ԵՐԳ 12
Փառահեղ Աստված Եհովա
Տպագիր թողարկում
1. Ի՜նչ փառահեղ ես, ո՜վ Տեր Եհովա,
Արժանի ես դու պատվի,
Մեծ փառքի, մեծարանքի։
Դու միշտ արդար ես, ուժդ անսպառ է,
Սիրառատ ես ու բարի։
2. Քո կարեկցանքը մեզ փաղաքշում է։
Հող ենք մենք՝ դու լավ գիտես,
Միշտ լսում, սփոփում ես մեզ։
Հա՛յր, դու կրթում ես ու ամրացնում ես,
Հոգատար Աստվածն ես մեր։
3. Քո մեծ գործերը միշտ կատարյալ են։
Տիեզերքն ես արարել.
Հիացմունք է մեզ պատել։
Մենք ակնածում ենք և փափագում ենք
Առհավետ քեզ մեծարել։
(Տես նաև 2 Օրենք 32։4; Առակ. 16։12; Մատթ. 6։10; Հայտն. 4։11)։