեզ ցած նետիր տաճարի ամենաբարձր տեղից, քանի որ գրված է, որ Աստված կուղարկի իր հրեշտակներին, որ բռնեն քեզ»։ Սակայն Հիսուսը նորից մեջբերեց Սուրբ Գրքերից և ասաց. «Գրված է, որ չպետք է փորձես Եհովային»։

Հիսուսը հրաժարվում է աշխարհի բոլոր թագավորությունները ստանալու Սատանայի առաջարկից

Հետո Սատանան Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները, նրանց հարստությունն ու փառքը և ասաց. «Այս բոլոր թագավորություններն ու դրանց փառքը քեզ կտամ, եթե մեկ անգամ երկրպագություն անես ինձ»։ Բայց Հիսուսը պատասխանեց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է, որ միմիայն Եհովային պետք է երկրպագես»։

Այդ ժամանակ Սատանան հեռացավ, և հրեշտակները եկան ու Հիսուսին ուտելու բան տվեցին։ Դրանից հետո Հիսուսը սկսեց քարոզել Թագավորության մասին բարի լուրը։ Հենց դրա համար էր նա եկել երկիր։ Մարդկանց դուր էին գալիս Հիսուսի սովորեցրածները, և նրանք գնում էին նրա հետևից, ուր էլ որ նա գնար։

«Երբ [Սատանան] սուտ է խոսում, իր էության համաձայն է վարվում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։

Հարցեր։ Սատանան ի՞նչ երեք կերպերով փորձեց Հիսուսին։ Ամեն անգամ ինչպե՞ս էր Հիսուսը պատասխանում նրան։

Մատթեոս 4։1-11; Մարկոս 1։12, 13; Ղուկաս 4։1-15; 2 Օրենք 6։13, 16; 8։3; Հակոբոս 4։7

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը