ՄԱՍ ԵՐԿՈՒ
Դու «պղծեցիր իմ սրբարանը». մաքուր երկրպագությունը՝ ապականված
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Հուդան ու Երուսաղեմը հոգևորապես և բարոյապես ապականվում են
Եհովան սիրում էր Իսրայելի ժողովրդին և հոգ էր տանում նրա համար որպես իր «թանկագին սեփականություն» (Ելք 19։5, ծնթ.)։ Սակայն նրանք, ի պատասխան այդ սիրուն, կեղծ աստվածների էին պաշտում հենց Եհովայի անունը կրող տաճարում։ Նրանք ցավ պատճառեցին Եհովային և անարգեցին նրան։ Ինչո՞ւ էր Իսրայելը այդ աստիճան ապականվել։ Ի՞նչ ենք սովորում Երուսաղեմի կործանման մասին Եզեկիելի մարգարեությունից։ Եվ ի՞նչ դասեր ենք քաղում՝ խորհելով շրջակա ազգերի հետ իսրայելացիների ունեցած հարաբերությունների մասին։